Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (7.Ժողովրդի քվեները՝ իսլամական հանրապետության համակարգի հենարանը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117192-Իրանի_խորհրդարանական_ընտրություններին_ընդառաջ_(7.Ժողովրդի_քվեները_իսլամական_հանրապետության_համակարգի_հենարանը)
Իրանում ժողովրդավարության կարևորագույն դրսևորումներից մեկը, իսլամական հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց ուղղակիորեն ժողովրդի քվեներին դիմելն էր, ինչն իրականացավ իսլամական հանրապետության հիմնադրման հանրաքվեի անցկացմամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 19, 2020 12:47 Asia/Tehran

Իրանում ժողովրդավարության կարևորագույն դրսևորումներից մեկը, իսլամական հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց ուղղակիորեն ժողովրդի քվեներին դիմելն էր, ինչն իրականացավ իսլամական հանրապետության հիմնադրման հանրաքվեի անցկացմամբ:

Այս ժողովրդավարական քայլը ցույց տվեց, որ իսլամական հեղափոխության տեսանկյունից ցանկացած ընտրության հիմքը ժողովրդի քվեն է: Այդ իսկ պատճառով ընտրությունների արդյունքը կախված է ժողովրդի որոշումից և այս հիմունքներով իսլամական համակարգում պահպանվել է ժողովրդավարության սկզբունքը:

Իսլամական մեծ քաղաքակրթության ուղղությամբ շարժվող իսլամական հեղափոխության երթի ընթացքում, ժողովրդի քվեների վրա հիմնվելը հանրապետության հիմնական ու անխափան սկզբունքներից մեկն է համարվում:

Այս սկզբունքը, որ կարևորվում է իսլամական ուսուցումների ու համոզումների մեջ, հասարակության անհատական ու հավաքական իրավունքների մի բաժինն է, որ համակարգի հիմքերն են կազմում:

Բացատրելով համակարգի «Ժողովրդական» լինելու սկզբունքը Հեղափոխության մեծարգո առաջնորդը շեշտել է.«Իշխանության ժողովրդական լինելն այսինքն ժողովուրդը դերակատար լինի իշխանության մեջ: Այսինքն ժողովուրդը դերակատար է իշխանության ղեկավարման ու ձևավորման, ղեկավարի ընտրության ու գուցե իշխանական համակարգի քաղաքականության որոշման հարցում: Իսլամական իշխանության ժողովրդական լինելու բացատրություններից մեկն էլ այն է, որ իսլամական իշխանությունը ծառայում է ժողովրդին: Այն ինչ իշխանության համար կարևոր է ոչ թե որոշված անձանց, խավի կամ դասակարգի, այլև ժողովրդի շահերն է»:

Մեծարգո առաջնորդը «հանգուցյալ Իմամ Խոմեյնիի տեսանկյունից ժողովրդի դերի մասին» ասել է.«Բոլոր համակարգերը և նույնիսկ բռնապետական համակարագերը «ժողովրդամետության» հավակնորդներն են, սակայն կարևորն այն է, որ նրանք իրականում ինչ իրավիճակում են իրենց ժողովրդին հարգում ու արժևորում»:

Իրանում ընտրություններին մասնակցությունը  կատարվում է ոչ թե օրինական անհրաժեշտությունների հիմունքներով, այլև որպես մի կրոնական ու հասարակական պարտականություն, և հասարակության մեջ դրսևորվում է որպես անհատական իրավունքի մի բաժին:

«Կրոնական ժողովրդավարության» մեջ ժողովրդի կամքը կրոնի ու հասարակության արժեքային նպատակների ուղղությամբ է և այդ պատճառով էլ ժողովրդավարությունը պահապանելով ժողովրդավարական համակարգերի սկզբունքները նույնպես պահպանում է իր կրոնական բովանդակությունը:

Իրանի սահմանադրության մեջ շեշտվել է, որ ժողովրդի աջակցությունը չունեցող համակարգը իրականում ոչինչ է: Հետևաբար համակարգի բոլոր հիմնասյուները պետք է ձևավորվեն ժողովրդի քվեներին ապավինելով: Այս շրջանակներում ընտրությունների ժամանակ ժողովուրդը  նույնիսկ դժվարին պայմաններում ու պարտադրյալ պատերազմի ժամանակաշրջանում ու քաղաքական-տնտեսական դժվարին իրավիճակներում ազատորեն ու իրենց կամքով մասնակցել են ընտրություններին: Այս ընթացքն Իրանում շարունակվում է այն էլ այն դեպքում, երբ Բելգիայի, Ավստրալիայի ու Ավստրիայի պես երկրներում ընտրություններին մասնակցելը պարտադիր է և մարդիկ ստիպված են մասնակցել ընտրությունների: Այդ երկրներում եթե մի քաղաքացի չմասնակցի ընտրություններին կզրկվի քաղաքացիական իրավունքներից և պարտավոր  է կրել  քաղաքական ու տնտեսական ծանր հետևանքներ:

Այս տարբերությունները ցույց են տալիս, որ Իրանում ընտրություններին այդ թվում նախագահական, առաջնորդության բանիմացների, իսլամական խորհրդարանի ու այլ ընտրություններին մասնակցությունը ոչ թե ստիպողական ու պարտադրական, այլ տրամաբանական վարքագիծ է ի դիմաց այն բանի. որ ժողովրդի կամքը, ցանկությունն ու քվեները արժեք են ներկայացնում:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բազմաթիվ ընտրություններ են անցկացվել: Իրանում 38 ընտրությունների անցկացման մեջ ժողովրդական համագործակցությունները ցույց են տալիս, որ ընտրելը ժողովրդի իրավունքն է ու նրա ուսերին դրված պատականությունը: Իսլամական հանրապետության համակարգում ընտրությունը իրականում նշանակում է երկրի կառավարման պատասխանատվությունը հանձնել արժանավոր անձանց: Այս հիմունքներով պատասխանատուները նույնպես ժողովրդի նկատմամբ ունեն պարտականություններ, որոնք սահմանվել են օրենքի շրջանակներում: