Իսլամաֆոբիան արևմուտքում (101)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում դեկտեմբերի 12-ի ընտրությունների նախօրյակին մուսուլմաններից Բորիս Ջոնսոնի ներողություն խնդրելու, ԱՄՆ-ում իսլամատյացության տարածման և ծագումով լատինամերիկացիների դեպի իսլամ հակվածության խնդիրների մասին:
Բրիտանիայի պառլամենտական արտահերթ ընտրությունների նախօրյակին վարչապետ «Բորիս Ջոնսոնը» մուսուլմաններից ներողություն խնդրեց: Բրիտանիայում մուսուլմանները որոշ ընտրատարածքներում որոշիչ դեր ունեն պատգամավորների ընտրության մեջ: Մի քանի ամիս առաջ Բրիտանիայի վարչապետը հրապարակել էր մի հոդված որտեղ մուսուլման հիջաբ ու բուրքա կրող կանանց նմանեցրել էր «փոստարկղերի» ու «բանկ թալանողների»: Այս հոդվածի հրապարակմամբ քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել Բորիս Ջոնսոնի դեմ: Բուրքա կրող կանանց անարգելու մասին ATV հեռուստատեսության հաղորդավարի հարցմանն ի պատասխան Բրիտանիայի վարչապետն ասել է.«Այն բանի համար որ ասել եմ խորապես ներողություն եմ խնդրում և նախապես էլ դրա համար ներողություն էի խնդրել»:
Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը բազմիցս քննադատել է այս երկրում իսլամաֆոբիայի տարածումը: Այս խորհուրդը Բրիտանիայի մուսուլմաններին կոչ էր արել նպատակաուղղված ու համակարգված կերպով քվեարկել դեկտեմբերի 12-ի ընտրություններին, որպեսզի ընտրատեղամասերում առավելագույն քվեները վաստակեն խաղաղատենչ ու մուսուլմաններին հանդուրժող թեկնածուները: Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը ընտրությունների առիթով հանդես գալով հաղորդագրությամբ գրել էր, որ 26 ընտրատարածքներում, որ ընտրողների առնվազն 20 տոկոսը մուսուլմաններ են և նույնպես Բիրմինգհեմը և Բրեդֆորդը քաղաքներում, որոնցում բնակչության ավելի քան 50 տոկոսը մուսուլմաններ են, Բրիտանիայի մուսուլմանների քվեները լիովին ազդեցիկ են լինելու և պետք է այս առիթն օգտագործել մուսուլմանների իրավիճակը բարելավելու համար: Նույպես 31 ընտրատարծքներում, որոնցում նախորդ ընտրությունների ընթացքում մուսուլմանների քվեները քիչ են եղել մուսուլմանների մասնակցությունը շատ ազդեցիկ է: Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի հաղորդագրության մեջ ասված է.«Բրիտանիայում դեկտեմբերի 12-ի ընտրությունները ամենակարևոր ընտրություններն են մուսուլմանների համար՝ այս երկիր մուտք գործելուց իվեր, քանի որ վերջին տարիների ընթացքում աջակողմյան ծայրահեղական խմբերի ու կուսակցությունների հզորացմամբ Բրիտանիայում իսլամաֆոբիան մեծ ծավալներ է ստացել, այնպես որ Բրիտանիայի ոստիկանության հաղորդումները նույնպես վկայում են այս խնդրի մասին»: Այս հաղորդագրության տարածմանը զուգահեռ սոցիալական ցանցերում տարածվեց մուսուլման հիջաբով աղջկա դեմ բռնություն գործադրվելու մի ֆիլմ: Այս տեսագրությունը պատկերում է մի կնոջ, ով հարվածում է ավտոբուսի հատակին ընկած 14 տարեկան մի մուսուլման աղջկա: Հարավային Յորքշիր նահանգի Շեֆիլդ քաղաքում այս աշակերտուհու վրա հարձակումը սկսվեց ավտոբուսի մեջ և ավտբուսից դուրս գալուց հետո նույնպես շարունակվեց: Վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին տարիների ընթացքում Բրիտանիայում իսլամաֆոբիան տարածվել է և Բրիտանիայի պահպանողական կուսակցության հակաիսլամական դիրքորոշումները նույնպես մեծ դեր են ունեցել իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածման մեջ:
Ատլանտյան օվկիանոսի այն կողումում՝ ԱՄՆ-ում իսլամատյացությունը ավելանում է: ԱՄՆ-ում իսլամատյացության ու առհասարակ այլատյացության աճը պատճառ է դարձել, որ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների ատելության վրա հիմնված խմբերը ԱՄՆ-ում իրենց ներկայացնելու առիթ ունենան: «Քայլ ԱՄՆ-ի համար» խումբը, որ հիմնադրվել է 2007թ. ԱՄՆ-ի հակաիսլամական խմբերից մեկն է: Այս խումբը Թրամփի կողմնակիցն է և ԱՄՆ-ի անվտանգության ու ժողովրդավարությանն սպառնացող այսպես կոչված «ծայրահեղական իսլամի» դեմ պայքարի պատճառով ընդլայնել է իր հակաիսլամական գործունեությունը: Այս խումբը ճանաչված է, որպես ԱՄՆ-ի ամենամեծ հակաիսլամական խումբը: «Քայլ ԱՄՆ-ի համար» խմբի հիմնադիր Բրիջիտ Գաբրիելը մի պահպանողական ակտիվիստ է: Հանրապետական կուսակցության խորհրդատու Գայ Ռաջերզը խմբի գործադիր տնօրենն է: «Զրպարտության դեմ պայքարի միությունը» այս խմբի մասին ասել է, որ «Քայլ ԱՄՆ-ի համար» խումբը սխալ տեղեկատվության տարածման ճանապարհով ժողովրդի մեջ անտրամաբանական վախ է առաջացնում մուսուլմանների նկատմամբ:
ԱՄՆ-ում իսլամատյաց խմբերից մեկն էլ «Քլարիոն նախագիծ» խումբն է(նախկինում Clarion Fund Inc անվամբ): Այս խումբը Վաշինգտոնում տեղակայված կազմակերպություն է, որ հիմնադրվել է 2006թ.: «Քլարիոն նախագիծը» դերակատար է եղել «Կասկածամտություն՝ արևմուտքի դեմ իսլամի ռադիքալ պատերազմը» և «Երրորդ աշխարհազոր» ֆիլմերի պատրաստման մեջ: Այս ֆիլմերը քննադատության են արժանացել սխալ ու կեղծ տեղեկատվության տարածման պատճառով: Դրանք հակաիսլամական քարոզչություն կատարող ֆիլմեր են: Այս խումբն իր առաքելությունը անվանում է «Իսլամամետության վտանգների բացահայտում ու միևնույն ժամանակ ժողովրդի չափավորության ձայնը լսվելու և ժողովրդական գործունեության տարածման համար հարթակի պատրաստում»: «Քլարիոն նախագիծը» օգտագործեց հակաիսլամական ակտիվիստներից Ֆրանք Գաֆթիի և քաղաքական վերլուծաբան Ռիան Մաուրոյի պես անձանց: Վերջինս տարածել էր սուտ տեղեկություններ՝ ինչպես Բրիտանիայում ու Եվրոպայում «Ոչ մուսուլմանների համար մուտքը արգելված» շրջանների գոյության մասին սուտ տեղեկությունը: 2008թ. նախագահական ընտրություններից առաջ «Քլարիոն նախագիծը» տարածելով «Կասկածամտություն՝ արևմուտքի դեմ իսլամի ռադիքալ պատերազմը» վավերագրական ֆիլմի 28 մլն. DVD- ներ նպաստել էր իսլամաֆոբիայի ու ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ խտրականությունների ավելացմանը:
«Քրիստոնեական գործողությունների ցանց»-ը ԱՄՆ-ում իսլամատյաց ակտիվ այլ խմբերից է: Մարտին Մավիերը 1990թ. հիմնադրել է այս խումբը: «Քրիստոնեական գործողությունների ցանց»-ը իր հիմնական նպատակն է համարում ուսուցման ճանապարհով ԱՄՆ-ի բարոյական ու կրոնական (բարոյակրոնական) ժառանգության պահպանումը: Այս խումբը փորձել է շատ հարցերում ցույց տալ իր ազդեցությունը, որոնց թվում են Նյու Յորքում իսլամական կնետրոնի կառուցման հետ հակադրությունը: «Քրիստոնեական ակտի ցանց»-ը իրականացնում է ծրագրեր՝ ինչպես ողջ ԱՄՆ-ում ֆիլմերի ցուցադրությունը: Այս խումբը մեծ թվով ջանքեր է գործադրել Նյու Յորքում համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ մզկիթի կառուցումը կանխարգելելու համար: «Դադարեցրեք ԱՄՆ-ի իսլամացումը»-ը (SIOA) ԱՄՆ-ում գործունեությունը ծավալող մի այլ խումբ է: Այն իսրայելի կողմնակից հակաիսլամական կազմակերպություն է, որ ճանաչվել է իր իսլամաֆոբիական քարոզչություններով: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 2010թ. իր ներկա ղեկավարների՝ Փամելա Գլերի և գրող՝ Ռաբերթ Սփենսերի կողմից՝ «Դադարեցրեք Եվրոպայի իսլամացումը» խմբի ղեկավար Անդրես Գրավուս Փեդերսոնի պահանջով: «Դադարեցրեք ԱՄՆ-ի իսլամացումը» իսլամաֆոբիայի վրա հիմնված գաղափարախոսություն է: Չնայած ԱՄՆ-ում հակաիսլամական քարոզչություններին այս երկրում դեպի իսլամ հակվածությունը շարունակ ավելանում է: ԱՄՆ-ի դասախոսների, ուսանողների, միջին խավերի ու գունամորթների շրջանակում իսլամը ամենաշատ գրավչությունն ունի: 2017թ. Փիո հետազոտական կնտրոնի հաղորդման համաձայն կենտրոնի ամերիկացի մեծահասակ մուսուլմանների 80 տոկոսը լատինամերիկացիներ են և 2011թ. համեմատությամբ նրանց թիվը ավելի քան 30 տոկոս ավելացել է: Ծագումով լատինացի նորադարձ մուսուլմանների հետ անցկացված զրույցների ընթացքում, նրանցից շատերն ասել են, որ ծեսերի պարզության և համայնքի վրա կենտրոնացած լինելու տարրերը նրանք չէին կարողանում գտնել իրենց նախկին կրոնի մեջ և դրա համար էլ հակվել են դեպի իսլամ: Ցեղ, Էթնիկ և կրոն պարբերականի մեջ 2017թ. տպագրված իսլամացած 560 լատինացիների շրջանակում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Աստծո հետ առավել մտերիմ, անձնական ու ուղղակի կապի փորձ ունենալու ցանկությունը պատճառ է դարձել, որ նրանք հակվեն դեպի իսլամ կրոնը: Լատինացիների իսլամի նկատմամբ հակված լինելու այլ պատճառը մուսուլմանների նման միևնույն դժվարություններ ունենալն է: Այն պայմաններում, երբ լատինացիներն ու մուսուլմանները զգում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հարձակումների ու նրա միգրացիոն քաղաքականությունների թիրախն են դառնում ավելի մեծ թվով լատինացիներ են ընդունում իսլամ կրոնը: