Եմենում Սաուդյան կոալիցիայի միջազգային ոճրագործությունները և պատճառված վնասների հատուցման անհրաժեշտությունը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121096-Եմենում_Սաուդյան_կոալիցիայի_միջազգային_ոճրագործությունները_և_պատճառված_վնասների_հատուցման_անհրաժեշտությունը(1)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Երեք մասից բաղկացած այս հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում կխոսենք միջազգային իրավունքի շրջանակում իրավաբանական և ֆիզիկական անձանց 2 հարթություններում միջազգային քրեական պատասխանատվության հասկացության մասին և կքննարկենք Եմենում Ս. Արաբիայի պատերազմական ոճրագործությունների  իրողությունները՝ ըստ միջազգային քրեական  դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 29, 2020 17:54 Asia/Tehran
  • Եմենում Սաուդյան կոալիցիայի միջազգային ոճրագործությունները և  պատճառված վնասների հատուցման անհրաժեշտությունը(1)

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Երեք մասից բաղկացած այս հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում կխոսենք միջազգային իրավունքի շրջանակում իրավաբանական և ֆիզիկական անձանց 2 հարթություններում միջազգային քրեական պատասխանատվության հասկացության մասին և կքննարկենք Եմենում Ս. Արաբիայի պատերազմական ոճրագործությունների  իրողությունները՝ ըստ միջազգային քրեական  դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի:

2015-ի մարտից սկսած ՝ Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ շարունակական և լայնածավալ հարձակումներ է իրականացրել «Կտրուկ փոթորիկ» և «Հույսի վերադարձ»գործողությունների անվամբ:Չնայած միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի նախազգուշացումներին, Եմենի հնգամյա պատերազմի  տարիներին ՝ 2015-ից մինչև 2019 թվականը, չեն դադարել Սաուդյան կոալիցիայի հարձակումները ոչ ռազմական  կենտրոնների, ներառյալ հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների, սիլոսների, գործարանների, շուկաների, հուղարկավորությունների, ամուսնական հանդեսների, ջրամբարտակերի, դեղորայքի  պահեստների, էլեկտրակայանների ,պատմական կոթողների,միջազգային հաստատությունների,ինչպես՝ Բժիշկներ առանց սահմանների միությանը պատկանող  օգնության և բուժման կենտրոնների վրա: Հարձակումները հանգեցրել են միջազգային մարդասիրական  իրավունքների , այդ թվում ՝ ռազմական և քաղաքացիական թիրախների տարանջատման սկզբունքի խախտման:Այս համակարգված հարձակումների հարատևությունը , ինչպես նաև արգելված զենքերի, ներառյալ քիմիական, ֆոսֆորային և կլաստերային զինամթերքների օգտագործումը, ապացուցել է,որ Սաուդյան կոալիցիայի ղեկավարները միտումնավոր են կատարել միջազգային ոճագործություններ ՝ Եմենի ժողովրդին  ոչնչացնելու համար:«Սաուդյան կոալիցիայի միջազգային հանցագործությունները Եմենում և պատճառված  վնասների հատուցման անհրաժեշտությունը» հաղորդման ընթացքում, կքննարկենք այդ հանցագործությունների օրինակներն ու ոլորտները,միջազգային իրավունքների համապատասխան փաստաթղթերի հիմամբ:

Սաուդիանն Արաբիայի պետական այրերը՝ Եմենի ժողովրդի դեմ միջազգային ոճրագործության հեղինակները

 

Միջազգային քրեական դատարանի  ստեղծման  նպատակն է՝ արդյունավետ հետապնդել մարդկային և մարդասիրական ծանր հանցագործությունների կատարողներին և վերջ տալ նրանց անպատժելիությանը:Հետևաբար կարևոր է դատարանի  դերը, Եմենում միջազգային հանցագործությունների, այդ թվում ՝ պատերազմական ոճրագործությունների, ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և բռնաբարությունների  ղեկավարների դատական հետապնդման գործում:Շարունակելով հաղորդումը ,կքննարկենք  Եմենում ,Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճրագործությունների մի մասը:Պատերազմական ոճրագործությունը ,այն ոճրագործությունն է , որը զինյալ հակամարտություններում խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը:  Եմենում,Սաուդյան դինաստիայի  կատարած պատերազմական ոճրագործությունները լուսաբանելու  համար ,նախ ներկայացնում ենք  միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածում նշված պատերազմական ոճրագործությունների  նյութական որոշ տարրեր, ինչպես նաև այս ոճրագործությունների օրինակները՝ Սաուդյան Արաբիայի Եմեն ներխուժման ժամանակ:

Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի Ա և Բ կետերի համաձայն.«Միտումնավոր  սպանություններ և ընդհանուր առմամբ կանխամտածված հարձակումներ քաղաքացիական անձանց վրա ,կամ այն քաղաքացիական անձանց դեմ, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, նաև հարձակումներ կամ ռմբակոծություններ իրականացնել անպաշտպան և ռազմական նպատակակետեր չհանդիսացող   քաղաքների, գյուղերի, բնակելի տարածքների կամ շենքերի վրա,համարվում է պատերազմական ոճրագործություն»:Որպես օրինակ ,անդրադառնում ենք Եմենի խաղաղ բնակիչների սպանության մասին միջազգային շրջանակների վավերագրական հարյուրավոր զեկույցներից մեկին:  Եմենի մարդու իրավանց նախարարությունը 2018-ի մայիսին հայտարարել էր , որ 2015 թվականից մինչև 2018-ի մայիսը , Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ավիաներխուժումների մեկնարկից ի վեր մահացել են 38.500 քաղաքացիներ: Նաև Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ներխուժման հետևանքով  անուղղակիորեն Եմենում  սպանվել են  մոտավորապես  300 000 մարդ: Եմենում 247,000 երեխա թերսնման ,իսկ  17,000-ն էլ երկրից դուրս գալու  և  բժշկական բուժում ստանալու հնարավորություն չունենալու  պատճառով է մահացել։

Սաուդյան կուալիցիայի կողմից  Եմենում «մարդկության դեմ ոճրագործության»միտումնավոր իրականացում

 

Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 8-րդ հոդվածի Բ կետը նշում է.«Ոչ ռազմական թիրախների վրա միտումնավոր հարձակումները, նաև  կանխամտածված և միտումնավոր հարձակումներ ՝կրոնական, կրթական, գեղարվեստական, գիտական ​​կամ բարեգործական նպատակներով նախատեսված կառույցների ու շենքերի վրա , ինչպես նաև պատմական կոթողների , հիվանդանոցների և հիվանդների ու վիրավորների կենտրոնների  վրա հարձակումը ՝ պայմանով, որ այդ վայրերը ռազմական թիրախ չեն,համարվում է  պատերազմական ոճրագործություն»:Մինչդեռ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն   իր 2018 թվականի զեկույցներից մեկում հայտարարել է.«Կոալիցիայի ռազմօդանավերը չեն տարբերակում ռազմական և քաղաքացիական թիրախները»:«Գարդիան» օրաթերթը ,իր  2016 -ի սեպտեմբերի 16-ի զեկույցում՝  հիմնվելով իր հետազոտական ​​խմբի արդյունքների վրա գրել է,որ Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր երեք հարձակումներից  մեկը կատարվում  է  Եմենի քաղաքացիական տարածքներում, ինչպես՝ դպրոցների, հիվանդանոցների, շուկաների, մզկիթների և տնտեսական ենթակառուցվածքների դեմ:

Կանոնադրության 8-րդ հոդվածի Բ կետը վերաբերում է կրթական կենտրոնների վրա հարձակման արգելքին: ՄԱԿ-ի և քաղաքացիական անկախ  կազմակերպությունների զեկույցների համաձայն, 2015-ի մարտի 26-ից մինչև 2020-ի մարտի 26-ը ,Սաուդյան կուալիցիայի հարձակման հետևանքով  Եմենում կատարելապես ավերվել կամ վնասվել են ՝  1072 դպրոցներ և ուսումնական կենտրոններ, 173 համալսարանական շենքեր և  46 տեղեկատվական օբյեկտներ:Դա վկայում է այն մասին, որ Սաուդյան Արաբիան թիրախավորում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախներ: Կանոնադրության 8-րդ հոդվածի «բ» կետը նաև արգելում է հարձակումները պատմական կոթողների  վրա:Սաուդյան կուալիցիան ,մինչև 2020-ի մարտ ամիսը  , թիրախավորել է՝ պատմական արժեք ներկայացնող 1934  կրոնական, մշակութային և զբոսաշրջային վայրեր,որը համարվում է  Վիեննայի քառյակ կոնվենցիաների և միջազգային քրեական դատարանի կանոնադրության բացահայտ խախտում:

 Եմենի մշակութային ժառանգության և պատմական կոթողների ավերումը և Սաուդյան Արաբիայի միջոցով վնասների հատուցման անհրաժեշտությունը

 

Կանոնադրության 8-րդ հոդվածի Բ կետը արգելում  է նաև հիվանդանոցների վրա հարձակումը:. 2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Եմենի 385 բժշկական կենտրոնների գործունեությունը դադարեցվել է Եմենի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ռազմական ագրեսիայի արդյունքում, և որ երկրի բժշկական հաստատությունների միայն 45% -ը կարող է օգտագործվել:Վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են խոլերան և տիֆը, սաուդյան ռեժիմի կողմից հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա հարձակման հետևանքներից մեկն է:Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիայի ավիահարվածները տեղահանել և տարագիր են դարձրել այդ երկրի բնակչության մի մասին, որն  ընդգրկվում  է պատերազմական ոճրագործությունների  այդ կետում:Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ գործող Մանսուր ալ-Հադիի վարձկան ուժերը, ձերբակալում  են այն եմենցիներին,որոնք հիմնականում բնակվում են  «Ալ-Մանսուրա» և «Հա Ռիմի» տարածքներում ,և նրանց արտաքսում «Թաազ» նահանգ, որը վերահսկվում է «Անսար ալլահ» ժողովրդական շարժման կողմից:

Եմենի քաղաքների ռմբակոծությունը համազոր է պատերազմական ոճրագործության

 

 

«Կանոնադրության 8-րդ հոդվածի Բ կետը»արգելում է ,որպես պատերազմական մեթոդ ,խաղաղ բնակիչներին ենթարկել սովի,նրանց արգելելով այն նյութերից ,որոնք անհրաժեշտ են նրանց գոյապրուստի համար:Փաստորեն, երբ հանցագործը քաղաքացիներին  զրկում է իրենց կենսական պիտույքներից , որոնցից էլ կախված է  նրանց կյանքը, կամ նրանց սովի է ենթարկում,   որպես պատերազմի մեթոդ, ուրեմն նա կատարել է «սովամահության մատնելու ոճրագործություն»:Սաուդյան Արաբիան Եմենի պատերազմում բազմաթիվ քայլեր  է ձեռնարկել, որոնք համարվում են Եմենի ժողովրդին սով պարտադրել և դա ծառայեցրել ,որպես պատերազմական մեթոդ: Խմելու ջրի օբյեկտների և ցորենի շտեմարանների դեմ հարձակումը, Եմենի օդային, ծովային և ցամաքային շրջապատումը և սննդի ու դեղորայքի մուտքը կանխարգելելը,  Սաուդյան Արաբիայի կողմից ձեռնարկված միջոցառումներից են,որոնք  հակասում են Ժնևյան կոնվենցիաների առաջին պրոտոկոլի  52, 54 և 56 հոդվածներին:Սաուդյան Արաբիայի կանխամտածված գործողությունների ազդեցության ներքո ,ՄԱԿ-ը 2018-ին հայտարարեց, որ 22,2 միլիոն եմենցիեր,որոնցից 8.4միլիոնը երեխաներ են , անհապաղ սնունդի կարիք ունեն: Կարմիր խաչի զեկույցի համաձայն, Եմենի բնակչության ավելի քան 80 տոկոսը տառապում է մի շարք խնդիրներով , ինչպիսիք են՝ սննդի պակասը , անվտանգ խմելաջրի և առողջապահական հնարավորությունների բացակայությունը:

 Եմենում ,Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների համեմատական ​​քննարկումը միջազգային քրեական դատարանի կանոնադրության հետ ապացուցում է , որ Եմենում Սաուդյան Արաբիայի գործողություններից շատերը միջազգային հանցագործությունների, մասնավորապես ՝ պատերազմական ոճրագործությունների  հստակ օրինակ են:Եմենում,Սաուդյան կոալիցիայի կողմից կատարված պատերազմական ոճրագործություններն են ՝խաղաղ բնակիչների  , այդ թվում երեխաների և կանանց կոտորածը, հարձակումը ցորենի շտեմարանների վրա ,  հիվանդանոցների և դեղորայքի  պահեստների ոչնչացումը , բժշկական և դեղորայքի օգնությունների   հասանելիությունը խոչընդոտելը, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը,  Եմենի ժողովրդի դեմ արգելված զինամթերք,իշարս ՝ քիմիական և ֆոսֆորային զենքեր և ԱՄՆ-ի կողմից պատրաստված կլաստերային ռումբեր կիրառելը, չափավորության  սկզբունքի չհարգելը և կույր հարձակումներ իրականացնելը, Եմենի ծովային, ցամաքային և օդային շրջափակումը , պատմական, հնագիտական ​​և կրոնական կոթողների ավերելը, բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքը և նրանց իրավունքների ոտնահարումը:Բացի Սաուդյան կոալիցիայի ղեկավարների քրեական պատասխանատվությունից, Սաուդյան կոալիցիայի կառավարությունները Եմենում կատարված հարձակումներում և միջազգային մարդասիրական  իրավունքի կանոնների խախտման առումով ,պիտի կրեն պատասխանատվություն: Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները պետք է ստանձնեն Եմենին հասցված վնասի համար պատասխանատվություն և  Եմենի  ժողովրդին  և  կառավարությանը պատճառած վնասը հատուցեն և արդար ու կայուն խաղաղության հաստատման համար պիտի պարտավորություն կրեն Եմենի զարգացման, բարգավաճման և շենացման համար:

Հարգելի ունկնդիրներ,ավարտեց «Եմենում Սաուդյան կոալիցիայի միջազգային ոճրագործությունները և  պատճառված վնասների հատուցման անհրաժեշտությունը» հաղորդաշարի առաջին թողարկումը:Հաջորդ ծրագրում ,կանդրադառնանք՝Եմենում,Սաուդյան կուալիցիայի  կողմից մարդկության դեմ ուղղված ոճրագործություններին, ցեղասպանությանը և ագրեսիային: