ԱՄՆ-ի պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը(1)
Հանուն Ողորմած և բարեգութ Աստծո։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք երեք մասերից կազմված «ԱՄՆ-ի պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» խորագրով հաղորդաշարով: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք կենսաահաբեկչության ու կենսաբանական զենք կիրառելու ոլորտում ԱՄՆ-ի դերակատարության և Արևմտյան Աֆրիկայում էբոլա վիրուսի տարածման ընթացքի մասին: Ընկերակցեք մեզ:
Կենսաահաբեկչությունը ահաբեկչության ու զանգվածային սպանության համարյա նոր մեթոդներից է համարվում: Կենսաահաբեկչական հարձակում է համարվում՝ տարբեր մանրեների, վիրուսների ու բակտերիաների միտումնավոր տարածումը, մարդկանց, կենդանիների ու նույնիսկ բույսերի մեջ հիվանդության ու մահվան առաջացումը: Փորձագետները խոզագրիպը, թռչնագրիպը, Սարսը, Մերսը, Սիբիրախտը և Էբոլան քննարկել են կենսաահաբեկչության շրջանակներում:
Ժամանակային տարբեր կտրվածքներում ԱՄՆ-ն կենսաահաբեկչական տարբեր դիրքորոշումներ է որդեգրել, որոնց մի մասը բացահայտվել ու բավականաչափ հետազոտություններ են անցկացվել դրանց շուրջ։Մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք դրանցից մի քանիսին: 1943թ. ԱՄՆ-ի բանակը Յութա նահանգում մանրէային և վիրուսային ռումբեր արտադրելու համար իր առաջին հետազոտություններն սկսեց Ֆորտ Դետրիկ հայտնի կենտրոնում: 1952թ. ԱՄՆ-ի բանակը սկսեց համագործակցել ԿՀՎ-ի հետ, նախադրյալներ ստեղծելով մարդկանց վրա գաղտնի փորձարկումներ կատարելու համար: Աննշան անձինք ու տարբեր երկրների ժողովուրդները թաքուն կերպով ԱՄՆ-ի բանակի ստեղծած վիրուսների ու բակտերիաների հարձակման թիրախ դարձան:1970-ական թվականներին ԱՄՆ-ի կենսաբանական զենքերի ուղղվածությունը դեպի համակցված վիրուսներն էր, որ ՁԻԱՀ-ի վիրուսը այդ ժամանակաշրջանի արդյունքներից մեկն էր: Կալիֆորնիայի համալսարանի դասախոսներից պրոֆեսոր Անթոնի Սաթոնը իր «Ամերիկյան գաղտնի հաստատություններ. Գանգեր և ոսկորների դասակարգման ներածություն» գրքում անդրադառնում է այն խնդրին, որ ՁԻԱՀ-ի վիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ի կոնգրեսի բյուջեով՝ այդ երկրի բանակի լաբորատորիաներում՝ նպատակ ունենալով հասնել գլոբալ տիրապետության ցանկությանը՝ բնկաչության աճի նվազեցման ու վերահսկման համար:
1970-ական թվականներին ԱՄՆ-ի բանակը Աֆրիկայում տարածեց տարբեր հիվանդություններ, որպեսզի, կենսաբանական ռումբերի նախագծման համար ու ԽՍՀՄ-ի կողմից այդ ռումբերի կիրառան դեպքում, օգտագործի դրանց տարածման եղանակի ու արագության վերաբերյալ ձեռք բերված տեղեկութիւնները: Խոլերան, տիֆոիդը, պոլիոզը և ժանտախտը Աֆրիկայի ժողովրդի վրա փորձարկված հիվանդություններից են եղել: Հարավաֆրիկյան Հանրապետությունը 1970-ական թվականներին վերածվել էր Աֆրիկայում համակարգման կենտրոնի ու այս կարգի հանցագործությունների իրականացման համար Ֆորտ Դետրիկ լաբորատորիայի մասնաճյուղերից մեկի:
ԱՄՆ-ի պետական կենսաահաբեկչության շրջանակներում, փորձագետների կողմից ուսումնասիրվող վիրուսներից մեկը Էբոլա վիրուսն է: Էբոլա վիրուսը պետական կենսաահաբեկչության շրջանանկներում քննարկելուց առաջ կանդրադառնանք նրա յուրահատկություններին: Էբոլա վիրուսային հիվանդությունը (EVD: Ebola Virus Disease) մահացու հիվանդություն է: EVD-ն ակունք է առել կենդանիներից և մարդուն փոխանցվում է արյան, մարմնից արտադրվող մյուս հեղուկների և մարմնի աղտոտված անդամների ու դիակների հետ շփման ճանապարհով: Էբոլա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվեց 1976թ. Բելգիայում: Իր տարածման 26-րդ շրջանում այս վիրուսը սկսեց տարածվել Գվինեա-Բիսաու երկրից ու արագությամբ տարածվեց այդ երկրի հարևանությամբ գտնվող Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում: Այնպես որ երկար ժամանակ այս էբոլա վիրուսը տարածվում էր Գվինեա, Սիերա Լեոնե և Լիբերիա երկրներում: Մահացու վիրուսը վերահսկվեց Նիգերիայում և Սենեգալում ու նաև հայտնաբերվեց Մալիում: Ենթադրությունները խոսում են այն մասին, որ այս կտրվածքում նվազագույնը աֆրիկյան այս երեք երկրների 25 հազար բնակիչներ վարակվել են այս վիրուսով և 18 ամսվա ընթացքում վարակվածներից ավելի քան 11 հազարը մահացել են: Ըդհանուր առմամբ 1976 թվականից, երբ առաջին անգամ հայտնաբերվեց էբոլա վիրուսը մինչև 2013թ. գոյություն են ունեցել 2387 վարակվածներ, որոնցից 1590-ը մահացել են և բոլորն էլ գտնվել են Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայում: Սակայն 2013, 2014 և 2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի կրկին տարածման ու դրա հետևանքով մահացության դեպքերի թիվը նախորդ անգամների տասնապատիկն էր:
ԱՄՆ-ի հիվանդության կանխարգելման ու վերահսկման կենտրոնի և ԱՀԿ-ի հաշվարկների համաձայն էբոլայով վարակվածների թիվը աճող ընթացք էր ունեցել: ԱՄՆ-ի հիվանդության կանխարգելման ու վերահսկման կենտրոնը հաշվարկել էր, որ առանց առավել միջամտության կամ էլ հասարակության վարքագծի փոփոխության մինչև 2015թ. հունվար ամիսը Լիբերիայում և Սիերա Լեոնեում հնարավոր է 1.4 մլն. մարդ վարակվի Էբոլայով: Այդուհանդերձ հիվանդության աճը այդ մակարդակի չհասավ, քանի որ հիվանդության դեմ պայքարը աստիճանաբար խստացավ: Որպես օրինակ Լիբերիայում թաղման մեթոդների բարելավումը հանգեցրեց դիակների արագ հավաքման ու թաղմանը: 2014թ. ԱՀԿ-ն հաշվարկեց, որ մինչև 2015թ. հունվար ամիսը Էբոլա հիվանդության վերահսկման համար անհրաժեշտ է շուրջ 500 մլն. դոլար: 2014թ. սեպտեմբերին խստացան միջազգային հակազդեցությունները: ՄԱԿ-ը հիմնադրեց Էբոլայի դեմ արագ արձագանքման ներկայացուցչություն, որպեսզի Էբոլայի տարածման հետևանքով առաջացած խնդիրներին լուծմանը հետամուտ լինելու համար օգտագործի ՄԱԿ-ի հետ կապված բոլոր կառույցների հնարավորությունները: Արևմտյան Աֆրիկայում, էբոլա վիրուսի վերահսկման շրջանակներում այսպես էր թվում թե ԱՄՆ-ն էբոլայի նկատմամբ միջազգային արձագանքման ֆինանսական օգնություն ցուցաբերող առաջատար երկիրն էր: 2014թ. հոկտեմբերի 25-ից ԱՄՆ-ի պետական աշխատողներից մոտավորապես 900 մարդ այդ թվում ռազմական, ֆինանսական ու առողջապահության ոլորտի աշխատողներ տեղակայվեցին Աֆրիկայում: 2014թ. հոկտեմբերի 17-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Էբոլայի տարածման դեմ ԱՄՆ-ի ներքին ու գլոբալ հակազդեցությունների համակարգման ու խորհրդատվության համար նշանակեց պատասխանատու անձ:
Էբոլա վիրուսի վերահսկման թոհուբոհում ԱՀԿ-ի որոշ փորձագետներ բազմիցս բողոքել էին միջազգային հանրության ու ԱՄՆ-ի կողմից ոչ արագ արձագանքների ու չնչին օգնությունների դեմ: Անդրադառնալով այս քայլերի սահմանափակ ազդեցությանը, նրանք արծարծեցին մի քանի խնդիրներ, որոնք կապ ունեին համաշխարհային առողջապահության կառավարման կառուցվածքի և աղքատ երկրներում համաճարակների դեմ պայքարի պատրաստվածության ու հնարավորությունների զարգացման հարցում միջազգային հանրության պարտավորությունների հետ: Այս փորձագետները բողոքում էին այն բանի դեմ, որ միջազգային հանրությունը Արևմտյան Աֆրիկայում առողջապահական ոլորտի անհրաժեշտությունների այդ թվում էբոլա վիրուսի դեմ արագ արձագանքման համար չունի մասնագետներից կազմված թիմ: Էբոլային դիմակայելու բաժնի տնօրեն Էբրահիմ Շեյխ Ահմեդը խոսում էր այն մասին, որ այս ճգնաժամին դիմակայելու հարցում ՄԱԿ-ը սխալ քայլեր է կատարել: Այս կապակցությամբ նա ասել է.«Էբոլայի տարածման սկզբին, հավանաբար այս վիրուսի հզորության մասին բավարար տեղեկություններ չլինելու պատճառով, առաջացած ճգնաժամը թերագնահատելու հարց գոյություն ուներ: Սակայն կարծում եմ անցնելով մի քանի ամիս այս ոլորտում սովորել ենք մեր դասերը»:
Բժիշկներ առանց սահմանի բարեգործական կազմակերպությունը վերհիշելով 2015թ. Էբոլայի հետ կապված իրողությունները, իր ներկայացրած զեկույցում գրել է.«Գլոբալ մասշտաբով Էբոլայի տարածմանը դիմակայելու հարցում անհրաժեշտ քայլերի չգործադրումը ուղեկցվեց չափազանց ցավալի հետևանքներով»: Այս կազմակերպությունը ասում է, որ տեղական կառավարությունները և ԱՀԿ-ն անտեսել են նրանց օգնության դիմումները: Ասվում է, որ Էբոլա վիրուսի առաջին զոհը մի մանուկ էր, որ 2013թ. դեկտեմբերին մահացել է Գվինեայի հեռավոր վայրերից մեկում: Երեք ամսից հետո, 2014թ. մարտ ամսին ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց Էբոլա վիրուսի տարածման մասին և 2014թ. օգոստոսին ողջ աշխարհում արտակարգ դրություն հայտարարվեց: Մինչ այդ պահը աշխարհում 1000 մարդ մահացել էր էբոլա վարակից: 2014թ. հոկտեմբեր ամսին այս թիվը հասավ ավելի քան 5000-ի: Կազմակերպության ասելով 2015թ. էբոլայով վարակվածների թիվը նվազել էր: Չնայած որ 2015թ. մայիս ամսի ավարտին ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Լիբերիայում էբոլայի տարածումը կասեցվել է, սակայն Գվինեայում ժամակավոր դադարից հետո 2015թ. սկզբին կրկին նկատվեցին էբոլա վիրուսով վարակի դեպքեր:
Հաշվի առնելով անցյալում ու այս պահի դրությամբ առկա որոշ փաստերը, թվում է թե էբոլան ավելին է քան մի սովորական հիվանդություն , և դրանից այն կողմ գոյություն ունեն այլ նպատակներ: Այնպես որ Հանրային առողջության, վարքային գիտությունների, զարգացող հիվանդությունների և կենսաահաբեկչության ոլորտում ճանաչված անհատականություն դոկտոր Լեոնարդո Հորովիթզը իր «Զգայուն տարածաշրջան» հայտնի գրքում ասում է.«ԱՄՆ-ն ստեղծեց Էբլոայի վիրուսը, որպեսզի այն օգտագործի իր, Իսրայելի և Աֆրիկայում իր նախկին դաշնակիցների այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության այսպես կոչված ազգային անվտանգության պահպանման համար:
Այլ ժողովուրդների դեմ ախտածինների շահարակման հարցում ԱՄՆ-ի դիվանագետները ոչ մի վախ չեն ունեցել: Գլոբալ վերնախավը ցանկանում է օգտագործել հիվանդության գործիքները այնպիսի բաների համար, ինչպիսիք են աշխարհի բնակչությունը վերահսկելը և տնտեսական, ռազմական ու քաղաքական շահերը հետապնդելը:
Միլիտարիզմի հետ զուգահեռ մեծ մասշտաբով վարակիչ հիվանդությունների տարածումը նոր աշխարհակարգի ղեկավարների համար ամենակարևոր գործիքներից մեկն է՝ Երկրի վրա իրենց ուզած բնակչությանը և կառուցվածքին հասնելու համար: Այս առումով, համաճարակի դեմ պայքարի համար պետք է ամրապնդվեն անկախ գլոբալ մարմինները: Այս հաստատությունների ֆինանսական կախվածությունը ԱՄՆ-ի նման երկրներից, կարծես, սահմանափակում և հատուկ ուղղվածություն է տալիս նրանց կողմից գործադրվող բժշկական ու առողջապահական քայլերին: