Նոռուզն աշխարհում (Նվիրված իրանական Նոր տարվան՝ 1399 թվականին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118474-Նոռուզն_աշխարհում_(Նվիրված_իրանական_Նոր_տարվան_1399_թվականին)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս թողարկման ընթացքում կխոսենք Ադրբեջանում, Թուրքիայում և Իրաքում նոռուզյան տոնի ծեսերի ու սովորույթների մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 21, 2020 15:59 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս թողարկման ընթացքում կխոսենք Ադրբեջանում, Թուրքիայում և Իրաքում նոռուզյան տոնի ծեսերի ու սովորույթների մասին։

Նոռուզը՝ գարնան գալուստն ավետող տոնը հին տոն է՝ աշխարհի այն ժողովուրդների շրջանում  , որոնք նախկինում գտնվում էին Իրանի մշակութային տարածքում ։ Այսօր այն նշվում  է աշխարհի  12 երկրներում։

Գարնան այս տոնը յուրահատուկ է Ադրբեջանում: Ադրբեջանի ժողովուրդն իր  պատմության ընթացքում Նոռուզի տոնակատարությունը  նշելու առումով ունեցել է վայրիվերումներ և սահմանափակություններ և մինչև 1991 թվականի հոկտեմբերի 18-ին անկախանալը ,ազերիները միայն իրենց բնակարաններում էին նշում Նոռուզը: Սակայն այդ թվականից իվեր, Նոռուզը բնակարաններից տեղափոխվել  է քաղաքամասեր,ապա քաղաքների հրապարակներ և վերածվել ազգային ու պաշտոնական արարողության ,որը նշվում է հինգ օր:

Նոռուզը Ադրբեջանում

 

Ադրբեջանում ,գարնան տոները սկսվում են Նոռուզից առաջ : Ժողովուրդը Նոռուզից առաջ չորս երեքշաբթի օրեր, նշում է որպես խորհրդանիշը երկրագնդի չորս բաղադրիչներ՝հողի,քամու,ջրի եւ կրակի: Տոնին նախորդող վերջին երեքշաբթի գիշերը, որը Իրանում հայտնի է «չհարշամբե սուրի» անվամբ,ադրբեջանցիները կոչում են «Ախիր չարշանբա»կամ«Յալ չարշանբա սի» : Այդ գիշեր, մարդիկ ցատկում են խարույկների վրայից և նախօորոք շնորհավրում Նոռուզը: Այդ տոնի ավանդույթներից է բախտագուշակությունը կամ օտարների խոսքերին ականջ դնելը,որի ընթացքում երիտասարդ,երիտասարդուհիները  ,տան դռների հետևում ականջ դնելով, իրենց լսածի համաձայն գուշակություններ են անում  տան տիրոջ համար: Որոշ երիտասարդ-երիտասարդուհիներ հարևանների բնակարանները գնալով թակում են դուռը ,և դռան առջև  դնում գլխարկ կամ կապոց և թաքնվում են: Հարևանը գլխարկի կամ կապոցի մեջ պիտի նվեր կամ շոկոլադ դնելով  վերադարձնի այն: 

Նոռուզին ,Ադրբեջանի զանազան քաղաքներում  տեղի են ունենում հանդիսություններ:Սովորություն է, որ ամեն տարի Բաքվում մի կին ,որին ասում են գարնան տիկին, Բաքվի «աղջկա բերդ»-ի պատմական աշտարակի վրա կրակ է վառում և ողջունում Նոռուզը:

Ազերիներն իրանցիների նման «Հաֆթ սին»են պատրաստում: Պատրաստած հաֆթսինի մեջ սոմախից, քացախից, ածիկից և կանաչիից բացի դրվում է նաև կաթ: Քանի որ կաթը ադրբեջանական թուրքերենով սկսվում է ս տառով և խորհրդանշում է առողջություն և գեղեցկություն: Նրանք Նոռուզին  թխում և պատրաստում են զանազան քաղցրավենիքներ: Նոռուզի քաղցրավենիքներից են ՝«Շեքար Բուրեն»,որն ունի նուշի և պիստակի միջուկ,Փախլավան ,քուլուչեն և «շուր չուր»-ին:

Նոռուզին նախորդող գիշերվան, ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են ավագներից մեկի տանը և միասին ընթրում: Ադրբեջանում ,ամենակարևոր և հիմնական ուտեստը՝ ձուկն է ,որը տոնական սեղանի պարտադիր բաղադրիչն է: Ըստ ավանդության ձկան գլխին մատանի է դրվում ,որը պիտի իր մատը դնի ընտանիքի ավագ չամուսնացած աղջիկը: Ժողովրդական ավանդության համաձայն,այդ քայլով աղջիկը բախտավորվում է:

 


Հաղորդումը շարունակելով կայցելենք Թուրքիա, ծանոթանալու այդ երկրում Նոռուզի ավանդությանը:

Նոռուզը Թուրքիայում տարածվել է անցյալ դարերի ընթացքում զանազան իշխանությունների  օրոք: Իրականում Նոռուզը Թուրքիայի որոշ տարածքներում սկսվել է նշվել սելջուկների դինաստիայի օրօք 1307-ից1377 թվականներին,և համարվում էր սելջուկների կարևոր տոներից մեկը: Նույնպես Անատոլիայում երկու մեծ ուղղություններ ՝ Մոլավին և Բեկթաշին խիստ արժևորում էին Նոռուզը և այսպիսով իրանական Նոռուզը տարածվեց այդ երկրում:Օսմանյան կայսրության ժամանակ Նոռուզը օսմանցիների իշխանական կառույց մտավ: Օսմանցիների արքունիքում ,Նոռուզը շատ ճոխ էր նշվում և արժեքավոր դիրք էր զբաղեցնում: Այդ օրերի արարողություններից էր նոռուզյան  հատուկ խմորի պատրաստումը,որոշ պալատականներին  ծաղիկ և միրգ նվիրելը ,սուլթանին և որոշ պալատականներին  էլ նոռուզյան նվերներ ընծայելը:

Թուրքիայի ժողովուրդը ներկայումս ևս նշում է Նոռուզը  և այդ երկրի զանազան տարածքներում Նոռուզը ժողովրդի մոտ հատուկ տեղ է գրավում:  Թուրքիայի հարավ արևմտյան Մերսին-Սիլիֆիքեում  տարածքի թուրքմենները Նոռուզին մեկնում են ամառանոցներ,որտեղ  բնակիչները հյուրընկալում են ուղևորներին: Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեպում ,Նոռուզը նշվում է ,որպես «Սուլթան Նոռուզ»:Որոշ էպոսների համաձայն, այդ տարածքում Նոռուզը մի դերվիշ է ,ով մարտի 21-ի գիշերվան ,թռչում է որպես թռչուն: Մալաթիայի որոշ գյուղերում ,Նոռուզը նշվում է,որպես ձմռան ավարտը ավետող տոն: Աղրի քաղաքում ևս մարտի 21-ի գիշերվան երիտասարդները ցանկություն են պահում ,ապա ականջ դնում ուրիշների խոսքերին և փորձում ըմբռնել փոխանցվող  խոսքերը   թե՝ արդյոք կիրականանա իրենց ցանկությունը թե ոչ:

 

Նոռուզը շուքով նշվում է Թուրքիայի հարավ արևելյան քաղաքներ՝ Դիրաբեքիրում, Շանլի Ուրֆայում, Մարաշում, և Մերսինում ,որն արտացոլում  է այդ տարածքների ժողովրդական սովորույթները: Այս տոնի յուրահատկությունից է  դհոլի և զուռնայի բարձրաձայն նվագելը ,նաև կրակի խարոյկների շուրջ բանախոսություններ կազմակերպելը:  Այդ ավանդույթներն իրականանում են քաղաքների ու գյուղերի գլխավոր  և մեծ հրապարակներում: Այդ արարողությունների խորհրդանիշերից են՝  դհոլի և զուռնայի բարձրաձայն նվագելը և խարոյկների շուրջ պարելը: Թուրքիայում, Նոռուզի ավադույթներից են՝ տնային քաղցրավենիքներ թխելը և Նոռուզի յուրահատուկ ուտեստ եփելը: Ստամբուլում ևս Թուրքիայի քուրդերը Նոռուզի կարնավալներ են կազմակերպում և թուրքերի հետ միասին նշում են Նոռուզը: 

 

Տեղափոխվենք Իրաք։

Իրաքը ևս այն երկրներից է ,որտեղ մեծ շուքով նշվում է Նոռուզը: Իրականության մեջ Իրաքի քուրդերն են ,որ ճոխացրել են առասպելական ավանդույթն  ու մշակույթը: Քուրդերի մոտ Նոռուզը համընկնում է տարեմուտին: Նրանք Նոռուզը համարում են ոչ թե առատության ու հարստության այլև խաղաղության ու համերաշխության խորհրդանիշը:

Ավանդազրույցների համաձայն, քուրդերը Նոռուզը համարում են՝Դարբին  Քավեի ձեռքով տիրակալ Զահաքից ժողովրդի փրկության ու ազատության տոնը (Դարբին Քավեն , Ֆիրդուսիի Շահնամեի առասպելական կերպարներից է:Նա ձևավորում է ժողովրդական ընդվզում Զահաք անունով իշխանի դեմ)։

Նոռուզի տոնին քուրդները գնում են բնության գիրկը ,որը համարում են բռնակալությունից ազատվելու խորհրդանիշը և բնությունը համարում Աստծու զորության խորհրդանիշը: Մարդկան մեծ մասը Նոռուզի գիշերվան բարձրանում է իր բնակարանի ամենաբարձր կետը կամ տանիք , և այնտեղ   խարույկ է վառում և ուրախանում։

----

Իրաքի քուրդերը շատ ճոխ են նշում տոնը :Յուրաքանչյուր տարի 150 հազար զբոսաշրջիկ Նոռուզի առիթով Իրաքի Քուրդստան է գնում : Այդ տոնին բոլոր փողոցները զարդարվում են ճրագներով և անթիվ ծաղիկներով: Եվ քուրդերը հագնում են իրենց ավանդական լայն հագուստները ,նույնիսկ շատ զբոսաշրջիկներ ևս հագնում են այդ հագուստները: Քուրդ տղամարդու ընդհանրացած հագուստն է երկարաթև շապիկը, լայն տաբատը և ժիլետը,որն ունի կտորից կարված գոտի:Կտորե  Գոտու երկարությունը 4-ից 5 մետր է ,որը մի քանի անգամ փաթաթվում է մեջքի շուրջը :Քուրդ կանայք ընդհանրապես կրում են բաց գույներուվ գույնզգույն հագուստներ ։Նրանք բոլորն էլ  կրում են երկար գունավոր շրջազգեստ, որը ուսից ձգվում է մինչև գետին: 

Պիտի նշել ,որ Իրաքում քուրդերի  նոռուզյան տոնախմբությունը համարվում է այդ երկրի ամենալավ ու հաճելի տոնախմբություններից մեկը և քուրդ կանայք ու տղամարդիկ ամիսներ առաջ պատրաստվում են տոնին ,որպեսզի մեծ շուքով դիմավորեն գարնանամուտը և Նոռուզը: