Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117899-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից(12)
Հին գաղութատիրության դարաշրջանը ավարտվելով փոփոխության ենթարկվեց արևելագիտության, իսլամագիտության և մարգարեների մասին ուսումնասիրությունները, և այս անգամ աննախընթաց աճ արձանագրեցին գիտական ստեղծագործությունները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 06, 2020 16:02 Asia/Tehran

Հին գաղութատիրության դարաշրջանը ավարտվելով փոփոխության ենթարկվեց արևելագիտության, իսլամագիտության և մարգարեների մասին ուսումնասիրությունները, և այս անգամ աննախընթաց աճ արձանագրեցին գիտական ստեղծագործությունները:

Չնայած, որ բարեկամություններն ու թշնամանքները դեռ չեն ոչնչացել ,սակայն դրսևորվում են այլ կերպ:Մի խոսքով՝ արևելագիտության դարդարաշրջանում ,որը  ընթանում էր գաղութատիրական  արևելագիությանը զուգահեռ ,իսլամի մեծ մարգարեի նկատմամբ իրատեսական հայացքը ազդված էր այդ ժամանակաշրջանի բացասական մոտեցումներից ,սակայն միաժամանակ այդ ընթացքում կտրուկ աճ է արձանագրել մարգարեի նկատմամբ էմպատիկ ստեղծագործությունների ծավալը:Այս ժամանակաշրջանում ակնհայտ են նաև արևմուտքցիների խոստովանությունները՝մարգարեի նկատմամբ սխալ  ընկալումների կապակցությամբ: Իրականությանը ձգտող արևելագետների կարծիքով ,Իսլամի մեծ  մարգարեն նա է ,ում արժանի է ավելի լավ ճանաչել և ուղղել նրա նկատմամբ անարդար մոտեցումները:

Հենց այդ ուղղությամբ, քսաներորդ դարի առաջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում,  մի քանի եվրոպական լեզուներով լույս տեսան ներողամտություն հայցող բազմաթիվ  գրքեր, ներառյալ վերանայված կենսագրական ու հայեցակարգային գրքեր   և Ղուրանի նոր թարգմանություններ: Իհարկե, 20-րդ դարի առաջին կեսին դեռևս առկա էին անցյալի  թյուր կարծիքների մի մասը:Ղուրանի գրողների և թարգմանիչների մեծամասնությունը, ովքեր զգում էին Մուհամմեդ մարգարեի նկատմամբ եվրոպական պատկերացումը չեզոքացնելու  և չեղարկելու  և  նրա հոգևոր հեղինակությունն ու կարևորությունը դրսևորելու անհրաժեշտությունը , Մուհամմեդ մարգարեի նկատմամբ որդեգրեցին ՝  նոր  ու դրական  վերաբերմունք:

Այս ժամանակաշրջանում գերմանացի մեծ բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլքեն ազդեցություն կրելով Գյոթեի բանաստեղծություններից ու ստեղծագործություններից և հիացած արևելքով, առավել ուշադրություն դարձրեց Իսլամին և Մուհամմեդ մարգարեի անհատականությանը: Նրա կարծիքով , Իսլամը հոգեկան ու ֆիզիկական  հավասարակշռություն է ստեղծում ,որից զուրկ էր եվրոպացի մարդը:Ռիլքեն ,Իսլամի մասին իր փորձառությունը և մուսուլմանների տեսակետները լավագույնս արտահայտեց  իր «Duino Elegies»գնահատելի ստեղծագործության մեջ։ Այն ինչը , որ Իսլամի նկատմամբ նրան հիացմունք էր պատճառել, Ռիլքեն գրի առավ հետևյալ տողերով․ «Փորձեցի անգիր անել Ղուրանը,սակայն շատ էլ չհաջողեցի,բայց  ընկալեցի հետևյալը ,որ այն, մի հզօր ձեռք է ,որը  սլաքի նման ուղղված է դեպի երկինք ու Աստված ,Աստված որը հավիտենապես ծագում է աշխարհի արևելքից և   երբևէ չի կորցնելու իր հզորությունը »:

 

Իսլամի մեծ մարգարեի ուշագրավ յուրահատկություններից էր նրա անուս լինելը:Ահավասիկ, նա ,ով անուս էր և չգիտեր գրել ու կարդալ , մի ակնթարթում ավետեց գիտություն ու իմաստասիրություն տարածող մի կրոնի մասին: Աստված սրբ.Ղուրանում ասում է.«Նա անուսների միջից առաքում է նրան,որոնց համար կարդում է իր այաները ,վեհության հասցնում նրանց , ուսուցանում Աստծու գիրքն ու իմաստասիրությունը ,մինչդեռ վստահաբար նրանք նախապես եղել են բացարձակ տգիտության մեջ»:

Ռիլքեն այդ մասին գրում է.

«Մուհամմեդը ,որպես  ուսում չստացած անձ ,ում  մասին հենց այդպես էլ ներկայացվել  է Ղուրանում ,չէր զբաղվում ընթերցանությամբ ու գրչով: Նա ընթերցելու կարողականություն ստացավ միայն այն ժամանակ ,երբ Աստծու խոսքը նրան հայտնի դարձավ Մեքքայի հեռավոր անապատներից մեկում գտնվող մի լքված քարայրում : Աստծու հետ Մուհամմեդի սերտ կապը ,վեհ ճշմարտության հետ նրա կապը ,բոլորը արդյունքն էին նրա մաքրամաքուր և անարատ ոգու»:

Ռիլքեն ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ բանաստեղծներից է: Նրա ստեղծագործությունները հանրահայտ են՝ ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում,նրա գործերը  ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից են: Նրա գործերից են ՝«Աստծու մասին հեքիաթներ»և«Ժամանակակից բանաստեղծություններ»-ը: Ռիլքեն ինքնամփոփ և մտածող բանաստեղծ է և խորը տեսակետներ ունի իր շրջակա աշխարհի ու կյանքի մասին: Գրականության և պոեզիայի մեջ իր ուրույն ոճի բերումով,նրան անվանվել են «Վեհ մտքերի բանաստեղծ»:

Ռիլքեն բազմաթիվ ուղևորություններ է կատարել տարբեր երկրներ, ներառյալ իսլամական երկրներ և Հյուսիսային Աֆրիկա:Այս ճանապարհորդությունների փորձը և տարբեր ազգերի ու ժողովուրդների  կյանքի  մասին մտածողությունը, մեծապես ազդել են  կյանքի իմաստի վերաբերյալ նրա ունեցած մտածողության  վրա:Կարելի է ասել ,որ աշխարհի այս  ժամանակակից բանաստեղծը իր ողջ կյանքում ճիգ ու ջանք է թափել  կյանքի իմաստը ընկալելու համար:Նրա ջանքերի ու պրպտումների արդյունքում գրված «Մուհամեդը Եվրոպայում » խորագրով գրքում կարդում են․- «Նա ,Ալժիրում իր կնոջը հղած նամակի մեջ գրել է«Այստեղ կյանքը հազար ու մեկ գիշերից  է ծագում, Աստված մեծ է, և աշխարհում չկա նրանից ավելի վեհ և ոչ մի ուժ»:Կահիրեից ,նա իր կնոջը հղած մեկ այլ նամակում գրում է.«Զարմանալի է, թե մարդ  ինչպես կարող է զգալ այս կրոնի (իսլամի) պարզությունն ու կենսունակությունը:Կարծես մարգարեն ինքը երեկ այնտեղ է եղել, և քաղաքը նրա տիրույթն է»:

 

Ռիլքեն «Մուհամմեդի կանչը»անունով մի բանաստեղծություն ունի: Այս բանաստեղծությունը նկարագրում է այն խորաթափանց ազդեցությունը, որը միակն Աստված ,Գաբրիել հրեշտակի  միջոցով, ստեղծում է Մուհամմեդ մարգարեի հոգում,նա այսպես է պատկերում .«Եվ այն ժամանակ ,երբ բարի հրեշտակը ,այն մաքրամաքուր և փայլատակող անհերքելի էությունը մուտք գործեց նրա վեհ մենաստանը ,նա մի կողմ թողեց իր բոլոր ցանկությունները...

Նա երբևէ չէր ընթերցել և ահավասիկ նման խոսքի վեհության ըմբռնումը ,նույնիսկ վեր էր իմաստուն մարդու ենթագիտակցությունից:

Սակայն հրեշտակը հզոր ու հրամայական նրան դիմեց ,նրան ցույց տալով խեցիի վրա գրությունը

Եվ կրկին անգամ ասաց .կարդա

Ապա նա կարդաց ,և կարդաց այնպես, որ հրեշտակը խոնարհվեց :

Եվ ահավասիկ ,նա այն մարդն էր ով կարդաց․

Եվ այսպես հնազանդ ,կատարեց աստվածային պատվիրանը»:

Գերմանացի այս բանաստեղծը Աֆրիկայի հյուսիս և Եգիպտոս կատարած այցից հետո ,մի քանի ամիս մնաց Իսպանիայում,որտեղ նրան հաջողվեց դասակարգված ձևով հավաքագրել  արևելյան Իսլամի  մասին իր ընկալումներն ու երևակայությունները  :Հենց այնտեղ նա խրախուսվեց ավելի խորը ընթերցել Ղուրանը: Որոշ ժամանակ անց, նա, արքայազն Ֆորստին Թաքսիս գրած նամակի մեջ իր հոգեվիճակը այսպես նկարագրեց.

«Ներկայումս զբաղված եմ Ղուրանի ընթերցանությամբ , Ղուրանն ունի յուրահատուկ կանչ, մի կանչ, որին տրված եմ համակ հոգով ,ինչպես քամին սրինգի մեջ...

Մուհամմեդն անմիջական էր ,և իրական ,նա նման էր լեռներից  բխող վարար գետի։

Նա գնում է դեպի միակն Աստված:Աստված ,որի հետ զարմանալիորեն կարող ես զրուցել ամեն առավոտ ...»

Անտարակույս Իսլամի սրբազան մարգարեն համայն մարդկության համար՝ սիրո, գթության ու բարեկամության պատգամաբերն  է:Նա Աստծո կողմից ուղարկվեց այն ժամանակ, երբ մարդը զանազան ձևերով նվաստացվում էր և իր մարդկային վեհությունն ու գթությունը նվիրում էր իր իսկ պատրաստած կուռքերին և նրանց դիմաց փշրում իր անհատականությունը: Այդ ժամանակ, աստվածային  ու եղբայրության կանչով,նա մարդուն ծանոթացրեց մարդկային վեհ արժանիքներին և  Ղուրանի տրամաբանությամբ և իսլամի ուսմունքներով,մարդու ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը  վերադարձրեց նրան:Ահա թե ինչու Մուհամմեդ մարգարեն բոլոր արարածներից ամենասիրվածն է Աստծու և մարդկանց կողմից:Աստված խաղաղություն շնորհի նրան և նրա մաքրամաքուր գերդաստանին: