ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը (Ղոդսի համաշխարհային օրը)
1979 թվականից սկսած, ամեն տարի, աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր մարդիկ, մասնակցում են Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ իմամ Խոմեյնիի առաջարկով նշվող Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին:
Միլիոնավոր մուսուլմաններ, Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը դուրս են գալիս երթի, իրենց համերաշխությունը հայտնելու պաղեստինցիներին: Այս տարի, Պաղեստինի դրոշը ծածանվեց համացանցում և սոցցանցերի օգտատերերը հրապարակեցին հազարավոր հեշթեգներ՝ ի պաշտպանւթյուն պաղեստինցիների:
Ղոդսի օրվա կապակցությամբ իր ելույթում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է այս օրվա անցկացումը:

Իր առաջին ելույթում, առաջնորդը նշել է, որ Պաղեստինի զավթումը և Սիոնիստական քաղցկեղային ուռուցքի ստեղծումը ողբերգություն էր: Նա ասել է. «Վերջին շրջանում մարդկության դեմ ուղղված հանցագործություններից ոչ մեկն այսքան մեծ ծավալ չի ունեցել: Սիոնիստական ռեժիմը զավթել է Պաղեստինը և պաղեստինցիներին վտարել իրենց հայրենիքից: Տասնյակ տարիներ շարունակ, սիոնիստները ոճրագործություններ են իրականացրել պաղեստինցիների նկատմամբ: Սա մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործություն է»:
72 տարի է անցել այն օրվանից, երբ գերտերությունների ճնշումների արդյունքում, ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց սիոնիստների կողմից պաղեստինյան հողերի զավթումը: ՄԱԿ-ի թիվ 181 բանաձևի համաձայն, Պաղեստինը բաժանվեց երկու մասի: 56 տոկոսը հանձնվեց սիոնիստ զավթիչներին, 44 տոկոսը՝ պաղեստինցիներին: Սակայն 1948թ մայիսին սիոնիստները գրավեցին Պաղեստինը, թույլ չտալով, որպեսզի ձևավորվի Պաղեստինի անկախ պետություն: Իսկ ներկա դրությամբ, սիոնիստները գրավել են պաղեստինյան տարածքների 85 տոկոսը կամ 27 հազար քկմ տարածք:
Իսլամական հեղափոխության առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Փաստերը վկայում են, որ սիոնիստական կառավարություն ստեղծելու արևմտյան երկրների ու հրեական խոշոր ընկերությունների նպատակը արևմտյան Ասիայում իրենց ներկայությունը մշտապես հաստատելն էր և այդ տարածաշրջանի ներքին հարցերին միջամտելու հնարավորություն ունենալը: Հենց այդ պատճառով, նրանք Սիոնիստական զավթիչ ռեժիմին աջակցեցին ամեն կերպ, զինելով նույնիսկ ատոմային զենքով, իրենց ծրագրերում ներառելով այս քաղցկեղային ուռուցքի տարածումը Եփրատից մինչև Տիգրիս»:
Չնայած տարիներ շարունակ այս որոշման դեմ մեծ պայքար մղվեց, սակայն արաբական երկրների սխալ քաղաքականության հետևանքով, և ԱՄՆ-ի նկատմամբ հաշտվողական քաղաքականություն վարելու արդյունքում, անկախ Պաղեստինի ձևավորումը վերածվեց անհնարին ցանկության: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, պաղեստինցիների համար նոր էջ բացվեց: Սիոնիստները հեռացվեցին Իրանից և այդ ռեժիմի դեսպանատունը դարձավ Պաղեստինի ներկայացուցչությունը: Մյուս կողմից ձևավորվեց Պաղեստինի իսլամական դիմադրության ճակատը, ինչը պատճառ դարձավ, որ Պաղեստինի հարցի լուծման հույսը արթնանա:
Իսլամական հեղափոխության առաջնորդն այս կապակցությամբ ասում է. «Լիբանանում Հեզբոլլահին նվիրված ուժերի ձևավորումը և Համասի ու Իսլամական ջիհադի ձևավորումը պաղեստինյան հողերի վրա, ոչ միայն սիոնիստներին, այլ նաև ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների ղեկավարներին շփոթահար դարձրեց, ինչի հետևանքով, նրանք փորձեցին արաբական երկրներում նոր ուժերի հետ համախմբվել, որպեսզի կարողանան ամեն կերպ՝ քարոզչական ու քաղաքական միջոցներով, աջակցություն տրամադրել զավթիչ սիոնիստներին»:
ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այսօր առավել քան երբևէ այդ պայքարն ուժեղանում է, իսկ բռնատիրական ճակատն ավելի անհույս է դառնում ու թուլանում: Որպես օրինակ, Սիոնիստական ռեժիմի բանակը, որ մի ժամանակ համարվում էր անպարտելի ու արագ արձագանքող ուժ, որը կարող էր զսպել հարձակվող կողմին, պարտություն կրելով Գազայում մարտնչող ժողովրդական ուժերից, նահանջեց ու խոստովանեց իր պարտությունը: Իսլամն ասում է. «Անարդարը ենթակա է ոչնչացման: Այն, որ մի ճշմարիտ էություն անտեսվի և դրա փոխարեն տեղավորվի մի սին էություն, անարդար է»:
Նա հավելում է.«Պաղեստինցիների պայքարը պայքար է Աստծու ճանապարհին և իսլամական պարտավորություն: Այս պայքարում հաղթանակը երաշխավորված է, որովհետև մարտնչող անձը, նույնիսկ սպանվելով, դեպի հավերժություն է գնում: Հետևաբար չի կարելի Պաղեստինի հարցը սահմանափակել միայն պաղեստինյան ու անգամ արաբական խնդրով»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերով. «Այս պայքարի նպատակն է Պաղեստինի ազատագրումը և բոլոր պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք: Այսօր միլիոնավոր պաղեստինցիներ ի վիճակի են առաջ տանել այս մեծ ջիհադն ու Աստծու կամոք հասնել վերջնական հաղթանակի»:
Իրանի առաջնորըդ հավելել է, որ չպետք է վստահել արևմտյան երկրներին ու միջազգային կառույցներին, քանի որ նրանք անտեսում են մարդկանց իրավունքները: Այաթոլլահ Խամենեին նշել է. «Իսլամական հասարակությունը, պետք է ապավինելով իր հավատքին և Աստծուն, հաղթահարի և վերացնի բոլոր արգելքները: Այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները լռում են: Այսօր շատ է խոսվում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի մասին: Սակայն որևէ մեկը չի հարցնում, թե ո՞վ է մեղավոր հարյուր հազարավոր զոհերի, գերիների ու անհետ կորածների համար, այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատերազմներ են հրահրել: Ո՞վ է պատասխանատու Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում զոհված միլիոնավոր մարդկանց անմեղ արյան, ոճրագործությունների, բռնությունների ու ավերածությունների համար, որ իրականացվել են պաղեստինցիների նկատմամբ: Ինչո՞ւ ոչ մեկը չնկատեց իսլամ աշխարհի այդ միլիոնավոր բռնահարված երեխաներին, կանանց ու տղամարդկանց:»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերով, ԱՄՆ-ի ու սիոնիստների քաղաքականությունը՝ բախումները դեպի դիմադրության ճակատի այլ կողմեր տարածելն է: Սիրիայում ներքին պատերազմներ հրահրելը, Եմենի ռազմական շրջափակումը և այդ երկրի դեմ հարձակումները, Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացելը, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծումը՝ եղել են ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի հնարքները, դիմադրության ճակատի ուշադրությունը շեղելու համար,որպեսզի Սիոնսիտական ռեժիմը հնարավորություն ունենա ժամանակ շահել իր դիրքերն ամրապնդելու համար:
Այաթոլլահ Խամենեին կարևորել է պաղեստինյան տարածքներում ջիհադական կազմակերպություններին աջակցելն ու նրանց միասնական պայքարը: Նա բոլորին կոչ է արել սրբազան ջիհադի ժամանակ աջակցել Պաղեստինի ժողովրդին՝ իր նպատակներին հասնելու համար: Նրա ասելով. «Բոլորը պետք է կանգնեն պաղեստինցիների կողքին: Մենք հպարտորեն արել ենք այն ամենն ինչ կարողացել ենք: Վայրենի թշնամու հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով: Իսկ Պաղեստինի խիզախ և դիմադրող ժողովուրդն ունի այդ կամքը: Այսօր պաղեստինցի երիտասարդները պատրաստ են պաշտպանել իրենց արժանապատվությունը: Պաղեստինի իսլամական ջիհադը և Լիբանանի Հեզբոլլահն արդեն հայտարարել են այս կապակցությամբ իրենց վերջնագիրը: Աշխարհը չի մոռացել և չի մոռանալու այն օրը, երբ Սիոնսիտական բանակը խախտեց Լիբանանի սահմաններն ու հասավ Բեյրութ: Այն օրը, երբ Արիել Շարոնի նման հանցագործը Սաբրայում ու Շաքիլայում արյան ծով հեղեց: Չի մոռանա երբ այս ռեժիմի բանակը Լիբանանի ու Հեզբոլլահի հարվածների արդյունքում մեծ կորուստներ տալով պարտվեց և պարտավոր եղավ դուրս գալ Լիբանանից ու հրադադար խնդրել: Ահա սա է նշանակում խոսել ուժի դիրքից»:
Վերջում Այաթոլլահ Խամենեին ասել է. «Պաղեստինը պաղեստինցիներինն է ու պետք է կառավարվի նրանց կողմից: Ուրեմն պետք է տեղի ունենա հանրաքվե՝ բոլոր կրոնների ու ազգությունների մասնակցությամբ, ինչը կարող է լուծում դառնալ Պաղեստինի ներկա մարտահրավերների համար: Հանրաքվեի ժամանակ, Պաղեստինի հրեաները, քրիստոնյաներն ու մուսուլմանները կորոշեն այդ երկրի քաղաքական համակարգը: Իսկ այն ինչը պետք է չքվի, Սիոնսիտական ռեժիմն է, որը հրեական ուսմունքների հետ որևէ կապ չունի և խեղաթյուրում է դրանք»:
ԻԻՀ առաջնորդը հարգել է դիմադրության ճանապարհին զոհվածների հիշատակը, որոնց թվում են շեյխ Ահմադ Յասինը, Ֆաթհի Շաղաղին, Սեյեդ աբբաս Մուսավին և գեներալ Ղասեմ Սուլեյմանին: