Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից (23)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120978-Կյանքն_Արևմուտքում_Հայացք_ներսից_(23)
Վերջին տասնամյակների ընթացքում տեխնոլոգիայի զարգացման արդյունքում մարդկանց ապրելակերպը փոխվել է: Այս փոփոխություններից մեկը սնվելու մեթոդն է, որին կանդրադառնանք «Կյանքն Արևմուտքում․հայացք ներսից» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 26, 2020 21:19 Asia/Tehran

Վերջին տասնամյակների ընթացքում տեխնոլոգիայի զարգացման արդյունքում մարդկանց ապրելակերպը փոխվել է: Այս փոփոխություններից մեկը սնվելու մեթոդն է, որին կանդրադառնանք «Կյանքն Արևմուտքում․հայացք ներսից» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում:

Տեխնոլոգիան արդիականության  և աշխարհի ու մարդու որոշակի ընկալման  դրսևորումն է։ Արդիականության հիմքերը դրվել են բնության նկատմամբ մարդու գերիշխանության ուղղությամբ, իսկ տեխնոլոգիան` գործիք է, որը փոխել է մարդու և բնության փոխազդեցությունը: Վերջին տասնամյակների ընթացքում տեխնոլոգիաների կիրառման  արդյունքում փոխվել է մարդկանց ապրելակերպը:

Մարդկանց կյանքում տեխնոլոգիայի մուտք գործելով փոխվել են մարդկանց ամենօրյա սովորույթները: Օրինակ, երբ մարդիկ սկսեցին սառնարան օգտագործել, այլևս հարկադրված չեղան ամեն օր կերակուր պատրաստել կամ սնունդ գնել:

Երբ բազմաժամյա երթևեկությունը և խցանումը դժվարացրեց տանը նախաճաշելը և ճաշելը, նախաճաշը շատերի համար վերացվեց և որոշների համար էլ վերափոխվեց: Տեխնոլոգիան սնունդ պահելու նոր եղանակներ է ստեղծել և տրանսպորտային տեխնոլոգիայի օգնությամբ, սննդի հասանելիությունը հնարավոր դարձավ աշխարհի ցանկացած վայրում: Այսօրվա կենցաղում, մի ընտանիքում, որտեղ ծնողներն աշխատում են և ճաշ պատրաստելու ավելի քիչ հնարավորություն ունեն, պատրաստի կերակուրներն ու կիսաֆաբրիկատները ավելի տարածված են դարձել:

Ամեն տարի աշխարհում պահածոյացված սննդի արդյունաբերության արժեքն զգալիորեն աճում է: Մինչև 2021 թվականը շուկայական արժեքը կհասնի ավելի քան 105 միլիարդ դոլարի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպացիների և հյուսիսամերիկացիների մեծ մասը օգտագործում են փաթեթավորված սնունդ: Guardian- ի հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները և ամերիկացիների մեծամասնությունը չորս անգամ ավելի շատ փաթեթավորված սնունդ են սպառում և  նրանք ամենաքիչ կալորիականությունն են ընդունում թարմ սնունդից: Փաթեթավորված մթերքները, ներառյալ պատրաստի ուտելիքները, տորթերը և թխվածքաբլիթները, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ճարպակալման պատճառներից են: Շատ ամերիկացիներ ավելաքաշ ունեն: ԱՄՆ-ում գիրությունը երկու անգամ ավելի բարձր է, քան Եվրոպայում: Սրտանոթային հիվանդությունը Միացյալ Նահանգներում մահվան գլխավոր պատճառն Կանխատեսել են,որ  մինչև 2050 թվականն ամերիկացիների մեկ երրորդը կտառապեն շաքարախտով:

Անկասկած, հիվանդության և ապրելակերպի միջև կան կապեր: Մարդիկ  կախված իրենց սննդակարգից ունեն առողջ կամ հիվանդ մարմին  ու  հոգի: Համաճարակաբանները  քաղաքակրթության հիվանդությունների ցուցակ են ներկայացրել, որոնք ներառում են շաքարախտը, աթերոսկլերոզը, ասթման, ալերգիան, ճարպակալումը և քաղցկեղը: Այս հիվանդությունները առավել տարածված են զարգացած երկրներում, մինչդեռ դրանք շատ ավելի քիչ են տարածված բնիկ ժողովուրդների շրջանում, ովքեր ավելի քիչ են հետևում արևմտյան ապրելակերպին: Milken ինստիտուտի հետազոտությունների համաձայն, այսօր աշխարհի 10 զարգացած երկրներում, ավելորդ քաշի, մասնավորապես `տեխնոլոգիայի և նստակյաց կենսակերպի գործոնի հետ միասին, շատ կարևոր է սննդի տեսակը:

Այսօր չի կարելի գտնել մեկին, ով ծանոթ չէ պիցցա, հոթ դոգ, երշիկեղեն և այլ տերմիններին: Այս բառերը մտել են աշխարհի շատ մարդկանց սնուցման բառապաշարի մեջ  լրատվամիջոցների  լայնածավալ գովազդի պատճառով: Այսօր պատրաստի սնունդը դարձել է ժամանակակից և մեքենայական կյանքի խորհրդանիշը: Այս օրերի մեքենայական կյանքի համար ինչն ավելի լավ է, քան մատչելի համեղ պատրաստված սնունդը:

Արագ սնունդը կապված է Միացյալ Նահանգների անվան հետ: McDonald's-ն իր աշխատանքն սկսել է  1948 թվականին: Աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցը մասնաճյուղեր ունի 120 երկրներում և ամեն օր սպասարկում է 68 միլիոն հաճախորդի:

Մակդոնալդից հետո արագ սննդի ցանցեր ստեղծվեցին, որոնց մեծ մասը ստեղծվել են Միացյալ Նահանգներում և նրանց մասնաճյուղերը տարածվել են գրեթե ամբողջ աշխարհում:Այսօր արագ սննդի արդյունաբերությունը հասել է մի կետի, որ սնունդը անմիջապես առաքվում է մարդկանց բնակարանները:

Ջեֆ Արդերն ասել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պիցցան ժամանում է մեր տներն ավելի շուտ, քան ոստիկանությունը»:

Գիրությունը Միացյալ Նահանգներում

Գեղեցիկ տեսքով և համեղ  պատրաստի սնունդը դարձել է ընտանեկան սննդակարգի կարևոր մասը:  Անառողջ և առանց սննդային արժեք ունեցող այս փաթեթներն համեղ են,  որովհետև պարունակում են մեծ քանակությամբ  ճարպ և  աղ,  բազմազան սոուսեր և բարձր կալորիականություն: Արագ սննդի կալորիաները սովորաբար մեկուկես և երկու անգամ գերազանցում են նույն չափի տնային կերակուրի կալերիան: Եթե ​​արագ սննդի և ուտեստի աղիությունը չի զգացվում, դրանում ավելացված համեմունքների պատճառով է: Արագ սննդի մեջ գոյություն ունեցող աղի քանակը  կրկնակի է քան մարմնի օրական պահանջն է: Արագ սնունդը չափազանց գիրացնող է: Հետազոտությունների համաձայն, նրանք, ովքեր շաբաթական երկու անգամ արագ սնունդ են ընդունում, 50 տոկոսով ավելի հավանական է, որ ճարպակալվեն և կրկնակի հավանական է, որ շաքարախտ ունենան: 2009 թ-ին ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր Ռոբերտ Քեները նկարահանել է «Սննդի առևտուր» ֆիլմը: Այս ֆիլմում ռեժիսորը քննարկում է ամերիկյան սննդի համակարգը: «Սննդի առևտուր»-ը ֆիլմում ռեժիսորը անդրադառնում է հատուկ ընկերությունների կողմից ԱՄՆ-ի սննդի արդյունաբերության մաֆիոզ բնույթին: Այս ընկերությունների արտադրանքի միսը ստացվում է հավերից և կովերից, որոնք  բուժվում են անբնական եղանակներով: Ռեժիսորը այցելում է սննդի գործարանների աշխարհ, մասնակցելու«Մաքդոնալդ» ցանցային ռեստորանների առաջին մասնաճյուղի բացման միջոցառմանը: Մաքդոնալդ» ցանցային ռեստորաններն առաջինն էին, որոնք պնդում էին, որ ինչպես ամերիկյան մեքենաների արտադրությունը կարող են մթերքները արտադրել հավաքման գծում: Այս ռեստորանի դիզայներները, արտադրության մեխանիզացիայի բազմակողմանի գործընթացով, նախագծել են համբուրգերների մոդելը, որը զանգվածային արտադրությամբ և ծախսերի իջեցմամբ ավելի մեծ շահույթ են ապահովում:

 

«Սննդի առևտուր» ֆիլմում ուշադրություն է դարձվում սննդի արդյունաբերության մեջ եգիպտացորենի դիրքին: Եգիպտացորենը նմանվում է նավթի՝ պլաստմասե արտադրանքների արդյունաբերությունում: Ներկայումս Միացյալ Նահանգներում սննդամթերքի ավելի քան 90% -ը պարունակում է եգիպտացորենի կամ սոյայի արտադրանք: Եվ միակ պատճառը արտադրության ծախսերի իջեցումը և եկամտաբերության բարձրացումն է: Եգիպտացորենը բարձր կալորիականությամբ հացահատիկ է, որը կարելի է երկար ժամանակ պահել, բայց ի տարբերություն նավթի, այն չի կարելի ուտել: Եգիպտացորենի հսկողությունը ԱՄՆ-ի պարենային արդյունաբերության մեջ նշանակում է արդյունաբերության տոտալ վերահսկողություն: Եգիպտացորենը և դրա ածանցյալ արտադրանքները օգտագործվում են շատ պարենային ապրանքներ պատրաստելու համար, հատկապես կենդանիների կեր: Եգիպտացորենի դերը այնքան կարևոր է, որ դրա համար օրենք է ընդունվել  ԱՄՆ-ում, և դրա արտադրության համար սուբսիդիաներ են տրամադրվում: Նման մոտեցումը կարող է ռացիոնալ  թվալ, բայց, ըստ Ռոբերտ Քեների, խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ խառնվում է բնության հավասարակշռությունը: Վերջին 50 տարիների ընթացքում խոտ ուտելու փոխարեն ՝ կովերն արդեն ուտում են եգիպտացորեն, որպեսզի ավելի արագ աճեն: Բայց դա չի նշանակում, որ դրանք ավելի առողջ միս են արտադրելու: Եգիպտացորենը կովերի մարսողական համակարգը խանգարում է և լավ հարմար պայմաններ է ստեղծում աղիքում դիզենտերիայի (Escherichia coli) մանրէների համար և  աստիճանաբար այն ներառվում է մարդու սննդի շղթայում: Քեների խոսքերով այս ընկերությունների իրավաբանական ազդեցությունն այնքան մեծ է, որ մինչև մի քանի տարի առաջ և նախքան երեխայի մահը՝  դիզենտերիայի մանրեով թունավոր համբուրգեր ուտելու պատճառով, ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը չկարողացավ փակել աղտոտված գործարանները:

Ընկերությունները դատի են տվել այն մարդկանց, ովքեր բողոքել են իրենց դեմ ՝ օգտագործելով «համբավի զրպարտություն» օրենքը: Քեների խոսքով  դա տարօրինակ է թվում մի երկրի համար, որը պնդում է, որ խոսքի ազատության օրրանն է: 

Ռոբերտ Քեները իր ստեղծագործության մեջ կարևորում   է . «Զարգացած արևմտյան մարդու կենսակերպի փոփոխությունը»: Մեքենայական արագ տեմպերով կյանքի մեջ ընկղմված մարդն այլընտրանք չունի, բացի հանձնվել արագ սննդի և գործարանային սննդի գերակայությանը, որպեսզի հետ չմնա կյանքի արագ տեմպից: Մարդ, ով սնվելն ընտրել է, ոչ թե հիմնական կարիքները բավարարելու, այլ կարճատև հաճույք ունենալու առօրյա կյանքից ազատվելու համար : Զվարճանքը, որը դարձել է կեղծ կարիք, դառնում է ավելի ու ավելի անբավարար: