Ծոմապահությունը տարբեր կրոններում(4․Ծոմապահությունը տարբեր դավանանքներում ու աղանդներում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120168-Ծոմապահությունը_տարբեր_կրոններում(4_Ծոմապահությունը_տարբեր_դավանանքներում_ու_աղանդներում)
Բարև Ձեզ հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք «Ծոմապահությունը տարբեր կրոններում »  հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 05, 2020 11:32 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք «Ծոմապահությունը տարբեր կրոններում »  հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։

Մարդկության   պատմության ընթացքում բազմաթիվ  ումմաներ  և կրոնների հետևորդներ «ծոմապահությունը»  իրականացրել են տարբեր ձևերով և այն  ի սկզբանե եղել է իրենց նախորդող կրոնական հասարակությունների(ումմաների)  մեջ։ Ուսումնասիրելով սկզբնական   կրոնները ՝ մենք տեսնում ենք, որ ծոմապահությունը սրբություն է եղել նույնիսկ նախնական ցեղախմբերի ու բնիկների  շրջանում: Սուրբ Ղուրանի Բաղարա սուրայի 183-րդ այայում ասված է.« Ով դուք հավատացյալներ, հենց այնպես որ ծոմապահությունը պարտադիր ենք դարձրել Ձեզ նախորդող ժողովրդին ,դա պարտադիր է նաև Ձեզ համար»: Ծոմապահությունը ընդհանուր առմամբ նշանակում է խուսափել ուտելուց ու խմելուց և մարմինը տանջանքների ենթարկել , որպեսզի հոգին բարոյական վեհության հասնի»:

Ծոմապահությունը ,ոչ միայն ընդունված  է սուրբ գիրք ունեցող Երկնային կրոններ՝Իսլամի, քրիստոնեության և հրեականության կողմից, այլ ուրիշ դավանանքներ ու աղանդներ, իրենց հետեւորդներին կոչ են արել ծոմ պահել:Սաբեիները, հինդուները ,բուդիստները և այլ կրոններ ինչ որ ձևով  որոշ օրեր հրաժարվում են ուտելուց և խմելուց:Սաբեիները պաղեստինցի առաջին տարագրյալներից  են ,որոնք Քրիստոսի ծնունդից երկու հազար տարի առաջ ,հրեաների հետ բախվելու պատճառով Պաղեստինից և Հորդանան գետի ափերից գաղթեցին դեպի Սիրիայի հյուսիս (Հարան)և Միջագետք(Իրաք),իսկ մի խումբը գաղթեց Իրանի հարավ արևմտյան տարածքներ: Նրանք իրենց համարում են Հովհաննես Մկրտչի հետևորդները: Սուրբ Ղուրանում երեք անգամ անդրադարձ  է եղել «Սաբեին» կամ «Սաբեուն»-ին և նրանք համարվել են սուրբ գրքի հետեւորդներ: Այս կրոնի հետևորդների թիվը շատ քիչ է և նրանք թաքցնում են իրենց կրոնական ծեսերն ու  գաղտնիքները: Նրանք ունեն գիրք ,որը վերագրում են Ադամին: Գրքի անունը «Սաեբիներ»կամ «մանդայիներ» «Քանզա Ռաբան»կամ« Երկնային գանձ»է ,որը գրվել է   մանդայերեն: 

Սաբեիները հավատացյալ ժողովուրդ են ,որոնք միայն պաշտում են Աստծուն և հավատում են սուրբ հոգուն ու հետմահու կյանքին: Նաև համոզված են ,որ բարերաները հետ մահու գնալու են լույսի աշխարհը(Ալմա Դենհորա)իսկ մեղավորները՝խավարի աշխարհ(Ալմա Դեհշուխա),որտեղ պատժվելու են ըստ իրենց մեղքերի: Նրանք ունեն լեզու,գիր , աղոթում են և ունեն իրենց հատուկ ծոմապահությունը :Սաբեինները օրական հինգ անգամ աղոթում են ,սակայն ծունր չեն դնում ու չեն խոնարհվում: Նրանց կրոնի մեջ հոսող ջուրը հատուկ սրբություն ունի և իրենց կրոնական շատ արարողություններում ,օգտվում են հոսող ջուրը և մկրտվում դրա մեջ: Այդ իսկ պատճառով Սաբեինները հաճախ բնակվում են հորդառատ գետերի մոտակայքում:

Նրանք տարվա հատուկ օրերին, որոնք կոչում են «հրաժարեցնող» հրաժարվում են մսից , ձուկից ,հավկիթից և այսպիսով ծոմ պահում:

Սաբեին կրոնի մեջ ,ծոմապահության ժամանակ նրանք ոչ միայն հրաժարվում են ջրից ու սնունդից ,այլ իրական ծոմապահությունը համարում են մարմնի անդամների ծոմապահությունը ,որի մասին մանդայիների սուրբ գիրք՝«Քանզա Ռաբ»-ում կամ Ադամի գրքում ասվել է.«Ով դուք հավատացյալներ, Ձեզ ասել եմ ,որ մեծ ծոմը միայն ուտելուց ու խմելուց հրաժարվելը չէ, այլ ձեր աչքերը հեռու պահեք սատանայական ու չար նայվածքներից ,ձեր ականջները հեռու պահեք այն խոսքերից, որ մարդիկ իրենց բնակարաններում են խոսում և ձեր լեզուն հեռու պահեք  սուտ ու անվայել խոսքերից և...»:

Ծոմապահությունը կրոնական դավանանքներում ու հասարակություններում  տարատեսակ են  ու ընդարձակ:Արևելյան Ասիայում տարածված կրոններ ներառյալ բուդիզմը, հինդուիզմը և Ջեյնիզմը  կարևոր են համարում ծոմապահությունը և ֆիզիկական չարչարանքները՝իրենց հետևորդների ֆիզիկական ու հոգևոր դաստիարակության  համար:Ջեյնիզմի և հինդուիզմի հետևորդները հոգեկան պատրաստվածության հասնելու նպատակով որոշ տոներին և արարողություններին ծոմ են պահում: Նրանք սովորաբար  ծոմ են պահում յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին և տոնակատարություններին, ինչպիսիք են ՝ SHIVRATRI-ն, DURGA PUJA-ն, SARASWATI PUJA-ն :Հնդկաստանի հյուսիսում գտնվող կանայք նույնպես ծոմ են պահում  KARVA CHAUTH-ի օրը:

Այս կրոններում ծոմապահության տեսակը կախված է անհատից:Ծոմապահության ընթացքում կարելի է շուրջօրյա հրաժարվել ամեն կարգի ուտելիքից և խմելիքից, հինդուները և բուդիստները ծոմապահության ժամանակ հրաժարվում են պինդ ուտեստից ,սակայն կարող են խմել ջուր կամ կաթ: Հնդկաստանի հյուսիսի որոշ տարածքներում  բնակիչները ծոմ են պահում յուրաքանչյուր հինգշաբթի օրը և ծոմը կոտրելուց առաջ ընթերցելով հնդկական որոշ պատմություններ ու էպոսներ ,բացում են ծոմը և իրենց սեղանը զարդարում դեղնագույն ուտելիքներով :

Հինդուներն  ունեն «խիստ ծոմապահություն»,որի նպատակն ՝է բարձրացնել կենտրոնացումը մեդիտացիայի , կամ երկրպագության և հոգու մաքրության ժամանակ:Այս ծոմապահությունը  սկսվում  է նախորդ օրվա երեկոյից մինչև արևածագից 48 րոպե անց, և ծոմապահության  ժամանակ նրանք պետք է խուսափեն ջրից ու սննդից, այս ծոմի ժամանակ   կարելի է սահմանափակվել օրական  մեկ կամ երկու պահ սնունդից կամ որոշ ուտեստներ ընդունելուց:

Հետաքրքիր է իմանալ ,որ հնդկական ծեսերից մեկում  կանայք իրենց ամուսինների բարեկեցության և երկարակեցության համար Navratri շրջանում 9 օր ծոմ են պահում:

Ջեյնիզմը (այսինքն հաղթանակ), հինդուիզմի  ուսմունքներն ընդունելուց բացի, նոր խնդիրներ է առաջադրում  և կարևորում  է խիստ բարոյական կանոններին հետևելը:Ըստ ջեյնիզմի , փրկությունը հիմնված է երկու սկզբունքների վրա, մեկը ՝ չարչարանքը, իսկ մյուսը՝ կենդանիներին, բույսերին և անկենդան  առարկաներին նեղացնելուց խուսափելը,այդ իսկ պատճառով այդ կրոնի մեջ արգելված է գյուղատնտեսության մեջ հողը հերկելը: Սակայն, նրանք զարմանալի ծոմապահության ձևեր ունեն ,որոնցից է մահվան ծոմապահությունը կամ «Սանթարան»,ըստ որի անհատը պիտի խուսափի ուտելուց և խմելուց այնքան ժամանակ մինչև իր մահը:

Բայց բուդդիզմը, որի ելակետը SIDDHARTHA GAUTAMA- ի ուսմունքներն են  չափավոր ընթացքն է նկատի առել ֆիզիկական խիստ չարչարանքների ,աշխարհապաշտության կամ հաճույքներով տարվելու փոխարեն:   Բուդիստները ,որոնք մեծամասնաբար կենտրոնացած են արևելյան Ասիայում ,ծոմապահության համար ինչ որ պահեր  ունեն : Բուդայականության մեջ, ծոմապահությունը նշանակում է հրաժարվել չոր ուտեստից, իսկ որոշ հեղուկների օգտագործումը թույլատրելի է: Բուդիստների ծոմապահության նպատակը հոգին մաքրելն է:

Բուդիստ հոգևորականները  ծոմ են պահում միտքը ազատելու և յոգայի նպատակների, իրականացմանը նպաստելու համար։

Շատ բուդդիստ  վանականներ և միանձնուհիներ ,օրական ընդամենը մեկ պահ էին սնունդ ընդունում ,իսկ երեկոյան ոչինչ չեն ուտում: Լամաիստները,որոնք բուդայականության ճյուղերից  են, և հիմնականում Տիբետի ժողովուրդն են ,Նանգնես  կոչվող (շարունակական ծոմապահության )արարողության ժամանակ  չորս օր ծոմ են պահում: Յուրաքանչյուր ամսվա 14-ին, 15-ին, 29-ին և 30-ին նրանք ուտում են միայն ալյուրից պատրաստված ուտեստ և խմում թեյ ,բայց դավանանքի խիստ բարեպաշտները  այս չորս օրվա ընթացքում մինչև մայրամուտ,ոչինչ չեն ուտում:

Նրանք առաջին երկու օրերն անցկացնում են աղոթելով, մեղքերի թողությամբ և ընթերցելով  սուրբ գրություններ,իսկ երրորդ և չորրորդ օրերին նրանք խստորեն հրաժարվում են ուտելիքից ու խմելիքից:Նրանք նույնիսկ իրենց բերանի թուքը կուլ չեն տալիս.Նրանք այդ ծոմը շարունակում են ՝աղոթելով և մեղքերի թողությամբ  մինչև չորրորդ օրվա արևածագը:

Հին չինացիների ՝ հատկապես թաոիզմի դավանանքի  հետևորդները  «սրտի ծոմ» էին պահում ,որի ընթացքում շեշտը մարմնական ծոմապահությունից  ավելին էր:Հին ազգերից շատերը  խմելուց և ուտելուց հրաժարվելը համարվում էին՝ որպես Աստծուն ապաշխարելու միջոց (Յան) և  մեղքերի քավություն :

ԱՄՆ-ի  բնիկ ցեղախմբերը  համոզված  էին, որ ծոմապահությունը արդյունավետ էր մեծ ոգով առաջնորդելու համար, և մեքսիկացի հինավուրց ժողովուրդը  ուտելիքներից հրաժարվելը համարում էր «մեղքերի քավություն»:Մեքսիկայի ժողովրդի մոտ սնունդից հրաժարվելը կարող է լինել մեկ օր կամ մի քանի ամիս: Նրանց բարեպաշտ հոգևորականները ընդհանուր ողբերգության ժամանակ ,ամիսներ դիմում էին ժուժկալության: 

Զրադաշտները ,որոնց սուրբ գիրքը «Ավեստան»է իրենց ուսմունքների համաձայն չեն ընդունում  ուտելուց և խմելուց լիովին հրաժարվելը:Քանի որ նրանք մարմինը համարում են հոգու կաղապարը,ուստի համոզված   են, որ մարմինը չպետք է դառնա ՝տկար, ընկճված կամ անկարող,քանի որ այդ դեպքում հոգին կընկճվի և այդ իսկ պատճառով չեն ընդունում օրվա ընթացքում ուտելուց հրաժարվելը:

Ըստ զրադաշտների,մարդ անհատը միշտ պիտի ծոմ պահի բարոյահոգեկան երեք ոլորտներում՝ լսողական, մտային և զգացումային :Մարդը պիտի զգույշ լինի ,որ այս երեք զգայարանի միջոցով չհեռանա բարությունից եւ իր միտքը ,զգացումը և ականջը միշտ առլեցուն պահի  բարությամբ: Միաժամանակ զրադաշտները մսեղեն ուտելու  մեջ ծայրահեղության չգնալու նպատակով յուրաքանչյուր ամսի երկուսին, տասներկուսին ,տասնչորսին և քսանմեկին հրաժարվում են մսից: Միգուցե դա կարելի լինի ինչ որ ձևով բնութագրել ծոմապահություն:

Ահավասիկ , ուսումնասիրելով մարդկային պատմության մեջ առկա տարբեր կրոններն ու դավանանքները, որոնք գոյություն են ունեցել և շարունակում են գոյություն ունենալ դարերի ընթացքոււմ,յուրաքանչյուրն իր յուրահատուկ ծեսերի միջոցով ծոմ է պահել ,այն համարելով սրբազան արարք: Այս կրոններում ծոմապահությունը տարբեր նպատակներ է ունեցել ,երբեմն Աստծու գոհունակությանը և գթությանը արժանանալու ,և երբեմն խոստովանության ու մեղքերի թողության համար,երբեմն տառապանքներից ու դժվարություններից փրկվելու ,երբեմն բարոյահոգեբանական վերելքի և երբեմն ապստամբ ոգին զսպելու և  հոգևոր ուժը խթանելու նպատակով:

Սիրելի բարեկամներ շնորհակալություն մեզ ուղեկցելու համար:Հաջորդ թողարկման ընթացքում կանդրադառնանք Իսլամի մեջ ծոմապահությանը: :