ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան(6․Դոլարի ազդեցությունը պատժամիջոցների ու Swift համակարգի վրա)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i118782-ԱՄՆ_ի_դոլարի_հեգեմոնիան(6_Դոլարի_ազդեցությունը_պատժամիջոցների_ու_swift_համակարգի_վրա)
Բարև Ձեզ հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դոլարի հեգոմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 30, 2020 09:06 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դոլարի հեգոմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը։Ընկերակցեք մեզ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նորանկախ երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ձևերի ականատեսը եղան: Այդ պատժամիջոցները երբեմն վերաբերում էին էլիտար խավին, իսկ երբեմն էլ իշխանություններին: Սակայն դրանց իրական նպատակը տվյալ երկրի տնտեսությունն է: ԱՄՆ-ի պատժամիջոներից կարելի  է նշել 1995թ.Կոլումբիայի թմրանյութի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի նկատմամբ, ինչպես նաև նույն թվականին պաղեստինյան խմբերի դեմ սահմանված պատժամիջոցներն ու Լիբերիայի նախագահ Չարլզ Թեյլորի նկատմամբ 2014թ․ սահնմանված պատժամիջոցները:

Իսկ ինչ վերաբերում է թմրանյութի առևտրով զբաղվող խմբերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, պետք է ասել, որ դա Վաշինգտոնի կողմից կազմակերպված ներկայացում և իրականում որևէ լուրջ ազդեցություն  չի ունեցել այդ խմբերի վրա:

Այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի անօրիանական քայլերից է դոլարը, որպես ճնշման գործիք կիրառելը

 

1996թ ԱՄՆ-ը հաստատեց Դամաթոյի պատժամիջոցների օրենքը, որը ոչ միայն չէր ծառայում ՄԱԿ-ի նպատակներին, այլ որպես  միջոց էր  կիրառվում՝ ահաբեկիչներին օգնելու համար: Իրանի դեմ  Դամաթոյի օրենքով սահմանված պատամիջոցներն ուղղակիորեն կիրառվում են անկախ երկրներում  ներդրումներ անողների դեմ:

2010թ․ ԱՄՆ սահմանեց պատժամիջոցների նոր փաթեթ՝ «Խելացի պատժամիջոցներ» անունով: Դրանք կիրառվեցին ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի կողմից: Այդ շրջանում, Կոնգրեսը հաստատեց պատժամիջոցների առնվազն 12 օրինագիծ, որոնց գործադրման նպատակով, Սպիտակ տունը ստորագրեց 29 հրաման:

Պատժամիջոցների հիմնական թիրախում էներգետիկ ոլորտն էր:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի նախկին պաշտոնյաներից Դեյվիդ Քոհենը համոզված է, որ լայնածավալ պատժամիջոցները, որպես ֆինասնական գործիքակազմ, օգտագործվում են Իրանի տնտեսության դեմ: Պատժամիջոցների վերաբերյալ օրինագծերի հաստատումից հետո, Միացյալ նահանգները դուրս եկավ ՀԳՀԾ-ից, որպեսզի Թեհրանին դնի ֆինանսական մեկուսացման պայմաններում: Այդ քայլով, ԱՄՆ-ը հետապնդում էր տարբեր նպատակներ:

Նախ՝ սահմանափակել Իրանի հնարավորությունները միջազգային տրանսպորտային փոխանակումների ցանցին միանալու հարցում և թույլ տալ, որպեսզի Իրանի նավթատար նավերն ապահովագրվեն: Բացի այդ, Վաշինգտոնն այդպիսով փորձ էր անում ճնշում գործադրել Իրանի նավթի ոլորտի հաճախորդների վրա և թույլ չտալ, որպեսզի Թեհրանը ձեռք բերի արժութային նոր պաշարներ: Այս գործընթացներում, ԱՄՆ-ը մշտապես դոլարը որպես գործիք է օգտագործել՝ իր նպատակներին հասնելու համար: Այլ խոսքով, դոլարի հեգեմոնիան ԱՄՆ-ի համար գործիք է դարձել՝ սեփական նպատակներն առաջ տանելու համար: Դա այն դեպքում, երբ անկախ երկներն, այդ թվում  նաև Իրանը, փորձել են երկկողմ կամ բազմակողմ արժութային  պայմանագրեր կնքելով, դիմակայել դոլարի հեգեմոնիայի վտանգին ու ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:

Եվրոպական ընկերությունները շրջանցում են ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցները

 

ԱՄՆ-ը համաշխարհային շուկայի վրա իր ազդեցության պատճառով, կարողացել է իր  անկախ երկրների դեմ բազմակողմանի պատժամիջոցներով դրանց ստիպել ենթարկվել իր օրենքներին: 2014թ․ Ուկրաինայի ճգնաժամից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, ԱՄՆ-ը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ, այլ նաև տարբեր ընկերությունների ու անձանց դեմ, որոնք Ուկրաինայի հարցով   համագործակցել էին ՌԴ իշխանությունների հետ:  

Միացյալ Նահանգները այդպիսով փորձում է վերահսկել ընկերությունների և անձանց տնտեսական գործունեությունը: Եվրոպայում որոշ բանկերի կապիտալի խոշոր մասը, ինչպես նաև էներգետիկ ու սպառազինական ընկերությունների ակտիվները սառեցվեցին, կամ դրանց նկատմամբ երկարատև սահամանփակումներ կիրառվեցին: Այդ սահամանափակումները եվրոպական ընկերություններին ստիպեցին ֆինանսական օգնություն  խնդրել Մոսկվայից, ինչի հետևանքով, ՌԴ արժութային ֆոնդը նվազեց: Այս քայլերի նպատակն էր մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և այդ երկրի ՀՆԱ-ի մակարդակը նվազեցնել, հասցնելով 5 տոկոսից ավելի քիչ սահմանի:  

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում նաև այն երկրների ու ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են իր պատժամիջոցները: Այսպիսով, ԱՄՆ-ը ստիպում է այդ ընկերություններին,  հետևել իր պատժամիջոցներին: Դրանք  թեև առևտրային ոլորտում որոշակի արդյունավետություն են ունեցել, սակայն քաղաքական  ոլորտում ապարդյուն են եղել: Այլ խոսքով, պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել Ուկրաինայի կապակցությամբ Կրեմլի որոշումների վրա:  Եվրոպական մեծ թվով երկրներ, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, ներդրումներ են անում Ռուսաստանում: ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունն ահազանգ է եղել Չիանստանի համար, որպեսզի Պեկինը հասկանա, թե ինչպես է ԱՄՆ-ն իր դոլարի հեգեմոնիան որպես գործիք օգտագործում այլ երկրների դեմ:

Միացյալ նահանգներն իր նպատակներին հասնելու համար, օգտվում է նաև Swift համակարգից: Այս հնարավորությունն այլ երկրները չունեն քանի որ համակարգի հիմքը դոլարն է: ԱՄՆ-ի նախագահի կողմից հատուկ արտոնություններ ստացող պաշտոնյաները ձեռք են բերում տարբեր անձանց, երկրների ու ընկերությունների ֆինանսական տվյալները: Swift-ը խոշոր համակարգ է և աշխատում է  ԱՄՆ Կենտորանական բանկի թույլտվությամբ: Այս համակարգը պարտավոր է Վաշինգտոնին պատասխան  տալ հատկապես այն դեպքերում, երբ հարցումներ են իրականացվում տարբեր երկրների ֆինանսական պատմության վերաբերյալ: Հենց այս հիման վրա, 32 երկիր բողոքել է համակարգի դեմ, հայտարարելով, որ այն խախտում է իրենց դասակարգված տեղեկությունների պահպանման իրավունքը:

2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Սպիտակ տան պաշտոնյաները  հայտարարեցին, որ նպատակ ունեն ԱՄՆ-ի  տարածքում ու ամբողջ աշխարհում ահաբեկչական խմբերի արժութային փոխանակումների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերել: Վաշինգտոնը հայատարարեց, որ ահաբեկչության կազմակերպիչներից իննը օգտվել են միջազգային դրամական փոխանակումների Swift  համակարգից՝  Եվրոպայից ու Ասիայի արևմուտքից փոխանցված գումարներն ԱՄՆ-ում ստանալու համար: Արդյունքում, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն սկսեց վերահսկել Swift համակարգը: ԱՄՆ-ի անվտանգոթյան կառույցների զեկույցների համաձայն, Սաուդյան Արաբիան  դերակատարություն էր ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների մեջ: Սակայն ԱՄՆ-ը որևէ սահմանափակում չկիրառեց Ռիադի դեմ, այդ թվում նաև  Swift համակարգում: Այս համակարգը կարողանում է ճանաչել բոլոր երկրների տնտեսական ու առևտրային հնարավորությունները: Դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել այդ երկրների դեմ ու սահմանափակել նրանց կողմից իրականացվող ֆինանսական փոխանակումները: Այս կապակցությամբ CIA-ի պաշտոնյաներից Ջեյմս Ռիքարդսը, ով նաև Իրանի դեմ պատժամիջոցների հեղինակն է ,  հայտարարել է, որ Վաշինգտոնը դոլարի միջոցով կարողանում է վերահսկել այլ երկրների առևտրաշրջանառությունը: ԱՄՆ-ի պատժամիջոցներն առանց դոլարի ու Swift համակարգի, չէին կարող ազդեցիկ լինել: Դոլարն օդի նման անհրաժշետ է համաշխարհային տնտեսությանը   և ԱՄՆ-ն ցանկացած դեպքում կարող է կտրել այդ օդը: Այլ խոսքով, այսօր դոլարն ԱՄՆ-ի համար վերածվել է զենքի՝ տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի ու Չիանստանի դեմ կիրառելու համար: Սակայն դոլարը միայն առևտրային ոլորտին չի վերաբերում: Դոլարը կարողանում է ցանկացած երկրում ճգնաժամ ստեղծել: Այդ իսկ պատճառով, մեծ թվով երկրներ, սկսում են կնքել երկկողմ կամ բազմակողմ առևտրային պայամանգրեր՝ այլ արժույթներով: