Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (15)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
Իսլամի երկնային կերպարով մարգարեն, ավելի քան տասնչորս դար առաջ ամենակարող Աստծո կողմից առաքելություն ստացավ աշխարհի ղեկավարության համար և Ղուրանի երկնային գիրքը, որը միակ Աստծո խոսքերի և գիտական ու գործնական ուսմունքների ամբողջությունն ու տիեզերքի հավերժական հրաշքն է, դարձավ հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի ծրագիրը: Այս աստվածային անհատականությունը մարդու կյանքի էվոլյուցիայի կարևորագույն գործոններից մեկն է համարվում:

Այնուամենայնիվ, իսլամի սկզբից ի վեր պատմաբաններն ու գիտնականներն իրենց գործերում և գրություններում անդրադարձել են Մուհամմեդ Մարգարեի կյանքին ու ուսմունքին և հարուստ աղբյուրներ են տրամադրել հետազոտողներին և Մուհամմեդ մարգարեի հոգևոր անհատականությունը աստղի պես փայլում է մարգարեության երկնքում: Այնուամնայնիվ հաշվի առնելով ներկայիս պայմանները և իսլամի ու մարգարեի դեմ կայսերապաշտության մշակույթի որդեգրած դիրքորոշումը, այս հաղորդման ընթացքում կվերլուծենք Արևմտյան արևելագետների տեսակետը այս հարցի շուրջ:
Իսլամի մեծ մարգարեի վերաբերյալ արևելագետների տեսակետների շարանում ,այսօր կանդրադառնանք Մուհամմեդ մարգարեի մասին Արաբ քրիստոնյա Արևելագետ Ֆիլիպ Խուրի Հիթիի տեսակետներին:
Ֆիլիպը 1908 թվականին, ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը: Նա լիբանանցի պատմագետ է և ԱՄՆ-ի քաղաքացի և դասավանդում է Լիբանանի ամերիկյան համալսարանում:
1939 թվականի սեպտեմբերին հրատարակվել է նրա հանրահայտ «Արաբների պատմություն» գիրքը: Այս գրքի ութերորդ գլուխը նվիրված է իսլամի մեծ մարգարե Մուհամմադի կյանքին: Գրքի որոշ մասերում նա գրում է. «Արաբ Մուհամմեդի հրավերը և ուղերձը, ինչպես Հին Կտակարանում նշված Իսրայելի մարգարեները, իսկապես մարգարեական էին: Սկզբում նրա առաքելությունն այն էր, որ Աստված մեկն է և ամեն ինչի ունակ է և ողջ տիեզերքի արարիչն է և կա դատաստանի օր: Մուհամմեդի հոգին լցված էր սրբությամբ և որպես մարգարե նրան հուզում էր Աստծո կողմից իր առաքելության իրականացումը: Նա ժողովրդին քարոզում էր իր ուսմունքը»:

Ֆիլիպ Հիթին ասում է, որ Մուհամմեդ մարգարեն, լրջությամբ փորձեց, աստիճանաբար ավելացնել իր հետևորդներին և այդ ճանապարհին Մուհամմեդը և իր աջակիցները շատ տառապանքներ կրեցին:Նա ասում է.«Խոշտանգումներից վնասվեցին մարգարեն ու նրա հետևորդները, սակայն դա չխանգարեց նրա քաջությանը և շարունակեց իր առաքելությունը: Մարգարեն փորձում էր ժողովրդին համոզել հեռանալ սուտ աստվածներից և պաշտել միակ Աստծուն»:
Ֆիլիպ Հիթին իր նշանավոր գործում գրել է, որ իր հզորության բարձրության վրա Մուհամմեդն ապրում էր այնպես՝ ինչպես անցյալում էր ապրում: Նրա ապրում էր պարզ կյանքով : Վախճանումից հետո նրա ունեցած համեստ գումարը պատկանում էր կառավարության: Նրա ամենօրյա վարքը ինչպես կարևոր, այնպես էլ փոքր հարցերում դարձել է օրենք, որ մեր օրերում միլիոնավոր մարդիկ ուշադիր հետեւում են օրենքին և հարգում այն: Երբեք ոչ մի մարդկային ցեղի մեջ չի պատահել, որ Մուհամմադի նման մեկին համարեն կատարյալ մարդ և ուշադիր ընդօրինակեն նրա բոլոր գործերը: Նա միակ կատարյալ մարդն էր, որի բոլոր վարքերը դարձան օրենք և միլիոնավոր մուսուլմաններ այժմ հետևում են նրան:
Երբ իսլամի մեծ մարգարեն Մեքայում էր, Մեքայի հեթանոսների ճնշումը այնքան մեծացավ, որ նրանք որոշեցին գիշերով սպանել Աստծո մարգարեին: Մարգարեն հայտնության միջոցով տեղեկացավ դավադրության մասին: Նա որոշեց լքել Մեքան: Մարգարեին սպանելու դավադրության գիշերը Ալի բին Աբի Թալիբը նրա փոխարեն քնեց մահճակալում և այսպիսով սկսվեց պատմության ամենակարևոր գաղթը: Մարգարեն ուղևորվեց Յասրեբ (Մեդինա) քաղաք: Մեդինայի մուսուլմանները, երբ տեղեկացան Աստծո մարգարեի ուղևորության մասին նրան դիմավորեցին քաղաքում:Քաաբա քաղաքում կարճատև գտնվելու ժամանակ Մարգարեն հրամայեց կառուցել Քաաբայի մզկիթը, որը դարձավ իսլամի առաջին մզկիթը: Մարգարեի կարևորագույն քայլերից մեկը՝ գաղթականների և իր հետևորդների և այս երկու խմբերի ու Մեդինայի հրեաների միջև պայմանագրի կնքումն էր: Նայելով այս պայմանագրի դրույթներին՝ կարող ենք տեսնել Աստծո Մարգարեի մտավոր հանճարը: Համայնքի ղեկավարությունը ստանձնելուց հետո նա համախմբեց ու միավորեց իրար հետ բախվող ցեղերին, որոնցից ՝ յուրաքանչյուրն ուներ իր սոցիալական և ցեղային սովորույթները, որպեսզի մի կողմից կանխեր թշնամիների միջամտությունը և մյուս կողմից իր երկնային նպատակները առաջ մղելու համար ստեղծեր միասնական և հավատարիմ ժողովուրդ: Մարգարեն ոտք էր դրել մի քաղաք, որի բնակիչները սիրահոժար ընդունել էին իսլամը և Մուհամմեդ Մարգարեին հրավիրել էին իրենց քաղաք: Եվ դա լավագույն առիթն էր իսլամը ինստիտուցիոնալացնելու և ճշմարտության կրոնը տարածելու համար:

Մեդինայի համայնքը փոքրիկ պատկերն էր հետագա շրջանի իսլամական համայնքի: Իսլամի մարգարեն կարճ ժամանակվա ընթացքում միավորեց պառակտված ցեղերին և այդ տարածքից հեռացրեց այլ կրոններին ու փոխարինեց նրանց և այժմ աշխարհի մեծ թվով ժողովուրդներ հետևում են նրա կրոնին: Նա դրեց մի մեծ կայսրության հիմքը, որը ընդգրկեց այն օրվա քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը: Մուհամմեդը ոչ մեկից չի սովորել, սակայն մի գիրք հայտնվեց նրան, որ աշխարհի բնակչության մեկ հինգերորդը շարունակում է այն համարել բոլոր գիտությունների,պատվիրանների ամբողջությունը ,որը պարունակում է կրոնական տեքստեր:
Արևելագետների կարևոր խնդիրներից մեկն այն է, որ նրանք կարծում են Աստծո մարգարեն Ղուրանը գրել է այլ երկնային գրքերի հատկապես Թորայի(Հնգամատյան) և Ավետարանի ազդեցության տակ: Ժամանակակից շրջանում որոշ արևելագետներ կասկածներ են հայտնել Ղուրանի պատմությունների վերաբերյալ և հիմնվելով առասպելների խորհրդանշական և երևակայական վերլուծության վրա, Ղուրանի որոշ պատմությունները կոչվում են առասպելներ: Նման գիտնականները հերքում են Ղուրանի պատմությունների արտաքին և պատմական փաստերը և դրանք համապատասխանեցնում են որոշակի տեսությունների հետ:
Ֆիլիպ Հիթին համեմատելով Ղուրանի և Թորայի պատմությունները ասում է, որ Աստված Ղուրանում, այնպիսի իրադարձությունների մասին է խոսում, որոնք ուղղակիորեն կապված են պատմության ընթացքում մարդկային կյանքի և օբյեկտիվ իրողությունների հետ, որպեսզի այս ձևով, նախորդ աստվածային կրոնների պատմության լավ ու վատ էջերը պարզաբանի հաջորդ սերունդների համար և ապագա սերունդը դաս քաղի նախորդ սերնդից և չփորձի կրկնել նրանց ձախողված փորձառությունները և նրանց ճակատագրին արժանանալ։

Ֆիլիպ Հիթին, Ղուրանի և Թորայի պատմությունները համեմատելուց հետո ավելի բարձր է գնահատում Ղուրանը և ասում է.«Ղուրանի պատմությունները կատարելագործման և դաստիարակության նպատակով են։ Նպատակը ոչ թե պատմություն պատմելն էր, այլ դաս քաղելը, որպեսզի մարդիկ իմանան, որ նախնիների ժամանակ Աստված վարձատրեց արդարներին և պատժեց չարերին»: