Սպահանի Իմամ հրապարակը գրանցվել է,որպես աշխարհի մշակութային ժառանգություն
(last modified Mon, 08 Jun 2020 16:07:23 GMT )
Հունիս 08, 2020 20:37 Asia/Tehran

Եվրամիության «Հորիզոն 2020» խոշորագույն ծրագրի շրջանակներում ,վերջերս իրականացվեց հետազոտական ​​նախագիծ, որը կոչվում է «Ներդրումների ներգրավման ցանց` աշխարհում կարևոր քաղաքների մշակութային ժառանգության նոր օգտագործումը սահմանելու համար»:Սպահանի Իմամ հրապարակը (Նաղշէ Ջահան հրապարակ), Եվրամիության կողմից ներկայացվել և գրանցվել է այս հետազոտական ​​նախագծում `որպես մշակութային ժառանգության ակտիվ:Այս հաղորդման ընթացքում հակիրճ կներկայացնենք այս նախագիծը , և պատմական այդ տարածքը:

Վերջերս Սպահանում Իմամ հրապարակը (Նաղշէ Ջահանը)  հետազոտական ​​ծրագրի շրջանակում `որպես աշխարհում մշակութային ժառանգության ակտիվ գրանցվել և ներկայացվել է, որպեսզի  ենթահող ստեղծվի դրա օպտիմալ օգտագործման  նպատակով ավելի շատ ներդրումներ ներգրավվելու համար:Այս հրապարակը  ժառանգականության, պատմական, տնտեսական ու  քաղաքային առումով իր եզակի առանձնահատկությունների շնորհիվ, Եվրամիության կողմից իրականացված հետազոտական նախագծում ընտրվել է, որպես մշակութային ժառանգություն՝միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար:«Հորիզոն 2020» նախագիծը  Եվրամիության հետազոտությունների խոշորագույն ծրագիրն է։Եվրամիությունն այն նախաձեռնել  է 2016 թվականին  կայուն զարգացման, շրջակա միջավայրի, մաքուր էներգիայի և մշակութային ժառանգության և այլ ոլորտներում, համագործակցելով աշխարհի տարբեր հաստատությունների և համալսարանների հետ:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակութային ժառանգության հարստությունները աշխարհին ներկայացնել գիտաժողովների , գեղարվեստական  , մշակութային և տնտեսական  համագումարների միջոցով, և մի շարք կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը,նպատակահարմար որոշումներ ընդունվեն այս ակտիվների հարցով ներդրումներ կատարելու  և օպտիմալ օգտագործման համար: Ծրագիրը նպատակ ունի տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների և ձեռներեցների ուշադրությունը հրավիրել աշխարհի մշակութային ժառանգության ակտիվների վրա և ձևավորել նոր տարբերակներ , որոնք կհամապատասխանեն այդ քաղաքների մշակութային յուրահատկություններին:Այս նախագծում Սպահանը ներկայացվեց որպես մշակութային ժառանգության ակտիվների ոլորտում միջազգային մոդել ունեցող վեց քաղաքներից մեկը, Մոնրեալի, Օմմանի,Սանտ Խոզեի և Տիրանայի հետ միասին:

 

Սպահամի Իմամ հրապարակը, իր ճարտարապետական առանձնահատկությունների բերումով, այս նախագծում ընտրվել է, որպես մշակութային ժառանգության ակտիվ:Պատմական այս կոթողը  ունի բազմաթիվ հնարավորություններ, ինչպիսիք են՝ բիզնեսի, կրոնական , գեղարվեստի մշակույթի, ձեռարվեստի  ու սպորտի ոլորտներում , դրանց զուգահեռ կարելի է  սահմանվեն նոր գործառույթներ ,առավել ներդրումների և բիզնեսի  ներգրավման  նպատակով:

Սպահանի Իմամ հրապարակն ընդգրկում է շուրջ 9000տեսակ գեղարվեստի,ձեռարվեստի  և բիզնեսի աշխատանքներ, որոնք  կարող են խորհրդանիշը հանդիսանալ մշակութային ժառանգության պահպանման և աշխարհի այլ կարևոր ու  պատմական քաղաքների համար: Այս հրապարակը կառուցվել է 400 տարի առաջ Սեֆյան դինաստիայի օրոք: Ճարտարապետական և ճարտարագիտական այս  պատմական համալիրը, որը իր մեջ է ներառել սոցիալական, տնտեսական և մշակութային կարիքների մի շղթա, այդ թվում`շուկան մզկիթը, դպրոցը, զվարճանքի և մարզական հաստատությունները, չորս դար անց  ոչ միայն շարունակում է պահպանել իր կիրառություններն ու դերը, այլև վերածվել է ներքին  և արտասահմանցի զբոսաշրջիկների ներգրավման կենտրոնի:

Նաղշէ Ջահան  հրապարակը 1935 թվականի փետրվարին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում իսկ 1979-ի մայիսին , այն՝  իրանական  առաջին հուշարձաններից էր, որը գրանցվեց որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն, համաշխարհայի ցանկում:

Սպահանի  Նաղշե Ջահան հրապարակը

Սպահան քաղաքը պատմության ընթացքում զանազան անվանումներով է կոչվել ՝Ապադանա, Ասեֆ Հան, Ասբահան, Էսբահան և այլն, և շատ կարևոր քաղաք է համարվել այն ժամանակաշրջանում, երբ այն Իրանի մայրաքաղաքն էր:Երբ Սպահանը 2005 թվականին ընտրվեց ,որպես իսլամական երկրների մշակութային մայրաքաղաք, այն ավելի հռչակվեց  այդ երկրների ժողովրդի շրջանում և դարձավ բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկների նպատակակետ:

Նաղշէ Ջահան հրապարակը աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկն է, որն այսօրվա Սպահանի սրտում այցելուներին մտովի տանում է դեպի հեռավոր անցյալ և առիթ ընձեռնում  մեկ վայրում այցելել մի շարք պատմական կոթողներ:Նաղշե Ջահան համալիրը մտնելիս, նկատելի է քաղաքային կառուցվածքից տարբեր մի մթնոլորտ:Հրապարակի մեջտեղում կա մի մեծ ավազան գեղատեսիլ շատրվաններով: Բազմաթիվ անցումային ճանապարհներ են նախագծված   հրապարակի ցանկացած վայր   երթևեկելու համար:Հրապարակի երկու կողմերում կան կրոնական շինություններ և մզկիթներ, իսկ մյուս կողում  `գեղատեսիլ մի  պալատ:

Նաղշե Ջահանի հիասքանչ շինություններից  մեկն է Ալի Ղափու պալատը ,որը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում և իր հոգեզմայլ տեսքով հիացմունք  է պատճառում այցելուներին: Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր,որոնք իրար են միանում ոլորապտույտ աստիճաններով:Պալատի ամենագեղատեսիլ  տարածքը վերջին հարկի գաջաքանդակներն են ,որոնք հայտնի են  որպես երաժշտական ​​սենյակ կամ ձայնասրահ,և պատկերված են  տարբեր գործիքների պատկերներ: Այս կառույցի շքեղության   գաղտնիքը կայանում է դրա որմնանկարների մեջ, որոնց հեղինակն է  Սեֆյանների դինաստիայի հանրահայտ  նկարիչ Ռեզա Աբասին:

Ալի Ղափու պալատը

Նաղշէ Ջահան  հրապարակը ուղղանկյուն հրապարակ է  560 մետր  երկարությամբ և 160 մետր լայնությամբ , որը գտնվում է Սպահան քաղաքի կենտրոնում:Հրապարակի շրջակայքում 200 երկհարկանի կրպակներ կան:Բացի այդ, չորս բարձրահարկ շենքեր ՝Ալի Ղափուի կառույցը, Իմամ մզկիթը, Շեյխ Լոթֆոլահի մզկիթը և Ղեյսարիեի  կամարը կառուցվել են այդ  ուղղահայաց քառանկյունիի միջին մասում:

Նախքան այն ,որ Սպահան քաղաքը ընտրվեր ,  որպես Սեֆյան կառավարության  մայրաքաղաք ,այդ   հրապարակում եղել է մի մեծ այգի, որը կոչվում էր «Նաղշե Ջահան»:Այգում տեղակայված էին կառավարական շենքեր և քաղաքի կառավարիչների պալատը: Ըստ պատմական փաստաթղթերի՝  Շահ Աբբաս առաջինի  գահակալության  սկզբից ի վեր, հրապարակի և այգու  տարածքը շատ ավելի մեծ չափով է հարթեցվել, քան նախկին այգին ,որտեղ իրականացվել են   բազմաթիվ պաշտոնական արարողություններ և տոնակատարություններ, ինչպիսիք է Նովրուզը:Տարբեր աղբյուրներ  հրապարակի կառույցի ներկայիս ձևը վերագրում են Շահ Աբբաս առաջինի իշխանության օրոք   1603 թվականին: Վարպետներ Մոհամմադ Ռեզան և  Ալի Աքբար Էսֆահանին այն երկու ճարտարապետներն են , որոնք ներկայացրել են  հրապարակի նախագիծը  և այն կառուցել ներկայիս տեսքով:Երկու ճարտարապետների անունները կարելի է տեսնել հրապարակի շրջակա շենքերի ճակատների վրա:

Նաղշէ Ջահան  պատմական հրապարակի  մի անկյունում գեղեցիկ գմբեթը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը,քանի որ դրա վերևում ոչ մի մինարեթ չի նկատվում:Շեյխ Լոթֆոլլահի մզկիթն Իրանի եզակի մզկիթներից մեկն է, որը կառուցվել է Սեֆյանների  ժամանակաշրջանում և այսօր ,որպես Նաղշե Ջահան համալիրի տեսարժան վայրերից մեկը ունի բազմաթիվ այցելուներ:

 Շեյխ լոթֆոլլահ մզկիթը

Այս մզկիթը հիջրեթի  11-րդ դարի ճարտարապետության և սալիկապատման գլուխգործոցներից  է, որի կառուցումը տևել է  մոտավորապես  18 տարի, և երկար տարիներ անց, այն դեռևս զարմանալի գլուխգործոց է ճարտարապետության մեջ գույնի և լույսի օգտագործման առումով:Այս շենքի հրաշալիքներից է սիրամարգը, որը նախագծված է  գմբեթի ներքին կենտրոնական տարածքում  և դրա փետուրները կատարելագործվում են   մզկիթի մուտքի դռան վերևում գտնվող կամարից մուտք գործած լույսով:

Նաղշե Ջահան  հրապարակի հարավային մասում նկատելի են Իմամ մզկիթին պատկանող գմբեթներ և մինարեթներ:Այս մզկիթը, որը նաև հայտնի է ,որպես Մասջեդ Շահ, Սուլթանի մզկիթ և Մեծ մզկիթ անուններով , համարվում է Սպահանի կարևորագույն պատմական մզկիթներից և Իրանի իսլամական ճարտարապետական կարևորագույն կառույցներից:Այս կառույցը  հիջրեթի 11-րդ դարի ճարտարապետության, սալիկապատման և ատաղձագործության եզակի գլուխգործոց է համարվում: Իմամ մզկիթի շինարարությունը սկսվել է  1611 թվականին Շահ Աբբաս Մեծի հրամանով ՝ իր թագավորության քսանչորսերորդ  տարում, և դրա գեղեցկապատումն  ու լրացումները տևել են մինչև նրա հաջորդների ժամանակաշրջանը:Այս մզկիթի մուտքի ճակատի  և գմբեթի գույնն ու մեծությունը հիասքանչ է:Շինարարական  տարրերի կրկնությունը, սիմետրիկ կամարները,  մեծ ու գեղեցիկ ավազանը նամազի համար ձեռքերն ու ոտքերի մատները լվանալու նպատակով,  սալիկները և այլն  հիասքանչ  են:

Ղեյսարիեի կամարը  Սեֆյանների  դարաշրջանի մեկ այլ կառույցի անունն է, որը տեղակայված է Նաղշե Ջահան հրապարակի մի անկյունում և Սպահանի շուկայի գլխավոր մուտքի մոտ ,որը  դարեր շարունակ կանգուն է մնացել: Նախկինում կառույցը եռահարկ էր,սակայն  այսօր մնացել է ընդամենը երկու հարկը:Քանդված հատակը կոչվում էր թմբկահարների հարկ , որտեղ  երաժշտություն նվագելով `մարդկանց տեղեկացվում էր օրվա ժամերի մասին: Երկրորդ հարկը գրասենյակային և բիզնես նպատակներով էր, իսկ ներքևում ՝ առևտրի կրպակներ էին:Ղեյսարիեի կամարն ունի չորս կողմնակի դռներ, մեկ հիմնական դարպաս ,մեկ ավազան, իսկ վերևում պատկերված են՝ Ռեզա Աբասիի գեղանկարչությունները,  Հորմուզի վանքի զանգը և պորտուգալացիների  բերդի  ժամացույցը:Այս կամարը ժողովրդին ուղղորդում է դեպի Սպահանի մեծ շուկայի  աղմկոտ միջանցքները, որը հանդիսանում է «աշխարհի կես»-ը հայտնի քաղաքի տնտեսության բաբախող սիրտը:

Սպահանի Էմամի հրապարակում Ղեյսարիեի կամարը

 

Սպահանի շուկան  Իրանի ամենամեծ և ամենագեղեցիկ շուկաներից մեկն է, որը ՆաղշեՋահան հրապարակում գտնվելու բերումով, և  զբոսաշրջության առումով Իրանի ամենայուրահատուկ  շուկաներից մեկն է համարվում: Այս շուկայի հիմնական շենքի և դրա տարբեր մասերի շինարարությունը սկսվել է արեգակնային 10-րդ դարում և տևել մինչև 11-րդ դար ,իսկ կատարելագործվել է Սեֆյանների և ղաջարների դինաստյաների օրոք:

Սպահանի Նաղշե Ջահան հրապարակի հարավային և հյուսիսային կողմերում տեղակայված են  կարճ քարե սյուներ, որոնք իրականում կազմում էին Ճոկանի  դարպասը և հիշեցնում անցյալում կատարվող ճոկան մարզաձևերի մասին , և, փաստորեն, աշխարհի ամենահին ճոկանի դարպասն է համարվում:Նաղշե Ջահանի  ճոկանի դաշտը եղել է ճոկանի  խաղերի անցկացման դաշտերից  մեկը:Արդեն մի քանի տարի է, ինչ այս հրապարակում խորհրդանշական ձևով անցկացվում  է ճոկան մարզաձևը  ,որպեսզի ավելի  լավ ներկայացվի  այս մարզաձևի պատմությունը և ժողովուրդը այդ մասին  ավելի շատ տեղեկացվի:Այս հրապարակի  դիզայնը այն աստիճանի է ազդել ճոկանի մարզաձևի իրականացման վրա ,որ Հարլինգհեմի և ճոկանի մարզաձևի այլ հայտնի մարզադաշտերը քիչ թե շատ կառուցվել են այս մարզադաշտի օրինակով:

Նաղշե Ջահանի  ճոկանի մարզադաշտը

Նաղշե Ջահան հրապարակում  առկա շենքերից բացի , եղել են նաև այլ կոթողներ, որոնք հետզհետե կորցրել են իրենց գործառույթը:Դրանց թվում են՝ մարմարե սյուների գլուխները, որոնք, հավանաբար, Պերսեպոլիսից բերվել էին Սպահան (այսօր դրանցից մեկը տեղափոխվել է Չեհելսոթունի թանգարան, իսկ մյուսը Թեհրանի «Իրան Բաստան» թանգարան), 110 իսպանական թնդանոթ((Իմամ Ղոլի խանի կողմից Հորմուզ կղզին նվաճելու ժամանակ գրավված ավարը), Հրապարակի կենտրոնում 40 մետր բարձրություն ունեցող «Ղոփող»սյունը -ը, ինչպես նաև այն շենքը, որի վրա տեղադրված էր եվրոպական ժամացույցը:Նաև Շեյխ Լոթֆոլլահ մզկիթի մոտակայքում եղել է  Խոջա Մալեքի(Շեյխ Լոթֆոլլահ)անվամբ դպրոցը ,որը ոչնչացել է Ղաջարների դինաստիայի օրոք:

Այս հրապարակը 17-րդ դարում աշխարհի   ամենամեծ հրապարակներից մեկն է եղել , և ֆրանսիացի զբոսաշրջիկ Ժան Շարդինը այն նկարագրել է, որպես աշխարհի ամենագեղեցիկ հրապարակը:Սեֆյան դինաստիայի Շահ Աբբասի և նրա իրավահաջորդների օրոք այդ հրապարակը թագավորական տոնակատարությունների ժամանակ հանդիսանում էր  ճոկան մարզաձևի խաղահրապարակ  , բանակի շքերթի և տարբեր ներկայացումների կենտրոն իսկ մյուս օրերին ժողովրդի զբոսանքի և գնումների վայր էր:Հրապարակը նաև ուրբաթօրյա հսկայական շուկաների վայր էր:

Այս հրապարակում անցկացված առաջին պաշտոնական արարողություններից մեկն էր Հորմուզ կղզու գրավումից  հետո Իմամ Ղոլի խանի հաղթական վերադարձը մայրաքաղաք(Սպահան): Շարդենի հավաստմամբ,  տոնակատարությունների ժամանակ հրապարակում վառվում էին  է մինչև 50,000 լամպեր: