Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (20)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120408-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(20)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսօր հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին բրիտանացի արևելագետ Ջոն Դավենփորթի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 11, 2020 16:40 Asia/Tehran
  • Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (20)

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսօր հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին բրիտանացի արևելագետ Ջոն Դավենփորթի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։

Իսլամի մեծ մարգարեն իր բացառիկ ու անկրկնելի անհատականությամբ,  վեհ արժանիքներով և իր եզակի պահվածքով ու գործերով դասվում է մարգարեների և սրբերի վերին շարքում:

Մուհամմեդն իսլամի հիմնադիրն ու մարգարեն է: Նա ապավինելով Ղուրանին, որն  հայտնվեց նրան, աշխարհում տարածեց բարոյական լավ հատկություններ, ինչպիսիք են արդարությունը, վստահությունը, եղբայրությունը, կարեկցանքը, քաջությունը և հավատքը: Սա առանձնանում է նրա հոգևոր հատկանիշներից և Աստծո հետ կապից ու Աստծո մոտ նրա բարձր դիրքից:

Նա օժտված է այն բոլոր առաքինություններով,որ մինչ այդ պատմության ընթացքում ունեցել են  աստվածային մարգարեները:

Այաթոլլահ Խամենիի խոսքերով, «Երբ մենք նշում ենք մեծ մարգարեի անունը, Աբրահամի, Նոյի, Մովսեսի, Հիսուսի, Լողմանի և բոլոր արդարների ու մարգարեների և Ալի Էմիրապետի ու իմամների անհատականությունը, բյուրեղացվում և մարմնավորվում է նրա սուրբ անհատականության մեջ»:

Տարիներ և դարեր շարունակ ջանքեր են գործադրվել թաքցնելու այս եզակի մարգարի վեհությունը, սակայն, աշխարհը հատուկ ուշադրություն է դարձրել մարգարեի կյանքին:

Նահատակ Մորթեզա Մոթահարին ասել է.«Հակառակ իսլամական հիմնահարցերի վերաբերյալ արծարծված կասկածներին, կրոնի և մարգարեի նկատմամբ ունեցած ամբողջ սիրով ու հավատքով, ես ընդհանրապես չեմ անհանգստանում, որովհետև ես հավատում եմ, որ այս սուրբ երկնային կրոնը բոլոր այն ճակատներում, որ հարձակման է ենթարկվել,  ավելի մեծ ուժով և հպարտությամբ է աճել»:

Բրիտանացի հետազոտող Ջոն Դավենփորթը, որն ուսումնասիրել է իսլամը և մարգարեին, An Apology for  Mohammed and Koran վերնագրով մի գիրք է գրել: Գիրքը լույս է տեսել Լոնդոնում 1869-ին և թարգմանվել է պարսկերենի «Ներողություն խնդրել Մուհամեդից և Ղուրանից» խորագրով:

Իր գրքում  Դավենփորթը փորձել է անկախ նախապաշարմունքներից  և հեռու մնալով այն ժամանակներում տիրող մտքերից ուսումնասիրել Մուհամմեդի կյանքն ու  նրա ուսմունքը:

Նա գրքի ներածության մեջ գրել է.«Սույն հետազոտությունը աննշան է: Բայց ամենայն անկեղծությամբ և հետաքրքրությամբ փորձել  ենք մաքրել  Մուհամմեդի կյանքը նրա դեմ ուղղված  կեղծ մեղադրանքներից և զրպարտություններից և պաշտպանել նրա անկեղծությունը, քանի որ նա աշխարհում ամենամեծ բարերարներից մեկն է»:

Ջոն Դավենփորթ

Ջոն Դավենփորթը նախ հերքում է եվրոպայում Մոհամմեդ Մարգարեի դեմ ուղղված մեղադրանքները և գրում.«Մոհամմեդը  մի հասարակ արաբ էր, որը կարողացավ, փոքր, սոված և ցրված ցեղերը միավորել և հնազանդ հասարակություն ստեղծել և երկրի վրա նրանց ներկայացրեց նոր հատկություններով և բարի բարքերով ժողովուրդ»:

30 տարուց պակաս ժամանակահատվածում  նա հաղթեց Բյուզանդիայի կայսերությանը և ոչնչացրեց Իրանի թագավորությունը: Մոհամմեդը մի հերոս է, որի ջերմությունն ու հանճարը կարողացել  է  նոր կրոն ստեղծել, որն այնքան ուժեղացավ, որ Զրադաշտի հետևորդներին իջեցրեց մի քանի ցրված համայնքների մակարդակի և Հնդկաստանը նվաճելուց հետո, ոչնչացրեց նախկին բրահամայական, ինչպես նաև բուդդայական  մեծ կրոնները: Նվաճեց Սիրիան,Միջագետքը և Եգիպտոսը և ընդլայնեց իր նվաճումները Ատլանտյան օվկիանոսից մինչև Կասպից ծով և Սեյհուն գետը:

Ջոն Դավենփորթը  մարգարեին հատուկ և գրավիչ անձնավորություն է  համարում և նրա հոգևոր և բարոյական հատկությունների մասին գրում է.«Ամբարտավան և գոռոզ մարդկանց հանդեպ նրա հարգանքը վաստակել է բոլորի հարգանքն ու հիացմունքը: Նրա կարողությունն ու տաղանդը նպաստում էր նրա գերազանցությանը և կառավարմանը: Նա ընդհանրապես կրթություն չուներ, բայց միտքն այնքան զարգացած էր, որ բանավեճում հաղթում էր ամենախելացի հակառակորդներին: Միևնույն ժամանակ, նրա մտքերը ներթափանցում էին նրա աջակիցների մտքի խորքերը: Նրա պերճախոսության և հռետորաբանության ուժը, նրա պարզությունը, արժանապատիվ և գրավիչ տեսքը գրավում էր բոլորի սերն ու հարգանքը: Եվ նրա հանճարեղ զորությունը  հավասարապես ազդում էր միստիկ և հասարակ մարդու վրա: Մոհամմեդը, որպես բարեկամ և մտերիմ գործընկեր և հարազատ, ամենագեղեցիկ զգացմունքներով,  սիրով ու  ջերմությամբ էր վերաբերվում  մարդկանց: Ինչպես բոլոր մարդիկ, նա ինքն էլ ազդվում էր քնքուշ հույզերի և զգացմունքներից: Նա հաճախ անձամբ կատարում էր սոցիալական պարտականությունները: Նա որպես մարգարե պահպանեց իր հեղինակությունը : Երբ նա Արաբիայի բացարձակ տիրակալն էր,  կարկատում էր իր կոշիկներն ու հագուստները : Նրա սնունդը, ջուր, կաթ և արմավ  էր: Երբ նա ճանապարհորդում էր, իր հետ տանում էր հաց, որը կիսում  էր իր ծառայի հետ»:

Ջոն Դավենփորթ 

Բրիտանացի մտավորականը Մոհամմեդի  վերաբերյալ  որոշ մարդկանց մոլեռանդ և սխալ պատկերացումների մասին գրում է.«Հնարավո՞ր է հավատալ, որ այն մարդը, ով մեծ ու հարատև բարեփոխումներ իրականացրեց իր երկրում,որտեղ մարդիկ դարեր շարունակ ընկղմվել էին կռապաշտության մեջ,կարո՞ղ է լինել խաբեբա: Կամ նրա ամբողջ կյանքը լեցո՞ւն էր կեղծիքներով: «Կարո՞ղ ենք պատկերացնել, որ նրա աստվածային առաքելությունը միայն սեփական գյուտ էր»:

Ջոն Դավենփորթը գրել է.«Երբ մենք դիտարկենք արաբների իրավիճակը մինչև Մոհամմեդի գալուստը և համեմատենք այն նախքան նրա ընդվզմանը տիրող իրավիճակի հետ, կարող ենք լավ զգալ,  որ եթե զերծ մնանք այդ մեծ մարդուն փառաբանելուց, դա անպատվություն և անարդարություն է և եթե մենք նրա հայտնվելը համարենք, կույր պատահականության արդյունք, ուրեմն կասկածում ենք Աստծո ամենակրող ուժին»:

Ջոն Դավենփորթը Ղուրանը անվանում է կատարյալ աստվածային ստեղծագործություն և  գրում է.«Մուհամմեդի հավատքն ու գաղափարը  զերծ էին կասկածներից, անորոշությունից, իսկ Ղուրանը պարզ և մեծ վկա է Աստծո իմասնության մասին»:

«Ղուրանը այնքան անթերի և մաքուր  է, որ աննշան շտկման կարիք չունի և դա կարելի է կարդալ սկզբից մինչև վերջ առանց դույզն չափով հոգնելու»:

Բոլորը համաձայն են, որ Ղուրանը հայտնվել է արաբական Ղուրայշ ցեղի առավել պերճախոս և հասանելի  լեզվով և բարբառով և այն լի է ամենապայծառ ձևերով և ամենաուժեղ համեմատություններով:

Անգլիացի արևելագետի կարծիքով, Իսլամը հիմնված է բանական սկզբունքի և այն տրամաբանության վրա, որ այն, ինչ ծնվել է, պետք է մահանա, և ինչ էլ որ բարձրանա, պետք է ընկնի, և ապականվածը պետք է կորչի և ոչնչացվի: Եվ նա դեմ է կռապաշտությանը, մարդու պաշտամունքին և աստղապաշտությանը:

Մոհամմեդի խանդավառ ու գրավիչ   տրամաբանությունը հիմնված է  հավերժական գոյության երկրպագության հավատքի վրա: Նա ներկա է մեր մտքի ամենահեռավոր և ամենախորհրդավոր անկյուններում:

Կասկած չկա, որ Մուհամմեդն աշխարհում այն հազվագյուտ և մաքուր հանճարներից մեկն է, որ երբևէ եղել է  տիեզերքում: Նա համարվում է ամենամեծ մարդկանցից: Ասիա մայրցամաքը կարող է հպարտանալ նման արժանավոր զավակով: