Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117189-Իրանի_խորհրդարանական_ընտրություններին_ընդառաջ(5)
Իրանում ընտրությունները հիմնված են մեխանիզմների վրա ՝ սկսած թեկնածուների գրանցումից մինչև թեկնածուների արժանավորության հաստատումը՝օրինական ատյանների կողմից: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանում ընտրությունների չափանիշներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 18, 2020 12:37 Asia/Tehran

Իրանում ընտրությունները հիմնված են մեխանիզմների վրա ՝ սկսած թեկնածուների գրանցումից մինչև թեկնածուների արժանավորության հաստատումը՝օրինական ատյանների կողմից: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանում ընտրությունների չափանիշներին:

Շատ կարևոր պարտականություն  է որոշում կայացնել այն մարդկանց իրավասությունների մասին ,ովքեր պատրաստվում են որոշում կայացնել երկրի և ազգի համար ՝Բանիմացների խորհրդում, Իսլամական խորհրդարանում և Նախագահականում ,քանի որ հնարավոր չէ երկրի ղեկավարումը և Ժողովրդի ճակատագիրը հանձնել ցանկացած անհատի ,առանց հաշվի  առելու նրա վարքագիծը, բարոյական արժեքները, գիտությունը և արժանավորությունը: Յուրաքանչյուր ընտրության փուլերից մեկը ՝Պահապանների խորհրդի կողմից թեկնածուների արժանավորության հաստատումն է :

Ընտրություններում Պահապանների խորհուրդը, համարվում է համակարգի  աչքը: Հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին  Սահմանադրության Պահապանների խորհրդի անդամների և վերահսկիչ բաժինների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ասել է.«Արժանավորության հաստատումը  Պահապանների խորհրդի ,ինչպես նաև Ներքին գործերի նախարարության պարտականությունն է : Պահապանների խորհուրդն  պիտի արժանավորությունները քննարկի:Նա ով իր թեկնածությունն է առաջադրում ,որպեսզի մուտք գործի մի ասպարեզ,որն ունի պայմաններ,և դուք այդ անցուղու պատասխանատուն եք ,բնական է ,որ տվյալ անհատի արժանավորությունը պիտի քննարկեք :Դա միայն Պահապանների խորհրդին վերապահված չէ:Բոլորն այս հարցում պատասխանատվություն են կրում: Մեծարգո առաջնորդը նույնպես շեշտել է.«Պահապանների խորհրդում որոշումներ ընդունելու և տեսակետներ հայտնելու հիմքը ,պետք է միայն օրենքը և նորմերը լինեն և բոլորովին չպիտի ուշադրություն դարձնել նպատակահարմարություններին»:

Հեղափոխության առաջնորդը , հեղափոխության հաղթանակի երեսուն երեքերորդ տարեդարձի նախօրեին ունեցած ելույթի ընթացքում շեշտել է.«Պահապանների խորհուրդը  օրենքի սահմաններում պիտի որակավորի անհատներին  ,իհարկե մենք միշտ ասել ենք, որ նրանք արժանավորության հաստատման  մակարդակը պետք է պահպանեն  տրամաբանական աստիճանի  և չբարձրացնեն այնքանով ,որ միայն քիչ թվով անհատների արժանավորությունը հաստատվի: Միգուցե ոմանք բողոքարկեն Պահապանների խորհրդի արդյունքների դեմ ,և նրանց բողոքը ևս իրավացի լինի ,սակայն երբ օրինավոր պատասխանատու մի կառույց ,ինչ որ որոշում է ընդունում ,բոլորը պիտի հարգեն այն: Աշխարհի ժողովրդավարական կարգերում գոյություն ունի թեկնածուների արժանավորության քննարկումը ,որը նրանց օրինավոր պարտականությունն է»:

Հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին հստակեցնում է«.Ընտրություններում  Պահապանների խորհրդի վերահսկողական դերը բարենպաստ և ազդեցիկ է և այդ վերահսկումը, ժողովրդի իրավունքի մի մասն է ,որն անհրաժեշտ է պահպանել և հարգել»:

Նա հստակեցնում է.«Պահապանների խորհուրդը կատարյալ ազնվությամբ ,օրինավոր հիմունքների համաձայն, ոմանց արժանավորությունը  հաստատում է,իսկ ոմանց էլ  ցանկից հանում:Նրանք ովքեր դուրս են դրվում ,այսինքն չեն համապատասխանել այդ չափանիշներին:Եթե Պահապանների  խորհուրդն այդ առումով մի եզրակացության է հանգում, որը համահունչ է օրենքին և կարգին, ապա նա պետք է վճռական քայլ կատարի:Ոչինչ չպետք է կանխի վճռական իրավական քայլի իրագործումը:Բոլոր հարցերում, հատկապես այնպիսի հարցերում, որոնք ենթակա են տարբեր մտքերի, հույզերի, զգացմունքների և կարծիքների, վճռականությունը պարտադիր է»:

Այդ մասին մեծարգո առաջնորդն ասում է.«Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել այս ճիշտ ուղուն:Զգուշացեք, որ այն պայմաններում ,երբ  մենք Իսլամ  աշխարհին հրավիրում ենք միասնականության, թշնամին չկարողանա տարաձայնություն և տարանջատում ստեղծել Իսլամական հանրապետության շարքերում:Հաղթանակների նախապայմանը հետևյալն է՝ Իսլամական Հանրապետությունում տարբեր թևերը պետք է հարգեն միմյանց և լինեն միասնական: Իսլամական Հանրապետությունում ընտրությունը լավագույնի  ընտրությունն է, այլ ոչ թե ընտրական մրցակցությունը:Այս վեճերն ու մրցակցությունները պատկանում են արևմտյան ժողովրդավարություններին, որոնք ոչ մի կապ չունեն Աստծո և կրոնի հետ:Այն, ինչ անում են ոմանք, իսլամական հանրապետությանը հարիր   չէ:Այստեղ լավագույնի ընտրությունն է»:

Վերջին 40 տարիներին ,Իսլամական Հանրապետությունում ընտրություններն անցկացել են կանոնավոր կերպով և օրենքի շրջանակներում, և երկրի բոլոր պաշտոնյաներն ու պատասխանատուները ուղղակի կամ անուղղակի  ընտրվել են  ժողովրդի քվեարկությամբ:Ահավասիկ Իրանի ժողովուրդը հպարտությամբ այս ուղին շարունակելով պատրաստվում է մասնակցել ևս մեկ այլ ընտրությունների ,որը կայանալու է փետրվարի 21-ին: Անցած տարիների փորձը ապացուցել է ,որ ընտրությունները խթանել են Իրանի ազգային  միասնությունն ու հզորությունը: