Ժողովրդի ձայնը՝ Իրանի իսլամական հանրապետության համակարգի ժողովրդավարության հիմքում(Նվիրված Իսլամական հանրապետության օրվան)
Իրանում ժողովրդավարության դրսևորումներից են հանրաքվեներն ու ընտրությունները: Այդ գործընթացը հատկապես շատ կարևորվեց իսլամական հեղափոությունից հետո, երբ առաջին անգամ երկրում անցկացվեց հանրաքվե:
Հեղափոխության հաղթանակից հետո, իմամ Խոմեյնու առաջարկով, Իրանում անցկացվեց պետության կառավարման ձևի վերաբերյալ հանրաքվե: Հանրաքվեն տեղի ունեցավ 1979թ․ ապրիլի մեկին: Իրանի իսլամական հանրապետության առաջնորդ իմամ Խոմեյնին, այս կապակցությամբ հրապարակած ուղերձում, կարևորեց ժողովրդի մասնակցությունն ընտրություններին և դրանց ազատ անցկացումը: Նա հայտարարեց. «Այս հանրաքվեն որոշում է ժողովրդի ճակատագիրը: Այն կամ ձեզ կտանի դեպի ազատություն ու անկախություն, կամ հակառակը: Հանրաքվեին պետք է մասնակցեն բոլորը: Դուք կարող եք ընտրել՝ ունենալ դեմոկրատական հանրապետություն, իսլամական հանրապետություն կամ թագավորական վարչակարգ: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ»:
Հանրաքվեին մասնակցեցին մեծ թվով քաղաքացիներ և նրանց 98.2 տոկոսը քվեարկեց իսլամական համակարգի օգտին: Հանրաքվեից հետո, իրանական ֆարվարդին ամսի 12-ը՝ ապրիլի մեկն Իրանում հռչակվեց Իսլամական Հանրապետության օր:
Յուրաքանչյուր ընտրություն, կարևորվում է կախված ժամանակի հասարակական ու քաղաքական իրադարձություններից: Հետևաբար, Իրանում անցկացված հանրաքվեն շատ կարևոր էր, հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Միևնույն ժամանակ, Իրանում հեղափոխության դեմ ակտիվ պայքար էր տարվում հակահեղափոխական ուժերի կողմից:
Հանրաքվեն անցկացվեց այնպիսի պայմաններում, երբ Իրանը ճնշման էր ենթարկվում որոշ գերտերությունների կողմից: Շատ փորձագետների կարծիքով, հանրաքվեի անցկացումը հզոր պատասխան էր ԱՄՆ-ին ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին: Այս շարժումը մեծապես մտահոգել էր այդ ուժերին: Ապրիլի մեկին կայացած հանրաքվեն ցույց տվեց, որ Իրանի իսլամական հեղափոխությունը ժողովրդական բնույթ է կրում և կախված չէ որևէ ուժից: Այն նաև ապացուցեց, որ հետհեղափոխական Իրանի համար խիստ կարևոր է մարդկանց կարծիքը, ինչի մասին ասվում է նաև իսլամական ուսմունքներում:
Իրանի Սահմանադրության մեջ, որը վավերացվեց հանրաքվեից հետո, նշված է, որ իսլամական համակարգը հիմնված է ժողովրդի կամքի վրա, հետևաբար համակարգի բոլոր մարմինները պետք է նույնպես ընտրվեն ժողորդի կամքով: Սահամանդրության մեջ նշված է նաև, որ ընտրությունները երկրի գլխավոր օրենքի հիմնական սկզբունքն են:
Հեղափոխության առաջին իսկ օրից, Իրանում կարևորվել է ազատ ընտրությունների անցկացումը, ժողովրդավարության հաստատումը և հանրապետականակության ու իսլամականության միջև անքակտելի կապը: Իսլամական հանրապետության Սահմանադրության համաձայն, Իրանում անցկացվում են նախագահական, գյուղխորհուդրների, խորհրդարանական, առաջնորդության բանիմացների խորհրդի և մի շարք այլ ընտրություններ: Սահմանադրության 56-րդ կետը կարևորում է կրոնական ժողովրդավարության սկզբունքը: Այս կետում ասված է. «Երկրի և մարդու վրա բացարձակ իշխանությունն Աստծունն է և նա մարդուն տվել է հնարավորություն, որպեսզի տնօրինի իր ճակատագիրը: Ոչ մեկը չի կարող այս աստվածային իրավունքը խլել մարդուց կամ այն շահարկել հանուն սեփական կամ խմբային շահերի: Սահմանադրության 56-րդ կետը վերաբերում է կրոնական ժողովրդավարությանը»:
Իրանի հեղափոխության առաջնորդն իր ելությում ասում է. «Իսլամական հանրապետության օրինակով, ժողովրդավարությունն ու կրոնը երկու առանձին գործոններ չեն: ժողովրդավարությունը բխում է կրոնից: Նրանք, ու կարծում են, թե մեր առաջնորդ իմամ Խոմեյնին փորձեց ընտրություններն անցկացնել արևմտյան մշակույթի օրենքներով դրանք համեմելով իսլամական շարիաթով ու գաղափարախոսությամբ, սխալվում են: Եթե ժողովրդավարությունը կրոնի մաս չլիներ ու դրանում չկիրառվեր իսլամական շարիաթը, իմամը չէր հետևի դրան: Նա հստակ ասաց, որ դա կրոնի մի մասն է և պետք է հարգել իսլամական շարիաթը, քանի որ իսլամական համակարգն առաջ է գնում ժողովրդավարության միջոցով: Իմամ Խոմեյնին ասաց, որ գործը պետք է տալ ժողովրդին և սա մեծարգո իմամի շարժման հիմքն էր»:
Սահմանադրության վեցերորդ կետի համաձայն, երկիրը պետք է կառավարվի հանրային մարմինների կողմից: Իրանի առաջնորդը նույնպես կարևորել է այս կետը, նշելով, ո ր ընտրություններն Իրանում հիմնված են ժողովրդավարության սկզբունքի վրա:
Իսլամական հանրապետության հպարտություններից է նաև այն, որ այս համակարգն առաջին իսկ օրից կարևորել է մարդկանց ցանկությունն ու հարգել նրանց ձայնը:
Արաբ փորձագետ Նասեր Ղանդիլն ասում է. «Իրանն յուրաքանչյուր ընտրության ժամանակ մի ուղերձ է հղում ժողովրդին և փորձում է այն իրագործել ընտություններից հետո: Իսլամական հանրապետության հիմնադրման առաջին իսկ օրից, այս համակարգը մի վարչակագի օրինակ է, որը կարող է պահպանել իր ուժային ռեսուրսները և միաժամանակ փափուկ միջոցներով իր ուժը փոխանցել մեկ այլ ուժի: Այդ ամենն իրականացվում է հենվելով հանրային կարծիքի վրա»:
Մարդիկ ընտրություններին իրենց լայնածավալ մասնակցությամբ մշտապես ապացուցել են որ տեղյակ են իրենց իրավունքների մասին և գիտեն, որ իրենց տված յուրաքանչյուր ձայնը ճանապարհ է հարթում դեպի հավաքական գիտակցություն: Քաղաքական փորձագետ Աբբաս Նիքույեն, անդրադառնալով ապրիլի մեկի հանրաքվեին, ասում է . «Սա հեղափոխությունից հետո առաջին ընտրութունն էր, որն ապացուցեց Իրանի ժողովրդի ինտելեկտը և թշնամիներին ու հակահեղափոխականներին թույլ չտվեց շահարկել այդ հարցը»:
Իրանի իսլամական համակարգն իր ձևավորման առաջին իսկ օրից կարևորել է ժողովրդի ձայնը և սահմանադրությունը մարդկանց համարում է ուժի իսկական տերն ընդգծելով, որ ոչ մեկը չի կարող այդ ուժը մարդկանցից խլել:
1979թ ապրիլի հանրաքվեն այս առումով Իրանում ժողովրդավարության դրսևորումներից մեկն էր: Այն տեղի ունեցավ իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ 1․5 ամիս անց և դրա արդյունքում, երկրում հաստատվեց ժողովրդի իշխանությունն իսլամական հնարպետության շրջանակներում: