Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125102-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_ծոցի_անվտանգության_մեջ_(8)
Չնայած արևմտյան երկրների և արաբական որոշ հետադեմ երկրների լրատվամիջոցները փորձում են Իրանին Պարսից ծոցում որպես սպառնալիք ներկայացնել,սակայն ոչ միայն իրանցի փորձագետները, այլ նաև շատ միջազգային փորձագետներ և վերլուծական կենտրոններ կարևորում են Իրանի առանցքային դերը Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 15:59 Asia/Tehran

Չնայած արևմտյան երկրների և արաբական որոշ հետադեմ երկրների լրատվամիջոցները փորձում են Իրանին Պարսից ծոցում որպես սպառնալիք ներկայացնել,սակայն ոչ միայն իրանցի փորձագետները, այլ նաև շատ միջազգային փորձագետներ և վերլուծական կենտրոններ կարևորում են Իրանի առանցքային դերը Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում:

Պարսից ծոցում ծովային անվտանգության կոալիցիա կազմելու ԱՄՆ-ի և որոշ երկրների քայլը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը այլև հակառակ էֆեկտ է ունենում:

Իրանի արտաքին գործերի  նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով նախկին տեղակալ Դոկտոր Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն համոզված է. «Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմական դաշինքը, ինչպես Իրաքի և Աֆղանստանի գրավումը, ավելի է խորացրել տարածաշրջանում տիրող անապահովությունը»:

ԱՄՆ նավատորմի անարդյունավետությունը Պարսից ծոցում

Լոնդոնի Դուրհամի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների պրոֆեսոր  Քրիստոֆեր Դեյվիդսոնը «Պարսից ծոցում ընկնող դոմինոն. 4-րդ զարթոնքը Մերձավոր Արևելքում» խորագրով իր գրքում գրել է, որ Պարսից ծոցի արաբական որոշ երկրների հակադրությունն Իրանի հետ  տարածաշրջանում տիրող անապահովության և ԱՄՆ-ի միջամտության պատճառներից է հանդիսանում : 

Պարսից ծոցի որոշ միապետություններ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, վերջին տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականություն  են որդեգրել, ինչը ցույց է տալիս անվտանգության հարցերով նրանց հիվանդագին կախվածությունն Արևմտյան երկրներից, ինչպես նաև  Արևմտյան ռազմական բազաների առկայությունը նրանց երկրներում:

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր և միջազգային հարաբերությունների առաջատար տեսաբան Ջոն Մերշայմերի կարծիքով Արևելյան Ասիան, Հարավարևմտյան Ասիան և Եվրոպան համապատասխանաբար Միացյալ Նահանգների համար առաջինից երրորդ ռազմավարական գերակայություններն են: Պարսից ծոցի կարևորությունը Միացյալ Նահանգների համար միայն տարածաշրջանի նավթի և գազի առատ պաշարների պատճառով չէ, այլև այն պատճառով որ  Չինաստանը  տարածաշրջանից ներմուծվող նավթի խիստ կարիք ունի: Ներկայումս ԱՄՆ-ն ավելի քան 45,000 զինվորներ ունի Քուվեյթում, Կատարում, Բահրեյնում, Իրաքում, ԱՄԷ-ում, Հորդանանում և Օմանում: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն Չինաստանը համարում է իր թշնամիներից մեկը, այս թվով զորքերի ներկայությունը տարածաշրջանում ոչ թե   էներգիան Չինաստան տեղափոխելու անվտանգությունն ապահովելու այլև  տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու նպատակով է: Ջոն Մերշայմերը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ դրդապատճառներից մեկը համարում է՝ Իրանի կողմից Չինաստանին  նավթի մատակարարման կանխարգելումը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցի կայունության և անվտանգության գործոն է

Ընդունելով Պարսից ծոցի անվտանգության հարցում Իրանի առանցքային դերը `որոշ ամերիկացի փորձագետներ ընդգծում են, որ  ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, ապա ԱՄՆ-ը չի կարողանա ոչինչ անել: 

Թաֆթս համալսարանի ծովային ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Ռոքֆորդ Վեյցը հաստատելով Իրանի ռազմական հզորությունը Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում, ասում է.«Իրանի զինվորականներին անհրաժեշտ չէ Հորմուզի նեղուցը փակելու համար ունենալ արտասովոր հնարավորություն ու կարողություն, քանի որ դա կարող են անել արագընթաց նավակների, հրթիռների կամ ծովային ականների կամ սուզանավերի միջոցով: Արդյունքում, ծովային տրանսպորտը և նավագնացությունը խիստ կխաթարվեն և էներգիայի առևտուրը կվնասվի և ջրուղուց նավթի հոսքը կարող է դադարեցվել»: 

Ռուսաստանի արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի նախագահ Ֆեդոր Լուկյանովը Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում Իրանի մոտեցման մասին համոզված է, որ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում լարվածությունն աճել է և Իրանը մտադրություն չունի հետ կանգնել ԱՄՆ-ի և  Բրիտանիայի միակողմանի գործողությունների դիմաց:

Ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նույնպես կարծում է, որ Իրանը ցույց տվեց, որ ունի կարողություն պատասխանելու  մարտահրավերներին առանցքային դեր ունենալով Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում: Բայց պատերազմը ոչ մի դեպքում չի բխում Թեհրանի կամ Վաշինգտոնի շահերից: Միացյալ Նահանգներին էլ  ձեռնտու չէ պատերազմը, քանի որ դրանով չի ավարտվելու հարցերը:

Իրանի իսլամական հանրապետության շուրջ ԱՄՆ ռազմաբազաները

 

Արեւմտյան Ասիայի հարցերով Հարվարդ համալսարանի փորձագետ Աբիր Քայեդը ասում է.«Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրների նավթի արտահանման մայրուղին է և նեղուցից այդ երկրների նավթի 80% -ը արտահանվում է»:

Անդրադառնալով Շվեյցարիայում բնակվող  իրանցիների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ դոկտոր Հասան Ռոհանիի խոսքերին, ով ասել էր բոլորովին իմաստ չունի, որ իրանական նավթը չարտահանվի, երբ արտահանվում է տարածաշրջանի նավթը, Աբիր Քայեդը հավելել է, եթե Հորմուզի նեղուցը փակվի, նավթ արտահանող և ներմուծող բոլոր երկրները կվնասվեն:

Այս նեղուցի փակումը ամենամեծ հարվածն է հասցնելու Սաուդյան Արաբիայի տնտեսությանը: Իրաքը, ԱՄԷ-ն և այլ երկրներ նույնպես կտուժեն այս խնդրից և նրանց նավթային տնտեսությունը կարող է կարճ ժամանակում փլուզվել:

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ Իլան Բերմանը ընդունելով Իրանի առանցքային դերակատարումը Հորմուզի նեղուցի անվտանգության  ապահովման գործում, խոսել է առանց ԱՄՆ-ի հետ ռազմական բախում ստեղծելով,  նավթի համաշխարհային գները բարձրացնելու Թեհրանի կարողության մասին: Բերմանի կարծիքով, Իրանի կառավարությունը կարող է խանգարել համաշխարհային տնտեսությանը՝ բարձրացնելով նավթի գները: Այն չի սահմանափակվում միայն Հորմուզի նեղուցը փակելով, այլև, դա կարող էր լինել նեղուցից տանկերային նավերի երթևեկությունը սահմանափակելու միջոցով: Այս դեպքում Միացյալ Նահանգները բավարար պատրվակ չի ունենա ռազմական միջամտության համար: Իրանը զորավարժություններ անցկացնելով կարող է սահմանափակել առևտրի հոսքը Հորմուզի նեղուցում, որի հետևանքով նավթի գները կբարձրանան համաշխարհային շուկայում:

Ատլանտյան խորհրդի ամերիկյան հետազոտական ​​կենտրոնը հայտարարելով, որ պատժամիջոցները պատճառ են դառնում որ ավելի մեծ կարևորություն ստանա Իրանը  էներգիայի համաշխարհային հաշվարկներում՝ հավելել է, որ  Պարսից ծոցի էներգակիրների փոխադրման անվտանգությունը կախված է Իրանից և Հորմուզի նեղուցում Իրանի  դիրքը շարունակում է կմնալ կարևոր: Իրանի հզորությունը Հորմուզի նեղուցում այն ​​գործոններից մեկն է, որը կբարձրացնի Իրանի դիրքը հետագա բանակցություններում: Իրանը փորձում է մեծացնել իր հզորությունը Պարսից ծոցի անվտանգության ոլորտում և  առանցքային դեր ունենալ: Պարսից ծոցում ծովային ակտիվության աճը Թեհրանի ամենաարդյունավետ ռազմավարությունն է ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու համար:

Ապահովելով Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունը՝ Իրանը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանային համագործակցության համակարգի վրա:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ անդրադառնալով պատերազմի վտանգին և Պարսից ծոցի ապագային ասել է, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի մասնակցության: Նա շեշտելով արտատարածաշրջանային  կառավարությունների ոչ կառուցողական մոտեցումը Հորմուզի նեղուցի անվտանգության  հարցերի նկատմամբ ասել է, որ «Միակ ճանապարհը միջազգային իրավունքը հարգելն է»:

Նշելով, որ Պարսից ծոցի անվտանգությունը  հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով Զարիֆն ասել է.«Տարածաշրջանի անվտանգությունն Իրանի համար գերակա խնդիր է և այդ կապակցությամբ նա առաջարկել է ստեղծել տարածաշրջանային երկխոսության ֆորում»: