Կորոնավիրուսը հիշեցնում է այն բարիքները, որոնց արժեքը չգիտեինք
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119311-Կորոնավիրուսը_հիշեցնում_է_այն_բարիքները_որոնց_արժեքը_չգիտեինք
Յուաքանչյուրի կյանքում կան դառն ու քաղցր իրադարձություններ, որոնցում կան որոշ սահմանափակումներ, խնդիրներ կամ լուծումներ և հաջողություններ:Կորոնավիրուսի բռնկումը տհաճ իրադարձություններից մեկն է, որից տուժել է ոչ միայն մի անհատ կամ ազգ, այլև աշխարհի բոլոր երկրների ժողովուրդները և այն վնասակար ազդեցություն է թողել նրանց կյանքի վրա:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 13, 2020 07:10 Asia/Tehran

Յուաքանչյուրի կյանքում կան դառն ու քաղցր իրադարձություններ, որոնցում կան որոշ սահմանափակումներ, խնդիրներ կամ լուծումներ և հաջողություններ:Կորոնավիրուսի բռնկումը տհաճ իրադարձություններից մեկն է, որից տուժել է ոչ միայն մի անհատ կամ ազգ, այլև աշխարհի բոլոր երկրների ժողովուրդները և այն վնասակար ազդեցություն է թողել նրանց կյանքի վրա:

Բազմաթիվ կառավարություններ մարդկանց   հորդորել են մնալ տանը, որպեսզի վտանգավոր վիրուսը չփոխանցվի  ուրիշներին և միայն շատ անհրաժեշտ պայմաններում և առողջապահական բոլոր նկատառումներով ,տնից դուրս գան:Այսպիսով միլիարդավոր մարդիկ կորոնավիրուսի հիվանդությամբ վարակվելու կամ վարակելու վախից ,արգելափակվել են իրենց տներում: Մյուս կողմից, դադարեցվել են շատ միջոցառումներ ու աշխատանքներ, իսկ մասնավոր գրասենյակները և բիզնեսները աշխատանքային խիստ սահմանափակ ռեժիմով են աշխատում:Այժմ, նման իրավիճակում մարդիկ շատ լավ են կարող հասկանալ իրենց ունեցածների և բարիքների արժեքը: Քանի որ մարդ արարածն իր ունեցած բարիքը գնահատում և արժևորում է միայն այն ժամանակ ,երբ կորցնում է այն: Աստծու մարգարեի հարգարժան թոռ իմամ Հասանը ասում է.«Բարիքները չեն գնահատվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք առկա են և կայուն,սակայն ոչնչանալու դեպքում միայն դրանց արժեքը գնահատվում է»:

Բժիշկները հորդորում են մնալ տանը

Կյանքի թոհուբոհի  և տարատեսակ աշխատանքների  և զվարճանքների ժամանակ , շատերը մոռանում են, որ Աստված նրանց պարգևել  է առողջության, աշխուժության  և գործեր կատարելու կարողության բարիքները: Կորոնավիրուսի արհավիրքից  ապահով մնալու համար տանը մնալը ,բոլորի համար հնարավորություն է ընձեռնել էլ ավելի մտածելու բարձրյալն Աստծո մասին ,հիշել Նրա շնորհած բարիքները ,փառք տալ Աստծուն և աղօթք բարձրացնել առ Աստված: Աստծո հետ կապի  ամրապնդումը ,մեծացնում է հոգևոր արժեքը , կյանքում փոփոխություններ ստեղծում և այնպիսի խաղաղություն պարգևում , որը մեզ խիստ անհրաժեշտ է այսօրվա աշխարհում:Աստված իր հետ կապ հաստատելու բազմաթիվ միջոցներ է շնորհել մեզ ,որոնց դժբախտաբար անուշադրության ենք մատնում և ահավասիկ տան խաղաղ մթնոլորտում  կարող ենք առավել օգուտ քաղել դրանցից ,որոնցից կարևուրագույնը Ղուրանն է: Այժմ պահն է ,որ Ղուրանը ընթերցելով և այն գործնականի վերածելով ,աստվածային այս մեծ բարիքի արժեքը իմանանք և չդասվենք նրանց շարքում ,որոնցից  Իսլամի մեծ մարգարեն Ֆորղան սուրահի 30-րդ այայի համաձայն , գանգատվում է Աստծուն ,քանզի նրանք իրենց կյանքից հանել են աստվածային այդ մեծ գիրքը: 

Այս օրերին բացահայտված ամենամեծ արժեքներից է առողջությունը: Աշխարհի միլիարդավոր մարդիկ կորոնավիրուսի  հիվադությամբ վարակվելու վախից թողել են իրենց առօրյան և նույնիսկ աշխատանքը և մնացել տանը,դժբախտաբար հարյուր հազարավորներ ևս վարակվել են այս համաճարակով: Իսլամի մեծ մարգարեն առողջությունը և անվտանգությունը երկու մեծ բարիքներ է համարել ,որոնց համար մասին չենք փառաբանում Աստծուն:Թեև մենք երբեմն հիվանդանում ,ապա ապաքինվում ենք սակայն կորոնավիրուսը ոչ միայն մի հստակ ժամանակաշրջանում հիվանդացրել է հսկա զանգվածի  ,այլև երկրագնդի բնակչության մեծամասնությանը ստիպել է ,որ հանդուրժելով սաստիկ և երկարատև սահամանափակումներ ,այս վտանգավոր վիրուսի վախից պաշտպանեն իրենց : Անտարակույս այսօր առավել քան երբևէ արժևորում ենք մեր առողջությունը և կջանանք ապագայում էլ ավելի լավ պահպանել այն: 

Տանը մնալը ,որը նույնիսկ որոշ կառավարությունների կողմից դարձել է պարտադիր ,պատճառ է դարձել ,որ մարդիկ զրկվեն աշխատանքից և եկամտից: Այս իրավիճակի պատճառով շատ ընտանիքներ ֆինանսապես նեղ կացության են մատնվել և ստիպված խիստ խնայողություններ  են  անում: Նման պայմաններում մարդը ավելի է արժեորում աշխատանքը և զբաղվածությունը և լավապես հասկանում անգործ և քիչ եկամտի տեր մարդկանց պայմանները: Մյուս կողմից մարդիկ աշխատելը և աշխատավայր գնալը համարում են պարտադրանք ,որը մարդուն զրկում է հաճույքից և հանգստությունից : Սակայն երկար ժամանակով տանը մնալը բոլորին ապացուցեց ,որ պիտի աշխատանքի արժեքը իմանալ ,քանզի այն նպաստում  է մարդու հոգեկան առողջության պահպանմանը, կասեցնում ծուլությունը և ընկճվածությունը:

կորոնավիրուս

Տնային եկարաժամկետ կարանտինը,պատճառ է դարձել ,որ բոլորը կարոտեն մասնակցելու ընկերական և բարեկամական հավաքներին և հավաքական աշխատանքներին:Հասարակության մեջ ներկա լինելու այս ուժեղ ցանկությունն առաջին հերթին ցույց է տալիս, որ, ինչպես ասում է իսլամը, մարդը սոցիալական էակ է և ցանկանում է հարաբերություններ հաստատել ուրիշների և հասարակության մյուս անդամների հետ: Այն այմաններում ,երբ կորոնավիրուսի պատճաոսվ տնային ինքնամեկուսացման մեջ ենք ,գիտակցում ենք, թե որքան արժեքավոր է հարազատների, ծանոթների և ընկերների հետ հանդիպելը:Շատ երեխաներ վաղուց չեն  կարողացել  տեսնել իրենց ծնողներին,նույնիսկ եթե մենք տեսնենք ընկերներին և ընտանիքի անդամներին,  չենք կարող մոտենալ նրանց և ջերմորեն սեղմել նրանց ձեռքը:Զվարճությունը, խմբային զբոսանքները, ռեստորանային կերակուրները, զվարճալի ընտանեկան ուղևորությունը և այլն, բոլորն էլ արգելված են առողջության համար,և այս արգելքը մեզ հիշեցնում է այդ ամենի արժեքը,որոնց ունեցել ենք անցյալում:Մենք այլևս չենք կարող նույնիսկ մասնակցել կամ կազմակերել տոնակատարություններ, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան տոները կամ նույնիսկ հուղարկավորություններ և սգո արարողությունները,քանի որ մեկ վայրում մարդկանց հավաքելը վտանգավոր է:Ահավասիկ ,կորոնավիրուսի պանդեմիայի  պայմաններում,առավել քան երբևէ զգում ենք  մեր հարազատների  հետ լինելու  այն ուրախ օրերի արժեքը,և համոզված  ենք ,որ ապագայում  ավելի ենք արժևորելու  այն բոլորը բարիքները,որ այսօր կորցրել ենք:

Բժիշկների և առողջապահական մասնագետների հայեցողությամբ և պետական պաշտոնյաների հրահանգով փակվել են բոլոր հասարակական վայրերը,ներառյալ դպրոցները, համալսարանները, մզկիթները, սրբատեղիները, մարզադաշտերը, կինոթատրոնները,  համերգասրահները և այլն:Ուսանողները և աշակերտները, ովքեր նախկինում դժվարանում էին հաճախել դասընթացներին և սովորել, այժմ, ավելի լավ են հասկանում գիտության և կրթության արժեքը:Սպորտի երկրպագուները, հատկապես ֆուտբոլասերները, Կորոնավիրուսի բռնկումից մի քանի շաբաթ անց հասկացան, որ ըստ պետական հրահանգի  ոչ միայն   որոշ ժամանակ չեն կարող դիտել որևէ  մարզական իրադարձություն , այլև իրենք չեն կարող ակումբներում և լողավազաններում զբաղվել սպորտով:Արվեստասերները ևս  դրա  արժեքը ավելի լավ կգնահատեն:Քանի որ կինոթատրոն, թատրոն, համերգ կամ արվեստի ցուցահանդես գնալու համար, նրանք պետք է սպասեն, մինչև վերահսկվի այս գարշելի կորոնավիրուսը:Բայց գուցե շատ դժվար լինի հասարակական վայրերի, ինչպիսիք են եկեղեցիների ,մզկիթների և այլ կրոնական վայրերի փակ լինելը, քանի որ մարդիկ այս սրբազան վայրերում   հոգևոր բավարարություն են  ստանում  և աղոթում առ Աստված:

Վաղ թե ուշ Աստծո օգնությամբ կորոնավիրուսը  կվերահսկվի, և մենք կկարողանանք  վերսկսել մեր բնականոն կյանքը,բայց արդյո՞ք այդ ժամանակ մենք երախտապարտ կլինենք մեզ շնորհված  բարիքների և ունեցածի համար, թե՞ կրկին անգամ զբաղվելով առօրյայով կմոռանանք Աստծուն և Նրա շնորհած բարիքները: