Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(150)
Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ։ «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
Breakthrough Prize մրցանակաբաշխության հիմնադրամը սահմանել է Մարիամ Միրզախանիի անվան մրցանակ, որը շնորհվում է մաթեմատիկայի ոլորտի գիտնական կանանց: Մրցանակը կազմում է 50 հազար դոլար: Այս անվանակարգում ներկայացվում են այն մաթեմատիկոս կանայք, որոնք, իրենց դոկտորական աստիճանը ստացել են մրցանակը ստանալուց երկու տարի առաջ: Հիմնադրամի հայտերի ընդունման կոմիտեի ղեկավարը նշում է. «Մենք հույս ունենք, որ այս մրցանակը երիտասարդ կանանց համար կդառնա մոտիվացիա՝ ավելի ակտիվ աշխատել մաթեմատիկայի ոլորտում»:
Մարիամ Միրզախանին առաջին կինն էր, ով 2014 թվականին ստացել է Ֆիլդսի մեդալ: Ֆիլդսի մեդալը մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է, որը տրվում է չորս տարին մեկ անգամ Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ, 40 տարին չբոլորած մաթեմատիկոսներին:
Breakthrough Prize մրցանակաբաշխության հիմնադրամը ձևավորվել է մի շարք անվանի գիտնականների մասնակցությամբ, որոնք ակտիվ են գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում: Նրանց թվում են Գուգլ ընկերության հիմնադիրներից Սերգեյ Բրինը և Ֆեյսբուք ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Մրցանակը տրվում է 2013թ սկսած՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և կենսաբանության ոլորտների գիտնականներին:
Համիդռեզա Փուրղասեմին, որպես միակ իրանցի դասախոս, 2019թ. Աշխարհի գիտությունների ակադեմիայի կողմից ներկայացվել է այս մրցանակի համար: Նա նեկայումս աշխատում է Շիրազի համալսարանում: Գիտությունների համաշխարհային ակադեմիան՝ TWAS-CASAREP-ը հիմնադրվել է 1983թ Իտալիայում՝ զարգացող երկրներում գիտությանը զարկ տալու նպատակով: Ակադեմիայի հիմանդիրներից է պակիստանցի պրոֆեսոր Աբդուլ Սալամը, ով նոբելյան մրցանակակիր է: Ներկա դրությամբ, ակադեմիան ունի 1116 անդամ աշխարհի 90 երկրներից, որոնցից 73-ը զարգացող երկրներից են: Ակադեմիայի անդամներն ընտրվում են հատուկ կարգով և նրանց տարիքը չպետք է անցնի 40-ից:
Նախնական ընտրությունից հետո, ակադեմիան ներկայացված 10 թեկնածուներից ընտրում է 5-ին և 5 տարով հովանավորում նրանց գործունեությունը: Հատկանշական է, որ լավագույն հետազոտողները 10 գիտական խմբերում մրցում են մաթեմատիկայի, գյուղատնետսության, քիմիայի, բժշկական գիտությունների, բիոլոգիայի, ինժեներական գիտոթյունների, կենսաբանության և աստղագիտության ոլորտներում:
Նախորդ անգամ ակադեմիայի մրցանակին արժանացել էր Շիրազի համալսարանի դասախոս Բահրամ Հեմմաթինեժադը:
Իրանական գիտահետազոտական ընկերության գիտնականները նպատակ ունեն արտադրել նանովիտամիններ, որոնց ազդեցությունն օրգանիզմի վրա ավելի մեծ է: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, վիտամինները բաղկացած են երկու մասից: Դրանցից որոշները լուծվում են ճարպի մեջ, մյուսները՝ ջրում: Ճարպի մեջ լուծվող վիտամիններն ավելի քիչ են ներծվվում արյան մեջ:
Հետազոտողների խոսքերով. «Շատ մարդիկ ունեն վիտամին D-ի պակաս, ինչի պատճառով որոշվել է նանոտեխնոլոգիայի միջոցով արտադրել վիտամիններ, որոնք ավելի լավ ներծծվեն արյան մեջ: Այս վիտամինների խումբը օմեգա 6, 3, 9 վիտամինների հետ միասին, նանոտեխնոլոգիայի միջոցով ավելի կայուն են դարձել ջրի մեջ լուծվելու նկատմամբ, որպեսզի դրանց արդյունավետությունն ավելի բարձր լինի: Որոշ վիտամիններ պետք է օգտագործվեն մեծ քանակությամբ: Իսկ այս տեխնոլոգիայով ստեղծված վիտամիններն ավելի արդյունավետ են ներծծվում օրգանիզմում: Մենք այս վիտամիններին ավելացրել ենք նաև C և B վիտամիններ, ինչպես նաև էլեկտրոլիդներ, որպեսզի դրանց արդյունավետությունն ավելի բարձր լինի»:
Հետազոտողների խոսքերով, այս վիտամինների արտադրության տեխնոլոգիան հաստատվել է Կորեայում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տեխնոլոգիան վաճառել այդ երկրին: Առաջիկայում, խումբը նախատեսում է այդ վիտամինները վաճառել նաև Թուրքիային և Չինաստանին: Նրանք նշել են, որ վիտամինները հեշտ են ներծծվում արյան մեջ և չեն օքսիդանում:

Ֆրանսիացի հետազոտողները վերջերս ապացուցել են, որ չկա որևէ փաստ, որը կվկայի, որ այլ մոլորակներում ջրի բացակայությունը կյանքի բացակայության միակ պատճառն է: Նրանք նշել են, որ այլ մոլորակներում կենդանի էակների գոյության համար անհրաժեշտ է տարբեր պայմանների առկայություն: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ տարբեր մոլորակներում եղել է ջուր: Սակայն գիտնականների մեկ այլ խումբ պնդում է, որ այդ տվյալները կարող են ստացված լինել սխալ պատկերների ուսումնասիրության արդյունքում: Իհարկե սա չի փաստում, որ մոլորակների վրա ընդհանրապես կենդանություն լինել չի կարող: Սակայն պետք է ուշադիր լինել եզրակացություններում: Կյանք այլ մոլորակների վրա կարող է լինել, սակայն այն կարող է չհամապատասխանել մեր պատկերացումներին: Որպես օրինակ, կարող է լինել կյանքի մի տեսակ, որը կարող է գոյատևել կարբոն գազի առկայության պայմաններում:
Նոթինգհեմի համալսարանի հետազոտողներն իրականացրել են արյան հետազոտություն, որի ժամանակ, ֆիքսելով արյան մեջ առկա հակամարմինները, հնարավոր է 5 տարի ավելի շուտ հայտնաբերել կրծքի քաղցկեղը: Ներկայումս հետազոտողները փորձում են լաբորատոր հետազոտության միջոցով պարզել մարմնի իմունային ռեակցիան՝ արյան մեջ քաղցկեղի բջիջների արտադրված նյութերի նկատմամբ: Քաղցկեղի բջիջներն արտադրում են Հակագեն անունը կրող սպիտակուցներ, որոնց պատճառով, օրգանիզմն արտադրում է հակամարմիններ: Հետազոտողները պարզել են, որ հակագեները կարևոր դեր ունեն քաղցկեղի առկայությունը հայտնաբերելու հարցում:
Համալսարանում իրականացված մի հետազոտության ընթացքում, հավաքագրվել է 90 կնոջ արյան նմուշներ, որոնց մոտ առկա է կրծքի քաղցկեղ: Արյան նմուշները համեմատվել են 90 առողջ կանանց արյան նմուշների հետ: Հետազոտության մանրամասները հապարակվել են Գլազգոյի քաղցկեղային հետազոտությունների միջազգային կոնֆերանսի ժամանակ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արյան մեջ հակամարմինները հայտնաբերելով, վաղ փուլում հնարավոր է հայտնաբերել կրծքի քաղցկեղը: