Հայացք՝ Ֆաջր ֆիլմի 38-րդ փառատոնի ընտրյալ ֆիլմերին
«Ֆաջր»ֆիլմի 38-րդ փառատոնը կայացավ փետրվարի 1-ից 11-ը Թեհրանում և Իրանի մի քանի նահանգների կենտրոններում: Փակման հանդիսությանը «Բյուրեղյա Սիմորղը»շնորհվեց Իրանի կինոյի լավագույն ստեղծագործություններին: Փառատոնի այս շրջանի ամենաշատ մրցանակները շահեցին«Թիթեռի լող» ,««Զրո օր»» և «Արև» ֆիլմերը:
Փետրվարի 11-ին «Միլադ»աշտարակում հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացվեցին Ֆաջր ֆիլմի 38-րդ շրջանի փառատոնի ընտրյալները: Հանդիսատեսի ֆավորիտ ընտրվեց «Թիթեռի լող» ֆիլմը, իսկ «Ընկույզի ծառը»և«Զրո օր»-ը հայտարարվեցին ,որպես Ֆաջր ֆիլմի 38-րդ շրջանի կինոփառատոնի հանդիսատեսի ամենաշատ քվեն շահած լավագույն ստեղծագործությունները:38-րդ շրջանի փառատոնում մրցակցեցին՝23Ֆիլմեր «Սոդայե Սիմորղ» բաժնում, 10 ֆիլմ «նոր հայացք» բաժնում, 10 ֆիլմ վավերագրական բաժնում և 10 ֆիլմ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, իսկ երկու ֆիլմեր մրցույթից դուրս ցուցադրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս տարվա «Ֆաջր» կինոփառատոնի ընտրված ստղծագործություններից չորսին:
---
Ռեժիսոր ,Մոհամադ Քարթի «Թիթեռի լողը»ֆիլմը ,«Ֆաջր» 38-րդ կինոփառատոնի«Բյուրեղյա Սիմորղ»-ը շահելու ռեկորդակիր հանդիսանալով շահեց լավագույն ձայնագրողի և ձայն մշակողի,կազմողի, երկրորդական կանացի դերի,երկրորդական տղամարդու դերի եւ Հանդիսատեսի ընտրյալ լավագույն ֆիլմի մրցանակները:
«Թիթեռի լողը»-ը ֆիլմի մեկնարկի ռիթմը շնչասպառ է դարձնում դիտողին: Մի թիթեռ սարսափելի թակարդն է ընկել և աշխարհը պտտվում է իր գլխի շուրջը: Կարծես թե «Թիթեռի լողը»ֆիլմը ևս թիթեռների մասին է:Պատմությունը շատ արագ պարզվում է: Պատահում է դեպքը և այնուհետ հանդիսատեսն է ,որ սկսում է հետևել հերոսին,որպեսզի պատմության ավարտը հասկանա:
Պարզ ,սակայն սարսափազդու մի պատմություն և մի դրվագ ,որը կարող է պատահել յուրաքանչյուր հասարակության մեջ: Բացի մարդաբանության արժեքներից, որը ձգտում է ծանոթացնել արվարձանների ենթամշակույթները ,և նրանց ովքեր յուրաքանչյուր հասարակության մեջ մի ինչ որ անունով են կոչվում ,«Թիթեռի լողը»ֆիլմը անդրադառնում է սոցիալական վնասներին,ինչպիսիք են մոլությունը, չքավորությունը և այն հանցագործներին ,որոնք ահ ու սարսափ են ստեղծում:
Ըստ ֆիլմի պատմության,դժվարությունները և խնդիրները չեն ստեղծվում մի գիշերում,և կարելի է դրա արմատները փնտրել ժամանակի ընթացքում:Ընտանիքի դաստիարակչական չափանիշերը հաշվի առնելը ամենակարևոր թեման է, որը կարելի է վերագրել այս պատմությանը:«Թիթեռի լողը»ֆիլմը շարունակությունն է այն գործընթացի , որը սկսվել էր 90-ականների կեսերին `« Ընդմիշտ և մեկ օր »,« Մետրը վեց ու կես »և« Ժանգոտ փոքր ուղեղներ »ֆիլմերով:Գործեր, որոնք պատմում են ժամանակակից քաղաքային հասարակության լքված ու մարգինալացված մարդկանց կյանքը:Քաղաքի, այսպես կոչված, հարավային տարածքի սոցիալական դրաման, որը թրեյլերի և առեղծվածային ժանրերի տարրեր է միավորում և հանդիսատեսի ներգրավելու պոտենցիալ ունի։
Ֆիլմի ռեժիսոր Մոհամմադ Քարթը ծնվել է Շիրազում, և սա նրա առաջին պատրաստած ֆիլմն է, որը ներկայացվեց «Նոր հայացք»և «Սոդայե Սիմորղ »բաժիններում: Նա եղել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և դերասան:
---
Սաիդ Մալեքանի «Զրո օր »ֆիլմը շահել է «Նոր հայացք», դաշտային էֆեկտներ, զգեստների ձևավորում, ժյուրիի հատուկ մրցանակ և ազգային հայացք մրցանակները:
Ֆիլմը պատմում է այն մասին որ , Աբդոլ մալեք Ռիգին ինչպես է ձերբակալվել Իրանի անվտանգության նախարարության կողմից Իրանի օդային տարածքում:«Զրո օր»ֆիլմը այլ տարբերակն է անցյալ տարի ,ռեժիսոր Նարգես Աբյարիի « Այն գիշեր երբ լիալուսին էր»ֆիլմի,որոնք նույն սյուժեին են հետևում ,սակայն հարցի կարևորության պատճառով ներկայացված է խնդրի զանազան ոլորտները: Նարգես Աբյարիի ֆիլմը Ռիգիի ընտանիքի մասին էր և ֆիլմի ընթացքում մենք Աբդոլմալեք Ռիգիի եղբոր կնոջ հետ Պակիստանում էինք: «Զրո օր »ֆիլմը այլ դիտանկյունից է մոտենում ,այսինքն անվտանգության ուժերին և Ռիգիի ձերբակալմանն է անդրադառնում:
Ֆիլմը երևակայական լրտեսության մասին է ,որն ունի հզոր գործողություն: Մի հոգի փնտրում է Ռիգիին,ստվերի նման ,լեռից լեռ,միայնակ և իվերջո նրան գտնում է օդային տարածքում:Ֆիլմը ոստիկանական-հետախուզական գրավիչ պայքար է ,որը ներկայացնում է «Ջոնդոլլահ»խմբի ղեկավար Աբդոլ Մալեք Ռիգիի ձերբակալման գործընթացը և փորձում է տարբեր դիտանկյունից պատկերել ժամանակակից լարված մի իրադարձություն: «Զրո օր »ֆիլմը մեկնարկում է մի քանի ցնցող պլաններով, որոնք նկարահանվել են Իրանի ու Պակիստանի սահմանամերձ մոխրագույն լեռներում:Ֆիլմի սկզբնական խառնաշփոթ պլանը ,սրում է լարվածությունը ,որը շարունակվում է մինչև պատմության կեսերը: Ֆիլմում մերթ ընդ մերթ պատկերվել է «Ջոնդոլլահ»-ի ոճրագործությունները:
Աբդոլմալեք Ռիգին 12 տարեկանում գնում է Աֆղանստան,նրա ողջ կյանքը եղել է սպանություն և նա այդ սպանությունը իր համար սրբազան էր համարում: Նա իր առաջին ակտը սկսեց պատանդառությամբ, և աստիճանաբար կյանքի կոչեց կազմակերպված մի խումբ և Պակիստան մտնելով ,ծավալեց անմարդկային քայլեր: Նա մի քանի տարի Սաուդյան Արաբիայի,սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի հովանավորությամբ ահաբեկչական քայլերի գնաց ,մինչև ձերբակալվելը և իր բազմաթիվ հանցագործությունների պատճառով մահապատժի ենթարկվեց 2010 թվականին:
---
38-րդ փառատոնում փայլած ֆիլմերից էր «Արև» ֆիլմը ,որի ռեժիսորն էր Մաջիդ Մաջիդին ,որը մրցանակների է արժանացել բեմական ձևավորման, սցենարի, լավագույն կինոնկարի համար և շահել է մանկապատանեկան լավագույն դերասանների մրցանակը ևս:
Ֆիլմի ռեժիսորն է Իրանի կինոյի հանրահայտ աստղ Մաջիդ Մաջիդին: Նա, ով վերջին անգամ արտադրել էր «Ամպերից այն կողմ» ֆիլմը ,որը գովաբանում էր ՝ սերը և կյանքը : Այն Հնդկաստանի հետ համատեղ արտադրանք էր: Այժմ տարիներ անց նա վերադարձել է իր հանդիսատեսի սպասված կինոն:

«Արևը» նախ և առաջ պետք է համարել Մաջիդ Մաջիդիի մատուցած արժանի պարտքը Իրանի աշխատող երեխաներին ,ազնիվ երեխաներ, ովքեր իրենց մանկության մեծ մասն անցկացնում են քրտնաջան և դաժան աշխատանքով, որպեսզի հայթայթեն իրենց ընտանիքի հանապազորյա հացը,մինչդեռ պիտի զբաղվեն կրթությամբ,մանկությամբ և խաղով: Ֆիլմը հագեցած է գեղեցիկ կադրերով և կյանքի տպավորիչ պահերով:Մաջիդիի կինոյի առանձնահատկություններից մեկը, որի փայլուն օրինակը դրսևորվել է ֆիլմում , երեխաների ապշեցուցիչ ունակությունների կարևորումն և նրանց մեջ ինքնավստահության զգացում ներարկելն է:Մի արժեքավոր հատկություն, որն իր գագաթնակետին է հասել «Երկնքի երեխաները» և «ճնճղուկների երգը»ֆիլմերում և այժմ պարզ երևում է «Արև»ֆիլմի մեջ:Մաջիդին , չնայած զբաղվել է իրավազրկված երեխաներին առնչվող զգայուն թեմաներով ,սակայն այս երեխաների կյանքի դժվարությունները և խնդիրները պատկերելու առումով չի գնացել հուսահատության, չափազանցության և այն սև գույներով ներկայացնելուն, և հույսի ու լույսի ոգին միշտ փայլում է:Մեկ այլ կարևոր խնդիր, որը Մաջիդին զբաղվել է հնարամտությամբ և նրբագեղությամբ, աֆղան ներգաղթյալների խնդիրը և նրանց դիմաց ծառացած մարտահրավերներն են:Քանի որ աշխատող երեխաների զգալի թիվը կազմում են աֆղան ներգաղթյալները , Մաջիդիի սուր հայացքից չի վրիպել այս խավը և դերասան երեխաների կազմում ներառել է աֆղանցի երկու երեխաների:
Մաջիդին ,որը ոչ դերասան երեխաներին դերասանական խաղարկային կտորներ հանձնելու վարպետ է այս անգամ ևս անցյալի պես իր ֆիլմում երեխաներից լավագույն խաղերն է ներկայացրել: Մաջիդիի ֆիլմերում ներկա երեխաները ,խաղարկային դրական հատկություններից բացի ,ունեն վեհ հոգի, բարձր վճռակամություն և ոգեշնչող գաղափար: Նրանք հակառակ իրենց փոքր ձեռքերի,կատարում են մեծ և անսպասելի գործեր և մեծահասակներին ի ցույց դնում իրենց զարմանալի կարողականությունները:
Մաջիդիի շարունակակական մտահոգությունն է հույս ներշնչել երեխաներին,որպես Իրանի և աշխարհի արժեքավոր և հուսալի արժեքներ : Մտահոգություն ,որը խիստ հարգելի է և ազնիվ զգացում,որը անհրաժեշտ է հարգել հոտընկայս :
«Արև»-ը կարելի է համարել Մաջիդ Մաջիդիի հպարտ ու փայլուն վերադարձը դեպի պատմողական, պարզ և մանկական առանցքով կինո: Կինո ,որի փայլուն նմուշները Իրանի կինոյի մեջ կարելի է փնտրել հենց նրա գործերում և ինչ խոսք ,որ այս բնագավառի շատ փայլուն ռեժիսորներ ,իրենց հաջողությունը պարտական են նրա մնայուն գործերին:
---
Ֆաջր ֆիլմի 38-րդ փառատոնում ,նոր մրցանակ էր նկատի առնվել ,«Հաջ Ղասեմ Սուլեյմանի»անունով մրցանակ: Այդ մրցանակը այս մեծ գեներալի ջանքերի և անձնազոհությունների բերումով ,այսուհետ նվիրվում է այն ֆիլմերին ,որոնք պատրաստվում են Իրանում կամ այլուր մուսուլման ռազմիկների դիմադրության ու անձնազոհության հայեցակարգով:Փառատոնի այս շրջանում ,«Հաջ Ղասեմ Սուլեյմանիի »մրցանակը շնորհվեց «Աբադան տասնմեկ 60»ֆիլմին:
Ռեժիսոր Մեհրդադ Խոշբախտի «Աբադան տասնմեկ 60 »ֆիլմը նոր և չշոշափված սյուժե է պարունակում: Ուշադրությունը սեռեռված է ռադիոյի պես զանգվածային լրատվամիջոցի դերակատարության վրա ,որը դրսևորել է Իրանի դեմ Սադդամ Հոսեյնի բաասական բանակի ներխուժման դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությունը Սրբազան պաշտպանության տարիներին: Ֆիլմը ներկայացնում է սիրելի Իրանի հարավում քաղաքացիների սքանչելի դիմադրությունը ,իմասնավորի Աբադանի «Զոլֆաղար»-ի շրջանի քաջարի բնակիչների դիմադրությունը սրբազան պատերազմի տարիներին: Ազնիվ ժողովուրդ, ովքեր ձեռնունայն ,սակայն հավատքով, ու վճռակամությամբ առլեցուն սրտերով դիմադրեցին թշնամու ներխուժումներին և թիզ առ թիզ պաշտպանեցին Աբադանի տարածքը: Այդ ազնիվ ու վեհ ժողովրդի մի խավը Աբադանի ռադիոկայանի հանձնառու և արի պաշտոնյաներն էին,նրանք ովքեր իրենց օրինակելի դիմադրությամբ մինչև իրենց կյանքի վերջին պահերը արգելք հանդիսացան ,որ Աբադանի ռադիոկայանը ընկնի բասական բանակի ձեռքը: 1160-ը Աբադանի ռադիոկայանի հեռարձակման հաճախականությունն էր սրբազան պաշտպանության տարիներին, խանդավառող և հուսալի հաճախականություն որին լսելով ,բնակիչները ավելի էին քաջալերվում շարունակել դիմադրությունը և պայքարը թշնամու դիմաց:
Ֆիլմի հզոր կետերից մեկը ,որը կարելի է համարել ռեժիսորի հաղթաթուղթը, ութամյա սրբազան պաշտպանության տարիներին անկախ սեռից ու էթնիկ պատկանելիությունից տարբեր մշակույթներ ,կրոններ և աշխարհահայացքներ ունեցող ժողովրդի տարբեր խավերի գործակցության շեշտադրումն է: Շատ տեղին ու ճիշտ շեշտադրում, որը ազգեցիկ է հանդիսաատեսի մոտ միասնականության ոգին ամրապնդելու գործում: