Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (146)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117366-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(146)
Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կներկայացնենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 22, 2020 22:53 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կներկայացնենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

2016-2018թթ Իրանը, գիտության արտադրության քանակի առումով, ISI կայքում 18-րդ տեղից բարձրացել է 16-րդ տեղը:Իսկ Scopus կայքի տվյալներով, տարածաշրջանում գիտության արտադրության առումով, երեք տարի անընդմեջ ,  Իրանը զբաղեցրել է առաջին տեղը: Երկու կայքերի համաձայն, գիտական հոդվածների տպագրության առումով, Իրանն ունեցել է մեծ առաջընթաց:  

 

Scopus կայքի տվյալներով, Իրանի գիտական հոդվածները 2016թ ուշագրավ աճ են ունեցել, կազմելով 52 հազար 577, իսկ  2017թ՝ տպագրվել է  56 հազար 59 հոդված: Այս վիճակը շարունակվել է մինչև 2018թ: Իրանի լավագույն համալսարանները  վերջին երեք տարիների ընթացքում առաջատար տեղ են զբաղեցրել աշխարհում: Լեյդենի աղյուսակի համաձայն, Իրանի լավագույն համալասարանների թիվը 14-ից հասել է 23 –ի:  Իսկ Times-ի համաձայն, 2018թ Իրանի լավագույն համալսարանների ցուցակն ավելացել է, նախկինում գրանցված  8-համալսարաններից  դառնալով 18:

 

Իրանցի գիտնական Ալի Աքբար Աղա Մուհամմադին և ՆԱՍԱ-ի հետազոտողների մի խումբ, աշխատում են այնպիսի ռոբոտների ստեղծման ուղղությամբ, որոնք ապագայում կկարողանան տիեզերական բարդ պայմաններում հետազոտական աշխատանքներ իրականացնել:  Ռոբոտները ծրագրված են այնպես, որ կարող են հարմարեցվել այն միջավայրին, որում աշխատում են: ՆԱՍԱ-ի GPL լաբորատորիայում աշխատող գիտնականները ստեղծել են եռաչափ ռոբոտներ, որոնք կարող են նման հետաքրքիր  գործողություններ կատարել: Բացի այդ, ՆԱՍԱ –ն նպատակ ունի ստեղծել ռոբոտներ, որոնք միանալով իրար, կազմում են չափերով ավելի մեծ ռոբոտ: Իսկ երբ նրանք կատարում են իրենց առաքելությունը, բաժանվում են իրարից: ՆԱՍԱ-ի մասնագետները նշում են, որ տիեզերքում տիտանի պարունակության ու մեթենի լճերի ու ժայռերի մասին տվյալները շատ քիչ են, ուստի մասնագետները փորձում են ստեղծել խելացի համակարգ, որը կկարողանա աշխատել տարբեր պայմաններում: Սակայն համակարգը պետք է այնքան փոքր լինի, որպեսզի այն հնարավոր լինի հրթիռի միջոցով ուղարկել լուսին: Իհարկե դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այս ռոբոտները կարողանան գործուղվել տիեզերք:  Այս հետազոտությունն անց է կացվում NIAC հետազոտական  ծրագրի շրջանակում:

 

 

Թեհրանի համալսարանի դասախոս Սիամաք Յասեմին, Ֆրանսիայի ակադեմիական մեդալ է ստացել:

Թեհրանի համալսարանի դասախոս Սիամաք Յասեմին, Ֆրանսիայի ակադեմիական մեդալ է ստացել:

 «Գիտության արմավենի» մեդալը շնորհվում է Ֆրանսիայի կառավարության կողմից, 1808թ սկսած, գիտության ոլորտում հաջողության հասած անձանց: Առաջին անգամ շքանշանը նվիրել է  Նապոլեոն Բոնապարտը: Իսկ 1866 թ սկսած, այն նվիրվում է նաև ազգությամբ ոչ ֆրանսիացի գիտնականներին: Սիամաք Յասեմին  Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի, վիճակագրության և համակարգչային գիտությունների  ֆակուլտետի գիտական կազմի անդամ է, համաշխարհային գիտության ակադեմիայի մշտական անդամ  և ներառվել է աշխարհի լավագույն գիտնականների ցուցակում:

Գերմանիայի ու Իրանի միջև առաջին անգամ տեղի է ունեցել համագոծակցություն՝ «Իրանի բնակչության գենետիկական առանձնահատկությունները» թեմայով:

 Հետազոտություննն  իրականացվել է երկու երկրների կենտրոնների կողմից: Իրանի գենետիկ հեզտազոտությունների կենտրոնի ղեկավարը նշել է, որ հետազոտությունն  իրականացվել է երկու տարվա ընթացքում և թույլ կտա ուսումնասիրել  նաև գենետիկորեն սերնդե սերունդ փոխանցվող հիվանդությունները, ինչպես նաև բնակչության գենետիկ ֆոնդը: Նա նշել է. «Իրանը կարևոր դերակատարություն է ունեցել Կենտրոնական ու Արևմտյան Ասիայի քաղաքակրությունների զարգացման հարցում: Սակայն մեր ժողովրդի գենետիկայի մասին տվյաները շատ քիչ են: Մենք ուսումնասիրել ենք Իրանում բնակվող արաբների, ազերիների, թուրքերի ու բելուչների գեները, որոնց միջև գոյություն ունի համակեցություն»:

 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plus Genetics ամսագրում:

Միջազգային նորություններից պետք է ասենք, որ Սան Դիեգոյի բժշկական համալսարանի հետազոտողները վերջերս ստեղծել են ՄԻԱՎ վարակի դեմ պայքարելու նոր մեթոդ: Գիտնականների հայտնաբերած նոր դեղամիջոցը ՄԻԱՎ վարակին թույլ չի տալիս բազմանալ օրգանիզմում: Դա մարդու իմունային համակարգին հնարավորություն է տալիս վերականգնվել: Մտահոգությունը կայանում է նրանում, որ դեղորայքը պետք է կիրառվի մշտապես, իսկ դրա երկար կիրառումից հետո, հիվանդի մարմնի իմունային համակարգի վրա այն կարող է այլևս չազդել:

Ճապոնացի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել արհեստական արյուն: Դա շատ կարևոր նշանակություն ունի նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով մեծ քանակությամբ արյուն են կորցրել և ունեն փոխներարկման կարիք:

Առաջին  անգամ արյունը փորձարկվել է նապաստակների վրա և որևէ խնդիր չի առաջացրել: Այսպիսով, կարելի է ասել, որ այլևս դոնորական արյուն պահելու կարիք չի լինի: Արհեստական արյունը հայտնաբերել են Ճապոնիայի ազգային պաշտպանական քոլեջի գիտնականները: Հակառակ մարդու արյան, որը կարելի է  պահել չորս օր, իսկ դրա պլազման ցածր ջերմասիճանում մաքսիմում 20 օր, արհեստական արյունը հնարավոր է պահպանել սովորական ջերմաստիճանում մինչև մեկ տարի: Մեկ տարի պահելուց հետո, այն ներարկվել է նապաստակներին և որևէ բացասական հետևանք չի ունեցել: