Թեհրանի տարածաշրջանային ու միջազգային դիվանագիտությունն անցած մեկ տարվա ընթացքում(1)
Իրանական 1398 թվականն Իրանի դիվանագիտության համար ակտիվ տարի էր:
Անցյալ տարվա ընթացքում, Իրանի Իսլ. հանրապետության դիվանագիտական ապարատը, չնայած որոշ տնտեսական խնդիրներին և ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ակտիվորեն ներգրավված էր տարածաշրջանային իրադարձություններում և արդյունավետ քայլեր ձեռնարկեց հարևան երկրների և տարածաշրջանի հետ քաղաքական-անվտանգության փոխգործակցության ոլորտում:
Այս կապակցությամբ, Իրանի Իսլ. Հանրապետությունը, միջազգային համակարգի հետ կառուցողական գործակցության շրջանակներում, շարունակեց իր անդադար ջանքերը ահաբեկչությանը դիմակայելու և տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ:
Իրանը համոզված է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի արտադրությունն ու մաքսանենգությունը , թերզարգացումը, պատշաճ ենթակառուցվածքների բացակայությունը, կրթության պակասը , սահմանափակ ներդրումները, ֆինանսական աղբյուրների բացակայությունը և միգրացիան ,խնդիրներ են, որոնք հնարավոր է լուծել համագործակցության միջոցով:
Այս խնդիրներին ուշադրություն դարձնելը , Իրանի արտաքին քաղաքականության մի մասն է, որը կապված է տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի հետ:
Իրանի դիվանագիտության տեսանկյունից , տարածաշրջանում անվտանգության և կայուն խաղաղության իրականացումը կախված է բազմաթիվ գործոններից , մասնավորապես ՝ օտարեկրյա ազդեցության և միջամտության դադարեցումից և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդումից:
Իրանի Իսլ. Հանրապետությունը անցյալ տարվա ընթացքում ,տարածաշրջանին պարտադրված ճգնաժամներին դիմակայելու համար,տարածաշրջանային համագումարներում և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցություններում,տարածաշրջանի երկրների , ներառյալ Աֆղանստանի,Սիրիայի և Եմենի ճգնաժամերի կարգավորման համար հետևեց քաղաքական լուծումների:
Իրանի Իսլ. Հանրապետությունը համոզված է, որ առանց որևէ արտաքին գործոնի առկայության, հնարավոր է փոխհամագործակցությամբ , տարածաշրջանում հաստատել՝անվտանգություն, կայունություն և բարգավաճում իսկ դժվարությունների առկայության դեպքում, կարելի է հաղթահարել դրանք:
Այս տեսակետներն ու գործընթացները , անշուշտ, չեն բխում ԱՄՆ-ի և տարածաշրջանում միջամտողական և ներխուժող ռեժիմների շահերից: Հետևաբար, ԱՄՆ-ը տարբեր միջոցներով փորձում է արգելել Իրանի դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության հավասարություններում:
Քաղաքական հարցերի փորձագետ Սաջադ Աբեդին վերլուծելով Իրանի տարածաշրջանային դերը նշում է.«Հաշվի առնելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդատվական դերակատարությունը Սիրիայում և Իրաքում, ականատեսն ենք տարածաշրջանային կարգուկանոնի երրորդ մոդելի ձևավորման: Այս մոդելում, տարածաշրջանային մի գերուժ ինչպիսին է Իրանը, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված այլ երկրներում կայունությունը վերականգնելու կարողություն ունի, և դիվանագիտական առումով հասել է այնպիսի կարողականության ,որ կարող է տարածաշրջանային այլ դերակատարներին ,իշարս Թուրքիային ու Ռուսաստանին իր հետ համընթաց դարձնել :Նման պայմաններում տարածաշրջանային կարգ ու կանոնը ճշտվում է տարածաշրջանային մի գերուժի միջոցով, իսկ մյուս դերակատարները պետք է իրենց շահերը ճշգրտեն ՝ ելնելով այդ գերուժի հետ իրենց կապերից»:
Անցյալ տարվա ընթացքում , Արևմտյան Ասիայի իրադարձությունների հարցով , Իրանի արտաքին քաղաքականության գնահատումը ապացուցում է , որ նշյալ տարում ,Իրանի դիվանագիտական ապարատը դիմակայել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված մարտահրավերներին ,որոնք ԱՄՆ-ի դաշնակից որոշ ռեժիմների հետ համահունչ պարտադրվել են տարածաշրջանին:
Այդ կապակցությամբ ,հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին ,իր խոսքերում մեկնաբանելով տարածաշրջանում միջամտելու ԱՄՆ-ի նպատակը եւ ծրագիրը, հիշատակել է.«ԱՄՆ-ի նպատակը հետևյալն է,որ այս տարածաշրջանը լավ պայմաններում չլինի և տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները միմյանց հետ զբաղված լինելով չմտածեն պայքար մղել իմպերիալիզմի չարանենգ գործակալ՝ սիոնիզմի դեմ»:
Ասիայի արևմուտքում ,ԱՄՆ-ի ռազմավարությունն է՝սահմանափակելը,մեկուսացնելը և մի խոսքով Իրանին հանել տարածաշրջանի հավասարություններից: ԱՄՆ-ն այս նպատակին հասնելու և տարածաշրջանի տնտեսական ռեսուրսները և ռազմավարական դիրքը նվաճելու համար, օգտագործել է դիվանագիտական և նույնիսկ ռազմական բոլոր միջոցները, այն էլ լայնածավալ մասշտաբով և տարածաշրջանում իր ներկայությունը շարունակելով, ցանկանում է վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել :
Իրանի Իսլամական Հանրապետությունը, սակայն,ամենայն հզորությամբ դեմ հանդիման է կանգնել այս ընթացքին և հարևան երկրների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Լիբանանում, Իրանի նախկին դեսպան Ահմադ Դաստմալչին մեկնաբանելով տարածաշրջանի զարգացումները և Իրանի արտաքին քաղաքականությունն ու դիրքը նշում է.«Տարածաշրջանում,ԱՄՆ-ի քաղաքականությունն սահմանափակվում է «պրոքսի»կամ միջնորդավորված պատերազմի ռազմավարության մեջ, որը ներկայացրել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Հենրի Քիսինջերը,իսկ ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Հասը հաստատել այն:Տարածաշրջանի իսլամական երկրների ենթակառուցվածքները թուլացնելու համար ,արևմուտքը տարածում է «պրոքսի» պատերազմների ռազմավարություն, որի նպատակն է Իսլամ աշխարհի երկու բևեռներ, այսինքն սունիներին և շիաներին ներքաշել թաքֆիրական պատերազմներում:Միջնորդավորված պատերազմներում ,որոնք իրականացնում էին թաքֆիրականները, Սաուդյան Արաբիայի և սիոնիստական ռեժիմի առաջնորդությամբ, նպատակն այն էր,որ ամենաահավոր ոճրագործությունն իրականացնել՝ շիա աշխարհը՝ սունի աշխարհին դեմ հանելու համար »:
Անցյալ տարվա ընթացքում ,Իսլամական հանրապետությունն այս դավադրությանը դիմակայելու նպատակով իր ազդեցիկ դերը խաղաց և կանխարգելիչ ուժով տնօրինեց տարածաշրջանային իրադարձությունները և անհրաժեշտության դեպքում դրական կամ բացասական հակազդեցություն դրսևորեց:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին Պակիստանի վարչապետ Օմրան խանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպմանը այդ մասին խոսելով ՝շատ զգայուն բնութագրեց Ասիայի արևմուտքի խաղաղությունն ու անվտանգությունը և շեշտեց, որ բոլորը պիտի զգույշ լինեն դեպքերի զարգացման հարցով:Նա, ցավ հայտնեց տարածաշրջանի որոշ երկրների խափանարար դերի մասին ,կապված Իրաքում ու Սիրիրայում ահաբեկչական խմբերին հովանավորելու և Եմենում պատերազմ ու արյունահեղություն ստեղծելու համար:
Հեղափոխության մեծարգո առաջնորդը շեշտելով ,որ Իրանի Իսլ.հանրապետությունը երկար ժամանակ առաջ ,չորս կետանոց նախագիծ էր մշակել Եմենի պատերազմը դադարեցնելու կապակցությամբ ,հավելել է.«Այս պատերազմի ավարտը կարող է տարածաշրջանում դրական ազդեցություններ ունենալ»:
Նման դիրքորոշումներ ու տեսակետներ ապացուցում են ,որ Իրանի իսլամական հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ դեմ է միակողմանի քաղաքականությանը և վերահաստատում է իր դիրքորոշումը, որը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ճգնաժամ հարուցող միջամտություններին:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը , տնտեսական զարգացման խոչընդոտների կապակցությամբ պահանջում է պայքար՝ ընդդեմ միակողմանիության և շեշտում է երկրների դիմակայությունը՝ չարաբաստիկ ու դաժան պատժամիջոցների դեմ: ԱՄՆ-ն ֆինանսական ու բանկային փոխանակումների համակարգում դոլարն օգտագործում է,որպես տնտեսական գերիշխանության լծակ: Այս գործընթացի շարունակությունը սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև բոլոր երկրների և ամբողջ աշխարհի ազատ առևտրի համար:Ազատ առևտուրը և ֆինանսական շրջանառությունը, աշխարհի բոլոր երկրների համատեղ պահանջներից են:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս արծարծել է այդ դիրքորոշումները , տարածաշրջանային և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաժողովներում և դատապարտել ԱՄՆ-ի միակողմանիությունը։
Իրանի իսլ.հանրապետության նախագահ Հասան Ռոհանին,2019-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ներկայացրեց «Հորմուզի խաղաղության նախագիծ»-ը՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման համար:Այս նախագծի նպատակն է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի երկրների միջև զարգացնել խաղաղությունը, կայունությունը, առաջընթացը,փոխընբռնումը և խաղաղասիրական ու բարեկամական հարաբերությունները:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս գործընթացով անցյալ տարվա ընթացքում,միջազգային ասպարեզում և տարածաշրջանի երկրների հետ գործակցության ընթացքում,փորձել է ահաբեկչությունից, մենաշնորհից և բռնությունից զերծ տարածաշրջան ստեղծել ,քանզի համոզված է ,որ խաղաղության ու անվտանգության մեջ ապրելու համար անհրաժեշտ է համագործակցել և պաշտպանել ընդհանուր շահերը։