Իմամ Մահդիի համաշխարհային իշխանությունը (Հատուկ թողարկում Իմամ Մահդիի ծննդյան տարեդարձի առիթով)
Դարեր շարունակ մարդկությունը սպասում է, որ ողջ աշխարհում հաստատվի արդար իշխանություն: Իսկ շիաները, հավատալով իմամ Մահդիին, հույս ունեն, որ նա կհայտնվի ու կդառնա մարդկության փրկիչը և կհաստատի Աստծո ու նրա արարածների միջև աստվածային առաջնորդության կապը:
Ամեն տարի, Շաաբան ամսի կեսից և յուրաքանչյուր ուրբաթ, շիաները սպասում են փրկչի գալստյանը: Նա, ով սերում է մարգարեներից, ինչպես Ադամը, որը համարվում է Աստծո խալիֆան, Նոյը` իր փրկիչ նավով, Մովսեսը, որի ծնունդը գաղտնի էր, Աբրահամը, որի գալուստն ավետեցին, Իսմայիլը, որին օգնության հասան հրեշտակները, Հակոբը, Հովսեփը, Սողոմոնը, որոնց իշխանությունը համաշխարհային է, Հոբը,որը համբերության և տոկունության խորհրդանիշ է և Հիսուսը: Նա, ում անունն է Մահդի, վերջին փրկիչն է:
Մահդին Աստծո վերջին խալիֆան է երկրի վրա: Նա ծնվել է լուսնային հիջրայի 255 կամ 256 թվականի Շաաբան ամսվա երկրորդ կեսին` Սամերա քաղաքում, Աբբասյան դինաստիայի ժամանակաշրջանում: Նրա անունը եղել է Մոհամմադ, մականունը` Աբոլղասեմ: Նրա կյանքը բաժանվում է երեք մասի: Առաջինը`ծնունդից մինչև լուսնային հիջրայի 260 թ, երբ նահատակվեց իմամ Ասկյարին: Երկրորդ ժամանակաշրջանը սկսվում է լուսնային հիջրայի 260թ-329թ, երբ նա դարձավ անտեսանելի ու մարդկանց հետ շփվում էր ընդամենը մի քանի հոգու միջոցով: Այդ ժամանակաշրջանը կոչվում է փոքր բացակայության ժամանակաշրջան: Եվ երրորդ շրջանը, երբ նա անհետանում է: Այն կոչվում է մեծ բացակայության շրջան: Այն սկսվում է հիջրայի 329 թվականից ու շարունակվում մինչ օրս: Իսկ նրա հայտնվելու ժամանակը կախված է Աստծո կամքից: Ահմադ Բեն էսհաղի Ղոմին ասում է. «Գնացի իմամ Ասկյարիի մոտ: Նրանից ցանկանում էի հարցնել, թե ով է իմամի ժառանգորդը: Դեռ հարցս չտված, նա ասաց. Ով Ահմադ, Աստված Ադամի ստեղծումից մինչ օրս, երկիրը չի զրկել նախաձեռնություններից և այսպես կշարունակվի մինչև որ երկրի բնակիչներից հեռանան ցավն ու տանջանքը»: Ես պատասխանեցի. Ով Աստծո մարգարեի որդի, իմամը և խալիֆան, ով է լինելու քեզանից հետո: Իմամ Հասան Ասկյարին ոտքի ելավ ու դուրս գնաց սենյակից: Նա վերադարձավ մի երեք տարեկան երեխայի գրկած: Երեխայի դեմքը լուսնի պես փայլում էր: Նա ասաց. «Ով Ահմադ Բեն Իբն էսհաղ, եթե չունենայի արժանավորություն Աստծո առջև, երեխայիս ցույց չէի տա քեզ: Նա, ով կրում է Աստծո մարգարեի անունը, երկրում արդարություն է հաստատելու»:

Հենց սա էլ եղել է իմամ Մահդիի իշխանության նպատակը: Բամզաթիվ աղբյուրներում այս մասին ասված է: Դրանցից մեկում, վկայակոչելով իմամ Ռեզային, ասվում է. «Բարձրյալն Աստված իմամ Մահդիի ձեռքով երկիրը կմաքրի ամեն տեսակ բռնությունից և ոչ ոք չի կարող մյուսի նկատմամբ բռնություն գործադրել»:
Ֆրանսիացի պատմաբան Գյուսավ Լոբենը նշում է. «Մարդկությանը ամենամեծ ծառայությունը մատուցել են նրանք, ովքեր կարողացել են մարդուն հույս ներշնչել: Իմամ Մահդիի նկատմամբ հույսը ոչ միայն կյանքը հեռանկարային է դարձնում, այլ մարդկանց ուժ է տալիս, որպեսզի դիմանան դժվարություններին ու պայքարեն բռնության դեմ, մինչև իմամ Մահդիի հայտնվելը»:
Իմամ Մահդին բարության և աստվածային արդարության խորհրդանիշն է: Նրանք, ովքեր կարողանան հոգևոր կապ հատատել իմամ Մահդիի հետ, ավելի են մերձենալու Աստծուն: Իմամ Մահդիի հետ հաղորդակցվելով, մարդը բարոյապես կատարելագործվում է : Իմամ Մահդիի նկատմամբ հավատքը պատճառ է դառնում, որ մարդիկ չհուսահատվեն: Դա մարդկանց հույս է ներշնչում և ստիպում պայքարել հանուն իսլամի արժենքերի հաստատման: Մարդը պատմության ընթացքում մշտապես փորձել է հասնել բարօրության: Այդ պատճառով, շատերի իրավունքները ոտնահարվել են: Սակայն մարդը երբեք չի կարողացել հասնել իրական խաղաղության: Համընդհանուր բարօրությունը նպաստում է հասարկության զարգացմանը: Իսկ իսլամի մարգարեն ասում է. «Երբ իմամ Մահդին ընդվզի, այդ ժամանակ մարդիկ այնպիսի բարիքներ կստանան, որ երբեք չեն ստացել: Երկնքից անձրև կմաղի և երկրի բարիքները կհայտնվեն»: Այսօր տեխնոլոգիան զարգանում է արագ տեմպերով: Մարդն ամեն օր բացում է զարգացման նոր դռներ: Իմամ Սադեղն ասում է. «Այն ամենն ինչ աստվածային մարգարեները ներկայացրել են մարդուն, գիտության 27 մասերից միայն մեկն է: Մարդիկ արարչագործությունից մինչ այսօր ծանոթացել են միայն գիտության 2 մասերին: Իսկ երբ իմամ Մահդին գա, մարդկանց կներկայացնի նաև մյուս 25 մասերը»:

Գիտության տարածումը իմամ Մահդիի առաքելություններից է: Նրա գալստյան ժամանակ տեղի են ունենալու գիտական մեծ նվաճումներ: Երբ իմամ Մահդիի իշխանությունը հաստատվի աշխարհում, մարդիկ բարոյապես կկատարելագործվեն, իսկ անբարոյական վարքերն ու բարքերը կհեռանան հասարակությունից: Իմամ Ալին ասում է, որ երբ հասնի իմամ Մահդիի ժամանակը, մարդկանց սրտերը կմաքարվեն ատելությունից և նրանք խաղաղությամբ կապրեն ինչպես հարազատ եղբայրներ: Իմամ Մահդին բոլոր աստվածային մարգարեների ժառանգորդն է, որ գալու է և հաստատելու է աստվածային հասարակություն: Հասարակություն, որտեղ Աստծո մարգարեները մեծ հագանքի են արժանանալու, իսկ թշնամիները նվաստանալու են: Այդ հասարակության մեջ գործելու են աստվածային չափանիշները: Իր գալով, իմամ Մահդին նախ ստեղծելու է ապահով, խաղաղ ու բարեկամության վրա հիմնված աշխարհ, որտեղ գոյություն չի ունենալու ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ մշակութային և ոչ էլ որևէ այլ տեսակի բռնություն: Երկրորդ հերթին, մարդկանց միտքը զարգանում է և գիտական և իսլամական առումով:

Ղուրանի Նուր սուրայի 55-րդ այայում Աստված ասում է. «Նրանք, ովքեր հավատացել են ու բարի գործ են արել, լինելու են երկրի վրա խալիֆաներ: Նրանց կրոնն ու ուսմունքը հաստատվելու են երկրի վրա»: Որոշ մեկնաբանների կարծիքով, այս այայում խոսվում է իմամ Մահդիի մասին, որի իշխանության ժամանակ նրան են ենթարկվելու արևելքն ու արևմուտքը: Աշխարհի վրա վերահաստատվելու են բարությունն ու արդարությունը, իսկ վախը, պատերազմներն ու անապահովությունը վերանալու են: Ինչպես ասել է մարգարեն. «Եթե նույնիսկ երկրի կյանքից մնա մեկ օր, Աստված այդ օրն անքան է երկարացնելու, որպեսզի իմ ժողովրդից և իմ անունը կրող մի մարդ հայտնվի, ով երկրի վրա հաստատի արդարություն»:

Այսպիսով, իմամ Մահդիի ծննդյան օրը կոչել են նաև «Ընչազուրկների համաշխարհային օր»: Իրանի իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Շնորհաշատ լինի մեծ ծնունդը այնպիսի մի էակի, ով պիտի արդարություն հաստատի: Եվ ինչպիսի գեղեցիկ օր է նրա` մեծ մարդու ծնունդը, ով աշխարհը մաքրելու է բռնությունից: Եվ երկրում, որտեղ բռնություն է տարածված, հաստատելու է արդարություն: Նա ճնշելու է բռնատերերին և աշխարհի ընչազուրկներին դարձնելու է երկրի տերը»: