Առողջապահական հանդես (20.Շնչառական հիվանդություններ Բ․մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124742-Առողջապահական_հանդես_(20.Շնչառական_հիվանդություններ_Բ_մաս)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ծանոթացնել տարբեր հիվանդությունները և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկությունները միայն ձեր տեղեկացվածության համար են և երբևէ չենք հավակնում, որ կարող են փոխարինել մասնագետ բժշկի ախտորոշումն ու բուժումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2020 11:28 Asia/Tehran

Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ծանոթացնել տարբեր հիվանդությունները և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկությունները միայն ձեր տեղեկացվածության համար են և երբևէ չենք հավակնում, որ կարող են փոխարինել մասնագետ բժշկի ախտորոշումն ու բուժումը:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում նախ կխոսենք թոքերի քաղցկեղի մասին և ապա կանդրադառնանք թոքային հիվանդությունների երկու այլ խմբերի:

Թոքի քաղցկեղը, նաև հայտնի է թոքի կարցինոմա անվանումով, թոքի չարորակ ուռուցքն է, որին բնորոշ է անկանոն բջջային աճ թոքային հյուսվածքում։ Այս աճը կարող է տարածվել թոքային հյուսվածքից դուրս, մետաստազի ենթարկվել դեպի մոտակա հյուսվածք կամ մարմնի այլ մասեր։ Քաղցկեղը, որը առաջինը սկսվում է թոքից, անվանում են թոքի առաջնային քաղցկեղ՝ կարցինոմա։ Տարբերակում են երկու հիմնական ձև` մանր բջջային և ոչ մանր բջջային։

Այս հիվանդության ախտանիշներն են հազ, արյունախխում, շնչառական աղմուկներ, դժվարաշնչություն, քաշի կորուստ, թուլություն, ջերմություն, կրծքավանդակի ցավ, ոսկրային ցավ, վերին սիներակի օբստրուկցիա կամ կլման ակտի դժվարեցում:

Այժմ կներկայացնենք թոքային քաղցկեղի առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները:

Թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնը ծխախոտի  երկարատև օգտագործումն է: Ռադոնը անգույն և անհոտ գազ է, առաջանում է ռադիումի տրոհման հետևանքով, որը վերափոխվում է ուրանիումի, գտնվում է երկրի ընդերքում։ Ռադոնը երկրորդ առավել տարածված պատճառն է թոքի քաղցկեղի ԱՄՆ-ում: Ռադոնի մակարդակը տարբեր է կախված տեղակայումից և խառնուրդում նրա քանակից։ Սարի բամբակը նույնպես կարող է տարբեր թոքային հիվանդությունների այդ թվում թոքերի քաղցկեղի պատճառ հանդիսանալ: Ծխախոտն ու ասբեստոզը նույնպես ազդեցիկ են թոքային քաղցկեղի առաջացման մեջ: Օդի աղտոտվածությունտը շատ քիչ ազդեցություն ունի թոքերի քաղցկեղի առաջացման վրա: Եթե հարազատների շրջանում կա ախտորոշված թոքի քաղցկեղ, ապա առաջացման ռիսկը կրկնապատկվում է, հավանաբար գենետիկ համադրման հետևանքով: Որոշ մետաղներ, որոշ նյութերի այրումը, իոնիզացնող ճառագայթները, որոշ տոքսիկ գազեր նույնպես կարող են թոքային քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: Կանխարգելիչ կարևորագույն միջոց կարող է հանդիսանալ ծխելը թողնելը:

Թոքային անոթային հիվանդությունները թոքային հիվանդությունների երրորդ խումբն են կազմում: Թոքային անոթային հիվանդությունները վիճակներ են երբ ախտահարվում է թոքերի արյան շրջանառությունը: Այս հիվանդության տեսակների մեծ մասը դժվարաշնչության պատճառ են դառնում: Արյունը սրտից գնում է դեպի թոքերը և թոքերից վերադառնում է դեպի սիրտ: Այս գործընթացի արդյունքում արյունը հագենում է թթվածնով և արտաշնչման ճանապարհով ածխածնի երկօքսիդը դուրս է գալիս թոքերից: Հետևաբար սրտի ու թոքերի միջև արյան շրջանառության համակարգի մի մասի վնասվելը կարող է հանգեցնել թոքային անոթային հիվանդության:

Թոքային անոթային հիվանդության տեսակը կապված է վնասված անոթի տեսակի հետ: Թոքային անոթային հիվանդությունը բաժանվում է մի քանի տեսակի: Թոքային զարկերակի արյան ճնշումը այս հիվանդություններից մեկն է: Զարկերակի արյան ճնշման բարձրությունը կարող է առաջանալ աուտոիմուն հիվանդություննեից կամ սրտի անբավարարությունից: Հստակ պատճառի բացակայության դեպքում այն անվանում են թոքային զարկերակի իդիոպաթիկ արյան ճնշում: Թոքային զարկերակի արյան ճնշումը հաճախ ավելանում է սրտի անբավարարության հետևանքով: Սրտի վնասված միտրալ փականը կարող է դեր ունենալ թոքային երակային արյան ճնշման մեջ: Թոքային էմբոլիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ արյան մակարդուկը անոթներից (սովորաբար ոտքից) առանձնանում և շարժվում է դեպի սիրտը և այնտեղից էլ պոպմացվում է դեպի թոքեր: Թրոմբոամբոլիկ խրոնիկ հիվանդության մեջ շատ հազվադեպ արյան մակարդուկը թոքերում չի ներծծվում և դրա հետևանքով առաջացած խցանման արդյունքում մեծ թվով արյան փոքր անոթները նույնպես վնասվում են: այս ընթացքը կատարվում է շատ դանդաղ և աստիճանաբար վնասվում է թոքային անոթային համակարգի մեծ մասը:

Հարգելի ունկնդիրներ այժմ ավելի մանրամասնորեն կքննարկենք այս խմբին պատկանող թոքային հիվանդություններից Թոքային էմբոլիան:

Թոքային էմբոլիան (ԹԷ), թոքերում զարկերակի մակարդուկով խցանում է, որը տեղաշարժվել է մարմնի այլ հատվածից` արյան շրջանառության միջոցով (էմբոլիա): ԹԷ-ն լուրջ հիվանդություն է, որ մշտական վնասներ է պատճառում թոքերին, իջեցնում արյան թթվածնի մակարդակը և մարմնի մյուս անդամները բավարար թթվածին չստանալու պատճառով մեծ վնասներ են ստանում: Արյան մակարդուկները հաճախ շատ փոքր են և ոչ մահացու, սակայն հենց այս մանր մակարդուկները կարող են վնասել թոքերին:

Ծրագիրը կշարունակենք ներկայացնելով այս հիվանդության պատճառներն ու կանխարգելման ճանապարհները:

ԹԷ-ին առավել բնորոշ է ախտանշանների հանկարծակի ի հայտ գալը, և դրանք ներառում են հետևյալ նշաններից մեկը կամ մի քանիսը. հևոց՝ շնչառության կարճացում, տախիպնոէ՝ շնչառության հաճախացում, կրծքավանդակի ցավ (շնչառության վատացում), հազ և հեմոպտիզիզ այսինքն արյունային հազ: Ավելի ծանր դեպքերը կարող են ներառել ախտանիշներ, ինչպես օրինակ` ցիանոզ՝ կապույտ գունավորում`սովորաբար շրթունքների և մատների շրջանում, կոլլապս և արյան շրջանառության անկայունություն` թոքերում և սրտի ձախ հատվածներում արյան շրջանառության խանգարման հետևանքով: Էմբոլների մոտ 90%-ը առաջանում են ստորին վերջույթների պրոքսիմալ խորանիստ երակների թրոմբոզից կամ կոնքային երակների թրոմբոզից: 60-ից բարձր տարիքը, ցանկացած վնասվածք կամ հիվանդություն, որը պահանջում է երկարատև մահճակալի հանգիստ, հաստատուն դիրքում երկար ժամանակ նստած լինելը, անցյալի վիրահատության պատմություն, սրտային անբավարարություն, առիթմիա, պոլիցիտեմիայի անեմիա, հեմոլիտիկ անեմիա, ոսկրային կոտրվածքներ, ճարպակալումը, ծխախոտի օգտագործումը և հղիությունը որոշ գործոններ են, որոնք կարող են սրացնել թոքային էմբոլիան:

Հարգելով ներքոնշալ կետերը հնարավոր է կանխարգելել Թոքային էմբոլիան:

Հիվանդության ժամանակ խուսափել երկարատև մահճակալին պառկած մնալուց: Վերականգնման ընթացքում օգտագործեք գուլպաներ: Վիրահատությունից հետո սկսեք շարժել ձեր ստորին վերջույթները և հնարավորինս շուտ քայլել: Չծխել, խուսափել ավելորդ վիրահատություններից: Ճամփորդության ժամանակ մեկ կամ երկու ժամը մեկ մի քիչ քայլեք: Նաև օրվա ընթացքում մեկ ասպիրինային դեղահատ ընդունելը կարող է կանխել էմբոլիան: Իհարկե, ցանկացած տեսակի դեղամիջոց ընդունելը պետք է իրականացվի բժշկի հետ խորհրդակցելով:

Թոքային հիվանդությունների չորրորդ խումբը այն հիվանդություններն են, որոնք ազդում են կրծքավանդակի վրա: Կրծքավանդակի պատերը նույնպես կարևոր դեր են խաղում շնչառության մեջ: Մկանները միացնում են կողոսկրները, որոնք թույլ   են տալիս կրծքավանդակը լայնանա: Որոշ հիվանդություններ ավերիչ ազդեցություն են ունենում կրծքավանդակի վրա: Ճարպակալման և նյարդամկանային խանգարումների պատճառով ճարպակալման հիպովայնիլացման սինդրոմը(OHS) այս հիվանդություններից է համարվում: Ճարպակալման  հիպովայնիլացման սինդրոմը(OHS) շնչառական խանգարում է, որ նկատվում է ճարպակալում ունեցող որոշ անհատների մոտ: OHS-ի հետևանքով թուլանում է շնչառությունը: Շնչառության թուլացում նշանակում է, որ ներծծվող օդը ավելի շատ պարունակում է ածխածնի երկօքսիդ, ինչի արդյունքում քիչ քանակությամբ թթվածին է մտնում արյան շրջանառության մեջ: Այս հիվանդության փորձը հաճախ ունենում են բարձր քաշ ունեցողները: Պարզ չէ թե ինչու են ճարպակալում ունեցող մարդիկ ունենում այս հիվանդությունը: Գիրություն նշանակում է անհրաժեշտ չափից ավել ճարպակալված լինել:Մարմնում ճարպակալումը չափելու համար ամենալավ  ցուցանիշը BMI-ն է:BMI- ը (մարմնի զանգվածի ինդեքս)  անձի քաշի և հասակի հարաբերակցության ընդհանուր ընդունված ցուցանիշն է։  : BMI-ը հաշվարկվում է քաշի ու հասակի հարաբերակցությամբ: 30-ից բարձր BMI- ն համարվում է գիրություն: Մարմնի զանգվածի ինդեքսի բարձր լինելուց բացի փորի ու նստատեղի հատվածում ճարպակալումը նույնպես մեծացնում է OHS-ի ռիսկը, որ տղամարդկանց մոտ ավելի տարածված է: 40-60 տարեկանը այս հիվանդության ռիսկի տարիքն է:

Նյարդամկանային խանգարումները, որոնց դեպքում շնչառական մկանները վերահսկող նյարդերի անբավարար գործառույթը կարող է առաջացնել նաև շնչառության հետ կապված խնդիրներ: Հաշվի առնելով վերոնշյալ կետերը մարմնի համակարգային խանգարումները կարող են խանգարել ավտոմատ նյարդային համակարգը: Քրտինքը, մարմնի ցածր ջերմաստիճանը, ցավի նկատմամբ զգայունության նվազումը, սրտի հաճախության նվազումը և սուր փորլուծությունը կամ փորկապությունը հիվանդության ախտանշաններն են: