Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից(17)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119316-Կյանքն_Արևմուտքում_Հայացք_ներսից(17)
Այսօր արևմուտքում սատանայաշտությունը գրավիչ է մի խումբ երիտասարդների համար:Այս գրավչությունը ոչ թե բնածին ցանկություն է , այլ այն պատճառով, որ այն «այլընտրանքային դեր» ունի երիտասարդության և դեռահասների հոգեբանական բացերը լրացնելու գործում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 13, 2020 08:27 Asia/Tehran
  • Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից(17)

Այսօր արևմուտքում սատանայաշտությունը գրավիչ է մի խումբ երիտասարդների համար:Այս գրավչությունը ոչ թե բնածին ցանկություն է , այլ այն պատճառով, որ այն «այլընտրանքային դեր» ունի երիտասարդության և դեռահասների հոգեբանական բացերը լրացնելու գործում:

1992-ին Շվեյցարիայի բնակչության  շուրջ 64 տոկոսը սոցհարցման ժամանակ , կողմ քվեարկեց Ալպյան լեռներում երկաթուղի կառուցելու նոր նախագծի օգտին:Քսան երեք տարի անց նախագծի  մեծ մասը իրականացվեց  ,որի համար հատկացվել էր ավելի քան 12 միլիարդ դոլար : Այդ  մասին HUFFPOST- պարբերականը գրել էր.«Աշխարհի ամենամեծ երկաթուղային թունելը բացվել է ամենատարօրինակ ձևով »:Սեն-Գոթարդ թունելի բացման արարողությունը, որին մասնակցում էին եվրոպական մի շարք երկրների նախագահներ, սկսվեց սատանայապաշտական  տոնակատարությամբ:Այդ հանդիսության ժամանակ սատանայապաշտերը  կատարեցին իրենց հատուկ ծեսերն ու արարողությունները:Արարողություններ ,որոնք մասնակիցների զարմանքը պատճառեցին:

      Գոթարդ թունելի բացմանսատանայապաշտականարարողություն

 

Արևմտյան լրատվական գործակալությունների մեծ մասը լռեցին միջոցառման այսպես կոչված  ծիսական  բովանդակության վերաբերյալ:Սակայն ,լրատվամիջոցների շարքում որոշ կայքեր, վերլուծեցին թունելի բացման արարողության տարօրինակ բովանդակությունը:Ինչպես այծի հագուստի մեջ տղամարդու ներկայությունը, որը նախ մահանում է, ապա վերակենդանանում  է , նրան երկրպագում են  ,ապա թագադրում  ,որպես աշխարհի թագավոր:Ամերիկացի լրագրող և քաղաքական ակտիվիստ Մայքըլ Սնայդերը, մանրամասնորեն բացատրելով արարողությանը այծակերպ  տղամարդու ներկայության  մասին , խոսեց  զանազան ծրագրերում նմանատիպ թեմաների ալիքի մասին :Նա ,անդրադառնալով ,երաժշտական տեսահոլովակներին, հեռուստասերիալներին և նույնիսկ մրցանակաբաշխության  արարողություններին,գրել է.«Մթությունը տարածվում է, և այն չի բավարարվելու  այնքան ժամանակ, քանի դեռ չի գրավել ամբողջ մոլորակը, և այս ժամանակահատվածում ղեկավարները այնքան համարձակ են  դարձել, որ այլևս չեն թաքցնում նույնիսկ այն աղետը, որը նրանք մտադիր են պատճառել մեզ»:

 

Գոթարդի թունելի բացման արարողությունը ուշադրության արժանի է `մասնակիցների մակարդակի առումով:Ինչպես գիտեք, այսօրվա աշխարհի հետ կապված խնդիրներից մեկը զանազան տեսակի աղանդների առաջացումն է, որոնք բոլորն էլ մարդկային վեհության և նրա կյանքը բարելավելու  անունով են ներկայանում: Միառժամանակ աշխատելուց հետո ,նրանք  գտնում են հետևորդներ ,սակայն որոշ  ժամանակ անց, երբ հետևորդների համար ապացուցվում է նրանց դատարկաբանությունը, նրանք մոռացվում են:Սակայն նրանց քայքայիչ  հետևանքները  երկար ժամանակ մնում են տուժածների մտքում:Այս հոսանքներից մեկը սատանայությունն է, որը վերջին տասնամյակների ընթացքում արևմուտքում , օգտագործելով սեռական հաճույքի և երաժշտության երկու միջոցները , տարբեր աղանդների անվան տակ, զգալիորեն դրսևորվել է , և խաղի վերածել արևմուտքի կենցաղում բարոյական և մարդկային արժեքները:

 

Արևմուտքը  թիկունքում է թողել մոդեռնիզմի  և պոստմոդեռնիզմի երկու փուլերը  և թևակոխում  է տրանս-մոդեռնիզմի փուլ:Ժամանակակից դարաշրջանում ,հայացքը երկնքից ուղղվել է դեպի երկիր, և  մարդու առանցքայնությունը եկել է փոխարինելու եկեղեցու առանցքայնությանը։ Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում, ինքնաառանցքայնությունը    գրավել է  մարդու առանցքայնության տեղը, իսկ Ժամանակակից (տրանս-մոդեռնիզմի)  շրջանում,արևմտյան  մարդը, քաղաքակրթության ռեգրեսիայի մեջ, կարծես թե փորձում է իջնել  կյանքի ամենացածր մակարդակի,այսինքն ՝ սատանայակենտրոն կարգավիճակի:

Ոմանք համոզված են ,որ ժամանակակից դարաշրջանում սատանայապաշտությունը սկսվել է 19-րդ դարի սկզբին ,արևմուտքում: «Աշխարհի մշակույթ և կրոններ» գրքի հեղինակ Ջոն Ար.Հինելզը համոզված է .«19-րդ դարի սկզբին ,ֆրամասոնների անդամ անգլիացի որոշ  արիստոկրատներ,  ղեկավարությամբ՝  սըր Ֆրանսիս Դաշվուդի ,Լոնդոնում ստեղծեցին սատանայապաշտական խումբ՝ դժոխքի  կրակ ակումբ անվամբ:Այնուհետ Լոնդոնը դարձավ Եվրոպայում սատանայապաշտների հիմնական կենտրոնը»: Զարմանալի չէ, որ Անգլիան, Եվրոպայում ժամանակակից սատանայականության  կենտրոնն է:Ըստ ոմանց  ,1966 թվականը, երբ Սան Ֆրանցիսկոյի Սատանայի եկեղեցին հիմնադրվեց Լեվիի կողմից ,այն համարվեց՝ որպես այդ աղանդի պաշտոնական աշխատանքի  սկիզբն  ԱՄՆ-ում:Այսօր ,ԱՄՆ-ում  կա մոտավորապես 80,000 սատանայապաշտական  կենտրոն, որոնց աշխատանքի հիմնական կենտրոնը համարվում է Նյու Յորքը:Մի քանի տարի առաջ սատանայապաշտները դիմեցին  ԱՄՆ-ի կրթության նախարարության թույլտվությանը , որպեսզի  իրենց գաղափարները ուսուցանեն այդ երկրի  տարրական դպրոցներում:

Ամերիկյան դպրոցներում սատանայապաշտների ակումբի հիմնադրումը

 

Որոշ ժամանակ  առաջ , ԱՄՆ-ի արևմտյան Յուտա նահանգի ավագ դպրոցում ,35-ամյա ուսուցիչ Բրայան Ալթիսի իրադեպը մտահոգեց ծնողներին:Նա մեղադրվում էր 350 աշակերտի խաբելու մեջ:Նրա աշակերտներից  մեկը,ում անունը չքողազերծեց ոստիկանությունը  ,ասել էր, որ իր ուսուցչի միջոցով ներրգարվվել  է  սատանայապաշտների մի խմբում և նա ստիպվել է կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մարմինը ծակծկելը, տասնյակ մարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալը (համասեռամոլությունը) և մարդկային թափոններ ուտելը:

 

Դուք անշուշտ հիշում եք իրավազրկված մուսուլմանների դաժան կոտորածը Նոր Զելանդիայի Քրայստչերչում գտնվող  երկու մզկիթներում ,որն իրականացավ , 2016-ի մարտի 15-ին, Բրենթոն Թարենթ անունով մի ռասիստի կողմից:Նրա վայրագ  հարձակման հետևանքով ,գնդակների տարափի թիրախ դառնալով   49 աղոթարարներ նահատակվեցին և , տասնյակ մարդիկ էլ վիրավորվեցին:Ահաբեկիչ մարդասպանից առաջին հրապարակված լուսանկարը եղել է Նոր Զելանդիայի դատարանում, մինչդեռ լրատվական տեսախցիկների առջև նա ձեռքով ցույց է տվել արևմուտքում սատանայապաշտների ամենահայտնի խորհրդանիշներից մեկը ՝ երեք հատ վեց (666) համարը:

 

Նշաններն ու խորհրդանիշներն այն միջոցներն են, որոնք սատանայապաշտները  օգտագործում են իրենց մտքերը քարոզելու նպատակով:Սատանայապաշտների  ծեսերում, որպես խորհրդանիշ օգտագործվում են այնպիսի խորհրդանշաններ, ինչպիսիք են այծը,Բաֆոմետ կոչվող խոյը, հնգանկյունի աստղը, կոտրված խաչը, սատանայի աչքը, համար 666-ը, եղջյուրավոր գիշատիչ կենդանիների դիմակներ և այլն:Այս խորհրդանիշները օգտագործվում են մեծ թվով անձնական իրերի վրա, կամ հանրային տարածքներում, ինչպիսիք են հագուստը, կոշիկը, օղակները, ապարանջանները, ժամացույցները, ավտոմեքենաներում դեկորատիվ տիկնիկները և տասնյակ այլ առարկաներ, որոնք մարդիկ օգտագործում են գիտակցաբար կամ անգիտակցաբար:Խորհրդանշանների ընդունումից հետո, այդ խորհրդանիշների հետ կապված գաղափարախոսության փոխանցումը դառնում է շատ պարզ և մատչելի:

 

Այսօր արևմուտքում նկատվում են  երիտասարդներ, ովքեր նորմալ տեսք չունեն  և փորձում են հագնվել և շպարվել այնպես ,որ սարսափելի տեսք ունենան,նրանք մասնակցում են  բարձրաձայն երաժշտությամբ համերգների , իսկ  կատարողների  տարօրինակ դիմահարդարումը ,վրդովեցուցիչ և սարսափելի ճիչերը նրանց մի պահ ոգևորում է: Նրանք իրենց ներկայացնում են սատանայապաշտներ: Անորոշ աղանդներ,որոնց տարօրինակ հավատալիքները և ծեսերը ավելի շատ նման են տիեզերական էակների ծեսերին: Սատանայապաշտությունը աղավաղված մարդու կրոնն է, որը ոչ միայն զրկված է մարդկային բնույթից, այլև մարդկային կերպարանքից:

 

Երաժշտությունد այս աղանդների ամենակարևոր միջոցն  է ՝ իրենց գաղափարները տարածելու, ինչպես նաև հասարակության, հատկապես երիտասարդության վրա ազդելու համար.«60-ականներին Բիթլսների սոցիալական շարժումները , 70-ականներին  հիպպինները, 80-ականներին պանկերինը, քսաներորդ դարի 90-ականներին ՝ռեփերինը, մեթալ երաժշտության տարբեր ոճերը, ինչպիսիք են Black Metal- ը, Death Metal- ը, հեյվի մեթալը և մեկ կամ երկու այլ ենթահոսքեր :Այս տեսակի երաժշտության առանձնահատկություններից են՝որոշ գործիքների ձայնի քայքայումը և գունային ցնցումները,նաև սրի, կրակի և մթության օգտագործումը։ Կարելի է տեսնել ցուցական մի շարք  հանցագործություններ, ինչպիսիք են կատվի ձեռքը և ոտքը պոկելը (դիսայդ խմբի  երգիչը) , կենդանի չղջիկի գլուխը կծելը և այն պոկելը («Black Sabbath» խմբի երգիչը), բեմում երաժշտական գործիքներն ու սարքավորումները կոտրելը և ինքնահրկիզումը (մետալիկա):

Հետազոտողները ամերիկյան օրաթերթերը և լրատվամիջոցները քննարկելիս հետևյալ արդյունքին են հասել ,որ ռոք և մեթալ համերգների լսարանում, անբնական աճ են արձանագրել սպանությունները, բռնաբարությունը ,թմրանյութերի անչափ օգտագործումը և ինքնասպանությունը :Այս ինքնասպանությունների և ինքնավնասման միջինը, օրինակ ՝  PINK FLOYD խմբում , յուրաքանչյուր համերգից հետո հասնում է 15-ից-20 մարդու:Ռոք երաժշտության ընթացքում , ինքնավնասումը սովորական երևույթ  է դարձել:Արևմուտքում հրապարակված տվյալների համաձայն,ռոք երաժշտություն լսող յուրաքանչյուր յոթ երիտասարդներից մեկը, ինքնասպան է եղել:

 

Այսօր արևմուտքում ,սատանայապաշտությունը գրավիչ է մի խումբ երիտասարդների համար:Այս գրավչությունը ոչ թե այն պատճառով է, որ այն ինքնին ցանկալի է, այլ այն պատճառով, որ այն «այլընտրանքային դեր» ունի երիտասարդության և դեռահասների հոգեբանական բացերը լրացնելու գործում:Արդյունաբերական երկրներում սոցիալական բարդությունների  բարձրացումը, տեխնոլոգիական աճը և ֆիզիկական ու սեռական արագ փոփոխությունները, երիտասարդների շրջանում անհանգստության և վախի զգացողություն են առաջացրել:Նման  երիտասարդի համար կենսական նշանակություն ունի վախի և կասկածի պատճառած անհանգստությանը  տիրապետելը:Նրանց  համար անհրաժեշտ է ստեղծել իրենց անհատականության  անվտանգ և հզոր զգացողությունը և պատկերը, նույնիսկ եթե դա իրական չէ:Սատանայապաշտությունը  փորձում է չարաշահելով  այդ անհրաժեշտությունը ՝ապացուցել, որ լավապես ընբռնում  է նման թերությունները:Այդ իսկ պատճառով, սատանայական ծեսերի ղեկավարները  անընդհատ անդրադառնում  են երիտասարդության սոցիալական խնդիրներին  , անհաջողություններին  և նրանց զրկանքներին , և այս ցավը կրկնում են տարբեր լեզուներով:

Սատանայապաշտական  աղանդների ամենամեծ հավակնությունը հետևյալն   է, որ նրանք իրենց ներկայացնում են գործնական լուծման տեսքով, և դա «ուժ խոստանալու » պատրանքն է:Սատանայապաշտությունը  իր հետևորդներին հրավիրում է հավատալ սատանա անունով ուժի,այն ներկայացնելով որպես անավարտ ուժի տեր,և իր հետևորդներին հզոր լինելու խոստում տալիս: Մինչդեռ, ըստ Ղուրանի, սատանայի ուժը շատ չնչին  է և միայն կեղծ ու սին  գայթակղություններ և գաղափարներ ստեղծելու չափով է, որը  արդյունավետ է միայն այն ժամանակ ,երբ մարդը ընդունի այն:Սատանան միայն խոսում է, խոստանում է, և իր ձայնով մարդու մեջ  փորձում է տիրակալ դարձնել իր գայթակղությունները:Եվ սա այն դեպքում, երբ Աստված Ասրա սուրահի   64-րդ և 65-րդ այաների  մի հատվածում ասում է.«Սատանան մարդկանց միայն սուտ խոստումներ է տալիս: :(Ով դու սատանա) Դու իմ (հավատարիմ) ծառաների վրա որևէ իշխանություն չես ունենա: Արարչիդ պաշտպանությունը բավական է»: