Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(156)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120977-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(156)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք աշխարհում գիտատեխնիկական ու բժշկական ոլորտների վերջին ձեռքբերումների վերաբերյալ հերթական հաղորդումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 26, 2020 20:30 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք աշխարհում գիտատեխնիկական ու բժշկական ոլորտների վերջին ձեռքբերումների վերաբերյալ հերթական հաղորդումը:

 

Բակտերիաները լուրջ խնդիրներ են առաջացնում այն վայրերում, որտեղ առկա է մեծ քանակությամբ սննդամթերք: Սակայն գիտնականներին  հաջողվել է ստեղծել նանոթաղանթ, որը  ոչնչացնում է բակտերիաներին:

Կանադայի Մաքմաստեր համալսարանի երկու իրանցի հետազոտողներ ստեղծել են նյութ, որը կարող է  ոչնչացնել ամենահզոր բակտերիաները, որոնք դիմադրում են անգամ հակաբիոտիկներին:

Կանադայի Մաքմաստեր համալսարանի երկու իրանցի հետազոտողներ ստեղծել են նյութ, որը կարող է  ոչնչացնել ամենահզոր բակտերիաները։

 

Այս նյութը տեղադրվում է տարբեր ապրանքների վրա, պլաստիկից է, ճկուն և դիմացկուն: Նյութի արտադրությունը մեծ ծախսեր չի պահանջում: Այն կարելի է  կիրառել նույնիսկ աթոռների, բռնակների ու բոլոր այն տեղերի վրա, որտեղ կարող են լինել բակտերիաներ: Այս նյութով կարելի է  ծածկել նաև սառնարանում դրվող սննդամթերքը: Այն ոչ միայն ախտահանող է, այլ նաև ունի մածուցիկ տեսք, ինչը թույլ է տալիս հեռացնել բակտերիաները: Այս տեխնոլոգիան կարելի է  կիրառել բոլոր հիմնարկներում:

 

Իրանական գիտելիքահենք ընկերությունը կարողացել է արտադրել մի հեղուկ, որը պատրաստված է ակնամոմից և շատ օգտակար է հատկապես գրիպի դեմ պայքարում: Այն ունի հակաօքսիդանտներ, ուժեղացնում է իմունային համակարգը, բուժում կոկորդի  ցավը և շնչառական խնդիրները:  Ըստ մասնագետների, մեղրի ակնամոմը հակաբիոտիկ է: Այն մեղրի ամենակարևոր բաղադրիչներից  է և թույլ է  տալիս փեթակը պաշտպանել տարբեր տեսակի հիվանդություններից:

Իրանական գիտելիքահենք ընկերությունը կարողացել է արտադրել մի հեղուկ, որը պատրաստված է ակնամոմից և շատ օգտակար է հատկապես գրիպի դեմ պայքարում:

 

Հետազոտողների ասելով, այս նյութը Միջին Արևելքում առաջին անգամ հնարավոր է եղել արտադրել առանց ալկոհոլի ու քիմիական նյութերի: Նյութն ունի նաև հակաքաղցկեղային ազդեցություն: Հայտնագործությունը հաստատվել է  Իրանի առողջապահության նախարարության կողմից: Դրա գինը երեք անգամ ցածր է արտասահմանյան օրինակներից: Մածուկը կարող են օգտագործել նաև երեխաները, տարեցներն ու հղի կանայք:

Իրանի Մազանդարան նահանգի հետազոտողներին հաջողվել է թղթե չիպեր արտադրել, որոնք կարող են հայտնաբերել սննդամթերքում առկա անթույլատրելի հավելումները:

 

 

Իրանի Մազանդարան նահանգի հետազոտողներին հաջողվել է թղթե չիպեր արտադրել, որոնք կարող են հայտնաբերել սննդամթերքում առկա անթույլատրելի հավելումները: Այս հայտնագործությունը շատ կարևոր է  հատկապես մսամթերքի մեջ նիտրատների քանակությունը որոշելու համար: Այս չիպերը շատ մատչելի են և հետազոտողների խոսքերով, կարող են հայտնաբերել նաև ձեթի ու յուղի մեջ առկա պերօքսիդի քանակությունը: Այս չիպերը կարող են մեծ կիրառություն ունենալ ռեստորաններում՝ սննդի մեջ պերօքսիդի քանակը հայտնաբերելու համար:

 

 

Իրանի Ռոյան գիտական կենտրոնը և բժշկական համալասրանը կարողացել են ցողունային բջիջների միջոցով բուժել լյարդի հիվանդությունները:  

 

Հարվարդի համալսարանի հետազոտողները ստեղծել են արհեստական ինտելեկտի լոգարիթմ, որը կարող է ճանաչել Ալցհեյմերի հիվանդության նախանշանները: Ալգորիթմը կիրառվել է նոր ծրագիր նախագծելու համար: Այս հետազոտության ընթացքում, ստուգվում են մարդու առողջական խնդիրները և սկանավորվում է ուղեղը, որից հետո հնարավոր է լինում ասել թե արդյոք տվյալ անձը հետագայում կարո՞ղ է  հիվադնանալ Ալցհեյմերի հիվանդությամբ: Հետազոտողներն ասում են, որ այս մեթոդը շատ զարգացած է և կարող է պարզել հիվանդության անգամ ամենափոքր հավանականությունը:

Ընդհանուր առմամբ, 267 հազար կամավոր է դիմել այս հետազոտությունն անցնելու համար: Արդյունքում, հետազոտվածների 2.4- ի մոտ հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդության նշաններ: Մասնագետները նշում են, որ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը շատ թանկ արժի,  իսկ հիվանդներին խնամելը շատ բարդ է, հետևաբար այս մեթոդը հնարավորություն կտա կանխել հիվանդության առաջացումը:    

Հարվարդի համալսարանի հետազոտողները ստեղծել են արհեստական ինտելեկտի լոգարիթմ, որը կարող է ճանաչել Ալցհեյմերի հիվանդության նախանշանները: