Հայացք՝ նոռուզյան ներկայացումներին ու ծեսերին
Մարդկային վերիվայրումներով լի պատմությունից և կյանքից մնացել են այնպիսի հիշարժան ու ավանդական ժառանգություններ, որոնք ստեղծվել են գովաբանելու համար միտքը, հավատը, Արարչի ստեղծման առեղծվածը և մարդու ուժն ու գոյությունը:
Աշխարհում ,թատերական արվեստը հանդիսացել է մարդու մեծ ժառանգությունը, որն ի հայտ է եկել տարբեր ժամանակաշրջաններում ,մշակույթ,գրականություն և պատմություն ունեցող երկրներում: Թատրոնի համաշխարհային օրվա և իրանական Նոռուզի զուգադիպումը համարում ենք գեղեցիկ,ու բարեբաստիկ ։ Այս առիթով ներկայացնում ենք հաղորդում,որը նվիրված է նոռուզյան բեմադրություններին ու թատերական արվեստին:
1961-թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (ITI) առաջարկով, մարտի 27-ը հռչակվեց «Թատրոնի համաշխարհային օր»:Այդ թվականից մինչ օրս,յուրաքանչյուր տարի թատրոնի կենտրոնները և թատրոնի դերասանները զանազան միջոցառումներով մեծարում են այդ օրը և ըստ իրենց ծեսերի ու ավանդությունների, կազմակերպում են հանդիսություններ և հանդիսատեսին հրավիրում դիտելու բեմական և հրապարակային ներկայացումները:
Ամեն տարի թատրոնի համաշխարհային օրվա առիթով ,աշխարհի թատերական արվեստի մեծերից մեկը մի ուղերձ է հղում ,իսկ այս տարի այդ ուղերձը մշակել ու հրապարակել է պակիստանցի Շահեդ Նադիմը:Ուղերձի մի բաժնում ասված է.
«Այսօրվա աշխարհում, որտեղ կրկին իհայտ է եկել անօրենությունը,ատելությունն ու բռնությունը և թվում է ժողովուրդները ընդվզում են միմյանց դեմ, և մի ավանդության հետևորդները պատերազմ են մղում ուրիշների դեմ և հասարակությունները լրտեսում են միմյանց...մենք պարտավոր ենք վերականգնել մեր հոգևոր ուժը: Մենք, հանուն մեր աշխարհի և երկիր մոլորակի պիտի պայքարենք անզգայնության, անտարբերության ,հոռետեսության, ագահության և անփութության դեմ: Թատերական արվեստը անժխտելի դեր ունի մարդկանց միավորելու ,նրանց էներգիա հաղորդելու և նրանց անդունդից վեր հանելու գործում: Այդ փուլը կարող է ներկայացման միջավայրը դարձնել սրբազան: Ասիայի հարավում, դերասանները նախքան բեմահարթակ դուրս գալը,խորնահրվում են բեմահարթակի առջև: Դա հին ավանդություն է ,որը միաձուլել է հոգեմտավոր արժեքն ու մշակույթը: Ժամանակն է, որ վերանայենք դերասանի և հանդիսատեսի ,ինչու չէ նաև անցյալի և ապագայի խաղաղ գոյակցության կապը»:
Մի քանի օր է ինչ անցել է իրանցիների ավանդական տոն Նոռուզից: Մի տոն ,որը արմատներ ունի այս երկրի պատմության մեջ և ամեն տարի այն ուղեկցվում է ժողովրդական գեղեցիկ ծեսերով ու ավանդություններով:Նոռուզի ամենակարևոր ծեսերից են՝ այն ներկայացումները,որոնք իրականացվում են թե հին տարվա վերջին օրերին , և թե նոր տարվա սկզբին և տարբերություն չունի թե՝ որտեղ են իրականացվում , քաղաքներում թե գյուղերում,դրանք բեմադրվում են բոլոր տարածքներում , բոլոր մարդկան շրջանում ,էլ ավելի գեղեցկացնելով ամենամյա այս տոնակատարությունը:
Անցյալում Նոռուզից օրեր առաջ, Նոռուզի և գարնան ավետաբերերը շրջում էին քաղաքների ու գյուղերի փողոցներում ու զանազան շրջաններում և երգասացությամբ,ուրախանալով ու ներկայացումներով ,ժողովրդին ավետում էին ձմռան ավարտը և գարնան սկիզբը: Այս ներկայացումների հիմնական նպատակը հետևյալն էր՝խորհրդանշական ձևով ավետել ձմռան ծիսական ավարտը և գարնան տաք ու բերրի եղանակի մեկնարկը: Իրանցի մեծ գիտնական Աբուռեյհան Բիրունին իր «Ալթաֆհիմ» գրքում «Քուսէ բար նեշին »ներկայացումների պես ծեսրերը վերագրում է Իրանի դիցաբանական դինաստիաներից Քիանիանի ժամանակաշրջանին և այդ մասին գրում է.«Զվարճալի շարժուձևով ու հագուստով մի մարդու նստեցնելով ավանակի վրա պտտեցնում էին քաղաքում:Տարվա վերջին օրերին,փողոցում նման ներկայացումները ,երկար ժամանակ տարածված են եղել Իրանի զանազան վայրերում և Աբուռեյհան Բիրունին գրում է, որ Ֆարսում ականատեսն է եղել նման թատերական խմբերի:
Մեկ այլ ներկայացում ,որն սկսվում էր Նոռուզից օրեր առաջ և շարունակվում նոր տարուց դեռ երկու շաբաթ անց ,կոչվում էր «Աթաշ աֆրուզ»(կրակ վառող),որը ժողովրդին ավետում էր գարնան սկիզբը:Ներկայացնումը բեմադրում էին մի քանի դերասաններ ու երգիչներ,որոնք կրում էին յուրահատուկ հագուստներ: Մեկը իրեն սև գույնով էր ներկում և հագնում կարմիր հագուստ, մյուսը իր ձեռքում ջահ էր պահում և մեկ ուրիշը, երկու երկար փայտերի վրա կանգնում և դրանց օգնությամբ քայլում էր: Նրանք նվագակցողների հետ միասին զվարճալի ծրագրեր էին իրականացնում և հրավառություն կատարում ու ժողովուրդը գումարներ նվիրելով պարգևատրում էր նրանց: Իհարկե ժամանակի ընթացքում այդ ներկայացումը փոփոխության ենթարկվեց և այսօր այդ խմբերից մնացել են «Հաջի ֆիրուզ»ները ,ովքեր հին տարվա վերջին օրերին իրենց դեմքերը սևացնում և կարմիր հագուստ են հագնում: Նրանք երգելով, ժողովրդին ավետում են գարնան գալուստը և ձմռան ավարտը: Նրանց կարմիր հագուստի իմաստը գարնան ուրախության ավետումն է և դեմքերի սևացնելը խորհրդանշում է ձմռան օրերի ցուրտը և սևը,որը պայքարում է գարնան և ուրախության դեմ,և իվերջո ճարահատված հեռանում է:
Տարեմուտի պահը ,կամ տարվա առաջին օրը (Նոռուզ) -ը,աշխարհագրության մեջ հայտնի է ,որպես «գարնանային գիշերահավասար»:Գարնանային գիշերահավասարը այն օրն է , ,երբ հավասարվում են գիշերն ու ցերեկը ,որի պատճառը երկիր մոլորակի պտտվելն է արեգակի շուրջը և երկիր մոլորակի դիրքավորումը ՝ որոշակի առանցքի վրա, որը կոչվում է գարնանային գիշերահավասար:
Հետևաբար, «Նոռուզ»-ի ամենակարևոր ուղերձներից ու առանձնահատկություններից է արդարությունը և արդարության առանցքայնությունը: «Միր Նոռուզի»ծեսի հիմքը հենց դա է:Երբ Իրանում իշխում էին թագավորները և յուրաքանչյուր տարածք կամ շրջան ունէր էմիր կամ նահանգապետ ,խիստ կարևորվում էր արդարության առանցքայնությունը՝ Միր Նոռուզի ծեսի իրականացման ժամանակ:
«Միր Նոռուզ»-ին առնչվող ծեսերը վաղեմի անցյալ ունեն: Դրա օրինակները կարելի է տեսնել նախաիսլամական ժամանակաշրջանում: Այդ ծեսերը չէին սահմանափակվում Իրանի աշխարհագրական տարածքներով ,այլ իրականանում էին այն երկրներում եւս, որտեղ տարածված էր իրանական մշակույթը և տոնում էին Նոռուզը: Ինչպես օրինակ Եգիպտոսում «Ֆաթեմի» խալիֆաների իշխանության օրոք և նույնիսկ հետագա տարիներում ,այդ երկրում նշվում էր Նոռուզը:
«Միր Նոռուզ»-ը »կամ «թագավոր Նոռուզ»-ը մի գեշ մարդ էր ,ով Նոռուզի օրերին ,մարդկանց ուրախացնելու և ծիծաղեցնելու համար, մի քանի օր բազմում էր գահին և իրական թագավորի կամ էմիրի փոխարեն ,զավեշտական հրահանգներ արձակում: Օրինակ մի մեծահարուստի ունեցվածքի կալանելը կամ մի բռնատերի կալանքի տակ առնելու հրահանգներ: Առերևույթ նման խաղեր զվարճանալու և ծիծաղելու համար են եղել ,սակայն խորքում , դրանք ապացուցում էին ստորադաս ժողովրդի հակազդեցությունը վերադասների նկատմամբ:
Նման քննադատական հոգեկանով «Միր Նոռուզի»խմբեր փողոց դուրս գալը,ունեցել է նաև թատերական բնույթ, այդ մասին Բահրամ Բեյզային իր «Թատրրոնն Իրանում»գրքում գրել է.«Նա ով 1924 թվականին այդ ներկայացումը տեսել էր Բոջնուրդում ասում է.«Ֆարվարդին ամսի 10-ին տեսա հետիոտն և հեծիալ մի հոծ բազմության ,որոնցից մեկը գեղանի զգեստով նստած էր մի խիզախ նժույգի վրա և գլխին մի հովանոց էր կրում: Նրան ուղեկցում էր հոծ բազմություն: Մի խումբ հետիոտներ ,որպես պալատականներ և սպասավորներ քայլում էին նրա երկու կողքով: Մի քանի հոգի էլ երկար փայտեր էին կրում ,որոնց վրա տեղադրված էին մի կենդանու ,ինչպես կովի կամ ոչխարի գլուխներ : Կենդանու գանգի ոսկորները խորհրդանշում էին ,որ էմիրը հաղթանակած վերադարձել է պատերազմից և կրում է թշնամիների գլուխները: Այս խմբին ուղեկցում էր ժողովրդի տարբեր խավեր ,որոնք աղմկում էին»:
Ըստ երևույթին նման արարողություններ խիստ հետաքրքրել է ժողովրդին և զավեշտական այլ ներկայացումներ հենց այս կատեգորիային են պատկանում: Հատկապես շրջիկ խմբական խաղերը, ինչպես՝ «Նոռուզի ընթերցողներ» և այնպիսի ծաղրածուներ, ինչպիսիք էին ՝ «Հաջի Ֆիրուզ»-ը , «կրակ վառողը» և «Անապատի հսկան»:Թվում է թե նրանք սկզբում ուղեկցում էին ու ծաղրում «քուսէ բար նեշին»-ին և «Նոռուզի թագավոր»-ին և հետագայում բաժանվել են այդ խմբերից:Որոշ դերասաններ ,տոնական օրերին գունագեղ և ուշագրավ հագուստներով և սև գույնով ներկված դեմքերով կամ դիմակներով ,ծիծաղելի և ծաղրական խաղեր էին խաղում , կամ նվագարաններով նվագում և հանպատրաստից խոսքեր ասում և իրենց քաղցր ու զավեշտական բարբառով ուրախ տոնում Նոռուզը:
Այդ հինգ օրերին ,Միր Նոռուզը իրավունք ուներ զանազան հրահանգներ արձակել և նրա բոլոր հրահանգները ,թագավորի կամ էմիրի հրահանգների նման պիտի իրագործվեին: Իհարկե քանի որ այդ ներկայացումը խորհրդանշական էր և Նոռուզի սեմին էր իրականանում ,հրահանգներից շատերը ծիծաղելի էին և երբեմն էլ ծաղրի առարկա էին դարձնում թագավորական ուժն ու կարողությունը: Հենց այդ պատճառով երբեմն այդ օրերին Միր Նոռուզը հրահանգում էր գահընկեց անել թագավորին ,փոխել նախարարներին ,ավելացնել ժողովրդից մուծվող հարկերը ,իսկ այդ հինգ օրվա ավարտին ,որը ուղեկցվում էր Միր Նոռուզի կողմից ուրախությամբ,ժողովուրդը ուրախ դիմավորում էր բնության գարունը:
Այդ հինգ օրը ավարտվելով, ավարտվում էր Միր Նոռուզի իշխանության շրջանը և որոշ տարածքներում այդ կարճատև իշխանությունից հետո նա թագնվում էր իր արձակած հրահանգների պատճառով: Քանի որ ժողովուրդը փորձում էր գտնել նրան և պատժել , այդ հինգ օրերին արձակած նրա հրահանգներիի պատճառով։
Եզրափակենք, որ Իրանական նոր տարվան և Նոռուզին վերաբերող ծեսերի և ներկայացումների մեծ մասը կատարվում էին տարվա վերջին օրերին և լայն հասարակության շրջանում:Ներկայացումից բացի, Նոռուզի ծեսերի և տոների օրերին հնչում էր նաև իրանական երաժշտություն:Հնուց իվեր, գոյություն են ունեցել «Նոռուզի մասին երգող»խմբեր, որոնք երգում էին ուրախ երգեր՝ ավետելով Նոռուզի և Գարնան գալուստը:Շրջիկ այս նվագախմբերը եղել են Իրանի շատ տարածքներում ,սակայն հիմնականում կենտրոնացած են եղել Իրանի հյուսիսային նահանգներ՝Գիլանում, Մազանդարանում, Ատրպատականում և հարավային Ֆարս նահանգում:
Կրկին անգամ շնորհավորում ենք Իրանական Նոր Տարին և գարունը ,Տերն ընդ Ձեզ :Ուրախ վայելեք գարունը ,ժպիտը անպակաս լինի ձեր դեմքերից և ձեր սիրտը առլեցուն սիրով ու ջերմությամբ։