Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(149)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118250-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(149)
Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ։ «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 15, 2020 10:25 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ։ «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:

Իրանցի գիտնականները արտադրել են խելացի հայելիներ, որոնք կարելի է տեղադրել տնօրենների գրասենյակներում և բնակելի շենքերում:

Հետազոտող խմբի անդամներից մեկի ասելով. «Հայելին կարող է իրականացնել քարտուղարուհու գործառույթ: Հայելու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ժամանակին տեղեկացնում է անձին իր աշխատանքային գրաֆիկի մասին: Ծրագրերը հայտնվում են հայելու վրա, երբ այն ճանաչում է տիրոջը: Հայելին կարող է ցույց տալ ամսաթիվը, եղանակի տեսությունը և այլն: Իսկ շենքերում տեղադրվելու դեպքում, հայելին կարող է կիրառվել որպես White Board: Հայելին հնարավորություն ունի հրապարակել օրվա լուրերը: Նման հայելի մինչ այժմ չի արտադրվել: Արտադրվել են միայն հայելիներ, որոնք օգնում են հագուստի ընտրության հարցում»:

 

Իրանցի գիտնականները արտադրել են խելացի հայելիներ, որոնք կարելի է տեղադրել տնօրենների գրասենյակներում և բնակելի շենքերում

 

Բրիտանիայի Բրիստոլ համալսարանի հետազոտողները, Սորբոնի համալսարանի իրենց ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությամբ, կարողացել են արտադրել արհեստական մաշկ, որը էլեկտրական ապրանքների վրա տեղադրելով, դրանց մեջ կարելի է ստեղծել մարդկային զգացողություններ: Արհեստական մաշկը կարող է զգալ խուտուտը, սեղմումը և շոյանքը: Այն կարելի է  փակցնել խելացի հեռախոսների ու նոութբուքերի վրա: Այն հնարավորություն է տալիս, էլեկտրոնային արտադրանքներին փոխանցել մարդկային առանձնահատկություններ: Արհեսկտական մաշկի արտադրության համար կիրառվել է երկշերտ սիլիկոն: Շերտերի միջև տեղադրված է էլեկտրոդ, որն աշխատում է, որպես զգայարան: Արհեստական մաշկի արտադրության համար կիրառվող սիլիկոններն ունեն գույնը արտացոլելու հնարավորություն, ինչի արդյուքնում, ստանում են մարդու մաշկի գույն: Գյուտը հնարավորություն է տալիս հեռախոսներին ու նոութբուքերին հրամաններ տալ առանց դրանց կպչելու:

---

Բրիտանիայի Բրիստոլ համալսարանի հետազոտողները, Սորբոնի համալսարանի իրենց ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությամբ, կարողացել են արտադրել արհեստական մաշկ, որը էլեկտրական ապրանքների վրա տեղադրելով, դրանց մեջ կարելի է ստեղծել մարդկային զգացողություններ:

Առաջին անգամ աշխարհում, հայտնաբերվել է բույս, որը կարողացել է սելֆի անել: Նախագիծը նպատակ ունի ստեղծել ֆոտոապարատներ, որոնք կկարողանան վերահսկել կենդանական ու բուսական աշխարհը: Այդ նպատակով ստեղծվել է ֆոտոխցիկ, որն ակտիվանում է բույսերի էներգիայից: Միկրոբալ վառելիքի բջիջներով աշխատող սարքը տեղադրվել է  Լոնդոնում աշխատող կենդանբանական  այգում,  որպեսզի հնարավոր լինի բույսերի էենրգիայի միջոցով, բնության մեջ կիրառել ֆոտոխցիկներ:

Առաջին անգամ աշխարհում, հայտնաբերվել է բույս, որը կարողացել է սելֆի անել:

 

Այս նպատկի համար կիրառվել է Փիթ անունով բույսը որը կարողացել է 20 վայրկյանը մեկ սելֆի անել իր վրա փակցված ֆոտոխցիկով: Գիտնականները նշում են, որ այս գյուտը մեծ նշանակություն կունենա վայրի  բնության վերահսկողության համար: Բույսերը ֆոտոսինթեզի միջոցով շաքար են արտադրում, որը հնարավոր է կիրառել մարտկոցների մեջ: Շաքարը տերևների մեջ չի մնում և արմատի ու ցողունի միջոցով դուրս է գալիս: Իսկ շաքարի մոլեկուլներում առկա բակտերիաները արմատի շրջակայքում կոտրում  են շաքարի մոլեկուլներն ու արտադրում էլեկտրոններ ու պրոտոններ: Դրանք ակտիվացնում են վառելիքի բջիջները: Երբ այդ բջջիները հագենում են էներգիայով, առաջանում է էլեկտրաէեներգիա և գրանցվում սելֆի: Ֆոտոխցիկը ակտիվանում է շատ փոքր էներգիայով: Այն արտադրել է ամերիկյան Xnor.ai ընկերությունը: Գյուտը հնարավորություն կտա ինֆորմացիա հավաքել հատկապես հեռավոր անտառների մասին:

 

Բրիտանիայում առաջին անգամ բույսը սելիֆի է արել