Թեհրանի տարածաշրջանային ու միջազգային դիվանագիտությունն անցած մեկ տարվա ընթացքում (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118267-Թեհրանի_տարածաշրջանային_ու_միջազգային_դիվանագիտությունն_անցած_մեկ_տարվա_ընթացքում_(2)
Իրանական 1398 թվականն Իրանի դիվանագիտության համար ակտիվ տարի էր, համաշխարհային անվտանգության և խաղաղության վերաբերյալ Իրանի տեսակետները հայտնելու համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 20, 2020 20:30 Asia/Tehran

Իրանական 1398 թվականն Իրանի դիվանագիտության համար ակտիվ տարի էր, համաշխարհային անվտանգության և խաղաղության վերաբերյալ Իրանի տեսակետները հայտնելու համար:

Այս առումով, Իրանի դիվանագիտության հիմքում ընկած են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ինքնորոշման իրավունքը, խաղաղ ապրելը , զարգացման հնարավորությունը, առևտրատնտեսական գործունեությունը, ինչպես նաև բոլոր երկրների հիմնարար սկզբունքների և իրավունքների օրինական պաշտպանությունը: 

Տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի հարցում, Իրանի արտաքին քաղաքականությունը միշտ հիմնված է եղել խաղաղության և անվտանգության պահպանման վրա: Իրանի տեսակետով Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացիան և ագրեսիան միշտ  եղել են տարածաշրջանում բռնության և հակամարտության հիմնական պատճառը և Իրանը տարածաշրջանային և միջազգային տարբեր հանդիպումներում  այդ մասին բացատրել է աշխարհին: Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանի երկրների մասնատմանը և կարևորում է դիվանագիտության միջոցով վեճերը լուծելու անհրաժեշտությունը: 

Անվտանգության և ռազմավարական  ոլորտում ընդլայնելով իր տարածաշրջանային համագործակցությունը հարևան երկրների, ներառյալ Թուրքիայի, Պակիստանի և Իրաքի, ինչպես նաև հարավային հարևան երկրների , մասնավորապես Օմանի և Քուվեյթի հետ, Իրանն ամրապնդել  է տարածաշրջանային  անվտանգության ռազմավարությունը: Այս համատեքստում Իրանի դիվանագիտությունն պաշտպանում  է Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտեսել՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից կիրառվող կազմակերպված հանցագործությունները: Պաղեստինյան ժողովրդի իրավունքները պաշտպանելը Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության կարևոր մասն է կազմում: Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ագրեսիային և օկուպացիային և որտեղ, որ հարմար է նկատում հանդես է գալիս ճնշվածների իրավունքների պաշտպանության օգտին:

Այս ուղղությամբ Պաղեստինի ճնշված ժողովրդի  իրավունքների պաշտպանությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ղոդսի և Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի առաջնային և գլխավոր խնդիրն են:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենին ասել է.«Այնտեղ, ուր միջամտում ենք հստակ հայտարարում ենք՝մենք միջամտել ենք հակաիսրայելական հարցերին և արդյունքը եղել է 30- օրյա և 22-օրյա պատերազմներում արձանագրված հաղթանակը: Այսուհետև ևս այնտեղ, ուր ժողովուրդները կամ խմբերը պայքարեն Իսրայելի դեմ մենք կաջակցենք նրանց և բարձրաձայն հայտարարում ենք այդ մասին»:   

Իրանի Սահմանադրության մեջ հստակ նշված է ժողովուրդների իրավունքները պաշտպանելու հոդվածը:

Իրանի Սահմանադրության 154-րդ հոդվածում նշված  է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը, լիովին հրաժարվելով այլ ժողովուրդների ներքին գործերին միջամտելուց, աշխարհի յուրաքանչյուր վայրում աջակցում է ճնշողների դեմ ճնշվածների արդար պայքարին:

Նշելով,որ թշնամիները կենտրոնացել են մուսուլմաններին և հատկապես պաղեստինցիներին դիմակայելու հարցի վրա,Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին,  նրանց ջանքերը համարել է  ձախողած և ապարդյուն:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ընդգծելով, որ Պաղեստինի ժողովուրդը կդիմակայի դավադրություններին և մուսուլման  ժողովուրդները կաջակցեն պաղեստինցիներին, հավելեց.«Իսլամական որոշ պետություններ, որոնք այնքան էլ  հավատ չունեն իսլամի հանդեպ, իրենց հիմարության, տգիտության և աշխարհիկ պատճառներով դարձել են ամերիկացիների առաջամարտիկը: Բայց Աստծո կամոք իսլամական ումման և Պաղեստինի ժողովուրդը կհաղթեն իրենց թշնամիներին և մի օր Սիոնիստական  կեղծ ռեժիմի արմատները կհանվեն Պաղեստին երկրից»:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն հստակեցրել է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը եղել է հզոր, բարի, ներող և նույնիսկ ճնշված: Ոչ մի պատերազմում նույնիսկ Սադդամի և ԱՄՆ-ի դեմ պայքարում Իրանը չի եղել պատերազմ հրահրողը և բոլոր դեպքերում թշնամու հարձակումից հետո ինքնապաշտպանության է դիմել  և իհարկե փոխադարձ հարվածներ էլ  հասցրել է: Իսլամական հեղափոխությունը սկզբից մինչ այսօր չի եղել ոչ դաժան, ոչ արյունահեղ, ոչ էլ պասիվ և անվստահ: Իսլամական հեղափոխությունը բացահայտ և քաջությամբ ոտքի է կանգնել բռնատերերի դեմ և պաշտպանել է բռնահարվածներին ու  ճնշվածներին:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Ամերիկյան «դարի գործարք» նախագիծը  հիմար, չարանենգ և ձախողված  նախագիծ համարելով, ասել է.«Այս նախագծին  դիմակայելու ճանապարհը իսլամական աշխարհի աջակցությամբ Պաղեստինի ժողովրդի և խմբերի համարձակ ջիհադն ու դիմադրությունն է և Պաղեստինի հարցի լուծման հիմնական ելքը հանրաքվեի միջոցով Պաղեստինի ժողովրդի ցանկացած իշխանության ընտրությունն է»:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն հավելել է, որ այս նախագիծն անկասկած չի աշխատի, ուստի բանակցությունները և  դրա վրա ծախսելն ու աղմուկ բարձրացնելը և  «դարի գործարք»նախագծի  շնորհանդեսը հիմարություն է:

Այաթոլլահ Խամենեին նշելով,որ այս դավադրությունը  ԱՄՆ-ի վնասին է և Պաղեստինի հարցի վերակենդանացման օգտին,  հավելել է, որ արաբական դավաճան որոշ առաջնորդների ողջունելը  և ծափահարությունները, որոնք նույնպես անարժեք ու անարգված են իրենց ժողովուրդների մոտ կարևոր չէ և չնայած իմպերիալիստական համակարգի կողմից Պաղեստինի հարցը անտեսելու ուղղությամբ որդերգրած  կայուն քաղաքականությանը, նրանց ջանքերը հանգել են Պաղեստինի հարցի վերակենդանացմանը և ամբողջ աշխարհը ճանաչում է Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքը:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Խաղաղության հաստատման և Պաղեստինի հարցի լուծման միակ ճանապարհը հանրաքվեի անցկացումն է Պաղեստինում բոլոր ժողովրդի՝  ներառյալ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի  ժողովրդական քվեարկությամբ Պաղեստինի ամբողջ տարածքում հաստատել նրանց ցանկացած իշխանությունը և Պաղեստինի ու Նեթանյահուի կամ այլոց վերաբերյալ ժողովուրդը որոշում կայացնի: 

Ավելի վաղ Այաթոլլահ խամենին ասել էր.«Այժմ ամերիկացիներն Պաղեստինի վերաբերյալ իրենց չար քաղաքականությունը անվանել են «դարի գործարք», սակայն պետք է իմանան, որ Աստծո կամքով՝ «դարի գործարք» նախագիծը երբեք չի իրականանա և Պաղեստինի հարցը չի մոռացվի և Ղոդսը կդառնա Պաղեստինի մայրաքաղաքը»:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով իպերիալիզմի դեմ դիմադրության շրջանակի  ընդլայնմանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, ընդգծել է.«Մենք հավատում ենք, որ պաղեստինյան զինված կազմակերպությունները կշարունակեն դիմադրությունը, հետևաբար, Իրանը  հնարավորինս կաջակցի նրանց և սա  իսլամական համակարգի և Իրանի ժողովրդի ցանկությունն է»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ Պաղեստինի ժողովրդի ոտնահարված իրավունքները   կարող են  վերականգնվել  միայն Պաղեստինի օկուպացիային վերջ տրվելու  դեպքում: Այս առումով Իրանի դիվանագիտության ձեռքբերումներից են, ժողովուրդների դերակատարության մեծացումն ազատագրական շարժումներին աջակցելու գործում և մտավոր ու մշակութային էլիտաների կողմից հակաիպերիալիստական ոգու բարձրացումն ու ԱՄՆ-ի չար բնույթի ճանաչեցնելն աշխարհին:

Այդ պատճառով՝  քաղաքական և անվտանգության ոլորտում Իսլամական հանրապետությանը դիմակայելու  համար, ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում տասնյակ թշնամի և վախեցած  պետություններից ձևավորել մեծ կոալիցիա:  Իհարկե Իրանի հետ  առճակատման մեջ  ԱՄՆ-ը ձախողել է:

1398 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ռազմավարական սկզբունքների հիմամբ  արտաքին քաղաքականության մեջ բոլոր առումներով կենտրոնացած է եղել խաղաղության և անվտանգության հաստատմանը վրա և այդ ոլորտում, որպես ակտիվ դերակատար՝ անկախ քաղաքականության շրջանակում մտել է տարածաշրջանային և միջազգային հավասարումների մեջ, որպեսզի ակտիվորեն ապահովի համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: