Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (9)
Բոլոր այն երկրներում, որտեղ արդյունաբերական զարգացում է տեղի ունեցել , փորձը ցույց է տալիս, որ ազգային զարգացման հիմնասյուներից մեկը վերամշակվող գյուղատնտեսական արդյունաբերության վրա կենտրոնացումն է:
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակվող և լրացուցիչ արդյունաբերության մեջ ներդրումները, բազմաբնույթ ազդեցություններ են ունենում և գյուղատնտեսական թափոնները պակսեցնելով ,նպաստում ավելցուկ արժեքի և ագրոարտահանումների ավելացմանը:
Շատ փորձագետներ վերամշակվող արդյունաբերությունները համարում են երկրում արդյունաբերականացման և սննդի անվտանգության ռազմավարության նախապայմանը, քանի որ այդ արդյունաբերությունները կարող են կարևոր դեր խաղալ սննդի ապահովման և սննդի անվտանգության ապահովման գործում:
Վերամշակվող և լրացուցիչ արդյունաբերության մեծ մասը առնչվում է գյուղատնտեսությանը: Արտադրության այս ոլորտը նշակնակալից դեր ունի արտադրության թռիչքի ուղղությամբ: Քանի որ այն ավելացնում է արտադրողականությունը և ավելցուկ արժեք ստեղծում արտադրանքի վերջնական արտադրության մեջ:Սրանից բացի, գյուղատնտեսական արտադրանքների համար բերրի հող ունեցող նահանգներում,իմասնավորի սահմանային նահանգներում սննդամթերքի արդյունաբերության զարգացումը կխթանի առավել աշխատատեղերի ստեղծումը և դեպի հարևան երկրներ ուղղակի արտահանումների իրականացումը: Արտադրության թռիչքի առանցքայնությամբ ընթանալը, արտադրության և զբաղվածության դիտանկյունից շատ դրական է համարվում տնտեսական և իմասնավորի գյուղատնտեսական ոլորտում ,որն իվերջո հանգեցնում է տնտեսության աճին:
Փաստորեն, գյուղատնտեսական արտադրության և այգեգործական արտադրանքի կարևոր ցուցանիշներից մեկը. արտադրանքի օգտագործման եղանակն է :Այդ ցուցանիշը ապացուցում է ,որ տարատեսակ արտադրանքների դիմաց ,որքան կարելի է փաթեթավորել կամ պահածոյացնել երկարատևի համար: Գյուղատնտեսական և սննդամթերային արդյունաբերության այս հատվածի զարգացումը ,ոչ միայն որակյալ արտահանման ոլորտում արտարժույթ է ապահովելու ,այլև երկիրը կդարձնի ապահով և ինքնաբավ `գյուղատնտեսական և սննդամթերային կարիքների ապահովման առումով:Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում փորձ է արվում տեխնոլոգիայի միջոցով սպասարկման և արդյունաբերական բաժինների բաժնեչափը ավելացնել այդ երկրների Համախառն ներքին արդյունքն ավելացնելու միջոցով: Չնայած տեխնոլոգիական բոլոր զարգացումներին, արդյունաբերական երկրները, գյուղատնտեսական ոլորտի զարգացումը համարում են ոչ միայն արդյունաբերական բաժնի լրացուցիչը , այլև սննդի արտադրության կարևորությունը կապում իրենց անվտանգության հետ:
Իրանի կանաչ տնտեսության ոլորտում գյուղատնտեսության դերը նկատի առնելով ,պիտի ասել ,որ վերամշակվող արդյունաբերությունը հիմնական դեր է խաղում երկրի զարգացման գործընթացում և նման արդյունաբերություններին առավել ուշադրությունը ,պատճառ է դառնալու գյուղատնտեսության ու տնտեսության առավել զարգացման:
Իրանի շատ տարածքների երաշտը կամ ջրային ռեսուրսների պակասը նկատի առնելով այս հարցը ,պատճառ կդառնա արտադրանքների որակի զարգացման և ջրի սպառման դիմաց արտադրանքների առումով առավել ավելցուկ արժեքի ապահովման : Իրանի բազմազան կլիմայում այգեգործական արտադրանքներից են ՝ խնձորը, տանձը, ծիրանը, խաղողը, դեղձը, շլորը, նուշը, կեռասը, բալը, սալորը և ընկույզը : Ինչպես օրինակ Իրանում Քուրդստանի Սարվաբադի սև խաղողի բերքը,առաջնակարգ բրենդ է ,որը աճեցվում է այգիներում կատարելապես օրգանիկ և անջրդի կարգով,որը խիստ արժեքավոր է :Այս արտադրություններից յուրաքանչյուրը կարող է վերածվել սննդամթերային արտադրության :
Գյուղատնտեսական արտադրանքները ունեն երկու կարևոր հատկություններ՝ եղանակային են և հնարավոր է փչանան: Այդ երկու խնդիրները կարող են վտանգել երկրի սննդամթերային անվտանգությունը: Այդ երկու գործոնների պատճառով բարդանում է տարվա բոլոր եղանակներին ցանկալի սննդին հասանելիությունը :
Երկրում սննդամթերային անվտանգության չափանիշը կավելանա այն ժամանակ ,երբ ժողովուրդը յուրաքանչյուր ժամանակ կամ յուրաքանչյուր վայրում կարողանա հեշտությամբ և հարմար գնով ձեռք բերել իր ցանկացած ապրանքը,որը անհնար է միթե այն ,որ երկրում զարգանա սննդամթերային արդյունաբերությունը :Քանի որ այդ արդյունաբերությունը երկրում զարգացնում է գյուղատնտեսական արտադրանքների վերամշակման տարողությունը և կարգավորում եղանակային հարցերը ,որով հնարավոր է ապահովել ժողովրդին անհրաժեշտ ապրանքները:
Գյուղատնտեսության ոլորտում վեամշկվող և լրացուցիչ արդյունաբերությունների դերը ոչ միայն զարգացնում է գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը հատկապես գյուղական բնագավառում,այլև նպատակ է հետապնդում նվազեցնել աղքատությունն ու խտրականությունը:
Գյուղատնտեսությունը արտահանման շուկայի առավելություններից է,որը հնարավորություն ունի զարգացնել արտահանումներն ու արտարժույթ ապահովել: Գյուղատնտեսական արտադրանքը ավելցուկ արժեքի արտադրանքների վերածելու ջանքերը,բացի արտահանման շուկաներից ստացված եկամուտների ծավալը, այն նաև մեծացնում է շուկաներում ապրանքների պիտանելիության ժամկետը:Հետևաբար, գյուղատնտեսության ոլորտում արտադրության թռիչքին համընթաց, այս ոլորտում վերամշակվող արդյունաբերության զարգացումը և հզորացումը կվերածվի երկրի ամենաշահավետ տնտեսական հատվածի:
Գյուղերում կայուն արտադրողական զբաղվածություն ստեղծելը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, գյուղերից դեպի քաղաքներ գաղթը նվազեցնելը, Համախառն ներքին արդյունքի աճին նպաստելը ,ոչ նավթային արտահանումների զարգացնելը, գյուղատնտեսական հումքի ավելցուկ արժեք ստեղծելը և սննդամթերային անվտանգության ապահովումը , համարվում են արտադրության առանցքայնությամբ ՝տնտեսության ռազմավարության զարգացումը:
Այս ընդհանրությունները նկատի առնելով կարելի է ասել ,որ վերամշակվող արտադրությունը հիմնական դեր ունի երկրի զարգացման պրոցեսում ,քանի որ այս ոլորտի արտադրանքները մասնագիտական բնույթ ստանալով,կավելացնեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականությունը, կնպաստեն գյուղատնտեսական աշխատանքների հասութաբեր լինելուն և ի վերջո, կարագացնեն երկրի գյուղատնտեսության և տնտեսության առաջընթացը: Գյուղատնտեսության ոլորտում վերամշակվող և լրացուցիչ արդյունաբերությունը այնքան կարևոր է համարվում ,որ ծանր արդյունաբերությունից հետո այն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղում է կանգնած: Ըստ տվյալների,Իրանում , սննդի արդյունաբերությունը կազմում է գյուղատնտեսական ոլորտի վերամշակվող և լրացուցիչ արդյունաբերության ավելի քան 85% -ը:Հետևաբար, հաշվի առնելով այս արդյունաբերության ուղղակի և անուղղակի ազդեցությունները `գյուղատնտեսության ոլորտում թողած արտադրության և զբաղվածության վրա,այս բաժնի զարգացումը ,կհանգեցնի մակրոտնտեսական մակարդակի զարգացմանը և բարգավաճմանը:Հետևաբար ՝գյուղատնտեսական ոլորտի զարգացումը չի կարող հաջողել առանց վերամշակվող արդյունաբերության հզորացման և հավասարակշռված զարգացման:
Վերամշակվող արդյունաբերությունը փաստորեն նախադրյալն է՝ երկրում արդյունաբերականացման և սննդի անվտանգության ապահովման ռազմավարության :
Հետևաբար 1399 թվականը «արտադրության թռիչք» անվանակոչելու նպատակներից է՝երկրի սննդի անվտանգության զարգացնելը `ապավինելով ներքին արտադրությանը :