Առողջապահական հանդես (5.Շաքարային դիաբետ)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները,նաև՝սննդակարգի,մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը : Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է,և խորհուրդ չի տրվում առանց մասնագետ բժշկի դիմելու,ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։
Մենք բոլորս բազմիցս լսել ենք դիաբետ հիվանդության կամ շաքարային դիաբետի մասին, բայց մեզանից շատերը գուցե բավարար չափով տեղյակ չլինեն , թե ինչ է տեղի ունենում հիվանդ մարդու մարմնում:Մի շարք հարցեր ,ինչպիսիք են ինչո՞ւ է արյան շաքարը բարձրանում,արդյոք պատճառը շաքարի,շաքարավազի կամ քաղցր նյութերի մեծ քանակով օգտագործումն է:Հիվանդության մասին բավարար տեղեկության բացակայությունը, աշխարհում դիաբետի տարածման աճը և այս հիվանդության կանխարգելման կարևորությունը ,ստիպեցին մեզ ,որ առողջապահական հանդեսի այս համարում անդրադառնանք այս հիվանդությանը:
Դժբախտաբար, աշխարհում դիաբետով տառապող հիվանդների թիվը հասել է ավելի քան 400 միլիոնի և Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում շաքարախտով տառապողների թիվը մինչև 2040 թվականը կրկնապատկվելով կհասնի ՝ 72միլիոն 100 հազարի: Աշխարհում 14 տարեկանը չլրացրած ավելի քան կես միլիոն երեխաներ և երիտասարդներ տառապում են առաջին տիպի դիաբետով , իսկ 20-79 տարեկան 415 միլիոն չափահաս մարդիկ դիաբետով հիվանդներ են :2015-ին դիաբետը 5 միլիոն մարդու կյանք է խլել, իսկ մինչև 2040 թվականը դիաբետով տառապողների թիվը կհասնի 643 միլիոնի:Դիաբետի տարեկան ծախսը գնահատվում է մոտ 673 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ երկրների առողջապահական բյուջեի 12 տոկոսը ծախսվում է շաքարախտի բուժման և դրա հետևանքների վրա:
Մեր նշած դիաբետով տառապողների թիվը ,ներկայացված է դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի 23-րդ միջազգային համագումարում:Քանի , որ 2-րդ տիպի դիաբետի տարածվելու և աճի հիմնական պատճառը՝ անառողջ սննդակարգը ու ֆիզիկական ակտիվության նվազումն է, նաև բժշկական ծախսերի հսկայական մասը կապված է այս տեսակի շաքարախտի հետ,ուստի , 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելումը լավագույն և ամենաէժան միջոցն է ծախսերը պակսեցնելու համար , և ուսուցմամբ հնարավոր է հաղթահարել 2-րդ տիպի դիաբետով տառապելու երկու հիմնական գործոնները ՝անառողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվության պակասը:
Մարմնի գրեթե բոլոր բջիջները գոյատևելու համար կարիք ունեն «գլյուկոզա»-ի կամ արյան շաքարի , և այս իմաստով գլյուկոզան կարելի է նմանեցնել մի քաղաքում կամ երկրում շրջանառվող արժույթի հետ, որով հնարավոր է ապահովել ժողովրդի(այսինքն բջիջների) հիմնական կարիքները :Գլյուկոզան այրվում է բջիջի ներսում և անհրաժեշտ էներգիան ապահովում բջջային նյութափոխանակության և գոյության համար: Շաքարախտն այն հիվանդությունն է, որը ազդում է, թե մարմինը ինչպես է օգտագործում արյան շաքարը:Գլյուկոզան անհրաժեշտ է մարմնի առողջության և էներգիայի ապահովման համար, քանի որ այն էներգիայի կարևոր աղբյուր է մարմնի բջիջների համար:Գլյուկոզան ուղեղի հիմնական վառելիքն է:Դիաբետի հիմնական պատճառը տարբերվում է ըստ իր տեսակի:Դիաբետի ախտանշանները ևս տարբեր են ՝ կախված շաքարախտի տեսակից և հիվանդի սեռից: Բայց անկախ շաքարախտի տեսակից,արյան մեջ շաքարի ավելցուկային քանակությունը կարող է պատճառ դառնալ լուրջ խնդիրների և քրոնիկ բարդացումների:
Նախ տեսնենք թէ ին՞չ է դիաբետը: Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը պատահում է այն ժամանակ, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ մարմինը չի կարող արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը:Ինսուլինը այն հորմոնն է, որը կարգավորում է արյան շաքարը: Ինսուլինն արյան գլյուկոզը տեղափոխում է բջիջներ, որտեղ էլ այս շաքարը տրոհվում է՝ առաջացնելով էներգիա։ Ինսուլինը մասնակցում է նաև բջիջների կողմից գլյուկոզի յուրացմանը:Դիաբետով մարմինը կամ բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում կամ էլ չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ինսուլինը: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարող է վնասել նյարդերը, աչքերը , երիկամները և այլ օրգանները:Կան դիաբետի տարբեր տեսակներ, որոնց կանդրադառնանք երաժշտական կարճ դադարից հետո։
***
Առաջին տիպի շաքարախտը աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը սկսում է «գրոհել» և վնասել ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները։
Արդյունքում, քչացած ինսուլինը չի կարողանում ապահովել գլյուկոզի նորմալ նյութափոխանակությունը, և 1-ին տիպի դիաբետով հիվանդները ստիպված են լինում «ներքին» ինսուլինի պակասը լրացնել բժշկի կողմից նշանակված «արտաքին» ինսուլինով ։ Այդ իսկ պատճառով 1-ին տիպի դիաբետը ներկայացվում է նաև որպես «ինսուլինակախյալ դիաբետ»։Դիաբետով տառապողների մոտ 10% -ը ունի այս տեսակի դիաբետ:Այս տեսակի դիաբետով տառապողները կարող են ամենօրյա ներարկումներով ստանալ իրենց անհրաժեշտ ինսուլինը:
2-րդ տիպի դիաբետը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմինը դիմացկուն է դառնում ինսուլինի նկատմամբ և շաքարը մնում է արյան մեջ: 2-րդ տիպի դիաբետը ավելի տարածված է 30 տարեկանից բարձր և գեր անհատների մոտ , այդ իսկ պատճառով 2-րդ տիպի դաիբետը հայտնի է, որպես մեծահասակների դիաբետ: 2-րդ տիպի դիաբետը կապված է ժառանգական գործոնների և ապրելակերպի ռիսկի գործոնների, ներառյալ անառողջ սննդակարգի, անբավարար ֆիզիկական ակտիվության, մարմնի ավելցուկային կշռի կամ գիրության հետ։
Դիաբետի այլ տեսակը հղիության դիաբետն է: Դիաբետի այս տեսակը հանդիպում է կանանց մոտ հղիության ընթացում։ Սովորաբար, այս վիճակը ծննդաբերությունից հետո ինքնուրույն անհետանում է, սակայն, հղիների դիաբետը բարձրացնում է կնոջ հետագա կյանքում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։
Դիաբետի ախտանիշներն են՝ սաստիկ քաղցը, սաստկացող ծարավը, քաշի կորուստը,շատամիզությունը,մշուշոտ տեսողությունը , ծայրահեղ հոգնածությունը և չբուժվող վերքերը: Կանանց և տղամարդկանց մոտ դիաբետի ախտանշանները տարբերվում են: Դիաբետի ընդհանուր ախտանշաններից բացի ,դիաբետով տառապող տղամարդկանց մոտ նկատվում է սեռական հակումների կորուստ և մկանային թույլ կարողականություն: Դիաբետով տառապող կանանց մոտ հավանական են նման ախտանիշներ, ինչպիսիք են՝ միզուղիների վարակը, մաշկային վարակը,չոր մաշկը և մաշկի քորը:
Իհարկե, դիաբետի ախտանիշները տարբեր են դիաբետի զանազան տեսակների մեջ:Առաջին տիպի դիաբետի ախտանիշներն են ՝ ծայրահեղ քաղցը, ծարավի ավելացումը, քաշի անցանկալի կորուստը, հաճախակի միզելը,մշուշոտ տեսողությունը, , հոգնածությունը, տրամադրության փոփոխությունը,իսկ երկրորդ տիպի դիաբետի ախտանիշներն են ՝ ծայրահեղ քաղցը, ծարավի ավելացումը, հաճախակի միզելը, տեսողության խանգարումը, հոգնածությունը և դանդաղ բուժվող վերքերը, ինչը կարող է հանգեցնել կրկնվող վարակների:Խնդրի պատճառը հետևյալն է,որ մարմնում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը խանգարում է այն բարելավվելուն:Հղիության շրջանի դիաբետ ունեցող կանանց մեծամասնությունը չունի դիաբետի հատուկ ախտանիշներ:Այս իրավիճակը հաճախ ախտորոշվում է արյան շաքարի կանոնավոր ստուգման ընթացքում, որը սովորաբար կատարվում է հղիության 24-ից 28 շաբաթների ընթացքում: Հազվադեպ հղիության շրջանի դիաբետը կարող է ունենալ հետևյալ ախտանիշները, ինչպիսիք են՝ ծայրահեղ ծարավի զգացումը կամ հաճախակի միզելը:
Եթե դիաբետի ախտանշաններ եք նկատել ձեր ,կամ ձեր ընտանիքի մեջ ,կամ կասկածում եք այդ հարցում, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Ձեր ախտանշանների ճշգրիտ ստուգման համար կարող եք դիմել էնդոկրինոլոգի կամ մետաբոլիզմի մասնագետ բժիշկի:
Այժմ կանդրադառնանք դիաբետի պատճառներին : Առաջին տիպի դիաբետի ճշգրիտ պատճառը անհայտ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմնի իմունային համակարգը, որը սովորաբար պայքարում է վնասակար բակտերիաների կամ վիրուսների դեմ, հարձակվում և ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրող բջիջները :Սա մարմնում նվազեցնում է ինսուլինի արտադրությունը և բարձրացնում արյան շաքարը:Ըստ երևոյթին,առաջին տիպի դիաբետի պատճառը ՝ գենետիկ և շրջակա միջավայրի գործոնների համադրություն է, չնայած դրա իրական պատճառը անհայտ է:2-րդ տիպի դիաբետ ունեցողների մոտ ,մարմնի բջիջները դառնում են դիմացկուն ինսուլինի նկատմամբ, և ենթաստամոքսային գեղձը ի վիճակի չէ բավարար քանակությամբ ինսուլին արտադրել `այս դիմադրությանը հաղթահարելու համար:Կա այն տեսակետը , որ գենետիկական և շրջակա միջավայրի գործոնները նույնպես դեր են խաղում 2-րդ տիպի դիաբետի զարգացման մեջ:Հավելյալ քաշը խթանում է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը, բայց 2-րդ տիպի դիաբետ ունեցող ոչ բոլորը հավելյալ քաշ ունեն:
Հղիության ընթացքում պլասենտան, հղիության համար հորմոններ է արտադրում: Այս հորմոնները բջիջներին ավելի դիմացկուն են դարձնում ինսուլինի նկատմամբ:Բայց երբեմն ենթաստամոքսային գեղձը չի կարող շարունակել այս ընթացքը: Երբ դա պատահում է, գլյուկոզան արյան մեջ բարձրանում է , ինչը հանգեցնում է հղիության դիաբետի:
Հաղորդումը շարունակելով կանդրադառնանք մի քանի գործոնների, որոնք մեծացնում են դիաբետի զանազան տեսակներով հիվանդանալու ռիսկը:
Հետազոտողները հստակ չգիտեն թե ինչու է ոմանց մոտ հղիության դիաբետի կամ 2-րդ տիպի դիաբետի ռիսկը բարձր:Պարզ է, որ որոշ գործոններ մեծացնում են հիվանդության ռիսկը:Հավելյալ քաշը դիաբետի պատճառներից մեկն է : Ֆիզիկական աշխուժության պակասը ազդեցիկ է այս հիվանդության առաջացման գործում ,քանզի ֆիզիկական ակտիվությունը ,որը օգնում է վերահսկել քաշը, օգտագործում է գլյուկոզան որպես էներգիա և բջիջներին ավելի զգայուն է դարձնում ինսուլինի նկատմամբ:Ժառանգական գործոնը դերակատար է դիաբետի այս տեսակի մեջ:Եթե մի անհատի ծնողներից որևէ մեկը,քույրը կամ եղբայրը ունենա 2-րդ տիպի դիաբետ ապա հիվանդության ռիսկը մեծանում է: Ցեղը ևս ազդեցիկ գործոն է այս հիվանդության առումով: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչու են որոշակի ռասայի մարդիկ, ներառյալ սևամորթները, իսպանացիները, ամերիկացի և ասիա-ամերիկացի հնդիկները , կանգնած են ավելի մեծ ռիսկի առջև:Հիվանդությամբ վարակվելու ռիսկը մեծանում է տարիքի բարձրացման հետ միաժամանակ: Հղիության դիաբետը ,բարձրացնում է կնոջ հետագա կյանքում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։: 25 տարեկանից բարձր և հավելյալ քաշով հղի կանայք գտնվում են ռիսկային գոտում: Պոլիկիստիկական ձվարանների հիվանդությամբ տառապող կանայք, արյան բարձր ճնշում ունեցողները, բարձր տրիգլիցերիդներով կամ խոլեստերինի անբնական մակարդակ ունեցողները 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու առումով ռիսկային գոտում են: