Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (16)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին պատմաբան Ջոն Բոյեր Նոսի տեսակետներին:Ընկերակցեք մեզ։
20-րդ դարում եվրոպացի արևելագետներն իսլամական երկրներ այցելելով, ծանոթացան մուսուլմանների մշակույթին, քաղաքակրթությանն ու համոզմունքներին: Նրանք ծանոթացան այդ մշակույթին ու այն գրավեց նրանց: Հենց այդ պատճառով էլ իսլամն այդ ժամանակ ներկայացվեց որպես կրոն, որում կան բարոյական բարձր արժեքներ:
Գերմանացի գրող և բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն, խորապես ազդվեց իսլամի ուսմունքներից: Նա իսլամ կրոնը ներկայացրեց որպես կրոն, որի հետևորդներն ուղղակի կապի մեջ են Աստծու հետ և նրան հասնելու համար չունեն միջնորդի կարիք:
1950-ականներից հետո, եվրոպացի իսլամագետներն ու արևելագետներն սկսեցին ուսումնասիրել իսլամական աղբյուրները: Ղուրանն իրենց մայրենի լեզուներով թարգմանելուց հետո, նրանք համոզվեցին, որ հակառակ առկա տեսակետների, Մուհամմադը եղել է ազնիվ ու վեհանձն մարդ: Իսլամի նորովի ներկայացումը պատճառ դարձավ, որ մտավորականները վերանայեն նոր իսլամական արժեքների ու հավատալիքների վերաբերյալ իրենց տեսակետերը:
Հենց այդ պատճառով, որոշ գիտնականներ ու արևելագետներ, սկսեցին նոր ու ավելի իրական նյութեր հրապարակել իսլամի մարգարեի մասին: Նրանք փորձեին իրենց հնարավորության սահմաններում ճիշտ ներկայացնել մարգարեի կերպարը:Նրանց թվում էր քրիստոնյա պատմաբան Ջոն Բոյեր Նոսը:
Նա հրապարակեց «Կրոնների համապարփակ պատմությունը» գիրքը: Մասնագետների կարծիքով, այս գիրքը շատ կարևոր է կրոնների պատմությունը ներկայացնելու և հստակ պատասխաններ տալու հարցում: Գիրքը բաղկացած է 4 մասից: Հեղինակը պատմական փաստերի հիման վրա ներկայացնում է կրոնը՝ դրա ի հայտ գալու ժամանակից մինչև նոր ժամանակներ: Գրքի վերջում ներկայացվում են ավելի նոր կրոնները: Այս մասում խոսվում է հրեականության, քրիստոնեության և իսլամի մասին և նշվում է, թե պատմական ինչ պայմաններում են ի հայտ եկել դրանք:

Հեղինակը գրքի վերջին բաժնի նախաբանում ասում է. «Այն կրոնը, որ ներկայացրեց Մուհամմադը, սկզբում շատ արագ տարածվեց և հաճախ դա զուգակցվում էր ջիհադով և ազդում էր արևելյան ու արևմտյան ժողովուրդների վրա: Իսլամի հայտնվելու ժամանակ, ոմանք կարծում էին, որ դա մի բոցավառվող կրակ է, որի բոցերը շատ արագ տարածվում են ամենուր»: Հեղինակն իսլամի առանձնահատկություններից է համարում դրա օրենքների պարզությունը և կայունությունը: Նա ասում է, որ իսլամի ուսմունքը շատ պարզ է և կարիք չկա հազարավոր գրքեր ու փիլիսոփայական փաստաթղթեր մաշել՝ դրանք ներկայացնելու համար: Նա ասում է. «Այս կրոնն ունի Գիրք, որը որևէ փոփոխություն չի կրել կամ խեղաթյուրվել պատմության ընթացքում: Այն ինչ ասում է այս կրոնը, բացարձակ ճշմարտություն է, որին հավատում են բոլոր մուսուլմանները: Իսկ այն ինչ չի համապատասխանում մարգարեի ուսմունքներին, մուսուլմանների համար որևէ արժեք չի ներկայացնում: Ղուրանը նաև լրացնում է այլ կրոններին, շտկելով դրանցում եղած թերությունները»: Ջոն Նոսը շատ է կարևորում Մուհամմադ մարգարեի կերպարը: Նոր կրոնների մասին գրքի բաժինը նա սկսում է այն ժամանակվանից, երբ մարգարեն որբանում է: Նա նշում է, որ մարգարեի կյանքում երկու հոգի շատ կարևոր դերակտարություն են ունեցել: Նրանք եղել են մարգարեի պապը՝ Աբդուլ Մոթալեբը ու հորեղբայրը՝ Աբու Թալեբը: Նրանք մարգարեին փոխանցել են մարդկային արժեքներ, որոնցով նա առաջնորդվել է հետագայում: Այնուհետև հեղինակը ներկայացնում է Մուհամմադի կյանքի հետագա ընթացքը, նշելով, որ երբ իսլամի մարգարեն մեծացավ, սկսեց մտածել իրեն շրջապատող հասարակության վարք ու բարքի մասին, քննադատելով նրանց: Նա նկատում էր, թե ինչպես են Ղոռեյշի մեծամեծները որոշ անհիմն հարցերի պատճառով, շարունակ կռվում ուրիշների հետ: Նա դեմ էր կռապաշտությանն ու սնոտիապաշտությանը: Նրան դուր չէին գալիս նաև հարբեցողությունը, թղթախաղը և ցոփ կյանքը, որոնք այդ ժամանակ տարածված էին: Բացի այդ, նա ատում էր որոշ սովորույթներ, որոնցից էր աղջիկներին կենդանի թաղելը: Մուհամմադն այս խոհերով պտտեց ամբողջ Մեքքայում, մինչև որ 40 տարի անց բարոյապես, հոգեպես մեծ վերելք ապրեց:
Ջոն Նոսը, հրաժարվելով մարգարեի մասին որոշ արևելագետների սխալ մենաբանություններից, նրբորեն ներկայացնում է ընթացքը, թե ինչպես սկզբում Գաբրիելը հայտնվեց մարգարեին և մարգարեի ապրումներն ու նրա մարգարե ընտրվելը: Նա գրում է. «Բնականաբար, նրա սիրտը չէր ժխտելու այն ամենն ինչ տեսել էր: Սակայն նա վախենում էր չդիմանալ այդ ամենին: Մի ժամանակ, երբ մարգարեն ապրում էր հուահատության մեջ, մի օր նա հավաքեց իր ամբողջ ուժը և հրաշքով դարձավ Ալլահի մարգարեն: Միակ Աստծու մարգարեն, որին հրեաներն ու քրսիտոնյաներն ուրիշ անունով էին կոչում: Այնուհետև, Աստծու հետ հաղորդակցվելու արդյունքում, արաբ աշխարհն ունեցավ Երկնային գիրք: Գիրք, որը թարմ էր, ճշմարիտ և տարբեր նախորդ Գրքերից»:

Քրիստոնյա պատմաբանը ներկայացնում է նաև մարգարեի գաղթը Մեդինա և իսլամական պետության ստեղծումը, նշելով, որ մարգարեի առաքելությունը պատճառ դարձավ, որ տարբեր ցեղերում լուրջ փոփոխություններ առաջանան մտածելակերպի ու ապրելակերպի մեջ: Նա Մեքքան գրավեց առանց մի կաթիլ արյուն թափելու և հայտարարեց համաներում: Նոսը գրում է. «Այդ ժամանակ պարզվեց, որ Մուհամմադը կարողացել է ղեկավարել Արաբիայի քաղաքականությունը և կրոնը: Հեջազի ընդդիմադիրները նույնպես ենթարկվեցին նրան: Մուհամմադը նաև ներկայացուցիչներ ուղարկեց հեռավոր երկրներ, որպեսզի դրանք էլ ընդունեն իսլամը»:
Ի վերջո պետք է ասել, որ Մուհամմադն աշխարհի ժողովուրդներին նվիրեց գեղեցկություն, հավատք, եղբայրություն ու սեր, դառնալով օրինակ, միլիոնավոր մարդկանց ապրելու համար: