Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(155)
Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում Իրանում ու աշխարհում գրանցված գիտատեխնակական ու բժշկական վերջին ձեռքբերումները:Ընկերակցեք մեզ:
Ջերմությունն ազդում է սննդի բիոլոգիական բաղադրիչների վրա: Իրանցի հետազոտողները ստեղծել են TTI ջերմաչափող սարքեր: Այս պարզ սարքավորումները կարող են փոքր պիտակով նախագծվել և ցույց տալ նշված ապրանքի ջերմաստիճանի պատմությունը: Այսպիսով, սպառողը կարող է հասկանալ, թե արդյոք նշված ապրանքը գտնվել է ցուրտ կամ շոգ պայմաններում: Հետազոտողների ասելով, այս սարքը կարևոր է այն առումով, որ արտադրվել է նանոտեխնոլոգիայի կիրառմամբ: Այն կարող է 35 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանը ցույց տալ որոշակի սահմանված գույնով:
Նախագծողների ասելով, սարքը փորձարկվել է պիստակի վրա: Փորձարկման ընթացքում, սարքը ցույց է տվել որոշակի ինֆորմացիա՝ արտադրանքի արտադրությունից մինչև սպառումն ընկած ժամանակահատվածում: Այս չիպերը շատ կարևոր են հատկապես այն արտահանվող ապրանքների համար, որոնց արտադրություրնից մինչև սպառում ընկած ժամանակահատվածը շատ երկար է տևում: Մասնագետները նշում են, որ նման հնարավորություն ունեն մի քանի երկրներ և այս չիպերի հայտնագործումն Իրանի համար կարևոր ձեռքբերում էր: Հետազոտությունը Գիտությունների համաշխարհային ակադեմիայի կողմից ստացել է 12 հազար դոլարի գրանտ: Այս չիպերի արտադրությունը կարող է հեղափոխական լինել դեղորայքի ու սննդի արտադրության ու փաթեթավորման գործում:
Հատկանշական է, որ այս չիպերն արտադրվել են նանոտեխնոլոգիայի միջոցով
Ռոհան հետազոտական ինստիտուտի մասնագետները մտադիր են անմիզապահությունը բուժել ցողունային բջիջների միջոցով: Անմիզապահությունն անկախ սեփական կամքից մեզի անկառավարելի արտահոսքն է։ Հիվանդությունն արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ծանրություն բարձրացնելու, վազելու, ինչպես նաև ծիծաղելու, հազալու կամ փռշտալու ժամանակ մեզը զսպելու անկարողությամբ:
Այս կապակցությամբ հետազոտություններն ավարտվել են: Մասնագետների կարծիքով, կանանց մոտ անմիզապահությունը կարող է առաջանալ բարդ ծննդաբերության, սթրեսի, գիրության հետևանքով: Հենց այդ պատճառով էլ նպատակ է դրված, որպեսզի խնդիրը լուծվի ցողունային բջիջների միջով: Հետազոտություններն անցկացվել են 20 պացիենտների շրջանում: Երկրորդ փուլում հետազոտություն է անցկացվելու ևս 80 պացիենտի վրա: Այլ երկրներոմ նույնպես նման հետազտություն անցկացվել է և մեթոդի արդյունավետությունը հաստատվել է:

Dook համալսարանի հետազոտողներին հաջողվել է մարդու իմունային համակարգում հայտնաբերել բջիջներ, որոնք կարող են դիմակայել ՄԻԱՎ վարակին: Մարդու իմունային համակարգը ՄԻԱՎ-ի բջիջներին հանդիպելիս չի կարողանում հակամարմին արտադրել: Սակայն հետազոտողների այս խումբը փորձել է լուծել այդ խնդիրը: Լաբորատոր կենդանիների վրա փորձարկումներ իրականացնելով, նրանք հասկացել են, որ կարելի է իմունային համակարգի վրա հարձակում իրականացնել ու նրան համոզել արտադրել համապատասխան հակամարմիններ: Այս հայտնագործությունը կարևոր քայլ է ՄԻԱՎ-ի պատվաստանյութի արտադրության համար: Իրականում, մարդու օրգանիզմն արտադրում է ՄԻԱՎ-ի հակամարմինները, որոնք կոչվում են BNAB, սակայն միևնույն ժամանակ, իմունային համակարգը դրանք ոչնչացնում է: Երբեմն մարդու ԴՆԹ-ում տեղի է ունենում փոփոխություն, որի ժամանակ այս հակամարմիններն ավելի շատ են արտադրվում: Գիտնականները փորձել են այնպես անել, որպեսզի այս հակամարմիններն ավելի շատ արտադրվեն: Նրանք փորձերը կատարել են մկների վրա: Նախագծի հեղինակների խոսքերով, մկների մարմնում հնարավոր կլինի արտադրել մարդկային հակամարմիններ: Այնուհետև հետազոտողները կկարողանան դրանց վրա փորձարկել ՄԻԱՎ-ի պատվաստանյութերը:
Վթարի ժամանակ իր բութ մատը կորցրած տղամարդը մի քանի ամիս անց բժիշկներից առաջարկ է ստացել իր ոտքի մատներից մեկը պատվաստել ձեռքի վրա: Մասնագետները նշել էին, որ պատվաստված մատը 50 տոկոսով կկարողանա իրականացնել բթամատի ֆունկցիան: Նման վիրահատություն առաջին անգամ արել է մի ավստրիացի բժիշկ, 1897թ:
Բրիտանացի հետազոտողները կարողացել են մեզի միջոցով ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը: Շագանակագեղձի քաղցկեղը սպառնում է աշխարհի տղամարդկանց 50 տոկոսի կյանքին: Մինչ այժմ այս քաղցկեղը հատնաբերվել է երկու եղանակով: Իսկ PUR հետազոտության արդյունքում, քաղցկեղը հնարավոր կլինի հայտնաբերել մեզի մեջ եղած գեների միջոցով: Հետազոտությունն իրականացվել է 14 կամավորների վրա և արդյունքը եղել է դրական: Ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար, հետազոտությունը պետք է կրկնվի 6-12 ամսում: