Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(14)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118730-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից(14)
Ամերիկացի փիլիսոփա, պատմաբան և գրող Ուիլյամ Ջեյմս Դյուրանտն այն անհատներից է ,ով իր ստեղծագործություններում կենտրոնացել է՝ «իսլամական քաղաքակրթության» և պատմության ընթացքում քաղաքակրթություն կերտող գործոնների վրա:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 28, 2020 20:35 Asia/Tehran

Ամերիկացի փիլիսոփա, պատմաբան և գրող Ուիլյամ Ջեյմս Դյուրանտն այն անհատներից է ,ով իր ստեղծագործություններում կենտրոնացել է՝ «իսլամական քաղաքակրթության» և պատմության ընթացքում քաղաքակրթություն կերտող գործոնների վրա:

Ամերկացի  փիլիսոփա, պատմաբան և գրող Ուիլյամ Ջեյմս Դուրանտը,ով աշխարհում ծանոթ է Ուիլ Դյուրանտ անունով, այն անհատներից է ,ով իր ստեղծագործություններրում կենտրոնացել է «իսլամական քաղաքակրթության» և պատմության ընթացքում քաղաքակրթություն կերտող գործոնների վրա:Ամերիկացի այս պատմաբանը համոզված  է, որ մի քաղաքակրթության ստեղծման և զարգացման առումով դերակատար են զանազան գործոններ ու ազդակներ: Նա գրում է.«Քաղաքակրթության ի հայտ գալը հնարավոր է, երբ ավարտվի անապահովությունն ու խառնաշփոթ իրավիճակը:Քանի որ, միայն վախի վերացման դեպքում է երբ ,  մարդու մոտ զարգանում է  հետաքրքրասիրություն, և առաջանում  ստեղծագործելու  ցանկություն: Այդ ժամանակ այնպիսի պայմաններ են ստեղծվում , երբ մարդը, բնականաբար, հակվում է ձեռք բերել գիտելիքներ և բարելավել իր կենսապայմանները:

Ուիլ  Դյուրանտ

 

Ուիլ  Դյուրանտի ամենակարևոր գործը «Քաղաքակրթության պատմություն» 11 հատորանոց գիրքն է , որը գրել է իր  կնոջ ՝ Արիել Դյուրանտի համագործակցությամբ: Այդ գրքում ,նա հաջողել է մարդկային գրավոր պատմության սկզբից և եթ ստեղծագործած այլ պատմագիրների ստեղծագործություններից օգտվելով,պատմագրության նոր դպրոց ստեղծել: Իր առաջին հատորով ՝ «Արևելյան կողմը աշխարհի,Քաղաքակրթության բնօրրան»-ը գրքում , Ուիլ  Դյուրանտը գրել է հետաքրքիր հոդվածներ իրանական մշակույթի, քաղաքակրթության, արվեստի և ճարտարապետության վերաբերյալ:Այդ աշխատության մեջ, նա բարձր է գնահատում իսլամի մեծ մարգարեին և անդրադառնում գիտության արագ զարգացմանը՝ իսլամի մարգարեի ուսմունքների շնորհիվ և գրում է.

«Իսլամի քաղաքակրթությունը 700-ից 1200-թվականներին ,զանազան գիտությունների ու տեխնոլոգիաների բնագավառներում գտնվում էր զարգացման ու բարգավաճման գագաթնակետում: Փորձառական  գիտությունները, ներառյալ բժշկությունը, քիմիան, ֆիզիկան, երկրաբանությունը, կենսաբանությունը և բուսաբանությունը, իրենց գագաթնակետում էին, և այդ գիտությունների ամենամեծ գիտնականներն ու պրակտիկայով զբաղվողները, իսլամ աշխարհում  ուսուցանում,ուսումնասիրություններ  էին կատարում և գրում էին այդ գիտությունների մասին: Նրանք այդ մեծածավալ  հիմնարար գիտելիքները ուսուցանում էին  իրենց հարևաններին և գիտության սիրահարներին , որոնք զանազան երկրներից նրանց էին դիմում....Իսլամական այս փառահեղ շրջանում,արևմտյան աշխարհը խարխափում էր եկեղեցու միջնադարյան ու  բարբարոս գաղափարների ու  դոգմաների մեջ և զուրկ էր բանականությունից:Ընդհակառակը, իսլամական աշխարհում ականավոր գիտնականներ, ինչպիսիք էին `Ավիցեննան, Խարազմին, Ֆարաբին, Մուհամադ Իբն Զաքարիա Ռազին, Աբու Ռեյհան Բիրունին, Հաքիմ Օմար Խայամը, Իբն Խալդունը և այլն...,  առանց որևէ սահմանափակումների,աշխարհում տարածում էին գիտությունը:

Ուիլ  Դյուրանտը և իր կինը

 

Ուիլ  Դյուրանտը մարգարեի մեծ անհատականության մասին գրում է.«Մուհամմեդը ազնվական  և հանրհայտ  ընտանիքից էր, ով իր  հորից չնչին հարստություն էր ժառանգել:Մուհամմեդ անունը նշանակում է «փառավորված», «գովաբանված», «արժանի գովասանքի»:Այս բառի և Աստվածաշնչի որոշ հատվածների միջև կան հոգևոր կապեր, որոնք կարելի է բնութագրել, որպես Աստվածաշնչի ավետումը Մուհամմեդի հայտնության  մասին...Նրա հայրը ՝ Աբդուլլահը, նրան ժառանգություն թողեց հինգ ուղտ ,մի քանի ոչխար ,մի բնակարան  և մի սպասուհի...Նա վեց տարեկան էր ,երբ մահացավ իր մայրը և սկզբում նրա խնամակալությունը ստանձնեց իր 76-ամյա մեծ հայրը: Ապա նրա խնամակալությունն ստանձնեց իր հորեղբայր Աբութալեբը: Մուհամմեդը նրանցից խիստ գուրգուրանք ու սեր ստացավ, բայց  ըստ երևույթին, ոչ ոք չէր մտածում  նրան  գրել ու կարդալ սովորեցնելու մասին:Այդ ժամանակ, արաբները չէին կարևորում  գրելը և կարդալը:Հետևաբար, ամբողջ Ղուրայշ ցեղախմբում  գրել-կարդալ գիտեին միայն 17 հոգի:Այնուամենայնիվ, արաբերեն լեզվով ամենահայտնի և պերճախոս գիրքը նրա միջոցով  իհայտ եկավ  և նա խնդիրների մանրամասնությանը շատ ավելի էր տիրապետում քան  կիրթ մարդիկ»:

Ամերիկացի այս մտավորականը ,առաջիններից էր ով պատմությունը մեկնաբանեց քաղաքակրթության առանցքով, այսինքն ազգերի պատմությունը ի՞նչ ազդեցություն է թողել մարդկային քաղաքակրթության պատմության վրա և հիմնականում քաղաքակրթության ճանաչողությունը քննարկման ենթարկեց ,որպես պատմական գաղափար: Նա այսպես է շարունակում.«Մուհամմեդը սքանչելի էր: Նա ներում էր իր թշնամուն եթե նա ապաշխարհում էր:Նա շատ ժամանակ էր հատկացնում իշխանության  կառավարմանը,քանզի նա տիրապետում էր կրոնական  օրենքներին,դատական հարցերին , առևտրին, կրոնին և պատերազմի մանրամասներին:Նա նաև ուշադրություն դարձրեց  օրացույցին և  այն մշակեց  իր հետևորդների համար...Նա օրենսդրական աշխատանքներում ,ելնելով իր առաքելության հանգամանքից առաջորդվում էր Աստվածային պատվիրանով ,և կյանքի սովորական ու ընթացիկ հարցերի մասին անհրաժեշտ պատվիրանները ևս հայտնվում էին նրան»:

Նա ,ապա անդրադառնալով  Մարգարեի մեծ հաջողությանը գրում է.«Մուհամմեդը ձգտում էր բարձրացնել այն ցեղի գիտելիքների և էթիկայի մակարդակը, որոնք անապատի շոգի ու չորության պատճառով խարխափում էին   խավարի մեջ:Նա այդ բնագավառում հաջողեց և նրա հաջողությունը գերազանցում էր աշխարհի բոլոր խաղաղարարների հաջողություններին :Նրանից բացի ,շատ քչերին է հաջողվել, որ կրոնի ճանապարհին իրականացնեն իրենց բոլոր ցանկությունները: Մուհամմեդը ,անապատում ցրված և հեթանոս ցեղերից ,միատարր ժողովուրդ կազմեց Արաբիայում: Նա ստեղծեց պարզ,լուսավոր և հզոր կրոն։ Այսպիսով, մեկ դարից պակաս ժամանակաշրջանում ստեղծվեց հսկայական և ծավալուն մի  կայսրություն....Նրա կրոնը մեր ժամանակների կարևոր ուժն է, որը ազդել է աշխարհի կեսի վրա, և հետևորդների թիվը օրեցօր ավելանում է:Այսպիսով, եթե մեծությունը չափենք  ժողովրդի մեջ մեծ մարդկանց ազդեցությամբ,պիտի ասել, որ Մուհամմեդը պատմության  կարևորագույն մեծություններից է »:

 

Ուիլ  Դյուրանտի կարծիքով ՝ այն, ինչը հիմքը դրեց այս իրադարձության և զարգացման, Ղուրանի Սուրբ գրքի վեհագույն  ուսմունքներն էին , որոնք համարվում են իսլամի սիրելի մարգարեի հավերժական հրաշքը:Նա գրում է .«Նրա գրքում ՝Ղուրանում, օրենքը և էթիկան մեկ են . Ղուրանում ,կրոնական վարքագիծը ներառում է նաև աշխարհիկ վարքը, և  բոլոր պատվիրանները  Աստծո կողմից հայտնվել են  Մուհամմեդին:Ղուրանը պարունակում է օրենքներ, որոնք ներառում են քաղաքավարություն, առողջություն, ամուսնություն, ամուսնալուծություն, վերաբերմունք հանդեպ՝ երեխաներ,կենդանիներ և ստրուկներ, առևտուր, քաղաքականություն, կաշառակերություն, կրոն, պայմանագրեր, երդումներ, արհեստներ, գույք, պատերազմ , խաղաղություն և այլն:Աստվածային այս գրքի շնորհիվ զարգացավ մուսուլմանների բարոյականությունն ու մշակույթը և նրանց մոտ հիմքը դրվեց սոցիալական կարգուկանոնի և զանգվածային  միասնականության: Բացի այդ, նրանց քաջալերեց պահպանել առողջապահական հիմունքները,ազատվել իրենց բազմաթիվ պատրանքներից ,սնահավատությունից, դաժանությունից և բռնությունից,ընչազուրկներին շնորհեց արժանապատվություն և ինքնասիրություն և մուսուլմանների համայնքում ստեղծեց այնպիսի չափավորություն և հավատք, որը երբևէ գոյություն չի ունեցել աշխարհի որևէ մասում, որտեղ սպիտակամորթերի տիրույթում է եղել: Ղուրանը մարդկանց ուսուցանեց առանց բողոքների ու քննադատությունների  դիմակայել կյանքի դժվարություններին, դիմանալ դրա սահմանափակումներին, միևնույն ժամանակ  նրանց առաջնորդեց դեպի առաջընթաց և վերելք  ինչը պատմության հրաշալիքներից էր»:

Ողջույն իսլամի մեծ մարգարեին,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: