Միացյալ նահանգները` խտրությունների կայսրություն (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121194-Միացյալ_նահանգները_խտրությունների_կայսրություն_(3)
Հանուն գթած և ողորմած Աստծո: Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Միացյալ նահանգները` խտրությունների կայսրություն» հաղորդաշարի երրորդ մասը:  Հաղորդաշարի ընթացքում ներկայացնում ենք փոքրամասնությունների և գունավոր մաշկ ունեցող քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ ոստիկանության բռնությունները: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2020 05:43 Asia/Tehran

Հանուն գթած և ողորմած Աստծո: Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Միացյալ նահանգները` խտրությունների կայսրություն» հաղորդաշարի երրորդ մասը:  Հաղորդաշարի ընթացքում ներկայացնում ենք փոքրամասնությունների և գունավոր մաշկ ունեցող քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ ոստիկանության բռնությունները: 

Միացյալ նահանգների սևամորթներն ամենաշատն են ենթարկվում ոստիկանության բռնություններին: Սակայն միայն վերջին տարիների ընթացքում է այս մասին բարձրաձայնվում և կան բազմաթիվ չբացահայտված դեպքեր:

2012թ հունիսին, լողավազանում հայտնաբերվեց սևամորթ Ռոդնի Քինգի դին: Ավելի ուշ բացահայտվեց, որ տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելով, նրան սպանել էին Լոս Անջելեսի ոստիկանները: Դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում: 47-ամյա Ռոդնի Քինգի մահը հիշեցնում է  բոլոր այն բռնությունները, որ կիրառվել են այդ երկրում` ոստիկանների կողմից: 1992 թ մարտի 3-ին նույնպես, Լոս Անջելես քաղաքի ոստիկանները հարձակվել էին Ռոդնի Քինգի վրա: Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում: Չորս հարբած ոստիկաններ փակել էին աշխատանքից տուն գնացող երիտասարդ Ռոդնի Քինգի ճանապարհը` զվարճանալու համար: Ոստիկանները ծեծել էին երիտասարդին, և փողոցում թողնելով, հեռացել:

Լոս Անջելեսի ոստիկանների դեմ բողոքի ցույց

 

 

Բնակիչներից մեկը, ով իր տան պատուհանից ականատես էր եղել դեպքին, իր տեսախցիկով նկարահանել էր այն և ոստիկանությանն էր հանձնել ժապավենը: Ոստիկանները ձերբակալվեցին, և նրանց դատավարությունը նույնպես մեծ սկանդալ բարձրացրեց երկրում: Չորս ոստիկանները հայտարարեցին, որ պարզապես կատակել են, իսկ ալկոհոլի ազդեցության պատճառով չէին հասկացել իրենց արարքի հետևանքները: Ոստիկաններն արդարացվեցին, ինչը բողոքի մեծ ալիք բարձրաձայնեց քաղաքում: Ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա: Սպանվեցին մեծ թվով քաղաքացիներ: 6 օր տևած բողոքի ցույցերը, Ազգային գվարդիայի և ծովուժի միջամտությամբ ավարտվեցին: Ցույցերի ժամանակ սպանվեց 55 և վիրավորվեց 2000 մարդ:

1999թ հունիսին, 19-ամյա սևամորթ Լաթանիա Հեգերթին, ով իր անձնական ավտոմեքենայում հեռախոսով խոսում էր, սպանվեց Չիկագոյի ոստիկանի կողմից: Աղջկա վրա կրակած ոստիկանն արդարացվեց, քանի որ հայտարարեց, թե մտածել է, որ աղջկա ձեռքում եղել է հրացան: Դեպքից հետո Չիկագոյի ոստիկանները սպանեցին սևամորթ պատանի Ռոբերթ Ռասին, ով պետք է միանար դպրոցի ֆուտբոլի հավաքականին: Այս ոստիկանը, ինչպես  և նախորդները, արդարացվեց դատարանի կողմից:

ԱՄՆ-ում բռնության զոհ դարձած սևամորթները

 

 

Նյու Յորքում ոստիկանը սպանեց իր ընկերոջ հետ փողոցով քայլող Դանթե Ջոնսոնին: 1992թ Մելիս Գրինը բռնության ենթարկվեց Դեթրոյթի ոստիկանների կողմից: Նա մահացավ ոստիկանների հարվածներից` արյան մեծ կորստի հետևանքով: Հաջորդ դեպքը տեղի ունեցավ 1997թ.: Զոհը Աբներ Լույման էր: Նա սխալմամբ ձերբակալվել էր ոստիկան Ջասթին Վալթի կողմից: Ոստիկանը նրան բռնաբարել էր: Նյու Յորքի ոստիկանությունն արեց ամեն ինչ, որպեսզի դեպքը չբացահայտվի, սակայն ԶԼՄ-ներն այն լայնորեն լուսաբանեցին:

2006թ ոստիկանի կողմից բռնության ենթարկվեց 21-ամյա սևամորթ Ջոզեֆ Համլին, ով նույնիսկ զենք չուներ իր մոտ: Համլին ուներ մտավոր հետամնացություն: Նա սպանվեց Արկանզաս քաղաքի Վեսթֆորդ քաղաքում` ոստիկանության սպա Լարի Նորմանի կողմից: 2008թ. Բրայան Սթիները, ով հաշմանդամ էր,  խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանները նրան տեղափոխել էին Ֆլորիդա նահանգի ոստիկանության կենտրոններից մեկը: Ոստիկանը Սթիներին վայր էր գցել անվասայլակից և զննության ենթարկել նրան: Այս հակամարդկային արարքի մասին բարձրաձայնվեց սոցիալական ցանցերում: Դեպքը մտահոգվելու լուրջ տեղիք տվեց հաշմանդամների նկատմամբ ոստիկանների բռնությունների կապակցությամբ:


ԱՄՆ-ի սևամորթների ցույցը` ոստիկանների դեմ

 

Նյու Օռլեանի բնակիչ, սևամորթ թոշակառու Ռոբերթ Դեյվիսը ոստիկաննորի կողմից բռնության ենթարկվեց 2005թ.` Կատրինա փոթորկի ժամանակ: Սա թերևս  սևամորթների նկատմամբ ռասիստական վերաբերմունքի ամենաբացահայտ օրինակներից է: Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկու սպիտակամորթ ոստիկանները բռնել Դեյվիսի ձեռքերը, իսկ երկու այլ սպիտակամորթ ոստիկաններ նրան ծեծում են: Լուսանկարները տպագրվեցին «Ասոշեյթեդ պրես»-ի կողմից, քանի որ դրանք արվել էին թերթի ֆոտոլրագրողի կողմից:  

2013թ. Միսսուրի նահանգի Ֆերգյուսեն քաղաքում տեղի ունեցավ մեծ բողոքի ակցիա`ոստիկանության բռնությունների դեմ: Երբ ոստիկանության սպիտակամորթ սպա Դարեն Ուիլսոնն անմեղ ճանաչվեց սևամորթ Մայքլ Բրաունի սպանության համար, նույնպես տեղի ունեցան բողոքի ցույցեր: Բողոքները արագ տարածվեցին բոլոր քաղաքեներում և շատ  արագ երկրում բարձրացավ բողոքի լայնածավալ ալիք: Բողոքն այնքան մեծ էր, որ միջամտեցին  Ագզային գվարդիայի ուժերը: Ցուցարարները լոզունգներ էին հնչեցնում դատական մարմինների և իշխանությունների դեմ: Որոշ քաղաքներում նույնիսկ ցուցարարները հրկիզեցին երկրի դրոշը: Ժամանակի նախագահ Բարաք Օբաման, խոսելով այն մասին, որ շենքերը հրկիզելու և մեքենաները ջարդելու , հանրային գույքը ոչնչացնելու և մարդկանց անվտանգությունը խախտելու համար որևէ արդարացում չկա, պահանջեց որ բողոքների ակցիաների ղեկավարները ձերբակալվեն ու ենթարկվեն պատասխանատվության:

Ոստիկանների բռնությունները սևամորթների դեմ

 

Այդուհանդերձ, Ֆերգյուսոնում անհանդարտությունները տևեցին երկար ժամանակ: Եվ ամեն տարի, Մայքլ Բրաունի մահվան օրը, քաղաքում տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Մայքլ Բրաունի սպանությունից մի քանի օր անց, հրապարակվեց մի ֆիլմ, որում ցուցադրվում էր, թե ինչպես է ոստիկանը Լոս Անջելեսում կրակելով սպանում Էյզելֆորդ անունով պատանուն: Այս դեպքը նույնպես բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Իսկ դա վկայում է այն մասին, որ սևամորթների նկատմամբ ոստիկանների բռնությունները չեն նվազում: Ամերիկացի հակառասիստ ակտիվիստ Ջեյ Ջոնսոնն ասում է. «ԱՄՆ-ի սոտիկանների վարքագիծը չի լավացել: Մայքլ Բրաունի դեպքից հետո տեղի ունեցան նաև այլ դեպքեր, որոնք իրենց վրա սևեռեցին համաշխարհային հանրության ուշադրությունը: Կարելի է նույնիսկ ասել, որ ոստիկանների վերաբերմունքը սևամորթների նկատմամբ, ավելի է վատացել»:

Այսպիսով, կարելի է ասել, որ բողոքի ցույցերի իրական պատճառն ԱՄՆ-ի դատարան մարմինների խտրական ու անարդար վերաբերմունքն է սևամորթների նկատմամբ, ի շահ հանցագործ ոստիկանների: Կարելի է  ասել, որ սևամորթները բողոքում են ռասիզմի ու բռնության դեմ, ինչն ԱՄՆ-ի իշխանական համակարգում կանոնակարգված բնույթ է ստացել: Հենց այդ պատճառով էլ շարունակվում են ոստիկանության բռնությունները սևամորթների նկատմամբ, անկախ նրանից թե երկրի իշխանությունները դեմոկրատականներն են կամ հանրապետականները: Որոշ դեպքերում դատավորները նույնիսկ սևամորթներին դատարան չեն կանչում:

Թանկագին բարեկամներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հաջորդ ծրագրերի ընթացքում կշարունակենք խոսել այս թեմայի շուրջ: