Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(154)
Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում Իրանում ու աշխարհում գրանցված գիտատեխնակական ու բժշկական վերջին ձեռքբերումները:Ընկերակցեք մեզ:
Իրանցի հետազոտողներն արտադրել են ինքնաթիռի շարժիչ, որը հարմար է տեղադրել 2-4 հոգանոց ինքնաթռիների ու ԱԹՍ-երի վրա: Հետազոտողների խոսքերով, TJHP շարժիչն արտադրվել է տեղական տեխնոլոգիայով: Շարժիչի ուժը կազմում է 1600 նյուտոն: Այն արդեն մուտք է գործել զանգվածային արտադրության փուլ:
Սոդիումի քլորիդը սովորաբար կիրառվում է ճանապարհների սառույցը և ձյունը հալեցնելու համար: Սակայն այն քայքայում է ասֆալտը: Վաշինգտոնի նահանգային համալսարանի իրանցի հետազոտողն իր դասախոսի օգնությամբ, կարողացել է արտադրել բնական հակասառեցնող հեղուկ: Նյութի հիմքը խաղողի կճեպն է և մրգի մյուս մասերը, որոնք ենթակա չեն օգտագործման: Քանի որ խաղողի մեջ առկա են թթուներ ու ֆոսֆատ, հետազտողն օգտվել է հենց այս մրգից:
Լաբորատորիայում իրականցված հետազոտության արդյունքները վկայում են, որ այս նյութն ավելի արագ է հալեցնում ձյունը և չի վնասում ասֆալտը: Գյուտարարի ասելով. «Հետագայում, հակասառեցնող նյութի արտադրության համար հնարավոր կլինի օգտվել բազուկի կամ այլ բույսերի տերևներից: Այդ դեպքում հեղուկը հնարավոր կլինի արտադրել մինիմալ ծախսերով»:
Իրանցի հետազոտողները նախագծել են ռոբոտ, որն օդակայարաններում ու խանութներում կարող է որպես ուղեկցող աշխատել: Ռոբոտը կարող է նաև հասկանալ արգելքներն ու անցնել դրանցից: Այն արգելքները ճանաչում է 15 մետր հեռավորության վրա: Ռոբոտն ունի նաև հեռադիտակ, որը նախատեսված է արգելքները ճանաչելու համար: Այս սարքը նման չէ սովորական ռոբոտներին, որոնք ունեն մի քանի շարժիչ և որոնց պահպանումն ու վերանորոգումը ծախսատար է: Այս ռոբոտն ունի ընդհամենը երկու շարժիչ և տեղորոշվելու հնարավորություն: Յուրաքանչյուր ուղևոր, կարող է օդանավակայանում օգտվել այս ռոբոտից, որը նրան կուղեկցի մինչև թռիչքուղի:
Բես համալսարանի հետազոտողները կարողացել են էլեկտրոնային բիջիջներ ստեղծել, որոնք կարող են ընդօրինակել նյարդային համակարգի աշխատանքը: Արդյունքում, հնարավոր կլինի վերականգնել բջիջները, որոնք մահանում են Ալցհեյմերի հիվանդության հետևանքով: Բջիջները տեղադրվում են սիլիկոնի վրա և երբ նյարդային բջիջները գրգռվում են, դրանք ընդօրինակում են նյարդային բջջի գրգիռները: Նյարդային բջիջները փոխանցում են հատուկ իմպուլսներ և մարմնի մասերն իրար հետ կապ են հաստատում: Դրանք ողնուղեղի ու նյարդային համակարգի հիմնական բջիջներն են: Դրանք կան նաև սրտում: Գիտնականներն արդեն երկար ժամանակ փորձում են ստեղծել գլխուղեղի արհեստական բջիջներ, սակայն հանդիպում են խնդիրների, քանի որ նյարդերի հակազդեցությունը իմպուլսին հաճախ լինում է անկանխատեսելի: Գիտնականների այս խմբին հաջողվել է պարզել, թե բջիջներն ինչ հակազդեցություն են ցուցաբերում նյարդային բջիջներից ստացվող իմպուլսներին: Խմբի ղեկավարը ասում է. «Մինչ այժմ նյարդերը նման էին օդանավի սև արկղի: Սակայն մենք կարղացանք բացել այն ու տեսնել դրա ներսը»:
Գիտնականները կարծում են, որ այս աշխատանքը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա արտադրել իմպլանտներ, որոնք թույլ կտան բուժել սրտանոթային հիվանդութուններն ու Ալցհեյմերի հիվանդությունը:
Ամերիկյան Դուք համալսարանի դասախոսներին առաջին անգամ հաջողվել է վերակենդանացնել մահացած մարդու սիրտը, և պատվաստել մեկ այլ մարմնի մեջ: Վիրաբույժներն իրականացրել են բարդ վիրահատություն, որի ժամանակ նախ սիրտն առանձնացրել են մահացած մարդու մարմնից, և նոր մեթոդով վերականգնել դրա արյան շրջանառությունը: Վիրաբույժներն այդ նպատակով օգտվել են տաք պերֆիոգեն մեթոդից: Այդպիսով արյունը վերադարձվում է մեռած սիրտ: Այս մեթոդի ժամանակ, մարմնի մեռած օրգանները վերակենդանացվում են արյան, թթվածնի կամ էլեկտրոլիտի միջոցով: Մասնագետները սիրտը հաջողությամբ փոխպաստվաստել են մեկ այլ մարդու: Այս մեթոդը առաջին անգամ կիրառվել է Բրիտանիայում: Այսպիսով կարելի է ասել, որ շուտով մարդիկ կկարողանան մահից հետո իրենց սիրտը նվիրաբերել փոխպատվաստման համար:
Հնեաբաններին հաջողվել է ռադարի միջոցով, Նորվեգիայի գյուղատնտեսական մշակության հողերում հայտնաբերել վիկինգների ժամանակաշրջանի նավ: Նավը եղել է հողի խորքերում: Պատկերները ցույց են տվել, որ այն ունի 16-17 մետր երկարություն և մետաղյա խոշոր հարթակ՝ 13 մետր լայնությամբ: Նավի մնացորդները հայտնաբերվել են բլրի տակ, որի վրա կառուցված է մի տուն ու կա գյուղատնտեսական նշանակության տարածք: Գիտնականները փորձում են ավելի ճշգրիտ պարզել նավի տարիքը: Հնեաբանները չեն բացառում, որ նման նավեր տարածքում էլի լինեն:
Հաբբլ տիեզերակայանը, որը գեղեցիկ պատկերներ է ուղարկում երկիր, այս անգամ ուղարկել է երկու հարևան գալակտիկաների պատկեր: Հաբբլը պատկերել է երկու հսկայական գալակտիկաներ, որոնք գտնվում են կողք կողքի: Պատկերում ամենայն հավանականությամբ, ցուցադրվում է գալակտիկաների հանդիպման սկզբնական փուլը: Այս պայմաններում երկու գալատիկաների մագնիսական դաշտերը կարող են ազդել իրար վրա: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ տեղի կունենա ավելի ուշ և արդյո՞ք մի գալակտիկան կկլանի մյուսին: Գալակտիկաներն անվանվել են NGC 6285 և NGC 6286: Դրանք գտնվում են երկրից 250 միլիոն լուսանային տարի հեռավորության վրա: NGC 6285 գալակտիկայի մագնիսական դաշտից արտանետվում են տարբեր տեսակի գազեր և այլ նյութեր, փոխելով դրա արտաքին տեսքը: