Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (22)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121097-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(22)
Այսօրվա հաղորդման ընթացքում կներկայացնենք իսլամի մարգարեի մասին Բեռնարդ Շոուի տեսակետները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 29, 2020 19:10 Asia/Tehran

Այսօրվա հաղորդման ընթացքում կներկայացնենք իսլամի մարգարեի մասին Բեռնարդ Շոուի տեսակետները:

 

Իսլամի մարգարեն եզակի ինքություն ուներ: Արևելքն ու արևմուտքը նրա ճառագած լույսով լուսավորվել են ու մեծ թվով հետազոտողներ ուսումնասիրություններ են իրականացրել նրա մասին:

Սակայն նրանց կողքին եղել են նաև մարդիկ, ովքեր բացասական քարզոչություն են իրականացրել իսլամի ու մարգարեի դեմ: Սակայն մեծ գիտնականներն ու հետազոտողները ներկայացրել են իսլամի մարգարեի իրական կերպարը:

Անշուշտ Մուհամմադը համաշխարհային կերպար է, որ չի կարող պատկանել միայն մի ժողովրդի կամ ազգության: Յուրաքնաչյուր ոք կարող է նրա մասին ուսումանսիրություն կատարել ու ներկայացնել մարգարեին ինչպես որ նա կա:

Ջորջ Բեռնարդ Շոու

 

Դրամատուրգ և գրականագետ  Բեռնարդ Շոուն, ով Շեքսպիրից հետո համարվում է Անգլիայի ամենամեծ գրողներից և որի գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել կրոնի, գիտության, տնտեսության, արվեստի ու ընտանեկան հարաբերությունների վրա, լուրջ ուսումնասիրություններ է իրականացրել մարգարեի մասին: Շոուն գրել է. «Մուհամմադն ամենամեծ մարգարեներից էր: Միջնադարի հոգևորականները, իրենց տգիտության պատճառով, սխալ պատկեր են ներկայացրել իսլամից: Թշնամությունից ելնելով, նրանք իսլամի մարգարեին ներկայացրել են որպես հակաքրիստոնյա: Սակայն իմ կարծիքով, նա հակաքրիստոնյա չէ և նրան պետք է անվանել մարդկության փրկիչ»:

Բեռնարդ Շուոն հավելում է. «Եթե հիմա հայտնվեր նրա նման մի մարդ, նա խնդիրները լուծելու համար կդիմեր խաղաղության ու բարեկամության միջոցներին: Նա լավագույն մարդն է եղել, որ ոտք է դրել այս մոլորակի վրա: Մուհամմադը մարդկանց հրավիրեց դեպի կրոն, հիմնեց նոր քաղաքակրթություն, կանոնակարգեց բարոյականութունը, ստեղծեց մի կենսական հասարակություն և տարածեց իր ուսմունքները: Նա մեծ հեղափոխություն իրականացրեց մարդկության վարքագծի ու գաղափարախոսության մեջ»:

Գրողը հավելում է. «Ես մշտապես հիացել եմ Մուհամմադի կրոնով ու դրա կենսունակությամբ և մեծ հարգանք եմ տածել այդ կրոնի նկատմամբ: Իմ կարծիքով, իսլամը միակ կրոնն է, որ ունի մեծ փոփոխություններ իրականացնելու և յուրաքանչյուր ժամանակաշրջանի ադապտացվելու հնարավորություն: Աշխարհի մարդիկ  փնտրում են հոգևոր գաղափարախոսությունը, որը և կենսատու լինի և բանական: Պետք է ասեմ, որ այս բարոյականությունը կարելի է գտնել միայն իսլամում»:   

Բեռնարդ Շոուն ավելի ուշ իր ելույթներում սկսում է ներկայացնել իսլամի մարգարեին: «Նրա անունը Մուհամմադ է, ծնվել է 577թ Արաբիայում: 40 տարեկանում նա սկսեց իր առաքելությունը, մարդկանց հրավիրելով դեպի ճշմարիտ կրոն: Նա իր կյանքին հաժեշտ տվեց 63 տարեկանում: 23 տարի մարգարեության ընթացքում, նա պաշտեց միակ Աստծուն և մարդկանց փրկեց պատերազմներից ու հակամարտություններից և միավորեց նրանց: Այս ընթացքում, նա մարդկանց հեռու պահեց ցոփ ու շվայտ կյանքից ու հեռավորությունից, տանելով դեպի չափավորություն ու ժուժկալություն: Նա անօրինականությունից, կանոնակարգված կյանքի ոչնչացումից մարդկանց տարավ դեպի կատարելություն: Մարդկության պատմությունը երբեք մեկ այլ մարդու կողմից մեկ այլ վայրում նման փոփոխություն չի տեսել: Եվ այս զարմանահրաշ փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 2 տասնամյակի ընթացքում:   

Մարգարեի կյանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա իր վարքով բոլորին հմայել է: Մարգարեն եկել էր մարդկանց դեպի բարոյական արժեքներ ու կատարելություն հրավիրելու: Մուհամմադի տեսակետները ցույց են տալիս նրա մեջ եղած ներդաշնակությունը, մեծահոգությունը: Նրա ուրախությունն ու զայրույթը միայն Աստծու գոհունակության համար են եղել: Հանդիպումների ժամանակ նա եղել է քաղաքավարի: Մարգարեի լռությունը խորիմաստ է եղել: Նա եղել է ամոթխած և նրա աչքին հավասար են եղել բոլորը՝ աղքատ ու հարուստ: Մուհամմադը եղել է բարեպաշտ, ժպտերես ու համեստ անձ»:

Բեռնարդ Շոուն հավելում է. «Այս հրաշալի մարդու կյանքի պատմությունը ազդել է ինձ վրա: Ես համոզված եմ, որ նրա կրոնը միակ կրոնն է, որ համապատասխանում է մարդու կյանքի բոլոր ժամանակաշրջաններին և ունի այն ներուժը, որ բոլոր սերունդներին գրավի դեպի իրեն»:

 

Մեծ մարդիկ մշտապես մտածել են հասարակության  կարգավիճակը բարեխոխելու մասին, յուրաքանչյուրն ըստ իր գաղափարախոսության: Հիմա  1440 տարվա համեմատ կյանքը շատ է փոխվել և համեմատել հնարավոր չէ: Սակայն Բեռնարդ Շոուն խոսում է այն մասին որ մեր օրերում նույնպես մարդը կարող է հետևել իսլամի մարգարեի սկզբունքներին, խաղաղության ու բարեկամության մասին նրա պատգամներին և արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն:

Նա գրում է. «Ես կանխատեսել եմ, որ Մուհամմադի կրոնը լինելու է Եվրոպայի վաղվա կրոնը: Ինչպես որ այսօրվա Եվրոպայում սկսվել է դրա ընդունման ընթացքը: Ես համոզված եմ, որ եթե մի մարդ, ինչպես  իսլամի մարգարեն, ղեկավարի ներկա աշխարհը, կհաջողի, քանի որ կհաստատվի այն խաղաղությունն ու երջանկությունը, որոնց կարիքն ունի մարդկությունը»:

Պետք է ասել, որ այսօր Եվրոպայում ու ԱՄՆ-ում իսլամի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է և հենց այդ պատճառով, որոշ իշխանությունները փորձում են Արևմուտքում տարածել իսլամաֆոբիա, սակայն նրանց ջանքերը չեն արդյունավորվում: