Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (153)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
Միացյալ Նահանգների մի խումբ հետազոտողներ առաջին անգամ մի մարդու դրել են կասեցված անիմացիայի վիճակում, որպեսզի կարողանան փրկել նրա կյանքը: Այս մեթոդը հարմար է մարմնական վնասվածք ստացածներին բուժելու համար, որոնց ողջ մնալու շանսը 5% -ից քիչ է: Սա Միացյալ Նահանգներում անցկացված փորձի մի մասն է, որը նպատակ ունի փրկել մարմնական ծանր վնասվածքներ ստացած մարդկանց, որոնց կյանքը խիստ վտանգված է: Մերիլենդի բժշկական համալսարանի հետազոտողները առնվազն մեկ մարդու դրել են կասեցված անիմացիայի վիճակում: Իհարկե, նրանք չեն պարզել, թե այդ մեթոդով քանի մարդու կյանք է փրկվել։
EPR կամ «Արտակարգ իրավիճակների վերակենդանացում» կոչվող այս մեթոդը, օգտագործվել է Բալթիմորի Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնում մարմնական ծանր վնասվածքներ ստացած հիավանդների, ինչպիսիք են հրազենային վնասվածքներ կամ դանակահարված մարդկանց բուժելու համար: Սովորաբար, նման վնասվածքներ ստացած մարդկանց սիրտը դադարում է բաբխել և մարմնի արյան 50 տոկոսը կորչում է: Միայն մի քանի րոպեում հնարավոր եղավ իրականացնել գործողությունը, իսկ այդ մարդկանց վերապրելու հավանականությունը սովորաբար 5% -ից քիչ է: EPR մեթոդը ներառում է մարդու մարմինը զրոյից ցածր 10-ից 15 աստիճանի սառեցումը: Այս իրավիճակում հիվանդի ուղեղի գործունեությունը ամբողջովին կանգ է առնում : Հաջորդ քայլը հիվանդին առանձնացնելն է սառեցման համակարգից, և մարմինը (որը համարվում է մահացած) ուղարկել վիրահատության սենյակ: Բուժանձնակազմը 2 ժամ ժամանակ ունի վնասվածքները բուժելու համար, քանի որ դրանից հետո մարմինը սկսում է տաքանալ և սիրտը բաբախել: Հետազոտողները հուսով են մինչև 2020 թվականը հրապարակել ուսումնասիրության ամբողջական արդյունքները:
Մարդու մարմնի միջին ջերմաստիճանը մոտ 37 աստիճան է: Նման ջերմաստիճանում մարդու մարմինն անընդհատ թթվածինի կարիք ունի էներգիա արտադրելու համար: Երբ սիրտը դադարում է բաբախելուց, այլևս թթվածին չի հասնում բջիջներին: Առանց թթվածնի, մարդու ուղեղը ընդամենը 5 րոպե կարող է կենդանի մնալ, որից հետո ուղեղը անդառնալի վնաս է կրում:
Բայց մարմնի ջերմաստիճանի իջեցումը դանդաղեցնում են բջիջների քիմիական ռեակցիաները, ուստի նրանց հարկ կլինի ավելի քիչ թթվածին: Հետազոտողները որոշել էին 10 մարդկանց, որոնց վրա կատարվել է EPR մեթոդի փորձը համեմատել 10 այլ դիմողների հետ, որոնց վրա հնարավոր էր անցկացնել այդ փորձը,սակայն համապատասխան բժշկական կազմը այդ ժամանակ ներկա չի եղել հիվանդանոցում:
Նշենք,որ ԱՄՆ-ի պարենի և դեղերի կազմակերպությունը հաստատել է փորձը:
Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարել ևս մեկ մասնիկի՝ X17-ի՝ «Ֆիզիկայի հինգերորդ ուժի» հայտնաբերման մասին։
Ֆիզիկան ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները, փորձում է բացատրել դրանց տարբեր դրսևորումները։ Ֆիզիկայի առաջնային խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է,ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։ Այլ կերպ ասած, ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան, և նրա շարժումը, տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։
Ֆիզիկան ընդհանուր առմամբ, կենտրոնացած է տիեզերքի և և նրա չորս ուժերի վրա, որոնք վերահսկում են արևի ջերմության արտադրությունը, մինչև նոութբուքի աշխատանքը: Այս ուժերը ներառում են ձգողական, էլեկտրամագնիսային, թույլ միջուկային և ուժեղ միջուկային ուժերը: Բայց այժմ նոր հետազոտությունները ցույց են տալիս ֆիզիկայի նոր ուժը:
Հունգարացի գիտնականները կարողացել են որոշել բոզոնի առկայությունը հելիումի ատոմների ձևավորմանը և քայքայմանը հետևելու շնորհիվ: Փորձի ընթացքում մասնիկները ճեղքվել են անսովոր անկյան տակ՝ 115 աստիճանում, որ չի կարելի բացատրել ֆիզիկայի հայտնի օրենքներով: Նրանց հաջողվել է արձանագրել նոր մասնիկը, որին տվել են X17 անվանումը, քանի որ դրա զանգվածը մոտավորապես 17 մեգաէլեկտրոնային վոլտ է ։ Հետազոտողների կարծիքով X17- ը, հավանաբար, մասնիկ է, որը կապում է ներկայիս աշխարհը մութ նյութի հետ: Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Ջոնաթան Ֆենգը կարծում է, որ այս հետազոտությունը կփոխի ֆիզիկայի կանոնները: Եթե այս արդյունքները կարող են կրկնվել, ապա այս հետազոտությունն, անշուշտ, շահելու է Նոբելյան մրցանակ:
Տարբեր փորձերից և ուսումնասիրություններից հետո, հետազոտողները հայտարարել են, որ Եթովպիայի Դալլոլի շրջանում ոչ մի տեսակ կյանք չկա:
Երկիր մոլորակի զարմանալի վայրերում ներառյալ չոր անապատներում, սառեցված շրջաններում, շատ տաք վայրերում և նույնիսկ օվկիանոսի հատակի հրաբխային թունավոր խառնարանում կա կյանք: Բայց գիտնականները Եթովպիայում հայտնաբերել են մի վայր, որտեղ ընդհանրապես կյանք գոյություն չունի: Հետազոտողները երկրի այս մասում կատարել են մի քանի փորձեր և կյանքի, նույնիսկ միկրօրգանիզմների հետք չեն գտել այնտեղ: Դալլոլը երկրի զարմանալի վայրերից է համարվում: Այստեղ շատ շոգ է: Ջրի բաղադրության մեջ առկա է շատ թթու, ինչպես նաև մագնեզիումի հարուստ քանակությամբ աղի լուծույթ։ Դալլոլի լիճերը ձգվում են մինչև հրաբուխների խառնարանը, որը լի է աղով, թունավոր գազերով և տաք ջրով: Նույնիսկ ձմռան օրերին օդի ջերմաստիճանը 113 Ֆարենհեյթից ավելի բարձր է: Տարածքում աղի և թթվի փոսերի PH- ը բացասական է: Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի հետազոտողն ասում է․- Կատարված հետազոտությունների համաձայն մենք հայտնաբերեցինք, որ տարածքի աղի, թթվային և տաք փոսերում կամ մագնեզիումով լի լճերի մեջ մանրէաբանական կյանք գոյություն չունի: Սակայն լճերից դուրս վայրերում իրավիճակը տարբեր է: Հիդրոթերմալի շրջանի անապատում և աղի հովիտներում կա հալոֆիլային բակտերիաների բազմազանություն: Բայց այդ միկրոօրգանիզմներն հիպերթթվային և հիպերաղային և Դալլոլի սև և դեղին լճերում գոյություն չունեն: Այս լճերում կա մագնեզիում: Եվ այս բոլորը ցույց են տալիս ,որ մանրէների տարածման պատճառը քամին ու մարդիկ են: Գիտնականները բազմաթիվ գենետիկ հետազոտություններ են կատարել շրջանում և ուսումնասիրել են միկրոօրգանիզմները: Հայտնաբերված արդյունքները հրապարակվել են Nature Ecology & Evolution ամսագրում:
Գիտնականները հայտնաբերել են սև խոռոչ, որը 70 անգամ ավելի մեծ է Արեգակից: Փորձագետների կարծիքով ՝ Ծիր Կաթին գալակտիկայում այդպիսի սև խոռոչի առկայությունը անհնար է թվում: Դրա վիթխարի չափերը մարտահրավեր են նետել , աստղերի ձևավորման ներկայիս մոդելներին: Սև խոռոչը կոչվում է LB-1, և երկրագնդից 15,000 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում ։ LB-1-ի զանգվածը արևի զանգվածին գերազանցում է մոտ 70 անգամ, և գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես է դա հնարավոր։ Գիտնականները կարծում են, որ LB-1- ը սև խոռոչի մի նոր տեսակ է, որն ստեղծվել է մեկ այլ մեխանիզմով:
Չինաստանի ազգային աստղադիտարանի պրոֆեսորն ասել է, Ծիր Կաթին գալակտիկայում շուրջ 100 միլիոն աստղային սև խոռոչներ կան, բայց LB-1 սև խոռոչը կրկնակի մեծ է, քան գիտնականներն են ենթադրում: Ներկայիս մոդելների համաձայն՝ գալակտիկայում այդպիսի հսկայական ծավալով սև խոռոչի գոյությունը անհնար է թվում: