ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119396-ԱՄՆ_ի_դոլարի_հեգեմոնիան_(8)
Թանկագին բարեկաներ, ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը։Այս հաղորդման ընթացքում կխոսենք ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիայի դեմ պայքարեու որոշ երկրների քայլերի մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 15, 2020 07:26 Asia/Tehran

Թանկագին բարեկաներ, ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը։Այս հաղորդման ընթացքում կխոսենք ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիայի դեմ պայքարեու որոշ երկրների քայլերի մասին։

2018թ․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարեց, որ աշխարհի տարբեր երկրներում արժութային պաշարների հաշվով դոլարի բաժինը նվազել է և երկրները սկսել են առևտրային գործարքներում ավելի շատ կիրառել եվրո, յուան կամ ֆունտ ստեռլինգ:

Աշխարհի տնտեսական զարգացման կանխատեսումները և կենտրոնական բանկերի կողմից հովանավորչական փաթեթների սրսկումը խոցելի ոլորտներ, պատճառ է դարձել, որ ոչ դոլարային առևտրաշրջանառությանն ավելի մեծ ուշադրություն դարձվի:

Որոշ փորձագետներ գտնում են, որ դոլարի արժեքի կրճատումը որոշ չափով բխում է  արտահանման ծավալները բարձրացնելու ԱՄՆ-ի նախագահ,  Դոնալդ Թրամփի ցանկությունից: Սակայն միջազգային տնտեսական իրադարձությունները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ դոլարի դերի նվազումը այն ջանքերի արդյունք է, որ որոշ  գերտերություններ գործադրում են՝ այլ արժույթների դերն ուժեղացնելու  նպատակով:

Հենց այդ պատճառով էլ կարելի է ասել, որ դոլարը որպես համաշխարհային արժութային պաշար, կորցնում է իր դիրքերը: 

 

Արժույթի միջազգային հիմնադրամ

Ռուսաստանն ու Չինաստանը, որ խիստ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը, դեմ են նաև դոարը որպես ճնշման լծակ կիրառելու ԱՄՆ-ի ջանքերին: Ռուսաստանն ու Չինաստանն այն երկրներից են, որ ենթարկվում են ԱՄՆ-ի տարատեսակ պատժամիջոցներին: Վերջերս ԱՄՆ-ն պատժամիջոց սահմանեց նաև Վենեսուելայում գործող ռուսական ընկերության մասնաճյուղը: Ուստի Ռուսաստանն ու Չինաստանը, երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության արդյունքում, փորձում են վերջ տալ դոլարի հեգեմոնիային տնտեսության մեջ և ավելի շատ ապահովել առևտրի անվտանգությունը: Իհարկե վերջին շրջանում այդ ջանքերին միացել է նաև Իրանը:

Յուանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ  տեղը, որպես հեղինակավոր արժույթ

 

Այս ուղղությամբ Չինաստանի քայլերը Վաշինգտոնին դուր չեն գալիս: ԱՄՆ-ը մշտապես փորձում է սրել Չինաստանի հետ լարվածությունը: Վաշինգտոն-Պեկին լարվածությունը հատկապես վերջին շրջանում, պատճառ դարձավ, որ Չինաստանը, որպես երկիր, որը  գնել էր    ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի պարտատոմսերի ամենամեծ քանակը, իր դրամական միավորի արժեքը պահպանելու նաև դոլարի մոնոպոլիան կոտրելու համար, վաճառել է այդ պարտատոմսերի մեծ մասը:  

ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական պատերազմի հետևանքով, որոշ ներդրողներ հրաժարվել են դոլարից ու դիմել ավելի ապահով արժույթների: Չինաստանից բացի, Թուրքիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Հնդկաստանը, փորձում են իրենց տնտեսություններում կրճատել դոլարի բաժինը: Դրանից բացի, Չինաստանի, Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ դոլարի բաժինն աշխարհի կենտրոնական բանկերի արժութային պաշարներում նվազի:

Չինաստանի ու Ռուսաստանի քայլերը կարող են նվազեցնել դոլարի նկատմամբ ներդրողների վստահությունը: Յուրաքանչյուր բացասական գործողություն ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի պարտատոմսերի պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության խախտման  ուղղությամբ, կարող է  նվազեցնել պարտատոմսերի գները: Հենց այդ պատճառով, ԱՄՆ-ի կառավարության համար նոր պարտքեր կառաջանան: Մյուս կողմից, այս պարտատոմսերի շահույթն ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի և հիփոթեքային վարկերից մինչև բիզնես վարկերի շահույթ, կախված է դրանից: Իսկ այս պարտատոմսերի գների աճը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ի տնտեսական աճը խաթարվի:

Համաշխարհային առևտուրն իրականանում է  այլ արժույթներով

 

Որոշ երկրներ սակայն դոլարը փոխարինում են ոսկով: Որպես օրինակ, 2019թ մայիսին, Ֆիլիպինների կենտրոնական բանկը հայտարարել է, որ նոր օրենքի համաձայն, ոսկի որոնող փոքր ընկերությունները ոսկու իրենց հայտնաբերած քանակը բանկին վաճառելու դեպքում,  ազատվելու են հարկերից: Այս քայլն ուղղված է երկրի ոսկու պաշարների ծավալի բարձրացմանը: Սերբիայի կենտրոնական  բանկը հայտարարել էր, որ մինչև 2020թ իր ոսկու պաշարները հասցնելու է 50 տոննայի: Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնման գործընթացը վկայում է, որ միջազգային դրամական համակարգը փորձում է հրաժարվել ԱՄՆ-ի դոլարային հեգեմոնիայից, ինչի  արդյունքում պետք է աշխարհում հաստատվի բազմաարժութային համակարգ:  

Քանի որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև միջազգային մեծ թվով կազմակերպություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, Swift-ը և FATF -ը դոլարը որպես լծակ են օգտագործում, այդ պատճառով Ռուսաստանը դոլարը համարում է վտանգավոր արժույթ և հենց այդ պատճառով, ընդունել է օրենք, որի համաձայն, նավթի առևտուրը կարելի է կատարել ազգային արժույթով: Ռուսները նաև ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի ոլորտում ներդրումներն են կրճատել և 2018թ ապրիլ ամսվա 47 միլիարդ դոլարը 2019թ հունիսին հասցրել են 34 միլիարդ դոլարի: Ռուսաստանը նաև փորձ է անում մեծացնել իր ոսկու պաշարները: Այդ պաշարներն աննախադեպ կերպով աճել են անցած 20 տարիների համեմատ: ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ոսկին երկրի ֆիանսական պաշարներին թույլ է  տալիս ավելի բազմաբնույթ լինել: Ռուսաստանը 2018թ գնել է ամենամեծ քանակությամբ ոսկին աշխարհում՝ 106 տոննա: Այդպիսով, Ռուսաստանը դարձել է աշխարհում ոսկու պաշար ունեցող չորրորդ երկիրը:

Իսկ ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտի ղեկավար Ստիվ Մենուչինը սպառնացել է Չիանստանին, նշելով, որ եթե այդ երկիրը պատժամիջոցներ չսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ, Վաշինգտոնը Պեկինին կզրկի դոլարային միջազգային վճարումներ  իրականացնելու հնարավորությունից: Հատկանշական է, որ Չինաստանն ԱՄՆ-ից բացի ունի նաև այլ գործընկերներ, ինչպես՝ Ճապոնիան, հարավային Կորեան, ՌԴ-ն և Գերմանիան, որոնք նպատակ չունեն սահմանափակել  Պեկինի հետ իրենց առրևտրային հարաբերությունները: Ներկա դրությամբ չինական յուանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ  տեղը որպես հեղինակավոր արժույթ, դոլարից, եվրոյից ու ֆունտ ստեռլինգից հետո:

Որոշ երկրներ փորձում են ավելացնել ոսկու պաշարները ԱՄՆ դոլարի հեգեմոնիային դիմակայելու համար

 

Mises ինստիտուտի փորձագետ Ռայան Մըքմաքենի ասելով. «Չինաստանն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի ենթարկվելու համար շատ մեծ է: Իսկ այս քայլերը կարող են պատճառ դառնալ, որ դոլարը շատ արագ դուրս մղվի շուկայից: Սակայն համաշխարհային ջանքերը կենտրանացած են այդ ուղղությամբ»:

Euro Pacific Capital ընկերությնան  գործադիր տնօրեն Փիթեր Շիֆը Չինաստանի ու Ռուսաստանի կողմից ոսկու գնումների կապակցությամբ ասում է . «Այս երկրների համար ապագան պարզ է և նրանք իրենց պատրաստում են այն ժամանակի համար, երբ դոլարն այլևս չի լինելու համաշխարհային արժութային պաշար»: Ռուսաստանն ու Չինաստանը վերջերս սկսել են ոսկի պաշարել, որպեսզի հնարավորինս հեռու մնան ԱՄՆ-ի դոլարից: 2019թ այս երկրները իրականացրել են ոսկու ամենամեծ գնումները:

Այսպիսով, կարելի է ասել, որ փորձ է արվում ոսկին փոխարինել դոլարով, այդպիսով կրճատելով ԱՄՆ-ի դոլարային հեգեմոնիան  և քայլ անելով ազգային պաշարների պահպանման ուղղությամբ : Իսկ այդ նպատակով, երկրները երկկողմ կամ բազմակողմ առևտրային պայմանագրեր են կնքում իրենց ազգային արժույթով: Այս ուղղությամբ, արդյունավետ քայլեր են արել Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ: