Թեհրանի տարածաշրջանային ու միջազգային դիվանագիտությունն անցած մեկ տարվա ընթացքում(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118187-Թեհրանի_տարածաշրջանային_ու_միջազգային_դիվանագիտությունն_անցած_մեկ_տարվա_ընթացքում(1)
Իրանական 1398 թվականն Իրանի դիվանագիտության համար ակտիվ տարի էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2020 21:30 Asia/Tehran
  •  Թեհրանի  տարածաշրջանային ու միջազգային դիվանագիտությունն անցած մեկ տարվա ընթացքում(1)

Իրանական 1398 թվականն Իրանի դիվանագիտության համար ակտիվ տարի էր:

Անցյալ տարվա ընթացքում, Իրանի Իսլ. հանրապետության դիվանագիտական ապարատը, չնայած որոշ տնտեսական խնդիրներին և ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ակտիվորեն ներգրավված էր տարածաշրջանային իրադարձություններում  և արդյունավետ քայլեր ձեռնարկեց հարևան երկրների և տարածաշրջանի հետ քաղաքական-անվտանգության փոխգործակցության ոլորտում:

Այս կապակցությամբ, Իրանի Իսլ. Հանրապետությունը, միջազգային համակարգի հետ կառուցողական գործակցության շրջանակներում, շարունակեց իր անդադար ջանքերը ահաբեկչությանը դիմակայելու  և տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ:

Իրանը համոզված է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի արտադրությունն ու մաքսանենգությունը , թերզարգացումը, պատշաճ ենթակառուցվածքների բացակայությունը, կրթության պակասը , սահմանափակ ներդրումները, ֆինանսական աղբյուրների  բացակայությունը և միգրացիան ,խնդիրներ են, որոնք հնարավոր է լուծել համագործակցության միջոցով:

Այս խնդիրներին ուշադրություն դարձնելը , Իրանի արտաքին քաղաքականության մի մասն է, որը կապված է տարածաշրջանի ժողովուրդների  ճակատագրի հետ:

Իրանի դիվանագիտության տեսանկյունից , տարածաշրջանում անվտանգության և կայուն խաղաղության  իրականացումը  կախված է բազմաթիվ գործոններից , մասնավորապես ՝ օտարեկրյա  ազդեցության և միջամտության դադարեցումից  և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդումից:

 Իրանի Իսլ. Հանրապետությունը անցյալ տարվա ընթացքում ,տարածաշրջանին պարտադրված ճգնաժամներին դիմակայելու համար,տարածաշրջանային համագումարներում և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցություններում,տարածաշրջանի երկրների , ներառյալ Աֆղանստանի,Սիրիայի և Եմենի ճգնաժամերի կարգավորման համար  հետևեց քաղաքական  լուծումների:

Իրանի Իսլ. Հանրապետությունը համոզված  է, որ առանց որևէ արտաքին գործոնի առկայության, հնարավոր է փոխհամագործակցությամբ , տարածաշրջանում հաստատել՝անվտանգություն, կայունություն և բարգավաճում  իսկ դժվարությունների առկայության դեպքում,  կարելի է հաղթահարել դրանք:

Այս տեսակետներն ու գործընթացները , անշուշտ, չեն բխում ԱՄՆ-ի և տարածաշրջանում միջամտողական և ներխուժող ռեժիմների շահերից: Հետևաբար, ԱՄՆ-ը  տարբեր միջոցներով փորձում է արգելել Իրանի դերակատարությունը  տարածաշրջանի անվտանգության հավասարություններում:

Քաղաքական հարցերի փորձագետ  Սաջադ Աբեդին վերլուծելով Իրանի տարածաշրջանային դերը նշում է.«Հաշվի առնելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդատվական դերակատարությունը Սիրիայում և Իրաքում, ականատեսն ենք   տարածաշրջանային կարգուկանոնի  երրորդ մոդելի ձևավորման: Այս մոդելում, տարածաշրջանային մի գերուժ ինչպիսին է Իրանը,   քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված այլ երկրներում կայունությունը վերականգնելու կարողություն ունի, և  դիվանագիտական առումով  հասել է այնպիսի կարողականության  ,որ կարող է տարածաշրջանային այլ դերակատարներին ,իշարս Թուրքիային ու Ռուսաստանին իր հետ համընթաց դարձնել :Նման պայմաններում  տարածաշրջանային կարգ ու կանոնը ճշտվում է տարածաշրջանային մի գերուժի միջոցով,  իսկ մյուս դերակատարները պետք է իրենց շահերը ճշգրտեն ՝ ելնելով այդ գերուժի հետ իրենց կապերից»:  

Անցյալ տարվա ընթացքում , Արևմտյան Ասիայի իրադարձությունների հարցով , Իրանի արտաքին քաղաքականության  գնահատումը ապացուցում է , որ նշյալ տարում  ,Իրանի  դիվանագիտական ապարատը դիմակայել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված մարտահրավերներին ,որոնք  ԱՄՆ-ի դաշնակից որոշ  ռեժիմների հետ համահունչ պարտադրվել են տարածաշրջանին:

Այդ կապակցությամբ ,հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին ,իր խոսքերում մեկնաբանելով տարածաշրջանում միջամտելու  ԱՄՆ-ի նպատակը եւ ծրագիրը, հիշատակել է.«ԱՄՆ-ի նպատակը հետևյալն է,որ այս տարածաշրջանը լավ պայմաններում չլինի և տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները միմյանց հետ զբաղված լինելով չմտածեն պայքար մղել իմպերիալիզմի չարանենգ գործակալ՝ սիոնիզմի դեմ»:

Ասիայի արևմուտքում ,ԱՄՆ-ի ռազմավարությունն է՝սահմանափակելը,մեկուսացնելը և մի խոսքով Իրանին հանել  տարածաշրջանի հավասարություններից: ԱՄՆ-ն այս նպատակին հասնելու և տարածաշրջանի տնտեսական ռեսուրսները և ռազմավարական դիրքը նվաճելու  համար, օգտագործել է դիվանագիտական և նույնիսկ ռազմական բոլոր միջոցները,  այն էլ լայնածավալ մասշտաբով և տարածաշրջանում իր ներկայությունը շարունակելով, ցանկանում է վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել :

Իրանի Իսլամական Հանրապետությունը, սակայն,ամենայն հզորությամբ  դեմ հանդիման է կանգնել այս ընթացքին  և հարևան երկրների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Լիբանանում, Իրանի նախկին դեսպան Ահմադ Դաստմալչին մեկնաբանելով  տարածաշրջանի զարգացումները և Իրանի արտաքին քաղաքականությունն ու դիրքը նշում է.«Տարածաշրջանում,ԱՄՆ-ի  քաղաքականությունն սահմանափակվում է «պրոքսի»կամ միջնորդավորված պատերազմի ռազմավարության մեջ, որը ներկայացրել է ԱՄՆ-ի  նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական  Հենրի Քիսինջերը,իսկ   ԱՄՆ-ի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Հասը հաստատել այն:Տարածաշրջանի իսլամական երկրների ենթակառուցվածքները թուլացնելու համար ,արևմուտքը տարածում է «պրոքսի» պատերազմների ռազմավարություն, որի նպատակն է  Իսլամ աշխարհի երկու բևեռներ, այսինքն սունիներին և շիաներին ներքաշել թաքֆիրական պատերազմներում:Միջնորդավորված պատերազմներում ,որոնք իրականացնում էին թաքֆիրականները, Սաուդյան Արաբիայի և սիոնիստական ռեժիմի առաջնորդությամբ, նպատակն այն էր,որ ամենաահավոր ոճրագործությունն իրականացնել՝ շիա աշխարհը՝ սունի աշխարհին դեմ  հանելու  համար »:

Անցյալ տարվա ընթացքում ,Իսլամական հանրապետությունն  այս դավադրությանը դիմակայելու նպատակով իր ազդեցիկ դերը խաղաց և կանխարգելիչ ուժով տնօրինեց տարածաշրջանային իրադարձությունները և անհրաժեշտության դեպքում դրական կամ բացասական հակազդեցություն դրսևորեց:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին  Պակիստանի վարչապետ Օմրան խանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպմանը այդ մասին խոսելով ՝շատ զգայուն բնութագրեց Ասիայի արևմուտքի խաղաղությունն ու անվտանգությունը և շեշտեց, որ բոլորը պիտի զգույշ լինեն դեպքերի զարգացման հարցով:Նա,  ցավ հայտնեց տարածաշրջանի որոշ երկրների խափանարար դերի մասին ,կապված Իրաքում ու Սիրիրայում ահաբեկչական խմբերին հովանավորելու և Եմենում պատերազմ ու արյունահեղություն ստեղծելու համար: 

Հեղափոխության մեծարգո առաջնորդը շեշտելով ,որ Իրանի Իսլ.հանրապետությունը երկար  ժամանակ առաջ ,չորս կետանոց նախագիծ էր մշակել Եմենի պատերազմը դադարեցնելու կապակցությամբ ,հավելել է.«Այս պատերազմի ավարտը կարող է տարածաշրջանում դրական ազդեցություններ ունենալ»:

Նման դիրքորոշումներ ու տեսակետներ ապացուցում են ,որ Իրանի իսլամական հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ դեմ է միակողմանի քաղաքականությանը և վերահաստատում է իր դիրքորոշումը, որը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ճգնաժամ հարուցող միջամտություններին:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը , տնտեսական զարգացման խոչընդոտների կապակցությամբ պահանջում է պայքար՝ ընդդեմ միակողմանիության և շեշտում է երկրների դիմակայությունը՝ չարաբաստիկ ու դաժան պատժամիջոցների դեմ: ԱՄՆ-ն ֆինանսական ու բանկային փոխանակումների համակարգում դոլարն օգտագործում  է,որպես  տնտեսական գերիշխանության  լծակ: Այս գործընթացի շարունակությունը սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև բոլոր երկրների և ամբողջ աշխարհի ազատ առևտրի համար:Ազատ առևտուրը և ֆինանսական շրջանառությունը, աշխարհի բոլոր երկրների համատեղ պահանջներից են:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս արծարծել  է այդ դիրքորոշումները , տարածաշրջանային և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաժողովներում և դատապարտել ԱՄՆ-ի միակողմանիությունը։

Իրանի իսլ.հանրապետության նախագահ Հասան Ռոհանին,2019-ին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  նիստում ներկայացրեց  «Հորմուզի խաղաղության նախագիծ»-ը՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման համար:Այս նախագծի  նպատակն է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի երկրների միջև զարգացնել  խաղաղությունը, կայունությունը, առաջընթացը,փոխընբռնումը և խաղաղասիրական ու  բարեկամական հարաբերությունները:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս գործընթացով անցյալ տարվա ընթացքում,միջազգային ասպարեզում և տարածաշրջանի երկրների հետ գործակցության ընթացքում,փորձել է ահաբեկչությունից, մենաշնորհից և  բռնությունից զերծ տարածաշրջան ստեղծել ,քանզի համոզված է ,որ խաղաղության ու անվտանգության մեջ ապրելու համար անհրաժեշտ է համագործակցել և պաշտպանել  ընդհանուր շահերը։