ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118360-ԱՄՆ_պետական_կենսաահաբեկչությունը_և_էբոլա_վիրուսը_(2)
Հանուն Ողորմած և բարեգութ Աստծո։Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։Ներկայացնում ենք«ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք արևմտյան Աֆրիկայում էբոլա վիրուսի տարածման վերաբերյալ հնչած տարբեր տեսակետներին։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 18, 2020 09:46 Asia/Tehran

Հանուն Ողորմած և բարեգութ Աստծո։Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։Ներկայացնում ենք«ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք արևմտյան Աֆրիկայում էբոլա վիրուսի տարածման վերաբերյալ հնչած տարբեր տեսակետներին։ Ընկերակցեք մեզ։

Աֆրիկյան երկրներում, հատկապես Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում, Էբոլա վիրուսի բռնկումից ի վեր, այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել: Որոշ մասնագետներ Էբոլանն համարում են պարզապես վիրուս, որը տարածվել է Աֆրիկայում`շրջակա միջավայրի պայմանների պատճառով: Ի հակադրություն այդ տեսակետին,մեկ այլ խումբ  կարծում է, որ վիրուսը տարածվել է Աֆրիկայում ԱՄՆ գենետիկական միջամտությունների պատճառով, և որ երկիրն այդ ճանապարհով  զանազան օգուտներ է քաղում: 

Էբոլայի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ և զեկույցներ ցույց են տալիս հիվանդության բնական ընթացքը և չեն ընդունում մարդու միջամտությունն էբոլայի տարածման հարցում։

Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ խորհրդավոր հիվանդությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին տարածվեց Գվինեայի փոքրիկ գյուղում բայց մինչև 2014 թվականի մարտի 21-ն այն որպես Էբոլա չէր ճանաչվել։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս,որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի  համաճարակի առաջին դեպքը նկատվել  է   2013 թ. դեկտեմբերին Մելիանդու գյուղում բնակվող 18 ամսական տղայի մոտ։ Սակայն թե ինչպես է վարակվել երեխան, դեռ հանելուկ է մնացել:Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի  համաճարակի աղբյուրը, հնարավոր է, չորացած ծառն է եղել, որի շուրջ խաղացել են երեխաները,և  որը չղջիկների սիրելի վայրն է եղել:Ծառն աճել է Մելիանդու գվինեական գյուղում, որտեղ և հավանաբար ծնվել է վիրուսային մահացու հիվանդությունը: Տվյալ վարկածի ապացուցումը բարդացնում է այն փաստը, որ այդ ծառը և  տարածաշրջանի անտառների, ախտահարված կենդանիների ու չղջիկների 80 տոկոսն այրել էին՝ նախքան հետազոտողները կժամանեին այդ վայր իրենց ենթանդրությունները հաստատելու համար:Արևմտյան Աֆրիկայում նախքան ընթացիկ բռնկումը Էբոլա տենդով մարդու վարակման միայն մեկ դեպք է հայտնի եղել: Մարդու՝ այդ հիվանդությամբ հիվանդանալու բռնկումներն այլ վայրերում կապված են եղել վայրի բնության՝ այծքաղների, գորիլաների եւ շիմպանզեների հետ: Ոչ ոք չգիտի՝ հատկապես ո՞ր կենդանիներն են Էբոլա վիրուսի համար բնական աղբյուրներ դառնում, բայց չղջիկները գլխավոր կասկածյալներն են: Իսկ Գվինեայի բնակիչները հաճախ են չղջիկներ որսում և դրանց օգտագործում իրենց սննդի մեջ:

Էբոլա վիրուսի առաջին զոհն ախտանշանների ի հայտ գալուց առաջ, մի ծառի մոտ խաղաղիս է եղել։Ծառի փչակում չղջիկներ են եղել։2014 թվականի հունվարի 2-ին վարակվել են 18 ամսական տղայի քույրը, մայրը ,տատիկը, գյուղի հիվանդանոցի աշխատակիցները և բուժող ավանդական բժիշկները։ Հաջորդ շաբաթներում այդ հիվանդությունը տարածվել և մահացությունների թիվը գնալով աճել է։  2014 թվականի մարտի 22-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում  Լուի  Պաստյորի  անվան ինստիտուտը  հաստատեց Գվինեայում էբոլա վիրուսի առկայությունը և 2014 թվականի մարտի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս իր կայքում պաշտոնապես հայտարարեց էբոլա վիրուսի տարածման մասին։

Ի հակադրություն այն տեսակետի, որ Էբոլա վիրուսի հայտնվելու և  տարածման  պատճառը կենդանիների հետ շփումն են համարում, որոշ մասնագետներ հիմնվելով որոշ փաստերի վրա, ապացուցում են, որ ոչ միայն ԱՄՆ գենետիկական միջամտության արդյունքում է էբոլա վիրուսը տարածվել Աֆրիկայում ,այլև այդ երկիրը տարբեր նպատակներ է հետապնդել այդ քայլով։

2014 թ․Արևմտյան Աֆրիկայում գտնվող Լիբերիայում լույս տեսնող «Liberian Observer» խոշորագույն թերթն ԱՄՆ-ին ներկայացրել է էբոլա վիրուսի ստեղծողն ու տարածողը։

Թերթը գրում է․-«ԱՄՆ-ն Աֆրիկայում իր գաղտնի գործողություններով և «Փոխըմբռնման հուշագիր-200» ծածկագրով իր օրակարգում ներառեց էբոլա վիրուսի ստեղծումն ու տարածումը»։

Թերթում լույս տեսած հոդվածի հեղինակ՝ վարակիչ և ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ պրոֆեսոր Կիրիլ Բրոդերիկը պնդում էր, որ Էբոլա վիրուսը, որը վերջերս անվերահսկելիորեն  տարածվում էր Արևմտյան Աֆրիկայում, ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից։

Էբոլա մահացու վիրուսը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից  (ԳՄՕ) մեկն է,որը որպես կենսաբանական զենք ստեղծվել է ԱՄՆ-ի արդյունաբերական ու ռազմական ընկերության կողմից։

Պրոֆեսոր Բրոդերիկն իր հոդվածում հարցնում է,թե արդյոք պատահական են հայտնվում  հիվանդություններն ու վիրուսները,այդ թվում էբոլան  ու ՁԻԱՀ-ը։ Նա գրում է․-«Միացյալ Նահանգներում այս տեսակի կենսաբանական զենքի միակ արտադրողը պարտականություն ունի աֆրիկյան մայրցամաքում վերահսկել ու փորձարկել վիրուսներ և  համապատասխան պատվաստանյութեր։

Ըստ այդմ, Աֆրիկայում, հատկապես Արևմտյան Աֆրիկայում, ստեղծվել են բազմաթիվ բազաներ, որոնք, ըստ երևույթին, պայքարում են նորահայտ հիվանդությունների, ներառյալ Էբոլայի դեմ, և այնուհետև ներկայացնում են պատվաստանյութ կամ բուժման ելքեր, որոնք բոլորն աշխատում են ԱՄՆ-ի և նրան ենթակա կազմակերպությունների հովանու ներքո:

----

էբոլայով հիվանդին մեկուսացնելու փորձ

 

Ընդգծելով, որ աֆրիկյան երկրներում գտնվող բոլոր գաղտնի փորձարկումները իրականացնում է ԱՄՆ ռազմարդյունաբերական ընկերությունը, Պրոֆեսոր Կիրիլ Բրոդերիկը  հստակեցրել է-« Նույնիսկ Դոկտոր Լեոնարդ Հորովիցի  1998  թ լույս տեսած «Զգայուն տարածաշրջան»  խորագրով գրքում, կարելի է տեսնել թե ԱՄՆ ռազմական-արդյունաբերական և բժշկական ընկերություններն ի՞նչպես են աֆրիկյան որոշ երկրների, այդ թվում ՝ Հարավային Աֆրիկայի հետ համագործակցությամբ սկսել կենսաբանական գաղտնի գործողություններ իրականացնել՝ Աֆրիկայի  բնակչությունը նվազեցնելու համար։ Բրոդերիկն անդրադառնալով ԱՄՆ-ի Հորովիցի «Զգայուն տարածաշրջան» գրքի աճող վաճառքին, գրել է. Հորովիցն այդ գրքում հղում անելով գիտական փաստերին, բացահայտում է, որ ամերիկացի գաղտնի կենսաբաններն առաջին անգամ էբոլա մահացու վիրուսը փորձարկել են Կոնգոյի Զաիր քաղաքում»:

Այնուհետև ԱՄՆ գաղտնի կենսաբանները Գվինեան վերածեցին իրենց կենսաբանական վիրուսների տարածման կենտրոնի։ «Observer Liberia» թերթում լույս տեսած իր հոդվածի վերջում Պրոֆեսոր Բրոդերիկն աֆրիկացի առաջնորդներին հորդորում է  դեմ կանգնել այդ կենսաբանական պատերազմներին ու բռնություններին և թույլ չտալ, որ  աֆրիկացիներն որպես լաբորատոր մկներ շահագործման ենթարկվեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից,  և դառնան նրանց կեղտոտ նպատակների զոհը։ Հարավային Աֆրիկայի վարակիչ և մանրէաբանական հիվանդությունների մասնագետ Դոկտոր Մայքլ Մադենն   ասում է. ԱՄՆ-ն էբոլա վիրուսն օգտագործում է, որպես իդեալական կենսաբանական զենք: Քանի որ այն արագորեն տարածվում է, և սպանում է մարդկանց մեծամասնությանը, և ով այդ վիրուսի պատվաստանյութն ունենա, կարող է իր պայմանները պարտադրել ուրիշներին:

Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսի դեմ պայքարի հանձնախմբի անդամ՝ բժիշկ Ջոն Պրեսը ևս անդրադառնալով Էբոլա պատվաստանյութի ոչ պաշտոնական նմուշը մշակելու  ԱՄՆ-ի ZEMP ընկերության քայլերին, ասել է․-«ԱՄՆ լրատվամիջոցները ծավալուն քարոզչություններով նախ խիստ մտահոգություններ են առաջացնում էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ և ապա դրա բուժումն են ներակայացնում: ԱՄՆ-ի ԶԼՄ-ների այս հնարքի ևս մեկ օրինակ կարելի է տեսնել թռչնագրիպի բռնկման հարցում: Սա անմարդկային և անբարոյական ամերիկյան ոճ է, որի նկատմամբ  միջազգային հանրությունը լռություն է պահպանում։

Այս կապակցությամբ 2014 թ.-ին ռուսաստանյան մի պարբերություն Էբոլա վիրուսը անվանեց Վաշինգտոնի ապագա կենսաբանական զենքը և գրեց, որ Միացյալ Նահանգները երեսուն տարի առաջ էր ստեղծել այդ վիրուսի պատվաստանյութը: Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները նույնպես բացահայտորեն հայտարարեցին,որ Միացյալ Նահանգները  մահացու էբոլա վիրուսի տարածման վարպետն է:

---- 

Թաղում են էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդուն

 

Իլինոյսի համալսարանի դոկտոր Ֆրենսիս Բոյլը և Լիբերիայի ու Դելավեր համալսարանների դոկտոր Կիրիլ Բրոդերիկը կարծում են, որ Էբոլայի արմատը գտնվում է ամերիկյան կենսաբանական պատերազմի լաբորատորիաներում:  Երկու գիտնականները խստորեն քննադատվել են ԱՄՆ հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների կողմից` իրենց հետազոտության արդյունքների բացահայտման համար: Aggeliki Dimopoulou-ի կայքին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին,թե արդյոք էբոլան Աֆրիկայում առողջապահական ճգնաժամի արդյունք է, Դոկտոր Բոյլն ասել է-«Այդ պնդումը բոլորովին ճիշտ չէ։ Սա պարզապես քարոզչություն է: Հիմք ընդունելով մեր կողմից մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները , դա արդյունք է Աֆրիկայի Արևմտյան ափին գտնվող ԱՄՆ լաբորատորիաներում իրականացված կենսաբանական պատերազմի։ Եթե նայեք հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից տրամադրված քարտեզին, կարող եք տեսնել,որ ԱՄՆ լաբորատորիաները գտնվում են Աֆրիկայի արևմտյան ափին,պարզապես Էբոլայի բռնկման կենտրոնում: Այսպիսով, ես կարծում եմ, որ այդ լաբորատորիաները հանդիսանում են Էբոլայի բռնկման աղբյուրը:

Լիբերիայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Կիրիլ Բրոդերիկը, նույնպես կարծում է, որ Էբոլան ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի արտադրանք է: Էբոլան սարսափելի պատմություն ունի և գաղտնի փորձարկվել է Աֆրիկայում:

Հարվարդ համալսարանի շրջանավարտ  և հանրային առողջության ու կենսաահաբեկչության բնագավառում հայտնի գիտնական Դոկտոր Լեոնարդ  Հորովիցը 1998 թ.-ին,«Զարգացող վիրուսներ, ՁԻԱՀ և էբոլա, բնություն,պատահականություն կամ  դիտավորություն» խորագրով գրքում  գիտականորեն ու փաստերով պարզաբանել է  նոր հիվանդությունների սպառնալիքը։

Իր գրքում դոկտոր Հորովիցը գրում է. «Փաստաթղթերով հաստատված ապացույցները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների քաղցկեղի ազգային ասոցիացիայի(NCI) հետազոտողները 1960-ականների ընթացքում սինթեզում էին տարբեր կենդանիների վիրուսային գեները ՝ առաջացնելով սուր լեյկոզ և Սարկոմա։ Սուր Լեյկոզը արյան բջիջների լիմֆոիդ ճյուղի քաղցկեղ է, որը բնութագրվում է արյան մեջ մեծ քանակի ոչ հասուն լիմֆոցիտներով իսկ Սարկոման քաղցկեղի տեսակ է, որն առաջանում է փոփոխված մեզենքիմալ բջիջներից և ներառում է ոսկրային, անոթային ու արյունաստեղծ հյուսվածքները։

Գրքի մի հատվածում պատասխանելով այն հարցին,թե «Արդյո՞ք ՁԻԱՀ-ի և էբոլայի վիրուսները բնական կերպով էին զարգացել, թե՞ դրանք ստեղծվել ու տարածվել  էին պատահականորեն, թե՞ միտումնավոր», գրում է․-«Ուսումնասիրելով ավելի քան 2500 պետական փաստաթղթեր և գիտական զեկույցներ, ես եզրակացրեցի, որ ՁԻԱՀ-ի և էբոլայի նման վիրուսները, անկասկած, բնական չեն»։

Ես ազատ եմ թողնում ԱՄՆ-ի ու աշխարհի մտահոգ քաղաքացիներին՝ որոշելու ՝ թե՞ սրանք սարսափելի պատահականություն են թե՞ բնակչության   վերահսկման գաղտնի  վտանգավոր փորձարկում։

ԱՄՆ-ի  ներկայությունը՝ Աֆրիկայում էբոլա վիրուսի տարածման հետևում