Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(12)
Այսօր թմրանյութերի օգտագործումը մարդկային հասարակությունների մտահոգություններից մեկն է:Այս թմրամիջոցներից կախվածության հետքը կարելի է գտնել գրեթե աշխարհի բոլոր երկրներում :
Այսօր թմրանյութերի օգտագործումը մարդկային հասարակությունների մտահոգություններից մեկն է: Այս թմրամիջոցներից կախվածության հետքը կարելի է գտնել գրեթե աշխարհի բոլոր երկրներում :Արևմտյան հասարակություններում թմրանյութերի հարաճուն տարածումը հարուցել է փորձագետների և հարակից կազմակերպությունների մտահոգությունն ու զգուշացումները: Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կազմակերպության տվյալներով ՝ 2018 թվականին այդ մայրցամաքում առգրավվել է ավելի քան 140 տոննա կոկաին, ինչը 2017-ի համեմատությամբ կրկնապատկվել է:
Իտալիայի Հռոմ քաղաքում ռադիո հեռուստատեսության լրագրող Մասումի Նեժադը ներկայացրած զեկույցում անդրադառնալով այդ երկրում թմրանյութերի օգտագործման տարածմանն ասել է .«Իտալիայում պաշտոնական տվյալների համաձայն, այդ երկիրը Եվրոպայում ,Անգլիայից ու Ֆրանսիայից հետո թմրանյութերի օգտագործման առումով համարվում է երրորդ երկիրը:Նա իր զեկույցի մեջ անդրադարձել է ընտանիքների մտահոգությանը կապված Իտալիայի դպրոցներում թմրանյութերի մատակարարման հետ և այն մասին , որ աշակերտների շատ ծնողներ վախենում են, որ իրենց երեխաներն ընկնեն թմրանյութերի ծուղակը: Մասնագետների կարծիքով, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում թմրանյութերի զոհերի զգալի թիվը կազմում են երիտասարդները:Տվյալների համաձայն, դպրոցներում, իտալացի պատանիների ու երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործումը վերջին երկու տարիներին աճել է 39 տոկոսով:Իտալիան դարձել է եվրոպական երկրորդ երկիրը ,18 տարին չլրացածների շրջանում թմրանյութերի օգտագործման առումով:Կոկաինը և հերոինը Իտալիայում ամենաշատ սպառվող թմրանյութերն են:
Ելնելով,Անգլիայում,մարմնավաճառությունից և թմրանյութերից ստացված տարեկան բարձր եկամուտներից ՝ այդ երկրի վիճակագրության ազգային հիմնարկը մի քանի տարի առաջ իր ազգային եկամուտների շարքում ներառեց ստվերային տնտեսությունից ստացված եկամուտները, ինչպիսիք են մարմնավաճառությունն ու թմրանյութերը: The Guardian- ի հաղորդման համաձայն,սա այն դեպքում ,երբ ԵՄ-ի անդամ այլ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Հունգարիան, Նիդեռլանդները, Ավստրիան և Հունաստանը, տարիներ է ինչ մարմնավաճառությունից և թմրամիջոցներից ստացված գումարը համարում են իրենց ազգային եկամուտների մի մասը:«The Guardian» օրաթերթը 2014-ին գրել է, որ Անգլիայի վիճակագրության ազգային կենտրոնի համաձայն, այդ երկիրը անցյալ տարի 12 միլիարդ 700 միլիոն ֆունտ շահույթ է ստացել մարմնավաճառությունից ու թմրանյութերից:Անդրադառնալով մարմնավաճառության և թմրանյութերի բարձր եկամուտներին՝ թերթն առաջարկել է ,որ Անգլիայի կառավարությունը,որը տառապում է բյուջեի բարձր դեֆիցիտից և պարտքից, ճիշտ կանի ,որ հարկ վճարի «թմրանյութերի և մարմնավաճառության» տնտեսության եկամուտներից:Որոշ փորձագետներ համոզված են, որ վիճակագրությունը չի պարունակում մարմնավաճառության և թմրամիջոցների բոլոր դեպքերը, և ներառում է միայն Անգլիայում արտադրված թմրամիջոցների՝ ինչպես հաշիշի վաճառքի վիճակագրությունը :
Հատկանշական է, որ Անգլիայում ավելի քան 4000 երեխաներ և պատանիներ ակտիվ գործունեություն են ծավալում Լոնդոնում գտնվող թմրանյութերի խմբավորումների մեջ:Ըստ տվյալների,Լոնդոնում թմրանյութերի խմբավորումների հետ կապ պահպանող անձանց 46 տոկոսը 15-ից 19-տարեկան երիտասարդներն են,որոնք օգտագործվում են Անգլիայի այլ քաղաքներ թմրանյութերը և փողերը տեղափոխելու համար, և շատերը դանակի հարձակման են ենթարկվում:
ԱՄՆ-ում ,գրեթե ամեն օր լուրեր են լսվում թմրանյութերի և հրազենային մահվան դեպքերի մասին,բայց այդ երկրում թմրանյութերի հետ կապված մահվան ամենօրյա դեպքերն ավելի շատ են, քան հրազենային կրակոցներից կամ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացածների թիվը:Նյու Յորքի բարձրաբերձ աշտարակների, տեխնոլոգիայի դինամիկայի, ինչպես նաև գեղեցիկ ու նորաձև հանրախանութների կողքին կան մարդիկ, որոնց հայացքից և վարքագծից նկատելի է մոլության նշաները: ԱՄՆ-ում բոլոր պաշտոնական տվյալները ապացուցում են , որ երկրում թմրանյութերի օգտագործումը դարձել է սուր խնդիր:Այդ երկրի պաշտոնական տվյալների ու ԶԼՄ-ների համաձայն, ներկայումս տարիքային բոլոր խմբերում խիստ տարածված է թմրամոլությունը:Հերոինի և մարիխուանայի նման թմրամիջոցների սպառումը հասել է ճգնաժամային մակարդակի: ԱՄՆ-ի թմրամիջոցների և առողջության հարցերով զբաղվող կենտրոնի տարեկան հետազոտության (NSDUH) արդյունքների համաձայն, ներկայումս ԱՄՆ-ում 12 տարեկանից բարձր ավելի քան 24 միլիոն հոգի օգտագործում է թմրանյութեր, եւ այդ երկրի երիտասարդներն աշխարհում, մարիխուանայի իրական օգտագործողների ամենաբարձր տոկոսն են կազմում: Հրապարակված տվյալների համաձայն ՝ 18-ից 25 տարեկան ամերիկացի մեծահասակների շրջանում հերոինից կախվածությունը վերջին 7 տարիներին դարձել է կրկնապատիկ:Զեկույցում նշվում է, որ 2010-ին թմրամոլների ավելի քան 70 տոկոսը տղամարդիկ էին ,մինչդեռ 2017-ին զարմանալի ձևով աճ արձանագրեց թմրամոլ կանանց թիվը և ԱՄՆ-ում թմրամոլների ավելի քան 45 տոկոսը կանայք են: Թմրամիջոցների չափից ավելի օգտագործումը ներկայումս համարվում է ԱՄՆ-ում 50 տարեկանից ցածր մարդկանց մահվան հիմնական պատճառը :
Չնայած աշխարհի շատ երկրներում արգելել են թմրանյութերի առևտուրը, արտադրությունը և սպառումը,սակայն ԱՄՆ-ի հետախուզական ծառայություն CIA--ի շրջանակում, նկատելի է թմրանյութերի օգտագործումը,իրենց քաղաքական նպատակների իրականացման համար:Թմրանյութերի առևտրում և անվտանգության հարցերով CIA-ի դերը ակնհայտ է:Տարիներ առաջ Պիտեր Դեյլ Սքոթը և Ջանատան Մարշալը 1991-ին հրատարակված «Կոկաինի քաղաքականություն. Թմրանյութեր, բանակը և CIA-ը Կենտրոնական Ամերիկայում» գրքում գրել էին.« Թմրանյութերի դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի հավատարմությունը իրականությանը չի համընկնում և CIA-ը ԱՄՆ-ի կառավարությունից հրահանգներ էր ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ:Հատկանշական է ,որ CIA-ը մեծ ուշադրություն է դարձնում այն հոգեմետ հաբերին, որոնք ամբողջ աշխարհում արգելված են, դրանք համարելով մարդկանց վերահսկելու բանալին և ուսումնասիրել է դրանց ազդեցությունը զինվորականնների, բժիշկների, պետական պաշտոնյաների, ուսանողների և հոգեկան հիվանդների մոտ:
Համաշխարհային հետազոտությունները ցույց են տալիս, որ CIA-ը ներգրավված է թմրանյութերի առևտրի կառավարման մեջ:Ալեքսանդր Չակբերնը և Ջեֆրի Քլերը «Սպիտակ մահ,CIA և թմրանյութեր» գրքում,բացահայտել են CIA-ի 50-ամյա կապը քրեական և թմրանյութերի այլ դիլերների հետ :Այս գրքում նրանք մեջբերում են,որ ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժելու պատճառներից մեկը, թմրանյութերի առևտուրը CIA-ին վերադարձնելը և տնտեսական հսկա շահույթից օգտվելն է :Արևմտյան փորձագետներից ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ից դուրս ,CIA-ի գործողությունների ծախսը ապահովվում է Աֆղանստանի թմրանյութերի առևտրից ,որի պատճառով էլ ԱՄՆ--ի ուշադրության կենտրոնում են Աֆղանստանում շարունակվող անկարգությունները:
Միջազգային աղբյուրները կազմակերպված հանցավորության և թմրանյութերի արդյունքում ստացած հասույթը գնահատում են ավելի քան հազար միլիարդ դոլար :Պիտի հարցնել ,որ ֆինանսական այս հսկայական գումարը ինչպե՞ս և ինչ միջոցով է փոխանցվում ու շրջանառվում միջազգային ֆինանսական հաստատություններում ,մինչդեռ շատ հեշտ սահմանափակումներ են կիրառվում այն անձանց ու պաշտոնական ու իրավական կազմակերպությունների նկատմամբ , որոնք դեմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը:Այս հարցի պատասխանը պետք է գտնել արևմտյան հետախուզական կազմակերպությունների անհերքելի դերակատարության ու շահույթի մեջ կապված ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մշակման, արտադրության ու տարանցման հետ: 90-ականների կեսերից ի վեր Աֆղանստանում եվրոպական 42 երկրների և ԱՄՆ-ի ներկայությունը միայն հանգեցրել է թմրանյութերի արտադրման և ցանքսատարածքների ավելացման: Այնպես որ, Աֆղանստանի ցանքսատարածքներում աճեցված ու մշակված թմրանյութերի չափը 2001-ին ավելի քիչ քան 200 տոննա էր, իսկ 2018-ին հակառակ արտաքին ուժերի ներկայության աճեց ավելի քան 50 տոկոսով :Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթ. Խամենեիի խոսքերով՝ նման ներկայության արդյունքը ոչ այլ ինչ է եթե ոչ , երիտասարդ սերնդին տարբեր կոռուպցիոն խմբերի և թմրամոլության մեջ ներքաշվելը: Գաղութատիրական և կայսերապաշտական քաղաքականություն, որը, բացի թմրանյութ արտադրող երկրների ժողովրդին ,իր բացասական հետևանքներն է թողել արևմտյան երկրների ժողովրդի տարբեր խավերի վրա: