Սպահանի Իմամ հրապարակը գրանցվել է,որպես աշխարհի մշակութային ժառանգություն
Եվրամիության «Հորիզոն 2020» խոշորագույն ծրագրի շրջանակներում ,վերջերս իրականացվեց հետազոտական նախագիծ, որը կոչվում է «Ներդրումների ներգրավման ցանց` աշխարհում կարևոր քաղաքների մշակութային ժառանգության նոր օգտագործումը սահմանելու համար»:Սպահանի Իմամ հրապարակը (Նաղշէ Ջահան հրապարակ), Եվրամիության կողմից ներկայացվել և գրանցվել է այս հետազոտական նախագծում `որպես մշակութային ժառանգության ակտիվ:Այս հաղորդման ընթացքում հակիրճ կներկայացնենք այս նախագիծը , և պատմական այդ տարածքը:
Վերջերս Սպահանում Իմամ հրապարակը (Նաղշէ Ջահանը) հետազոտական ծրագրի շրջանակում `որպես աշխարհում մշակութային ժառանգության ակտիվ գրանցվել և ներկայացվել է, որպեսզի ենթահող ստեղծվի դրա օպտիմալ օգտագործման նպատակով ավելի շատ ներդրումներ ներգրավվելու համար:Այս հրապարակը ժառանգականության, պատմական, տնտեսական ու քաղաքային առումով իր եզակի առանձնահատկությունների շնորհիվ, Եվրամիության կողմից իրականացված հետազոտական նախագծում ընտրվել է, որպես մշակութային ժառանգություն՝միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար:«Հորիզոն 2020» նախագիծը Եվրամիության հետազոտությունների խոշորագույն ծրագիրն է։Եվրամիությունն այն նախաձեռնել է 2016 թվականին կայուն զարգացման, շրջակա միջավայրի, մաքուր էներգիայի և մշակութային ժառանգության և այլ ոլորտներում, համագործակցելով աշխարհի տարբեր հաստատությունների և համալսարանների հետ:
Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակութային ժառանգության հարստությունները աշխարհին ներկայացնել գիտաժողովների , գեղարվեստական , մշակութային և տնտեսական համագումարների միջոցով, և մի շարք կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը,նպատակահարմար որոշումներ ընդունվեն այս ակտիվների հարցով ներդրումներ կատարելու և օպտիմալ օգտագործման համար: Ծրագիրը նպատակ ունի տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների և ձեռներեցների ուշադրությունը հրավիրել աշխարհի մշակութային ժառանգության ակտիվների վրա և ձևավորել նոր տարբերակներ , որոնք կհամապատասխանեն այդ քաղաքների մշակութային յուրահատկություններին:Այս նախագծում Սպահանը ներկայացվեց որպես մշակութային ժառանգության ակտիվների ոլորտում միջազգային մոդել ունեցող վեց քաղաքներից մեկը, Մոնրեալի, Օմմանի,Սանտ Խոզեի և Տիրանայի հետ միասին:
Սպահամի Իմամ հրապարակը, իր ճարտարապետական առանձնահատկությունների բերումով, այս նախագծում ընտրվել է, որպես մշակութային ժառանգության ակտիվ:Պատմական այս կոթողը ունի բազմաթիվ հնարավորություններ, ինչպիսիք են՝ բիզնեսի, կրոնական , գեղարվեստի մշակույթի, ձեռարվեստի ու սպորտի ոլորտներում , դրանց զուգահեռ կարելի է սահմանվեն նոր գործառույթներ ,առավել ներդրումների և բիզնեսի ներգրավման նպատակով:
Սպահանի Իմամ հրապարակն ընդգրկում է շուրջ 9000տեսակ գեղարվեստի,ձեռարվեստի և բիզնեսի աշխատանքներ, որոնք կարող են խորհրդանիշը հանդիսանալ մշակութային ժառանգության պահպանման և աշխարհի այլ կարևոր ու պատմական քաղաքների համար: Այս հրապարակը կառուցվել է 400 տարի առաջ Սեֆյան դինաստիայի օրոք: Ճարտարապետական և ճարտարագիտական այս պատմական համալիրը, որը իր մեջ է ներառել սոցիալական, տնտեսական և մշակութային կարիքների մի շղթա, այդ թվում`շուկան մզկիթը, դպրոցը, զվարճանքի և մարզական հաստատությունները, չորս դար անց ոչ միայն շարունակում է պահպանել իր կիրառություններն ու դերը, այլև վերածվել է ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկների ներգրավման կենտրոնի:
Նաղշէ Ջահան հրապարակը 1935 թվականի փետրվարին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում իսկ 1979-ի մայիսին , այն՝ իրանական առաջին հուշարձաններից էր, որը գրանցվեց որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն, համաշխարհայի ցանկում:
Սպահան քաղաքը պատմության ընթացքում զանազան անվանումներով է կոչվել ՝Ապադանա, Ասեֆ Հան, Ասբահան, Էսբահան և այլն, և շատ կարևոր քաղաք է համարվել այն ժամանակաշրջանում, երբ այն Իրանի մայրաքաղաքն էր:Երբ Սպահանը 2005 թվականին ընտրվեց ,որպես իսլամական երկրների մշակութային մայրաքաղաք, այն ավելի հռչակվեց այդ երկրների ժողովրդի շրջանում և դարձավ բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկների նպատակակետ:
Նաղշէ Ջահան հրապարակը աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկն է, որն այսօրվա Սպահանի սրտում այցելուներին մտովի տանում է դեպի հեռավոր անցյալ և առիթ ընձեռնում մեկ վայրում այցելել մի շարք պատմական կոթողներ:Նաղշե Ջահան համալիրը մտնելիս, նկատելի է քաղաքային կառուցվածքից տարբեր մի մթնոլորտ:Հրապարակի մեջտեղում կա մի մեծ ավազան գեղատեսիլ շատրվաններով: Բազմաթիվ անցումային ճանապարհներ են նախագծված հրապարակի ցանկացած վայր երթևեկելու համար:Հրապարակի երկու կողմերում կան կրոնական շինություններ և մզկիթներ, իսկ մյուս կողում `գեղատեսիլ մի պալատ:
Նաղշե Ջահանի հիասքանչ շինություններից մեկն է Ալի Ղափու պալատը ,որը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում և իր հոգեզմայլ տեսքով հիացմունք է պատճառում այցելուներին: Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր,որոնք իրար են միանում ոլորապտույտ աստիճաններով:Պալատի ամենագեղատեսիլ տարածքը վերջին հարկի գաջաքանդակներն են ,որոնք հայտնի են որպես երաժշտական սենյակ կամ ձայնասրահ,և պատկերված են տարբեր գործիքների պատկերներ: Այս կառույցի շքեղության գաղտնիքը կայանում է դրա որմնանկարների մեջ, որոնց հեղինակն է Սեֆյանների դինաստիայի հանրահայտ նկարիչ Ռեզա Աբասին:
Նաղշէ Ջահան հրապարակը ուղղանկյուն հրապարակ է 560 մետր երկարությամբ և 160 մետր լայնությամբ , որը գտնվում է Սպահան քաղաքի կենտրոնում:Հրապարակի շրջակայքում 200 երկհարկանի կրպակներ կան:Բացի այդ, չորս բարձրահարկ շենքեր ՝Ալի Ղափուի կառույցը, Իմամ մզկիթը, Շեյխ Լոթֆոլահի մզկիթը և Ղեյսարիեի կամարը կառուցվել են այդ ուղղահայաց քառանկյունիի միջին մասում:
Նախքան այն ,որ Սպահան քաղաքը ընտրվեր , որպես Սեֆյան կառավարության մայրաքաղաք ,այդ հրապարակում եղել է մի մեծ այգի, որը կոչվում էր «Նաղշե Ջահան»:Այգում տեղակայված էին կառավարական շենքեր և քաղաքի կառավարիչների պալատը: Ըստ պատմական փաստաթղթերի՝ Շահ Աբբաս առաջինի գահակալության սկզբից ի վեր, հրապարակի և այգու տարածքը շատ ավելի մեծ չափով է հարթեցվել, քան նախկին այգին ,որտեղ իրականացվել են բազմաթիվ պաշտոնական արարողություններ և տոնակատարություններ, ինչպիսիք է Նովրուզը:Տարբեր աղբյուրներ հրապարակի կառույցի ներկայիս ձևը վերագրում են Շահ Աբբաս առաջինի իշխանության օրոք 1603 թվականին: Վարպետներ Մոհամմադ Ռեզան և Ալի Աքբար Էսֆահանին այն երկու ճարտարապետներն են , որոնք ներկայացրել են հրապարակի նախագիծը և այն կառուցել ներկայիս տեսքով:Երկու ճարտարապետների անունները կարելի է տեսնել հրապարակի շրջակա շենքերի ճակատների վրա:
Նաղշէ Ջահան պատմական հրապարակի մի անկյունում գեղեցիկ գմբեթը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը,քանի որ դրա վերևում ոչ մի մինարեթ չի նկատվում:Շեյխ Լոթֆոլլահի մզկիթն Իրանի եզակի մզկիթներից մեկն է, որը կառուցվել է Սեֆյանների ժամանակաշրջանում և այսօր ,որպես Նաղշե Ջահան համալիրի տեսարժան վայրերից մեկը ունի բազմաթիվ այցելուներ:
Այս մզկիթը հիջրեթի 11-րդ դարի ճարտարապետության և սալիկապատման գլուխգործոցներից է, որի կառուցումը տևել է մոտավորապես 18 տարի, և երկար տարիներ անց, այն դեռևս զարմանալի գլուխգործոց է ճարտարապետության մեջ գույնի և լույսի օգտագործման առումով:Այս շենքի հրաշալիքներից է սիրամարգը, որը նախագծված է գմբեթի ներքին կենտրոնական տարածքում և դրա փետուրները կատարելագործվում են մզկիթի մուտքի դռան վերևում գտնվող կամարից մուտք գործած լույսով:
Նաղշե Ջահան հրապարակի հարավային մասում նկատելի են Իմամ մզկիթին պատկանող գմբեթներ և մինարեթներ:Այս մզկիթը, որը նաև հայտնի է ,որպես Մասջեդ Շահ, Սուլթանի մզկիթ և Մեծ մզկիթ անուններով , համարվում է Սպահանի կարևորագույն պատմական մզկիթներից և Իրանի իսլամական ճարտարապետական կարևորագույն կառույցներից:Այս կառույցը հիջրեթի 11-րդ դարի ճարտարապետության, սալիկապատման և ատաղձագործության եզակի գլուխգործոց է համարվում: Իմամ մզկիթի շինարարությունը սկսվել է 1611 թվականին Շահ Աբբաս Մեծի հրամանով ՝ իր թագավորության քսանչորսերորդ տարում, և դրա գեղեցկապատումն ու լրացումները տևել են մինչև նրա հաջորդների ժամանակաշրջանը:Այս մզկիթի մուտքի ճակատի և գմբեթի գույնն ու մեծությունը հիասքանչ է:Շինարարական տարրերի կրկնությունը, սիմետրիկ կամարները, մեծ ու գեղեցիկ ավազանը նամազի համար ձեռքերն ու ոտքերի մատները լվանալու նպատակով, սալիկները և այլն հիասքանչ են:
Ղեյսարիեի կամարը Սեֆյանների դարաշրջանի մեկ այլ կառույցի անունն է, որը տեղակայված է Նաղշե Ջահան հրապարակի մի անկյունում և Սպահանի շուկայի գլխավոր մուտքի մոտ ,որը դարեր շարունակ կանգուն է մնացել: Նախկինում կառույցը եռահարկ էր,սակայն այսօր մնացել է ընդամենը երկու հարկը:Քանդված հատակը կոչվում էր թմբկահարների հարկ , որտեղ երաժշտություն նվագելով `մարդկանց տեղեկացվում էր օրվա ժամերի մասին: Երկրորդ հարկը գրասենյակային և բիզնես նպատակներով էր, իսկ ներքևում ՝ առևտրի կրպակներ էին:Ղեյսարիեի կամարն ունի չորս կողմնակի դռներ, մեկ հիմնական դարպաս ,մեկ ավազան, իսկ վերևում պատկերված են՝ Ռեզա Աբասիի գեղանկարչությունները, Հորմուզի վանքի զանգը և պորտուգալացիների բերդի ժամացույցը:Այս կամարը ժողովրդին ուղղորդում է դեպի Սպահանի մեծ շուկայի աղմկոտ միջանցքները, որը հանդիսանում է «աշխարհի կես»-ը հայտնի քաղաքի տնտեսության բաբախող սիրտը:
Սպահանի շուկան Իրանի ամենամեծ և ամենագեղեցիկ շուկաներից մեկն է, որը ՆաղշեՋահան հրապարակում գտնվելու բերումով, և զբոսաշրջության առումով Իրանի ամենայուրահատուկ շուկաներից մեկն է համարվում: Այս շուկայի հիմնական շենքի և դրա տարբեր մասերի շինարարությունը սկսվել է արեգակնային 10-րդ դարում և տևել մինչև 11-րդ դար ,իսկ կատարելագործվել է Սեֆյանների և ղաջարների դինաստյաների օրոք:
Սպահանի Նաղշե Ջահան հրապարակի հարավային և հյուսիսային կողմերում տեղակայված են կարճ քարե սյուներ, որոնք իրականում կազմում էին Ճոկանի դարպասը և հիշեցնում անցյալում կատարվող ճոկան մարզաձևերի մասին , և, փաստորեն, աշխարհի ամենահին ճոկանի դարպասն է համարվում:Նաղշե Ջահանի ճոկանի դաշտը եղել է ճոկանի խաղերի անցկացման դաշտերից մեկը:Արդեն մի քանի տարի է, ինչ այս հրապարակում խորհրդանշական ձևով անցկացվում է ճոկան մարզաձևը ,որպեսզի ավելի լավ ներկայացվի այս մարզաձևի պատմությունը և ժողովուրդը այդ մասին ավելի շատ տեղեկացվի:Այս հրապարակի դիզայնը այն աստիճանի է ազդել ճոկանի մարզաձևի իրականացման վրա ,որ Հարլինգհեմի և ճոկանի մարզաձևի այլ հայտնի մարզադաշտերը քիչ թե շատ կառուցվել են այս մարզադաշտի օրինակով:
Նաղշե Ջահան հրապարակում առկա շենքերից բացի , եղել են նաև այլ կոթողներ, որոնք հետզհետե կորցրել են իրենց գործառույթը:Դրանց թվում են՝ մարմարե սյուների գլուխները, որոնք, հավանաբար, Պերսեպոլիսից բերվել էին Սպահան (այսօր դրանցից մեկը տեղափոխվել է Չեհելսոթունի թանգարան, իսկ մյուսը Թեհրանի «Իրան Բաստան» թանգարան), 110 իսպանական թնդանոթ((Իմամ Ղոլի խանի կողմից Հորմուզ կղզին նվաճելու ժամանակ գրավված ավարը), Հրապարակի կենտրոնում 40 մետր բարձրություն ունեցող «Ղոփող»սյունը -ը, ինչպես նաև այն շենքը, որի վրա տեղադրված էր եվրոպական ժամացույցը:Նաև Շեյխ Լոթֆոլլահ մզկիթի մոտակայքում եղել է Խոջա Մալեքի(Շեյխ Լոթֆոլլահ)անվամբ դպրոցը ,որը ոչնչացել է Ղաջարների դինաստիայի օրոք:
Այս հրապարակը 17-րդ դարում աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկն է եղել , և ֆրանսիացի զբոսաշրջիկ Ժան Շարդինը այն նկարագրել է, որպես աշխարհի ամենագեղեցիկ հրապարակը:Սեֆյան դինաստիայի Շահ Աբբասի և նրա իրավահաջորդների օրոք այդ հրապարակը թագավորական տոնակատարությունների ժամանակ հանդիսանում էր ճոկան մարզաձևի խաղահրապարակ , բանակի շքերթի և տարբեր ներկայացումների կենտրոն իսկ մյուս օրերին ժողովրդի զբոսանքի և գնումների վայր էր:Հրապարակը նաև ուրբաթօրյա հսկայական շուկաների վայր էր:
Այս հրապարակում անցկացված առաջին պաշտոնական արարողություններից մեկն էր Հորմուզ կղզու գրավումից հետո Իմամ Ղոլի խանի հաղթական վերադարձը մայրաքաղաք(Սպահան): Շարդենի հավաստմամբ, տոնակատարությունների ժամանակ հրապարակում վառվում էին է մինչև 50,000 լամպեր: