Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ(5)
Իրանում ընտրությունները հիմնված են մեխանիզմների վրա ՝ սկսած թեկնածուների գրանցումից մինչև թեկնածուների արժանավորության հաստատումը՝օրինական ատյանների կողմից: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանում ընտրությունների չափանիշներին:
Շատ կարևոր պարտականություն է որոշում կայացնել այն մարդկանց իրավասությունների մասին ,ովքեր պատրաստվում են որոշում կայացնել երկրի և ազգի համար ՝Բանիմացների խորհրդում, Իսլամական խորհրդարանում և Նախագահականում ,քանի որ հնարավոր չէ երկրի ղեկավարումը և Ժողովրդի ճակատագիրը հանձնել ցանկացած անհատի ,առանց հաշվի առելու նրա վարքագիծը, բարոյական արժեքները, գիտությունը և արժանավորությունը: Յուրաքանչյուր ընտրության փուլերից մեկը ՝Պահապանների խորհրդի կողմից թեկնածուների արժանավորության հաստատումն է :
Ընտրություններում Պահապանների խորհուրդը, համարվում է համակարգի աչքը: Հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին Սահմանադրության Պահապանների խորհրդի անդամների և վերահսկիչ բաժինների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ասել է.«Արժանավորության հաստատումը Պահապանների խորհրդի ,ինչպես նաև Ներքին գործերի նախարարության պարտականությունն է : Պահապանների խորհուրդն պիտի արժանավորությունները քննարկի:Նա ով իր թեկնածությունն է առաջադրում ,որպեսզի մուտք գործի մի ասպարեզ,որն ունի պայմաններ,և դուք այդ անցուղու պատասխանատուն եք ,բնական է ,որ տվյալ անհատի արժանավորությունը պիտի քննարկեք :Դա միայն Պահապանների խորհրդին վերապահված չէ:Բոլորն այս հարցում պատասխանատվություն են կրում: Մեծարգո առաջնորդը նույնպես շեշտել է.«Պահապանների խորհրդում որոշումներ ընդունելու և տեսակետներ հայտնելու հիմքը ,պետք է միայն օրենքը և նորմերը լինեն և բոլորովին չպիտի ուշադրություն դարձնել նպատակահարմարություններին»:
Հեղափոխության առաջնորդը , հեղափոխության հաղթանակի երեսուն երեքերորդ տարեդարձի նախօրեին ունեցած ելույթի ընթացքում շեշտել է.«Պահապանների խորհուրդը օրենքի սահմաններում պիտի որակավորի անհատներին ,իհարկե մենք միշտ ասել ենք, որ նրանք արժանավորության հաստատման մակարդակը պետք է պահպանեն տրամաբանական աստիճանի և չբարձրացնեն այնքանով ,որ միայն քիչ թվով անհատների արժանավորությունը հաստատվի: Միգուցե ոմանք բողոքարկեն Պահապանների խորհրդի արդյունքների դեմ ,և նրանց բողոքը ևս իրավացի լինի ,սակայն երբ օրինավոր պատասխանատու մի կառույց ,ինչ որ որոշում է ընդունում ,բոլորը պիտի հարգեն այն: Աշխարհի ժողովրդավարական կարգերում գոյություն ունի թեկնածուների արժանավորության քննարկումը ,որը նրանց օրինավոր պարտականությունն է»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին հստակեցնում է«.Ընտրություններում Պահապանների խորհրդի վերահսկողական դերը բարենպաստ և ազդեցիկ է և այդ վերահսկումը, ժողովրդի իրավունքի մի մասն է ,որն անհրաժեշտ է պահպանել և հարգել»:
Նա հստակեցնում է.«Պահապանների խորհուրդը կատարյալ ազնվությամբ ,օրինավոր հիմունքների համաձայն, ոմանց արժանավորությունը հաստատում է,իսկ ոմանց էլ ցանկից հանում:Նրանք ովքեր դուրս են դրվում ,այսինքն չեն համապատասխանել այդ չափանիշներին:Եթե Պահապանների խորհուրդն այդ առումով մի եզրակացության է հանգում, որը համահունչ է օրենքին և կարգին, ապա նա պետք է վճռական քայլ կատարի:Ոչինչ չպետք է կանխի վճռական իրավական քայլի իրագործումը:Բոլոր հարցերում, հատկապես այնպիսի հարցերում, որոնք ենթակա են տարբեր մտքերի, հույզերի, զգացմունքների և կարծիքների, վճռականությունը պարտադիր է»:
Այդ մասին մեծարգո առաջնորդն ասում է.«Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել այս ճիշտ ուղուն:Զգուշացեք, որ այն պայմաններում ,երբ մենք Իսլամ աշխարհին հրավիրում ենք միասնականության, թշնամին չկարողանա տարաձայնություն և տարանջատում ստեղծել Իսլամական հանրապետության շարքերում:Հաղթանակների նախապայմանը հետևյալն է՝ Իսլամական Հանրապետությունում տարբեր թևերը պետք է հարգեն միմյանց և լինեն միասնական: Իսլամական Հանրապետությունում ընտրությունը լավագույնի ընտրությունն է, այլ ոչ թե ընտրական մրցակցությունը:Այս վեճերն ու մրցակցությունները պատկանում են արևմտյան ժողովրդավարություններին, որոնք ոչ մի կապ չունեն Աստծո և կրոնի հետ:Այն, ինչ անում են ոմանք, իսլամական հանրապետությանը հարիր չէ:Այստեղ լավագույնի ընտրությունն է»:
Վերջին 40 տարիներին ,Իսլամական Հանրապետությունում ընտրություններն անցկացել են կանոնավոր կերպով և օրենքի շրջանակներում, և երկրի բոլոր պաշտոնյաներն ու պատասխանատուները ուղղակի կամ անուղղակի ընտրվել են ժողովրդի քվեարկությամբ:Ահավասիկ Իրանի ժողովուրդը հպարտությամբ այս ուղին շարունակելով պատրաստվում է մասնակցել ևս մեկ այլ ընտրությունների ,որը կայանալու է փետրվարի 21-ին: Անցած տարիների փորձը ապացուցել է ,որ ընտրությունները խթանել են Իրանի ազգային միասնությունն ու հզորությունը: