Արդարության չափորոշիչը (Հատուկ հաղորդում նվիրված Իմամ Ալիի նահատակության տարելիցին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120409-Արդարության_չափորոշիչը_(Հատուկ_հաղորդում_նվիրված_Իմամ_Ալիի_նահատակության_տարելիցին)
Ալի Իբն Աբի Թալեբը շիա մուսուլմանների առաջին առաջնորդ իմամն էր, իսլամի մարգարեի հորեղբոր որդին ու նրա փեսան: Նա Աբու Թալեբի և Ֆաթիմայի որդին էր, Ֆաթիմա Զահրայի ամուսինը, իմամ Հասանի, իմամ Հուսեյնի ու Զեյնաբի հայրը:Իմամ Ալին 656-661թթ. ղեկավարել է իսլամական խալիֆայությունը: Նա մեծ հեղինակություն էր վայելում մուսուլմանների շրջանում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 13, 2020 20:49 Asia/Tehran

Ալի Իբն Աբի Թալեբը շիա մուսուլմանների առաջին առաջնորդ իմամն էր, իսլամի մարգարեի հորեղբոր որդին ու նրա փեսան: Նա Աբու Թալեբի և Ֆաթիմայի որդին էր, Ֆաթիմա Զահրայի ամուսինը, իմամ Հասանի, իմամ Հուսեյնի ու Զեյնաբի հայրը:Իմամ Ալին 656-661թթ. ղեկավարել է իսլամական խալիֆայությունը: Նա մեծ հեղինակություն էր վայելում մուսուլմանների շրջանում:

661թ. մայիսի 13-ին մարդկությունն ականատես եղավ մեծ ողբերգության: Այդ օրը Իբնե Մոլջամ Մորադին Ալիին  վիրավորեց թունավորված թրով և երեք օր անց, իմամ Ալին մահացավ: Մոլջամն այդ մասին ասում է. «Լուսաբացին Ալին մտավ մզկիթ: Եվ աղոթելուց հետո բարձրացավ մզկիթի տանիքին ու բարձրաձայն ազան կանչեց: Այնուհետև իր բարի ձայնով ինձ հրավիրեց նամազի: Հետո նա կանգնեց խորանի առջև, որպեսզի սկսեր նամազը: Ծանր պահ էր: Երբ Ալին նամազի ժամանակ գլուխը բարձրացրեց, թուրս բարձրացրի նրա գլխավերևում: Այդ հարվածից հետո արյուն հոսեց, սակայն Ալին միայն բացականչեց. «Երդվում եմ հանուն Աստծու, որ փրկվեցի»:

Բոլոր պատմաբանները համոզված են, որ Ալին խորանի առջև զոհվեց հանուն արդարության: Նա 25 տարի պայքարեց իսլամի նոր ծաղկած տնկու համար, ինչից հետո պարտավոր եղավ ղեկավարել իսլամական խալիֆայությունը:  

Իմամ Ալիի տեսակետից, արդարությունն իսլամական արժեքների ամենակարևոր սկզբունքներից է և նրա քաղաքականության հիմքը: Առաջին իսկ օրից, երբ նա ստանձնեց իսլամ աշխարհի ղեկավարությունը, նա հստակորեն ու ամենայն  ազնվությամբ խոսեց իր քաղաքականության մասին: Նա ասաց. «Իմ նպատակն իշխանության մեջ  կրոնի վերականգնումն է և հասարակության մեջ արդարության հաստատումը: Ես շարունակելու եմ իսլամի մարգարեի ուղին և այս ճանապարհին որևէ զիջման չեմ գնալու»:

Երբ Ալին ձևավորեց իսլամական իշխանություն, պայքարեց մոլորությունների դեմ, խիստ ուշադրություն դարձնելով կարիքավոր մարդկանց և ամեն ինչ անելով, որպեսզի հասարակության մեջ հաստատվի արդարություն: Նա ասում էր. «Երդվում եմ  արդարության հակառակորդների ու մոլորվածների դեմ պայքարում ոչ մի քայլ չնահանջել, և անարդարության կողը պատռել ու դուրս բերել արդարությունը»:  

Իմամ Ալին ոչ մի արտոնություն չկիրառեց որևէ խավի համար և որևէ տարբերություն չդրեց մարդկանց միջև, փորձելով երկրի հարստությունը հավասարապես բաժանել: Նա ասում էր. «Իմ ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ: Ձեր շահն իմ շահն է  և ձեր վնասն իմ վնասը: Ես փորձում եմ ձեզ հետ քայլել մարգարեի ճանապարհով և կատարել այն, ինչ պատվիրվել է: Իմացեք, որ արդարությունը կհաստատվի ամենուր և եթե որևէ մեկը ճնշվի արդարությունից, պետք է իմանա, որ անարդարությունն իրեն ավելի շատ է ճնշելու»:

 

Մտավորականների տեսակետից, իմամ Ալիի հասարակական արդարությունը կարևոր է երկու տեսակետից: Նախ այդ արդարությունը զուգակցվում էր նրա հավատքի հետ, երկրորդ հերթին, կարելի է ասել, որ նա առաջին մտավորականն էր, որ որպես բազմազգ հասարակության ղեկավար, հասարակական արդարության տեսությունն իրականություն դարձրեց: Երբ նրա եղբայր Աղիլը ժողովրդի հարստությունից որոշակի գումար խնդրեց, նա կրակի մոխիր դրեց եղբոր ձեռքի մեջ, որպեսզի ցույց տա, թե ինչ է  սպասվում յուրաքանչյուր անձի, ով կփորձի տիրանալ ժողորդի հարստությանը:

Նա իր հավատարիմ աջակիցներից Աբու  Ալ-Ասվադ Դոլիին  որպես դատավոր նշանակեց, սակայն հենց առաջին  օրերին պաշտոնանկ արեց նրան: Երբ Դոլին դիմեց իմամ Ալիին ասելով, թե ինչու վերջինս այդպես վարվեց, քանի որ, ինքը դավաճան չէ, Ալին պատասխանեց. «Այո: Սակայն երբ մարդիկ քեզ դիմում են, դու նրանց հետ խոսում ես բարձր տոնով: Հետևաբար, մարդիկ, ում կողմն է արդարությունը, միգուցե չկարողանան իրենք իրենց պաշտպանել»:

 

Պետք է ասել, որ իմամ Ալիի կյանքի ամենակարևոր փաստաթղթերից է նրա նամակը Մալեք Աշթարիին, որը տարբեր կամզակերպությունների, իրավաբանների ու մտավորականների կողմից ճանաչվել է որպես հասարակական արդարության մանիֆեստ: Նամակում, որը  բազմիցս վերլուծվել է քաղաքական ու հասարակական ոլորտի մասնագետների կողմից և միավորել է ՄԱԿ-ի քաղաքական ու հասարակական փորձագետներին, մարդու իրավունքների հաստատման վերաբերյալ կարևոր փաստաթուղթ է: Սակայն ինչպես եղավ, որ այս արդարամիտ ղեկավարը սպանվեց ատելության թրով: Ճիշտ է, որ Էբնե Մոլջամ Մորադին սպանեց իմամ Ալիին, սակայն նրա մահվան իրական պատճառը սխալ գաղափարախոսությունն էր: Այն միայն իմամ Ալիի ժամանակաշրջանին չէր պատկանում և գոյություն ուներ Մուհամմադի օրոք ու շարունակվեց նաև Ալիից հետո: Այս ծայրահեղ գաղափարախոսությունը գռեհիկ պատկեր ներկայացրեց իսլամից և մշտապես ճգնաժամերի առաջացման պատճառ  դարձավ: Դրա հիմքում ընկած է այն միտքը, որ մարդը չի կարող բարեկամին զատել թշնամուց: Որ իսլամական հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե որոնք են իր կարևոր օրակարգերը: Այն չի ընկալում իսլամական հասարակության օրակարգը և հեշտորեն անհավատ է որակում մարդկանց ու ոչնչացնում նրանց: Եվ  ի վերջո, այս գաղափարախոսության պատճառով, իրավիճակը փոխվում է իսլամի թշնամիների օգտին:

Ուստի իմամ Ալիին սպանողն այդ գաղափարախոսության ամենաչնչին ներկայացուցիչն էր, որը մեծ ողբեգության պատճառ դարձավ: Այս վտանգը մշտապես սպառնում է մարդկային հասարակությանը: Դա տգիտության սպառնալիքն է: Իսկ իմամ Ալիի գաղափարախոսության մեջ գիտությունն ու հավատքը, բանականությունն ու կրոնը կողք կողքի են կանգնած և դրանցից  ոչ մեկն առանձին չի կարող երջանկացնել մարդուն ու կատարելության հասցնել նրան:

Սուննի մտավորական Իբն Աբի Ալ Հադիդն ասում է. «Այս տգետ գաղափարախոսությունն ընկալելու համար, պետք է հասկանալ, որ երբ իմամ Ալիի դահիճները որոշեցին նման քայլի դիմել, ընտրեցին Ռամադան ամսվա 19-րդ գիշերը: Նրանք հայտարարեցին, որ ուզում են բարի գործ կատարել և ավելի լավ է, որ դա լինի սիրելի գիշերներից մեկը, որպեսզի այդ քայլն Աստծու կողմից ընդունելի լինի: Սա թաքֆիրական ու իլիպական գաղափարախոսությունն է և դարեր հետո գլուխ է բարձրացրել ու իսլամ աշխարհը հասցրել դառը վիճակի: Թերևս պետք է ասել, որ թաքֆիրականները, որոնց գաղափարախոսությունը վահաբիականությունն է, Մոլջամի նմանների շարունակությունն են, որոնք մուսուլմանների մեծ մասին, շիա թե սուննի, անհավատ են համարում  և ոչնչացնում նրանց:

 

Ալին, իր մարդկային առանձնահատկություններով կարողացավ ի ցույց  դնել տգիտությունը որպեսզի  մուսուլմանները կարողանան 14 դար անց ունենալ չափորոշիչ ու զատել ճիշտն ու սխալը: Իր կյանքի վերջին օրերին, Ալին մարդանց կոչ արեց ընկալել այն փաստը, որ աշխարհն անցողիկ է և պետք է ազատվել նյութապաշտ կյանքից: Իմամ Ալին իր իմաստուն խոսքերից մեկում ասում է . «Ես երեկ ձեր կողքին էի, ձեր բարեկամն էի, իսկ այսօր դաս եմ ձեզ համար և վաղը կհեռանամ ձեզանից: Վաղը, երբ ես այլևս չեմ լինի, դուք կզգաք, թե որքան անվստահելի է  աշխարհը: Եվ վերջապես Ալին, ով համարվում է առաջին մուսուլմանը և Աստծու մարգարի աջակիցը, ով քաջության, բարության, արդարության խորհրդանիշ է, նահատակվեց: Նրա վեհությունն այնպիսին էր, որ Գաբրիել հրեշտակը երկնքի ու երկրի միջև ձայն բարձրացրեց հանուն  Աստծու, որ փլվեց առաջնորդության հիմքը և մարեց մարգարեության աստղը և բարեպաշտության լույսը: