Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(156)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք աշխարհում գիտատեխնիկական ու բժշկական ոլորտների վերջին ձեռքբերումների վերաբերյալ հերթական հաղորդումը:
Բակտերիաները լուրջ խնդիրներ են առաջացնում այն վայրերում, որտեղ առկա է մեծ քանակությամբ սննդամթերք: Սակայն գիտնականներին հաջողվել է ստեղծել նանոթաղանթ, որը ոչնչացնում է բակտերիաներին:
Կանադայի Մաքմաստեր համալսարանի երկու իրանցի հետազոտողներ ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել ամենահզոր բակտերիաները, որոնք դիմադրում են անգամ հակաբիոտիկներին:
Այս նյութը տեղադրվում է տարբեր ապրանքների վրա, պլաստիկից է, ճկուն և դիմացկուն: Նյութի արտադրությունը մեծ ծախսեր չի պահանջում: Այն կարելի է կիրառել նույնիսկ աթոռների, բռնակների ու բոլոր այն տեղերի վրա, որտեղ կարող են լինել բակտերիաներ: Այս նյութով կարելի է ծածկել նաև սառնարանում դրվող սննդամթերքը: Այն ոչ միայն ախտահանող է, այլ նաև ունի մածուցիկ տեսք, ինչը թույլ է տալիս հեռացնել բակտերիաները: Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել բոլոր հիմնարկներում:
Իրանական գիտելիքահենք ընկերությունը կարողացել է արտադրել մի հեղուկ, որը պատրաստված է ակնամոմից և շատ օգտակար է հատկապես գրիպի դեմ պայքարում: Այն ունի հակաօքսիդանտներ, ուժեղացնում է իմունային համակարգը, բուժում կոկորդի ցավը և շնչառական խնդիրները: Ըստ մասնագետների, մեղրի ակնամոմը հակաբիոտիկ է: Այն մեղրի ամենակարևոր բաղադրիչներից է և թույլ է տալիս փեթակը պաշտպանել տարբեր տեսակի հիվանդություններից:
Հետազոտողների ասելով, այս նյութը Միջին Արևելքում առաջին անգամ հնարավոր է եղել արտադրել առանց ալկոհոլի ու քիմիական նյութերի: Նյութն ունի նաև հակաքաղցկեղային ազդեցություն: Հայտնագործությունը հաստատվել է Իրանի առողջապահության նախարարության կողմից: Դրա գինը երեք անգամ ցածր է արտասահմանյան օրինակներից: Մածուկը կարող են օգտագործել նաև երեխաները, տարեցներն ու հղի կանայք:
Իրանի Մազանդարան նահանգի հետազոտողներին հաջողվել է թղթե չիպեր արտադրել, որոնք կարող են հայտնաբերել սննդամթերքում առկա անթույլատրելի հավելումները: Այս հայտնագործությունը շատ կարևոր է հատկապես մսամթերքի մեջ նիտրատների քանակությունը որոշելու համար: Այս չիպերը շատ մատչելի են և հետազոտողների խոսքերով, կարող են հայտնաբերել նաև ձեթի ու յուղի մեջ առկա պերօքսիդի քանակությունը: Այս չիպերը կարող են մեծ կիրառություն ունենալ ռեստորաններում՝ սննդի մեջ պերօքսիդի քանակը հայտնաբերելու համար:
Հարվարդի համալսարանի հետազոտողները ստեղծել են արհեստական ինտելեկտի լոգարիթմ, որը կարող է ճանաչել Ալցհեյմերի հիվանդության նախանշանները: Ալգորիթմը կիրառվել է նոր ծրագիր նախագծելու համար: Այս հետազոտության ընթացքում, ստուգվում են մարդու առողջական խնդիրները և սկանավորվում է ուղեղը, որից հետո հնարավոր է լինում ասել թե արդյոք տվյալ անձը հետագայում կարո՞ղ է հիվադնանալ Ալցհեյմերի հիվանդությամբ: Հետազոտողներն ասում են, որ այս մեթոդը շատ զարգացած է և կարող է պարզել հիվանդության անգամ ամենափոքր հավանականությունը:
Ընդհանուր առմամբ, 267 հազար կամավոր է դիմել այս հետազոտությունն անցնելու համար: Արդյունքում, հետազոտվածների 2.4- ի մոտ հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդության նշաններ: Մասնագետները նշում են, որ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը շատ թանկ արժի, իսկ հիվանդներին խնամելը շատ բարդ է, հետևաբար այս մեթոդը հնարավորություն կտա կանխել հիվանդության առաջացումը: