Ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային օրն է
Ամեն տարի ապրիլի 7-ը, աշխարհի տարբեր երկրներում նշվում է ,որպես Առողջության համաշխարհային օր:Բուժքույրերի և մանկաբարձների աշխատանքը մեծարելու և աշխարհն առողջ պահելու գործում նրանց կարևոր դերը աշխարհի քաղաքական այրերին հիշեցնելու համար, այս տարի Առողջության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Բարձր գնահատենք բուժքույրերին և մանկաբարձներին և և աջակցենք նրանց ջանքերին»: Ներկայումս բուժքույրերը և առողջապահության ոլորտի այլ աշխատակիցներ գտնվում են «Կովիդ 19»-ի դեմ պայքարի առաջնագծում:
Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջության համաշխարհային օր։ 1948 թվականի այս օրը, Նյու Յորքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվեց Առողջապահության միջազգային կոնֆերանսի առաջին կանոնադրությունը: Նույն տարվա հունիսին, Ժնևում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդրանիկ վեհաժողովը,մասնակցությամբ աշխարհի ավելի քան վաթսուն մեկ երկրների ներկայացուցիչների :Այդ տարվանից ի վեր ,այս օրը ամեն տարի տարբեր երկրներում նշվում է, որպես «Առողջության համաշխարհային օր» :
2020-ի ապրիլի 7-ին նշվում է բուժքույրերի և մանկաբարձների օրը և աշխարհի քաղաքական այրերին հիշեցնում նրանց կարևոր դերը աշխարհն առողջ պահելու գործում: Բուժքույրերը և առողջապահության ոլորտի այլ աշխատողները գտնվում են «Կովիդ 19»-ի դեմ պայքարի առաջնագծում: Նրանք մատուցում են խնամքի և բուժման բարձրորակ ծառայություններ, զբաղվում են սոցիալական երկխոսությամբ `մտահոգությունների փարատման և հարցերի կարգավորման համար, և որոշ դեպքերում տեղեկություններ են հավաքում կլինիկական հետազոտությունների համար : Պարզ ասած՝ եթե չլինեն բուժքույրերը հնարավոր չէ հաղթահարել այս հիվանդությունը։
ՄԱԿ-ի համակարգում Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (WHO)-ը հանդիսանում է առողջապահության ոլորտը ղեկավարող և համակարգող գործակալություն,որի կենտրոնը տեղակայված է Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծվել է 1945-ին ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատումով ,1946 թվականին վավերացվել է կազմակերպության սահմանադրությունը և ուժի մեջ ՝ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Հետագայում ապրիլի 7-ը հռչակվել է Առողջության համաշխարահային օր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատասխանատու է առողջապահության գլոբալ խնդիրներում ուղղորդելու, առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների գերակայություններ սահմանելու, ստանդարտներ և նորմեր մշակելու, երկրներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև առողջության միտումների մոնիթորինգն ու գնահատումն իրականացնելու համար:
Ըստ սահմանադրության` ԱՀԿ-ի առաքելությունն է բոլոր ժողովուրդների համար ապահովել առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Առողջությունը դիտարկվում է իբրև "լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն":
Ժողովրդի առողջությունը կարևոր դեր է խաղում խաղաղության և անվտանգության հասնելու համար,և դրա իրականացման համար անհրաժեշտ է ժողովուրդների ու կառավարությունների ամենաբարձր մակարդակի համագործակցությունը: Նաև ,Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրության համաձայն,՝ առողջության ամենաբարձր ստանդարտներին հասանելիությունը , յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքներից է ՝ անկախ ռասայից, կրոնից, քաղաքական համոզմունքներից, տնտեսական պայմաններից կամ սոցիալական կարգավիճակից:
Ամեն տարի Աողջության համաշխարհային օրվա մեծարումը, հնարավորություն է ընձեռնում աշխարհի ժողովրդի ուշադրությունը սևեռելու գլոբալ առողջության վրա և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու աշխարհի տարբեր երկրներն այդ օրը քննարկում են միջազգային, տարածաշրջանային և տեղական իրադարձությունները: Կառավարությունները և զանազան հասարակական կազմակերպություններ խոսում են այն մասին,որ Առողջապահության համաշխարհային օրը ինչ նվաճումներ ու առավելություններ ունի հանրային առողջության համար:Նրանք կազմակերպում են այս ոլորտում տարբեր հաստատությունների աշխատանքները, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային խորհրդի քայլերը ։Նրանք զանգվածային լրատվամիջոցներում իրենց աջակցությունն են հայտնում նման աշխատանքների նկատմամբ:Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով։Օրվա առիթով միջոցառումների նպատակն է առաջին հերթին բարձրացնել հանրության իրազեկվածությունն այդ խնդիրների մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է,որ 2020թվականին անհրաժեշտ է զարգացնել բուժքույրերի ու մանկաբարձների դերը համաշխարհային առողջապահության ոլորտում և այդ իսկ պատճառով ,տարին անվանակոչել է բուժքույրերի տարի: Տիկ. Ֆլորենս Նայթինգեյլը առաջիններից էր, ով հանրությանը մատուցեց առողջապահական խնամք:Առողջապահական խնամքների պատճառով ,Ղրիմի պատերազմների ժամանակ մահացությունների թիվը նվազեցին երկու երրորդով: Ոչ վարակիչ հիվանդությունների աճի, տարեցների թվային արագ աճի, ծախսերի ավելացման և առողջապահական խնդիրների վերաբերյալ ժողովրդի սպասելիքների մեծացման պատճառով, անհրաժեշտ է, ապահովել «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ»:Բուժքույրերի միջազգային կազմակերպությունը միջազգային խոշորագույն կազմակերպություններից է, որն ընդգրկում է ավելի քան 130 երկիր և որին անդամակցում են 20 միլիոն բուժքույրեր,որը կարևորում է բուժքույրերի դերը առողջության զարգացման , հիվանդությունների կանխարգելման և նրանց համարում առողջության հիմնական գործոններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրման առաջին իսկ տարիներից բուժքույրությունը ,այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում է եղել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար դոկտ. Մահլերի խոսքերով,եթե միլիոնավոր բուժքույրեր հազարավոր վայրերում իմի գան ,կարող են որպես ազդեցիկ ուժ ,առողջապահական նախնական խնամք տրամադրելով ուշագրավ փոփոխություններ ստեղծել: Բուժքույրերի դերը ակնհայտ է՝առաջնային բուժօգնության , առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մեջ : Դեռևս աշխարհի ժողովրդի ավելի քան կեսը ներառված չեն Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթում : Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ , նշանակում է բոլոր անհատներն ու համայնքները պիտի ստանան իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ՝ առանց ֆինանսական դժվարությունների ենթարկվելու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականը հռչակել է բուժքույրերի և մանկաբարձների համաշխարհային տարի:Նաև 2020-ին առողջապահության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հովանավորենք և գնահատենք բուժքույրերին և մանկաբարձներին»: Այս տարվա ընթացքում,Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է ուշադրության կենտրոնում պահել բուժքույրերի և մանկաբարձների կենսական դերը՝ ամբողջ աշխարհում առողջապահության ապահովման գործում:Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նշելով , որ 2020 թվականը համընկնում է տիկ. Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան 200-ամյակին , ով հայտնի էր «ջահով կին» մականունով, քանի որ նա ջահով շրջում էր հիվանդասենյակներով՝ ստուգելով հիվանդներին։ Նայթինգեյլ հիմնադիրն է համարվում ժամանակակից բուժքույրական մասնագիտության,ուստի այս անվանակոչությունը պատեհ առիթ է հարգելու բուժքույրերի դերը աշխարհը առողջ պահելու գործում:
Բուժքույրերն ու մանկաբարձները շատ կարևոր դեր են խաղում առողջապահական ծառայությունների մատուցման գործում:Նրանք , մայրերի, երեխաների, տարեցների և ընդհանուր առմամբ, հասարակության բոլոր խավերի առողջության ապահովման ուղղությամբ մեծ զոհողության են գնում: Երբեմն բուժքույրերը համարվում են մի հասարակության առողջապահական կարիքների ապահովման միակ աղբյուրը: Մինչև 2030 թվականը «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ»-ի կարգախոսի իրագործման համար, աշխարհը կարիք ունի ինը միլիոն բուժքույրերի և մանկաբարձների:Նաև մի շարք նպատակների իրականացման համար,պետք է համընդհանուր հանրային գնահատանքի ալիք ստեղծել կապված բուժքույրերի և մանկաբարձների ծառայությունների հետ, բարձր գնահատել բուժանձնակազմի շրջանակում բուժքույրերի և մանկաբարձների դիրքը , նաև արագ թափ հաղորդել բուժքույրերին և մանկաբարձներին աջակցելուն ուղղված ներդրումներին:
Բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN) նախագահ Անետ Քենեդիի հավաստմամբ.«Մենք կոչ ենք անում առողջապահական բոլոր խմբերին, կառավարություններին և համայն հասարակությանը օգնել մեզ, բարելավելու՝ բուժքույրական դիրքը բուժքույրերի համաշխարհային տարում»:Այս խորհրդի գործադիր բարձրաստիճան տնօրեն Հովարդ Քոթոնի խոսքերով՝ 2020-ը շրջադարձային է բուժքույրության մասնագիտությանը նոր հայացքով դիտելու համար ,որպեսզի ապագայում բուժքույրերը կարողանան զբաղեցնել իրենց արժանի դիրքը ՝աշխարհի ժողովրդի առողջության և բարօրության ուղղությամբ: 2020 թվականին բուժքույրերի համաշխարհային օրվա գիրքը ,որը հրատարակվելու է գալիք տարվա սկզբին ,պարունակում է կարևոր աղբյուրներ ,որոնք կնպաստեն բուժքույրերին ,որպեսզի երկխոսության մեջ մտնեն կառավարությունների հետ, բուժքույրության ոլորտում առավել ներդրումների համար և բարձրացնեն հանրության իրազեկվածությունը բուժքույրության նկատմամբ:Բոլոր այս ջանքերը անհրաժեշտ են Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովման նպատակով:
Աշխարհում ,աշխատուժի 70 տոկոսը ներգրավված է կանանց առողջության և սոցիալական ոլորտներում:Բուժքույրերն ու մանկաբարձները կազմում են այս անձնակազմի մեծ մասը:Բուժքույրերն ու մանկաբարձները մարդկանց խնամելու առումով կարևոր դեր են խաղում բոլոր վայրերում, ինչպես ՝հիվանդության բռնկման ,արտակարգ իրավիճակներում, պատերազմների ու հակամարտությունների ժամանակ: Հասարակության համար առողջության ապահովումը պայմանավորված է բավարար թվով բուժքույրերի առկայությամբ,որոնք վերապատրաստված լինելով լավագույնս հովանավորվեն: Բուժքույրեր ,որոնք վարձատրվեն համապատասխան իրենց ծառայություններին և հարգանք վայելեն:
Բուժքույրերն ու մանկաբարձները փոխվստահության վրա հիմնված հարաբերություն են հաստատում իրենց հիվանդների հետ: Նրանք գիտեն, որ մարդկանց առողջության մասին լիարժեք տեղեկություն ունենալը կօգնի նրանց ավելի լավ խնամելու և նույնիսկ գումարները խնայելու գործում: Նրանք նաև գիտեն, որ յուրաքանչյուր համայնքի ավանդույթները, մշակույթները և սովորույթները պատճառ են դառնում ,որ համաճարակների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ նրանց ներկայությունը անհրաժեշտ համարվի :
Մանկաբարձների հարցով ևս առավել ներդրումները , որոնք շատ կարևոր դեր են խաղում մայրերի և նորածինների խնամքի, ինչպես նաև ընտանեկան ծրագրամշակման հարցում,հավանաբար կարող են կանխել մայրերի մահացության, և նորածինների մահացության ավելի քան 80 տոկոս։ Երբ մի մանկաբարձ կամ մանկաբարձների խումբը մորը խնամում է հղիության սկզբից մինչև հետծննդյան ժամանակահատվածը, կանխվում է վաղաժամ ծննդաբերությունների գրեթե մեկ քառորդը:
Շատ երկրներ պետք է առավել քայլեր ձեռնարկեն, որպեսզի վստահանան,որ բուժքույրերն ու մանկաբարձները կարող են աշխատել անվտանգ միջավայրում, հարգվեն իրենց գործընկերների և հասարակության կողմից և իրենց աշխատանքը միատարր լինի առողջապահության ոլորտի այլ մասնագետների հետ:Հինգ ոլորտներ ,որնց հարցով անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել հետևյալներն են՝ արագացնել ներդրումները բուժքույրերի և մանկաբարձների ուսուցման ոլորտում, ավելի մեծ թվով մասնագետ բուժքույրեր աշխատանքի ընդունել, ներդրումներ կատարել բուժքույրերի և մանկաբարձների համար ղեկավարության հմտությունների ոլորտում, բուժքույրերին և մանկաբարձներին ներառել առողջության վերահսկման կենտրոններում, աջակցել բուժքույրերին և մանկաբարձներին՝ առողջապահական քարոզչությունների և հիվանդությունների կանխարգելման գործում:
Բուժանձնակազմի կանայք գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում:Շանհայում,կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով բուժքույրերի ավելի քան 90 տոկոսը և բժիշկների 50 տոկոսը կանայք են:Չինաստանի հիվանդանոցներում ,կորոնավիրուսի բռնկման ժամանակ բուժանձնակզմի մեծ տոկոսը կանայք էին և ըստ հաշվարկների ,Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն Ուհան քաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի բուժանձնակազմի առաջնագծում աշխատում են ավելի քան 100 հազար կանայք:Կանայք սկսել են տառապում են ,ֆիզիկական և հոգեկան հիվանդություններով, իսկ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տվյալներով ՝ Ուուհանի համալսարանական հիվանդանոցի 1596 կանանց մոտ 30 տոկոսը տառապում է ընկճվածությամբ և սթրեսով:
2020 թվականին մարդկային հասարակության դեմ ուղղվծ կորոնավիրուսի հարձակումը և այդ պայքարի առաջնագծում բուժքույրերի անխոնջ պայքարը ,աշխարհի հանրության մտքում մնայուն դարձրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությունը,այն է տարին կոչել՝բուժքույրերի և մանկաբարձների տարի: Թող վառ մնա բոլոր այն բուժքույրերի հիշատակը,որոնք զոհվել են հիվանդներին փրկելու ճանապարհին: