Իսլամաֆոբիան արևմուտքում(103)
(last modified Mon, 13 Apr 2020 07:10:07 GMT )
Ապրիլ 13, 2020 11:40 Asia/Tehran

Ըստ Փյու հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների՝ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում տարածվել է իսլամաֆոբիան և մեծացել դեպի իսլամ հակվածությունը:Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին։

Ֆրանսիայում Իսլամաֆոբիայի դեմ պայքարող իրավապաշտպան կազմակերպությունը(The Collective Against Islamophobia in France, CCIF) հայտարարել է, որ Ֆրանասիայում իսլամաֆոբիայի ֆոնին իրականացված գործողությունների հետևանքով զոհերի 70 տոկոսը կանայք են: Եվրոպական այլ երկրներում նույնպես իսլամաֆոբիան աճող ընթացք ունի: Ավստրիայում մուսուլմանների դեմ Իալամաֆոբիայի ու ռասիզմի փաստագրման կազմակերպությունը 2018թ. իր հաղորդման մեջ հայտնել է մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումների 74 տոկոսանոց աճի մասին: Բրիտանիայի կառավարական կառույցները 2015-2016թթ. համեմատությամբ 2017-2018թթ. հայտնում են կրոնական խտրականության դեպքերի 40 տոկոսանոց աճի մասին: Նույն ժամանակաշրջանում կրոնական վայրերի վրա հարձակման դեպքերի 50 տոկոսանոց աճ է արձանագրվել: Նիդերլանդներում Խտրականությունների դեմ պայքարի կազմակերպությունները հայտարարել են, որ ոստիկանությանը հաղորդված կրոնական խտրականության 151 դեպքերի 91 տոկոսը կատարվել է մուսուլմանների դեմ: Խտրականությունների դեմ պայքարի կազմակերպությունները խոսում են 304 կրոնական խտրականության դեպքերի բացահայտման մասին, որոնց երկու երրորդը իրականացվել է մուսուլմանների դեմ: Մուսուլման կանայք իսլամաֆոբիայի զոհերի մեծ մասն են կազմում և այս հարձակումների ընթացքում հատուկ կերպով թիրախ են դառնում մուսուլման հիջաբ կրող կանայք: Մուսուլման կանանց նկատմամբ իրականացվող բանավոր հարձակումների, ծառայությունների հասանելիությունից զրկելու, ուժի կիրառմամբ հիջաբը վերցնելու կողքին մուսուլման կանանց դեմ իրականացվող հարձակումները բարձրացել են ֆիզիկական հարձակումների ու սեռական բռնությունների գործադրման մակարդակի: Այս ընթացքում Արևմտյան երկրներից Ֆրանսիան ու Բրիտանիան իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մեջ առաջատար են և Եվրոպայի այլ երկրների իսլամատյացները հետևում են Ֆրանսիայի ու Բրիտանիայի օրինակին: Ալ-Ազհարի դիտորդը ծայրահեղականության դեմ պայքարի համար «Վերջին հինգ տարվա ընթացքում Ֆրանսիայում իսլամաֆոբիայի ցուցանիշների ավելացումը» խորագրով հաղորդման մեջ բացահայտել է այն ցուցանիշներն ու արդյունքները, որոնք ազդարարում են իսլամաֆոբիայի ավելացման կապակցությամբ: Այս հաղորդման մեջ ասված է, որ Ֆրանսիան վերջին տարիների ընթացքում Մուսուլմանների դեմ թշնամական քայլերի ականատեսն է եղել և վերջինն էլ քաղաքական շրջանակներում հանրային վայրերում հիջաբի օգտագործման մասին վեճերն են եղել: Այս հաղորդման համաձայն եթե համեմատենք օտար կրոնների ու մուսուլմանների նկատմամբ վերջին հինգ տարիների ընթացքում գործադրված խտրականությունները կտեսնենք, որ ամեն օր մուսուլմանների դեմ իրականացվող խտրականությունները ավելացել են:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ֆրանսիական Ifop կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի մուսուլմանների 42 տոկոսը առնվազն մեկ անգամ տարբեր տեսակի խտրականության զոհ է դարձել: Այս սոցհարցումը անցկացվել է 2019թ. օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ 15 տարեկանը բոլորած հազար յոթ մուսուլմանների շրջանում: Հարցված մուսուլմանները ասել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում աշխատանք կամ բնակարան գտնելու, ուսման շրջանում և անվտանգության ուժերի հետ գործ ունենալու դեպքում մուսուլման լինելու պատճառով առնվազն մեկ անգամ ենթարկվել են խտրական ու ռասիստական վերաբերմունքի: Ալ-Ազհարի Դիտորդը հաղորդել է.« Ֆրանսիայի մուսուլմաններից շատերը զրկված են իրենց հիմնական որոշ ազատություններից այդ թվում՝ կրոնական ծեսերի կատարման  ազատությունից»: Բրիտանիայի մուսուլմանների շրջանում նույնպես ավելանում են Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ այս երկրի պահպանողական կուսակցության հաղթանակի հետ կապված մտահոգությունները: Այս կուսակցության իսլամատյաց ադամների հետ առճակատվելու համար մուսուլմանների կողմից շարունակական դիմումներից հետո Բրիտանիայի պահպանողական կառավարությունը հետաքննություններ անցկացնելու համար պատասխանատու է նշանակել իսլամաֆոբիական հայացքներ ունեցող մեկի»: Ծագումով հնդիկ «Ասվարան Սինգը», ով ավելի վաղ Բրիտանիայի մարդու իրավունքների ու հավասարության կոմիսարն էր, Բորիս Ջոնսոնի կողմից ընտրրվել է այս կուսակցության մեջ իսլամաֆոբիայի հետ կապված բողոքներին հետևելու համար: Անդրադառնալով Ասվարան Սինգի անցյալում ունեցած դիրքորոշումներին, Բրիտանիայի իսլամական խորհուրդը կասկածներ է հայտնել վերջինիս արժանավորության կապակցությամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով նախկինում Բորիս Ջոնսոնի հակաիսլամական դիրքորոշումները և համայնքների պալատում հունվարի 31-ին Բրեքսիթի հաստատումը, մուսուլմանները մտահոգություն են հայտնել այդ երկրում իսլամաֆոբիայի տարածման կապակցությամբ: Մանչեստեր քաղաքում կարիքավորների համար սնունդ հայթայթող Բարեքաթ բարեգործական կազմակերպության տնօրեն «Մանզուրալիին» մտահոգում է իր զավակների ապագան: Նա ասում է.«Ես մտահոգված եմ իմ անվտանգությամբ ու զավակներիս ապագայով»: Տեղեկատվական տեխնոլոգիայի հարցերով խորհրդատու մուսուլման 38-ամյա կին «Էյդանը» նույնպես ասում է.«Ըտրությունների արդյունքի հայտարարությունից հետո շատ եմ վախեցել հատկապես երբ ավելի վաղ հիջաբ ունենալու պատճառով հարձակման եմ ենթարկվել և ոմանք ինձ ահաբեկիչ են անվանել»: Նա ասում է.«Կանադայում ապրող եղբորորդուս հետ խոսել եմ, որ եթե Կանադայում մուսուլմանների պայմաններն ավելի լավ են տեղափոխվեմ այնտեղ»:

ԴԵկտեմբերի 12-ին Բրիտանիայի պառլմենտական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Լոնդոնում «Իսլամաֆոբիան և քաղաքացիական հասարակության շրջանակները» թեմայով համաժողովում Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի էթնիկ ուսումնասիրությունների դասախոս պրոֆեսոր Ռամոն գրուսֆոգելը ասել է.«Չնայած որ իսլամաֆոբիան ծառայում է, որպես միջոց Եվրոպայում Նեո-ֆաշիստական հայացքները առաջ տանելու համար, սկայան այժմ անցել է Եվրոպայի սահմանները և վերածվել է համաշխարհային երևույթի»: Գրուսֆոգելը ուշադրությունը կնետրոնացրել է իսլամաֆոբիայի գլոբալացման և աջակողմյան ծայրահեղական խմբերի կողմից դրա կիրառմանը ու նաև աջակողմյան ծայրահեղականների ու սիտոնիստների հարաբերություններին: Շարունակության մեջ նա մտահոգություն է հայտնել Բրիտանիայի պառլամենտական ընտրությունների արդյունքի հետևանքների կապակցությամբ և Բրեքսիտը համարել է աջակողմյան ծայրահեղականների համար պայմանների նախապատրաստում: Գերմանիայի Համբուրգում բնակվող գրող, լրագրող Սուզան Վիթ Ասթան Լոնդոնում անցկացված «Իսլամաֆոբիան և քաղաքցիական հասարակության շրջանակները» թեմայով համաժողովում ներկայացրել է Գերմանիայիում իսլամաֆոբիայի իրավիճակը ու քննարկել է ձախակողմյան ուժերի, միությունների և սոցիալիստական ԶԼՄ-ների  հատուկ վիճակը: Նշելով որ ներկայումս Գերմանիայի միությունների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակությունների մեծ մասը սիոնիզմի աջակիցներ են, նա ասել է.«Նույնիսկ հակաֆաշիստական շարժումը Գերմանիայում իրեն հակաիսլամ է ներկայացնում»: Գերմանիայի կառավարությունը մի հաղորդմամբ հայտարարել է.«2019թ. առաջին երեք ամսիների ընթացքում այս երկրում գրանցվել է իսլամատյացության հետ կապված հանցագործության 178 դեպք»: Այս հարձակումների ընթացքում վիրավորվել է 8 և ձերբակալվել է ևս 8 մարդ: Նույնպես 25 հարձակում է իրականացվել մզկիթների ու մուսուլմանների պաշտամուքային վայրերի դեմ: Այս հաղորդման համաձայն 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ Գերմանիայում գրանցվել է իսլամատյացության հողի վրա իրականացված հարձակումների 597 դեպք: Գերմանիայի իսլամական խորհրդի տնօրեն «Բորհան Քեսիջին» այս կապակցությամբ ասել է.«Վերջին տարիների ընթացքում իսլամատյացությունը հատկապես մուսուլմանների ու մզկիթների դեմ հարձակումները ավելացել են»: Նա հավելել է.«Մուսուլմանների դեմ իրականացված հարձակումների մեծ մասը չի գրանցվել՝ հարձակման ենթարկվածների կողմից չարձագանքման պատճառով»: 81 մլն. բնկաչություն ունեցող Գերմանիայում բնակվում են 4 մլն. 700 հազար մուսուլմաններ: Ֆրանսիայից հետո Եվրոպայում Գերմանիան ամենամեծ թվով մուսուլման բնակչությունն ունի:

Ս. Ծննդյան օրերին մուսուլմանները արձագանքելով արևմուտքում իսլամաֆոբիայի տարածման խնդրին իցույց են դրել իսլամի մարդասիրական ուսուցումների գեղեցիկ կողմերը: Լանկաշիրի մզկիթի խորհրդի մուսուլման կամավորների խումբը այցելել էր Բլեքբուրնի հիվանդանոցում գտնվող հիվանդներին և նախքան Նոր տարվա արձակուրդները ուրախացրել էին նրանց: Լանկաշիրի մզկիթի խորհրդի նախագահ Մոլանա Ռաֆիղ Սուֆին ասել է.«Ձմռան ցուրտ ամիսների ընթացքում կարևոր է, որ մենք մեր  մտքերն ու ջերմ զգացմունքները կիսենք հիվանդների հետ, որպեսզի կարողանանք ուրախացնել վերականգնման շրջանն անցկացնող հիվանդներին»: Նա հավելել է.«Մենք պատրաստ ենք հաշվի չառնելով համոզումներն ու կրոնը օգնենք տարիքավորներին»: Բրիտանիայում տեղի ունեցած մի այլ մարդասիրական քայլով կամավոր երիտասարդները Հադերսֆիլդ քաղաքում գնել են ավելի քան 100 կգ. սննդամթերք ու անհրաժեշտ պարագաներ և «Բարի գալուստ Սուրբ Ծնունդ» արշավի շրջանակում այն նվիրել են քաղաքային սննդային բանկին: Նախորդ տարիների ընթացքում նույնպես այս մուսուլման երիտասարդները տարբեր արշավներ էին իրականացրել Ս.Ծնննդյան տոնի առիթով  այդ թվում կարիքավորների համար կազմակերպել էին ճաշկերույթներ, հիվանդանոցներում հոսպիտալացված մանուկների համար գնել էին նվերներ և Սուրբ Ծնունդի հաջորդ օրը մաքրել էին պողոտաները: Այս մարդասիրական քայլերը հակադարձել են Արևմուտքում հակաիսլամական գործողություններին, ինչը մեծացրել է իսլամի նկատմամբ հակվածության տենդենցը:

Մարդասիրական քայլով Բրիտանիայի կամավոր երիտասարդները շրջՀադերսֆիլդ քաղաքում գնել են ավելի քան 100կգ. սննդամթերք ու անհրաժեշտ պարագաներ և «Բարի գալուստ Սուրբ Ծնունդ» արշավի շրջանակում այն նվիրել են քաղաքային սննդային բանկին

Փյու հետազոտական կենտրոնի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ իսլամը կդառնա ներկա դարում ամենասիրված կրոնը: Ըստ Փյու հետազոտական կենտրոնի զեկույցի՝ իսլամն այժմ աշխարհում ամենաարագ զարգացող կրոնն է, որը գերազանցում է քրիստոնեությանը և 2100 թ.-ին  կդառնա աշխարհում ամենասիրված կրոնը: Փյու կետրոնի հաղորդման մեջ ասված է.«2010թ. աշխարհում ապրում էին 1 մլրդ. 600 մլն. մուսուլմաններ, որ կազմում էր աշխարհի բնակչության 23 տոկոսը: Սա այն դեպքում է, երբ 2010թ. քրիստոնյաները 2 մլրդ. 200 մլն. բնակչությամբ կազմում էին աշխարհի բնակչության 31 տոկոսը: Սակայն մինչև 2050թ. այս երկու մեծ կրոնների հետևորդների թիվը կհավասարվի»: