ԱՄՆ դոլարի հեգեմոնիան (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119086-ԱՄՆ_դոլարի_հեգեմոնիան_(7)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք դոլարի հեգեմոնիայի նկատմամբ Թրամփի մոտեցման մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 07, 2020 11:26 Asia/Tehran

Հանուն բարեգութ միակն Արարչի: Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք դոլարի հեգեմոնիայի նկատմամբ Թրամփի մոտեցման մասին: Ընկերակցեք մեզ:

Երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ «Նախ Ամերիկան» կարգախոսով խոստացավ վերականգնել ԱՄՆ-ի երբեմնի ուժն ու հեղինակությունը: Սակայն շատ շուտ պարզվեց, որ ուժի վերականգնման համար նրա մեթոդը դոլարի առանցքայնությամբ ֆինանսական ու տնտեսական զենքերի ծավալուն կիրառումն է: Ներկա դրությամբ աշխարհը միջազգային օրենքները խախտող Թրամփի կառավարության կողմից գործադրվող տնտեսական պատերազմի ու նույնիսկ ֆինանսական ահաբեկչության ականատեսն է: ԱՄՆ-ի դաշնակիցներն ու թշնամիները շատ լավ հասկացել են, որ այս երկիրն իր ֆինանսական աղբյուրները պաշտպանելու համար պատրաստ է կիրառել ցանկացած ֆինանսական ու տնտեսական զենք: ԱՄՆ-ն կիրառում է նոր մարտավարություն և չարաշահելով գլոբալ տնտեսության մեջ դոլարի դերը, սահմանափակություն է կիրառում ապարանքի, փողի ու տեղեկատվության ազատ փոխանակաման ոլորտում: 2018թ. իվեր Թրամփի կողմից արատաքին քաղաքականության ու այլ երկրների դեմ առևտրային պատերազմի ոլորտում դոլարի չարաշահումը ավելացել է:

Դոլարի հեգեմոնիան նպաստում է պատժամիջոցային քաղաքականությանն ու ֆինանսական ահաբեկչությանը

Թրամփի տնտեսության ծայրահեղական հայացքներից մեկն այն է, որ տնտեսական հարաբերություններում բոլոր տեսակի առևտրային դեֆիցիտները վնասակար են, և այս գործընթացում մյուսները դավաճանում են ԱՄՆ-ին: Թրամփը մեղադրել է Չինաստանին այն բանի համար, որ հօգուտ ավելի շատ արտահանման, միտումնավոր ցածր է պահել իր արժույթի փոխարժեքը: Թրամփը նույնիսկ   ԱՄՆ-ի բարեկամներին զերծ չի պահել հարձակումներից: Նա եվրոպական ավտոմեքենաների ներկրումը ազգային սպառնալիք է համարել և Եվրոպայի կենտրոնական բանկին մեղադրել է հովանավորչական քաղաքականություններ որդեգրելու մեջ ու միաժամանակ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկին քննադատել է անհապաղ որոշումներ չընդունելու համար: Դոլարը, որպես միջոց կիրառելու հարցում, ԱՄՆ-ի նախկին կառավարությունների համեմատությամբ, Թրամփի կառավարության ծայրահեղական մոտեցումը հանգեցրել է   մյուս երկրների կոշտ արձագանքմանը: Երկարատևում այս գործընթացի շարունակումը կվերացնի դոլարի նկատմամբ վստահությունը։ Ըստ էության համաշխարհային փոխանակումների մեջ, որպես հիմնական արժույթ դոլարի օգտագործումը նվազող ընթացք է ունեցել:

Թվում է թե «Նախ Ամերիկան» կարգախոսը առևտրային հովանավորչական քաղաքականություն է, որ հանգեցրել է մյուս երկրների հակադարձ քայլերին: Թրամփն ու իր խորհրդականներն ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի բերումով ներկայիս տնտեսական գլոբալ կարգը ԱՄՆ-ի դեմ են համարում: Չինաստանի հետ տնտեսական պատերազմի ընթացքում Թրամփի կառավարությունը հետևում է տնտեսական ազգայնականության մասին ծայրահեղական մոտեցմանը: Միայն 2018թ. Չինաստանի շուրջ 1500  քաղաքացիներ, հաստատություն և չինական նավեր ներառվեցին ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի պատժամիջոցների ցուցակում: Չինաստանի հետ առևտրային պատերազմում Թրամփը տնտեսական առավելությունների հասնելու համար օգտագործում է դոլարի դիրքն ու սակագների ազդեցությունը:

Սակայն Թրամփի կողմից դոլարը որպես միջոց կիրառվելու մասին կա ևս մեկ այլ տեսակետ: Այս հայեցակետի հիմնական ենթադրությունն այն է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի նախկին նախագահների Թրամփը պատճառներ չի տեսնում միջազգային համակարգում դոլարային հեգեմոնիայի համար, այլ ԱՄՆ-ի դոլարային պարտավորությունների նվազեցման ճանապարհով ցանկանում է սահմանափակել այս երկրի մրցակիցներին: Այս տեսանկյունից Թրամփի կառավարությունը գիտակցում է, որ ԱՄՆ-ի ավելացող պարտքերի պատճառով դոլարը արժեզրկվում է: Այս խնդրի պարզաբանման համար կարող ենք ասել ԱՄՆ-ն առանց սատարման դոլար տպելու ժամանակ պետք է նաև նկատի առնի մյուս դերակատարների տնտեսությունը, սակայն Վաշինգտոնը այս կապակցությամբ չի գործադրում իր միջազգային հանձնառությունները և փորձում է նախորդ տարիների ընթացքում առանց սատարման դոլարի անհաշիվ տպագրման ծախսերի մեջ մասնակից դարձնել տնտեսական այլ դերակատարներին:

Հաջորդ բանը, որ Թրամփը մտածում է դոլարի հեգեմոնիայի մասին, դա երկրների կողմից դոլարի պահեստավորումն է: Որպես օրինակ ցանկացած ժամանակ Չինաստանի նման երկիր, որն ունի պահեստավորած դոլար, որոշի իր դոլարները փոխել յուանի, դոլարի ավելացման ու դրա արժեքի նվազեցման պատճառ կդառնա: Դոլարի արժեքի նվազումը ԱՄՆ-ի ակտիվների ոչնչացման պատճառ կդառնա: ԱՄՆ-ի գնաձապետարանը այս խնդրին դիմակայելու համար ստիպված կլինի բարձրացնել տոկոսադրույքները: Եթե այն իրականացվի տնտեսական բարգավաճման ընթացքում գուցե այնքան էլ ազդեցիկ չլինի, սակայն տնտեսական լճացման ժամանակ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը հնարավորություն չի ունենա տոկոսադրույքները բարձրացնելու համար: Հետևաբար չինացիները մեծ վնասներ են հասցնելու ԱՄՆ-ի տնտեսությանը:

Դոլարի հեգեմոնիայի վերաբերյալ Թրամփի մոտեցումն այն է, որ ԱՄՆ-ից առավել դոլարի արտահոսքն կանխելու համար նվազեցնի ԱՄՆ-ից դուրս դոլարի պահանջարկը: Իհարկե քանի դեռ դոլարը միջազգային փոխանակումների համար օգտագործվող արժույթն է և աշխարհում կենտրոնական բանկերը գերադասում են իրենց արժութային պահեստավորումը կատարեն ԱՄՆ դոլարով , դոլարի մեծ պահանջարկը կխթանի դրա փոխարժեքի ավելացումը և դրա արդյունքում դեպի ԱՄՆ արտահանումների գնի ավելացումը: Մի տեսանկյունից գուցե ԱՄՆ-ի նախագահը նույնպես ցանկանում է, որ մյուս երկրները նույնպես իրենց արժույթը ներմուծեն տվյալ երկրի կենտրոնական բանկերի արժութային զամբյուղի մեջ, քանի որ ԱՄՆ-ն, որ դոլարն օգտագործում է որպես միջոց չի ուզում միայնակ վճարի գլոբալ ալեկոծված տնտեսության կայունության ծախսերը: Այս տեսանկյունից Թրամփի շատ քայլերը ինչպես տնտեսական ու արժութային պատերազմը և նորմերից դուրս սակագների սահմանումը, պատժամիջոցների սահմանումը և տոկոսադրույքների ավելացումը տարբեր երկրներին դոլարից հրաժարեցնելու և դեպի այլ արժույթներ հակվածություն առաջացնելու համար տարվող ջանքեր են: Քանի որ այս ճանապարհով թե ԱՄՆ-ի պարտքերի համար առավել լավ պայմաններ կստեղծվի և թե աշխարհի տնտեսության կայունության պահպանման համար այլ երկրները նույնպես շոշափելի բաժին կունենան: Սակայն այս մոտեցումը ԱՄՆ-ում լուրջ ընդդիմադիրներ ունի: Այս անձինք շեշտը դնելով ԱՄՆ դոլարի հեգեմոնիայի վրաو վերջին տարիների ընթացքում Թրամփի քայլերը դիտում են, որպես այլ դերակատարների ինչպես Չինաստանի, ԵՄ-ի ու նույնիսկ ՌԴ-ի դիրքի բարձրացման միջոց:

Դոլարի դիմաց տնտեսական դերակատարների փոխվելը

ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա նոր սակագների սահմանմամբ, Թրամփի կառավարությունը բացահայտորեն անվավեր է ճանաչել այդ սակագների իջեցմանը կամ վերացմանն ուղղված համաշխարհային տնտեսության բոլոր ջանքերը: Այս կարգի գործողությունները պատճառ են դարձել երկրները մտահոգվեն ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումների շարունակման հարցով: Անցած երեք տարիների ընթացքում նկատվում է, որ ԱՄՆ-ի դաշնակից ու մրցակից երկրները քննադատում են ԱՄՆ-ի կողմից դոլարը, որպես միջոց կիրառվելու քայլը և կարևորում են տնտեսական հարաբերություններում այս արժույթի չօգտագործումը: Փափուկ պատերազմի ու ընդհանուր դիվանագիտության տեսաբան Ժոզեֆ Նայը ասում է.«ԱՄՆ-ի հզորության ապագան խստորեն հարցականի տակ է»: 2008 թվականի տնտեսկան համաշխարհային ճգնաժամը կարող ենք ԱՄՆ-ի անկման մեկնարկը համարել: «Ազգային տեղեկությունների խորհուրդը» կանխատեսել է, որ 2025թ. ԱՄՆ-ն կշարունակի մնալ որպես ուժ, սակայն նրա տիրապետությունը կոչնչանա: Այս դարաշրջանում ԱՄՆ-ի ուժը կարող ենք համեմատել նախորդ դարաշրջանում Բրիտանիայի ուժի հետ ու կնախատեսել ԱՄՆ-ի հեգեմոնիայի կործանումը:

Համաշխարհային տնտեսական համակարգում դերակատարների կասկածները՝ նրանց տնտեսական հարաբերությունների հիմնական կարգավորող տարրի՝ դոլարի նկատմամբ, առաջին հարվածը կհասցնի դոլարի հեգեմոնիայի հիմքերին: Չինաստանը քննարկում է ԱՄՆ-ի դոլարային  հեգեմոնիայի դեմ փոխարինող տարբերակները: Դոլարի անկայունության վերաբերյալ մտահոգությունները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ից ամենաշատ արժեթղթեր գնած երկրները մտագոգվեն իրենց արտարժույթի պահուստների արժեզրկման հարցով: Այս ընթացքում Չինաստանի մասնաբաժինը մյուս երկրներից ավելի շատ է: Գլոբալ մակարդակով բազում ջանքեր են գործադրվել երկկողմ ու բազմակողմ դրամային պայմանագրեր կնքելու ճանապարհով դոլարին փոխարինող արժույթ գտնելու համար:

Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի աճը

Կան երկրներ, որոնք դոլարը  փոխարինելու հնարավորություն ունեն և ի վիճակի են ապագայում իրենց արժույթը վերածել աշխարհում շրջանառվող արժույթի: Փորձագետները, որպես աշխարհի երկրորդ տնտեսութիւն՝  Չինատանի տնտեսության մեջ տեսնում են այդպիսի հնարավորություն և կարծում են, որ մի օր  յուանը կփոխարինի ԱՄՆ դոլարին: Սակայն, տարածաշրջանային կոալիցիաների մակարդակով էլ դա անհնարին չէ: ՌԴ-ն, Թուրքիան ու Իրանը նույնպես իրենց տնտեսության խոշոր ցուցանիշների հզորացման դեպքում կարող են գրավել առևտրականների ուշադրությունը՝ առևտրական փոխանակումներ կատարելիս ազգային արժույթներ կիրառելու համար: Այս գործընթացն արդեն սկսվել է:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր հաղորդումը հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք ԱՄՆ-ի կողմից դոլարի շահարկման քայլի նկատմամբ ցուցաբերված հակազդեցություններին: Դուք նույնպես կարող եք ձեր կարծիքները  հայտնել մեզ : Մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան: