Իրանի գիտական ու մարզական հաջողություններն անցած մեկ տարվա ընթացքում
Չնայած անցած մեկ տարվա ընթացքում առկա դժվարություններին ու խիստ պատժամիջոցներին ,Իրանը չխնայեց իր ջանքը առաջընթացի բնագավառներում և ուշագրավ հաջողություններ արձանագրեց՝ գիտական , մարզական և միջազգային մրցությունների զանազան բնագավառներում:
SJR ինտերնետային կայքը 1398 թվականին հրապարակելով գիտական բնագավառում արևմտյան Ասիայի երկրների ամենավերջին վարկանիշը, հայտարարել է.«Իրանը ներկայացնելով 54 հազար 388 գիտական աշխատություններ արևմտյան Ասիայի երկրներում առաջատար է»:
Ըստ Իսլամական աշխարհի գիտական աշխատությունների կենտրոնի (ISC)-ի «2019-ին Իրանի գիտական հոդվածների թիվը հասել է 60 հազարի»:
«Scopus» գիտական տվյալների կենտրոնը , որը հրապարակում է կենսաբնագիտության, ֆիզիկայի, քիմիայի և հասարակական գիտությունների բնագավառներում ամենաժամանակակից գլոբալ տեղեկությունները, հայտարարեց, որ Scopus- ի տվյալներով՝ 1398-ին աղյուսակում Իրանի դիրքը մեկ կետով բարձրացել է` զբաղեցնելով 15-րդ տեղը.
Իրանը շարունակում է ունենալ աճի ամենաբարձր ցուցանիշը գիտության արտադրության ոլորտում:Մինչդեռ սիմուլյացիայի գիտության ոլորտում ցողունային բջիջների արտադրության և վերարտադրության բնագավառում միջուկային գիտության և միջուկային գիտելիքներ օգտագործող ճառագայթային դեղամիջոցների տարբեր տեսակների արտադրության, ինչպես նաև ատոմակայանների համար անհրաժեշտ վառելիքի արտադրության և նանոտեխնոլոգիական արտադրանքների արտադրության ոլորտում,գտնվում է աշխարհի ժամանակակից գիտություններ ունեցող երկրների շարքում:
Անցյալ 20 տարիներին Իրանը ամեն տարի միջին հաշվով 20 տոկոսով աճ է արձանագրել հոդվածների արտադրման բնագավռում և 2019-ին ,իհամեմատություն 2000 թվականին ,35 անգամ ավելի շատ է գիտական հոդված արտադրել:
Այս ձեռքբերումները ճնշումներին դիմակայելու և Իրանի ժողովրդի գիտական կարողությունների ծաղկման արդյունքն են և ապացուցում են , որ ոչ մի գործոն չի կարող խանգարել Իրանին ,նվաճել գիտության և առաջընթացի բարձր գագաթները :
Աշխարհում գիտության արտադրության Իրանի մասնաբաժնի վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ Իրանի հետազոտողները կազմում են աշխարհում գիտության արտադրության 1.58 տոկոսը:Իրանի հետազոտողների անունը բազմիցս փայլել է ամբողջ աշխարհում:1398թվականին, Իրանի Շիրազի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի բնական ռեսուրսների և բնապահպանական ճարտարագիտության բաժնի դոցենտ , գիտական կազմի անդամ Համիդ Ռեզա Փուրղասեմին ընտրվել է TWAS-CASAREPաշխարհի գիտական ակադեմիայի մինչև 40 տարեկան գիտնականների հնգյակում։
Նաև Շիրազի«Օսթադ Ալբորզ»-ի կլինիկական մանրեաբանության հետազոտությունների կենտրոնը ,որը հիմնադրվել է 1992 թվականին Շիրազի բժշկագիտական համալսարանում, ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված խնդիրների կարգավորման և կլինիկական մանրեաբանության բնագավառում հետազոտության համար, 1398 թվականին առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվեց ,որպես այդ ոլորտի արևմտյան Ասիայի լավագույն և ամենանակտիվ կենտրոնը:
Այս կենտրոնի հետազոտության արդյունքներն նպաստել են ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում մի շարք կարևոր կլինիկական խնդիրների լուծմանը և այդ բնագավառում գիտական լուծումների առաջադրմանը։
Իրանի իսլամական հանրապետությունն տարածաշրջանի երկրներում առաջին տեղում է ՝ցողունային բջիջների ոլորտում, ինչպես գիտական, այնպես էլ առևտրային երկու բնագավառներում:
Ներկայումս Իրանում մոտ 100 հետազոտական կենտրոններ ակտիվ են ցողունային բջիջների, լյարդի բջիջների և աճառի արտադրության, նաև քաղցկեղի բուժման և ոսկրային խանգարումների բուժման գործում:
Իրանի ցողունային բջիջների և բժշկական համապարփակ կենտրոնները համարվում են երրորդ սերնդի համալսարանների կարևորագույն կառուցվածքներից, որոնք ակտիվ են կրթության, հետազոտության ու զարգացման, տեխնոլոգիաների մշակման ու առևտրայնացման և բջջային- կլինիկական ծառայությունների զարգացման բնագավառներում:Իրանը 5-րդ տեղում է ցողունային բջիջների ոլորտում:
Ավիատիեզերական ոլորտում, ,տիեզերքին հասանելիության հարաճուն վերելքին համընթաց և նկատի առնելով հարցի կարևորությունը, գիտելիքահենք ընկերությունները մուտք են գործել այս ոլորտ։
Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի ուսանողների հավաքականը ,1398 թվականին, օդային գազի տուրբինների շարժիչների նախագծման ոլորտում ,ԱՄՆ-ի տիեզերագնացության և ավիացիայի միության միջազգային մրցություններում, որին, թեև չկարողացան ներկա լինել ,Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցի պատճառով,սակայն վիդեոկոնֆերանսի միջոցով իրենց նախագիծը ներկայացնելով ,իրավարարների կողմից ընտրվեցին ,որպես գերազանցիկ հավաքական ,շահելով ԱՄՆ-ի տիեզերական և ավիացիայի միության միջազգային մրցությունների առաջին տեղը:
Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի ուսանողական հավաքականը նաև չկարողացավ օգտագործել շարժիչի վերլուծման ու նախագծման սաֆթվերները,Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների պատճառով,սակայն այդ դժվարություններով հանդերձ ,հաջողեց տիեզերական և ավիացիայի միության միջազգային մրցություններում աշխարհում առաջին տեղը գրավել:
Հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի շեմին,տեղի ունեցավ Զոհեյր կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի և հրթիռային շարժիչների ու արբանյակակիրների նոր սերնդի շնորհանադեսը:Իրանը աշխարհում իներորդ երկիրն է ,որին հաջողվել է արբանյակ տիեզերք ուղարկել : Միաժամանակ ձախողվել է որոշ արբանյաների այդ թվում «Զաֆար»արբանյակի տիեզերք արձակումը։ Այն 1398 թվականի բահման ամսին(2020-ի փետրվար)-ին տիեզերք ուղարկվեց ,սակայն ձախողվեց դրա տեղակայումը երկրագնդի ուղեծրում :
«Օմիդ»հետազոտական արբանյակը ,Իրանի պատրաստած առաջին արբանյակն էր,որը 2009-ի փետրվարին և իսլամական հեղափոխության հաղթանակի 30-րդ տարեդարձին տեղակայվեց տիեզերքի ուղեծրում
Այլ առաջատար գիտություններում ,Իրանի մասնաբաժինը, ներառյալ խաղաղ միջուկային գիտության ոլորտում, ավելացել է, և Իրանը աշխարհի 13երկրներից մեկն է, որը հասանելի է դարձել միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլին:
Հեղափոխության Գերագույն առաջնորդը , անդրադառնալով Իսլամական հանրապետության ամուր և վճռական դիրքորոշումը միջուկային ռումբ օգտագործելու կրոնական արգելքին ասել է.«Չնայած մենք կարող էինք գնալ այս ճանապարհով, սակայն սիրելի Իսլամի վճիռով մենք հայտարարեցինք, որ այս զենքի օգտագործումը, կրոնական արգելք է , ուստի հիմք չկա ծախսել այն զենքի արտադրման և պահպանման վրա, որի օգտագործումը բացարձակապես արգելված է »:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին երտասարդ էլիտայի երկու հազար ներկայացուցիչների և գիտական ոլորտի առաջատար ու տաղանդավոր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, հպարտությամբ անդրադառնալով Իրանի բարձրագույն գիտական մակարդակին ,հստակեցրեց.«, Այս առաջընթացը ոչ մի դեպքում բավարար չէ և չպետք է մեզ բավարարի, այլ գիտական առաջընթացը պետք է շարունակվի արագ տեմպերով»:
1398-թվականին իրանցի մարզիկների նվաճումները, որոնք ուղեկցվել են զանազան մարզաձևերում գունագեղ մեդալներով, ցույց է տալիս Իրանի ժողովրդի դինամիկան ու կենսունակությունը:
2019-ի Ասիայի առաջնության ազատ ոճի ըմբշամարտում ազգային հավաքականի հաղթանակները, Իրանի հաղթանակը Ասիայի վոլեյբոլի 20-րդ առաջնությանը, և կանանց հավաքականի առաջին ոսկյա մեդալը Ասիայի պատմության մեջ այդ հաջողություններից են:
Իրանի իսլ.հանրապետության լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անգամը լինելով դարձավ չեմպիոն միջմայրցամաքային գավաթի խաղերում և հաջողեց Բրազիլիայի ու Ռուսաստանի կողքին կանգնելով,համարվել այս մրցությունների պատմության լավագույն հավաքականը: Իրանի մինչև 20 տարեկան աղջիկների ֆուտսալի հավաքականը նույնպես հաղթելով Ղրղզստանին ,Կաֆաի միջազգային մրցություններում նվաճեց չեմպիոնի կոչումը:
Կարատեի համաշխարհային լիգայի մրցություններում ևս Իրանի կարատեի ազգային հավաքականը,կարատեի համաշխարհային լիգայի յոթը շրջանի մրցություններում շահելով 7 ոսկյա,10 արծաթյա,13 բրոնզե և ընդհանուր 30 մեդալներ, աշխարհի կարատեի հավաքականների մեջ ամենալավ խաղերով է հանդես եկել ։ Իրանի արժանի տեկվանդոիստ Արմին Հադիփուրը ներկայացվել է ,որպես լավագույն մարզիկ շահելով տարվա լավագույն մարզիկի մրցանակը:
Ղազախստանում Փարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում, Իրանի հավաքականը շահելով յոթը գույնզգույն մեդալներ, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը :
Ասիայի Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների երեսուներորդ առաջնությունում, որը կայացավ փետրվարի 22-ից 23-ը Հնդկաստանի Նոր Դելիում, Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շահելով 2 ոսկյա,2 արծաթյա և 4 բրոնզե մեդալներ և հավաքելով 168 միավոր ,հանդիսացավ Ասիայի մեծահասակների ըմբշամարտի մրցությունների ախոյան:
Իրանի մտավոր թվաբանության թիմը ,2019-ի Փամա միջազգային առաջնությունում նվաճեց առաջին տեղը, չեմպիոնների չեմպիոն երեք տիտղոսով:
Ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդն է ընդգծել իսլամական համակարգի մեծ նպատակները բացատրելիս.«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ոլորտներում պետք է դառնա առաջադեմ, հզոր, ազնիվ, նոր խոսքի տեր, արժանապատիվ, վեհանձն, բարոյականությամբ և հավատքով ամրապնդված մի երկիր, որը պիտի ծածանի իսլամական ժամանակակից քաղաքակրթության պանծալի դրոշը: