Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ(6.Իրանի փոքրամանսությունները և նրանց պատգամավորները խորհրդարանում)
Իրանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ տարբեր կրոնների հետևորդների միջև գոյություն ունի խաղաղ համակեցություն, իսկ կրոնական փոքրամասնությունների համար առկա են զարգացման բոլոր հնարավորությորնները: Իրանի Սահմանդրությունը հարգում է կրոնական փոքրամասնությունների բոլոր իրավունքները: Հրեաների, զրադաշտների ու քրիստոնյաների բոլոր իրավունքներն ամրագրված են Իրանի Սահմանադրության մեջ:
Գլխավոր օրենքի չորրորդ կետն ասում է, որ կրոնական փոքրամասնությունները խորհրդարանում կարող են ունենալ ընդհանուր թվով 5 պատգամավոր: Կրոնական փոքրամասնությունների ներակությունը խորհրդարանում կարևոր է, քանի որ նրանք այդպիսով կարող են պաշտպանել իրենց համայնքների իրավունքները, այդ թվում՝ կրոնական արարողությունները, մարզամշակութային միջոցառումների կազմակերպումը: Բացի այդ, կրոնական փոքրամասնություններին հատկացվում է նաև առանձին պետական բյուջե: Դա ապացուցում է , որ Իրանը կարևորում է կրոնական այլ համայնքների իարվունքներն ու նրանց արժեքների պահպանումը:
Իրանի Սահմանարության 13-րդ կետի համաձայն, զրադաշտականությունը, հրեականությունը և քրիստոնեությունը պաշտոնապես ճանաչվում են և այդ կրոնների ներկայացուցիչներն ունեն ոչ միայն տնտեսական, քաղաքական ու հասարակական իրավունքներ, այլ նաև ակտիվորեն մասնակցում են երկրում կայացող ընտրություններին: Իրանի իսլամական խորհրդարանի 290 պատգամավորներից հինգը ներկայացնում են կրոնական փոքրամասնություններին: Երկրի հյուսիսում և հարավում ապրող հայերը, հրեաները, զրադաշտներն ու ասորիներն ունեն խորհրդարանում իրենց ներկայացուցիչները: Հյուսիսում բնակվող իրանահայության ներկայացուցիչն առաջադրվում է Թեհրանում, իսկ հարավային իրանահայտության ներկայացուցիչը՝ Սպահանում:
Ասորիների պատգամավոր Բեթ Քոլիան ասում է. «Սահմանադրության համաձայն, երկրի յուրաքանչյուր 200 հազար քազաքացուն ներկայացնում է մեկ պատգամավոր: Սակայն փոքրամասնությունների դեպքում այս թվերը տարբերվում են»: Իրանի Սահմանադրության համաձայն, հայերն ունեն երկու պատգամավոր, ասորիները, հրեաներն ու զրադաշտները, մեկական պատգամավոր: Ընտրվելուց հետո, փոքրամասնության պատգամավորը համարվում է ամբողջ ժողովրդի ներկայացուցիչը և մասնակցում խորհդրարանի բոլոր քննարկումներին ու նիստերին և ունի քվեարկելու իրավունք:
Քանի որ կրոնական փոքրամասնություններն ապրում են երկրի տարբեր շրջաններում և մեծ մասնակցություն ունեն երկրի քաղաքկան ու հասարակական կայնքին, այս համայնքների միջև ձևավորվել են լավ հարաբերություններ:
Ամերիկաբնակ կրոնագետ Իսմայիլ Ֆարուղին ասում է. «Իսլամական համակարգում, ոչ մուսուլման քաղաքացին ունի իր ինքնությունն ընդհանուր օրենքի շրջանակում պահպանելու իրավունք: Կրոնական փորքամասնություններն Իրանում ունեն անկախ պատգամավորներ, որոնք ունեն մյուս պատգամավորներին հավասար իրավունքներ: Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ շատ երկրներում նման բան չկա: Որպես օրինակ, Գերմանիայում մուսուլման բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 3.5 տոկոսը, սակայն նրանք չունեն խորհրդարանում իրենց ներկայացուցիչը: Իսկ Իրանի Սահմանադրությունը երկրի յուրաքանչյուր կրոնական փոքրամասնության հնարավորություն է տալիս խորհրդարանում ունենալ մեկական պատգամավոր: